Armenian Russian English
Հայ

Բացահայտեք աշխարհը

Ընտրեք ձեր սիրած ճանապարհորդությունը և ճանաչեք աշխարհը մեզ հետ

ՖԻՈՐԴԻ ԵՎ ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Բացահայտեք առեղծվածային Սկանդինավիայի 4 գեղատեսիլ երկրներն ավտոբուսային շրջագայությամբ, այցելեք Նորվեգիայի հրաշագեղ ֆյորդներն ու

կյանքում գեթ մեկ անգամ սեփական աչքերով տեսեք զարմանահրաշ Հյուսիսափայլը համապատասխան ամիսներին:

(Հոկտեմբեր-մարտ)

9 Օր, 8 Գիշեր
$ 970
Մարտ - Ապրիլ

Հռոմ ԳՐԱՆԴ ՏՈՒՐ

 «7 բլուրների վրա քաղաքը» կամ «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ...»: Իտալիան մեկ շաբաթում:

«Benvenuti a Roma!»՝ հենց այս բառերով ձեզ կդիմավորեն ու կողջունեն Հռոմում։
 
 Հռոմն ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղություններից է ամբողջ աշխարհում։
 
Ըստ սոցիալական վիճակագրության, քաղաքը Եվրոպայի ամենաբարձր ժողովրդականություն ունեցող վարկանշային աղյուսակում երրորդ տեղում է։
 
Եվ դա ամենևին զարմանալի չէ։
 
Հռոմը շատ բան ունի առաջարկելու անտիկ մշակույթի ու ժամանակակից արվեստի սիրահարներին, ազգային խոհանոցի գիտակներին, բարձր նորաձևությունը
 
գնահատողներին, աղմկոտ երեկույթներ ու ռոմանտիկա փնտրողներին, նրանց, ովքեր նախընտրում են դեռ թարմ արահետներն ու գողտրիկ փողոցները։
 
Այնպիսի աշխարհահռչակ տեսարժան վայրերն , ինչպիսիք են Կոլիզեումն ու Վատիկանը, տարեկան ավելի քան 4 միլլիոն զբոսաշրջիկների է գրավում ամբողջ աշխարհից։
 
Տուրիզմի ոլորտը ապահովում է երկրի տնտեսության տարեկան 12% աճ։
 
Ըստ սոցիալական հարցումների՝ չորս զբոսաշրջիկներից երեքը հակված են հետ վերադառնալ Հռոմ՝ Իտալիայի մայրաքաղաքն ու բոլոր ժամանակների հավերժական
 
քաղաքը։
 
 
 

Հռոմ - *Նեապոլ/*Պոմպեյ-Սիենա*-Պիզա*- Մոնտեկատինի - Ֆլորենցիա - Պադովա*- Վենետիկ- Ռիմինի- Սան Մարինո - Հռոմ

Երկուշաբթի - երկուշաբթի

8 Օր, 7 Գիշեր
$ 550
Փետրվար - Դեկտեմբեր

ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՀԵՔԻԱԹ

Բարսելոնան Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է Մադրիդից հետո՝ 3․200․000 բնակչությամբ։ Այն նորարարական բազմազանությամբ քաղաք է, որը հարուստ է մշակութային ժառանգությամբ և տպավորիչ ճարտարապետությամբ։ Քաղաքի հիմնական ճարտարապետները՝ Անտոնիո Գաուդին և Լյուի Դոմինիկ Մոնտաներն են, որոնք Բարսելոնան դարձրել են աշխարհահռչակ իրենց մոդերնիստական մոտեցումների շնորհիվ։ Գաուդիի գլուխգործոցներն են համարվում՝ Սագրադա Ֆամիլիան, Գուելի այգին, Լա Պեդրերան և Կասա Բաթլոն։

 

Կոստա Բրավան ափամերձ արևային քաղաք է` մշտապես կապույտ դրոշակներ պարզած ծովափներով։ Այստեղ գտնվում են երեք ազգային պարկերը, որոնք կարևոր կենսաբանական դեր են խաղում քաղաքի համար։ Ծովով եզերված այս քաղաքը հրաշալիորեն պահպանում է Սալվադոր Դալիի ժառանգությունը Էմպորդիայում: Սան Պեր դե Ռոդսի վանքը կամ Պերատալադայի դղյակը, միջնադարյան քաղաքները՝ ինչպիսիք են Տոսա դե Մարը, Պուբոլը կամ Պալսը, Կայսրության ավերակներն անկրկնելի պատմական արժեք են իրենցից ներկայացնում և նմանատիպ հնագիտական խոշոր տեղանքը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են ապրել հին հույներն ու հռոմեացիները։

 

Ֆիգերասում գտնվող Սալվադոր Դալիի Թատրոն - թանգարանն աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկն է, որն ամբողջովին նվիրված է նկարչի կյանքին ու աշխատանքային ուղուն։ Թանգարանը համարվում է նկարչի վերջին գլուխգործոցը, քանի որ այն ամբողջովին նախագծվել ու կահավորվել է անձամբ Սալվադոր Դալիի կողմից։ Թանգարանը երկրորդ տեղում է Իսպանիայում ճանապարհորդների շրջանում իր պահանջվածությամբ՝  զիջելով առաջին տեղը միայն Պրադոյի թանգարանին Մադրիդում։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին, 1974 թվականի։ 

 

Ինչպես և Ֆրանսիայի մի շարք այլ Միջերկրածովյան առափնյա բնակավայրերը, Նիցցան հիմնադրվել է հռոմեացիների կողմից Մ․Թ․Ա․ V րդ դարում, Նիկեա անվանմամբ։ Այն իր երկար պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ փոխել է իր կառավարիչներին, ենթարկվել հարձակումների ու ավերվել։ Քաղաքի սիրտը համարվում է Պրոմենադ -Դե- Անժ կոչվող առափնյա 5 մետրանոց շքեղ բուլվարը, որը կատարյալ վայր է ոտքով զբոսանքների ու հանգստանալու համար։ Պրոմենադը կառուցված է 19-20-րդ դարերի էլէկտրական շինություններով, որոնց մեջ առանձնապես աչքի է ընկնում Դե լա Մեդիտերանե դղյակը (ներկայումս շքեզ խաղատուն է), էքսցենտրիկ Negresco հյուրանոցը (1906) իր հանրահայտ Լուի XIV -ի և Ռոյալ սենյակ- սալոններով, որոնցից վերջինի մեջ կախվախ է այն ջահը, որ հյուրանոցը նվեր է ստացել Նիկոլայ II թագավորի կողմից։ Բացարձակ նույն ջահից նաև Կրեմլում է կախված։

 

Մոնակոն կոնստիտուցիոնալ միապետություն է, Ֆրանսիայի պրոտեկտորատի տակ գտնվող դքսություն։ Այն գաճաճ պետություն է, ընդամենը 38000 բնակչությամբ՝ 2,02 քառակուսի կմ տարածքի վրա։ Երկիրը ծովի հաշվին գրավել է գրեթե 40 հեկտար տարածք։ Մոնակոն իրենից ներկայացնում է Լազուր ծովափի արևառ լողափեր, որոնց զարդարում է գույնզգույն ծաղիկների գորգը, կակտուսներով ու պալմաներով զարմանահրաշ բնապատկերներ, անառիկ ժայռեր, որոնց ասես «հենված» լինեն կոկիկ տների շարքերը։ Մոնակոն շքեղության, տեսարժան վայրերի, ոսկու և ադամանդի, նորաձև բնակարանների ու առանձնատների, թանկարժեք մեքենաների ու առագաստանավերի միջազգային մայրաքաղաքն է։ Այնուամենայնիվ, այս ամենից զատ, Մոնակոն նաև իր բնակչությունն է ներակայացնում, որոնք վաղուց արդեն հաշտվել են իրենց երկրի կարգավիճակի հետ և բացարձակ անտարբերություն են ցուցաբերում իրենց փողոցներում, հյուրանոցներում կամ ռեստորաններում հաճախ հանդիպող հոլլիվուդյան աստղերին, հայտնի սպորտսմեններին և այլ հանրաճանաչ մարդկանց։

 

Սան Ռեմոն առողջարանային իտալական քաղաք է, որը տեղակայված է Լիգուրիայի շրջանում՝ Լիգուրյան ծովի արևմտյան ափին։ Այն հիմնադրել են հին հռոմեացիները․ ժամանակակից քաղաքի կողքին՝ Մատուտիա գյուղում, նրանք կառուցել են ոչ մեծ ամրոց, որպեսզի այդտեղից կարողանային հակահարված տալ Սարացիներին։ Ժամանակի ընթացքում Սան Ռեմոն դարձել է հատկապես ռուս ազնվականության ամենասիրելի հանգստյան գոտիներից մեկը։ Մինչև հիմա էլ քաղաքում շատ բան հիշեցնում է Ռոմանովների դինաստիայի մասին։

 

Աշխարհահռչակ հանգստավայր Կան քաղաքը տեղակայված է Ֆրանսիական Ռիվիերայի արևմտյան մասում։ Այն տարատեսակ ֆեստիվալների, ճարտարապետական հուշարձանների, անթերի ափամերձ հյուրանոցների, հրաշալի ավազե լողափրի, եկեղեցիների, մատուռների և հինավուրց բնակարանների քաղաք է։ ՀԻմնական փողոցը La Croisette կոչվող առափնյա գոտին է։ Սա այն հիմնական վայր է, որտեղ անց են կացվում պաշտոնական արարողությունները և միջոցառումները՝ այսպիսով այս վայրը դարձնելով առավել սիրելի ճանապարհորդների համար։

 

Բարսելոնա –Կոստա Բրավա – Ս. Դալիի թանգարան – Նիցցա – Մոնակո – Սան Ռեմո – Կանն -Բարսելոնա:

Շաբաթ – շաբաթ 

8 Օր, 7 Գիշեր
$ 750
Մարտ - Նոյեմբեր

Երազանքներն իրականանում են:

Վիեննա (1 գիշեր) - Մյունխեն (1 գիշեր) - Ցյուրիխ (2 գիշեր) - Յունգֆրու շրջանի (2 գիշեր) - Ժնև լիճ  (2 գիշեր) - Ժնև (1 գիշեր)

Աշխարհի ամենահին քաղաքներից մեկը` Վիեննան, Բավարիայի ամրոցները և Շվեյցարիայի հիմնական տեսարժան վայրերը սպասում են ձեզ

շրջագայության ժամանակ:

  Հարմարավետ չվերթ դեպի Վիեննա, անմոռանալի ճանապարհորդություն քաղաքից քաղաք, հետաքրքիր երկրներ `

Ավստրիա, Գերմանիա, Լիխտենշտեյն, Շվեյցարիա:

Վիեննան վալսի, բարձրաճաշակ արվեստի, թանգարանների, պատկերասրահների, նրբաճաշակ այգիների քաղաք է։ Այս ամենի հետ մեկտեղ, քաղաքը լրիվ կայսերական ոգեղենություն ունի, այն Եվրոպական կայսրության ամենաբազմազգ մայրաքաղաքն է։ Վիեննան շատ հատկանշական գծեր է պահպանել, որոնք բնորոշ են միմիայն մեծ հանրապետական կազմավորման մայրաքաղաքներին։ Հոյակերտ տաճարներ, ավգուստինացիների ու ազնվականների շքեղ աթոռանիստներ, թատրոններ, օպերային սրահներ, լայնածավալ հրապարակներ ու պողոտաներ։ Վիեննան, իրավամբ, համարվում է աշխարհի ամենագեղեցիկ և հետաքրքիր մայրաքաղաքներից մեկը։

 

Մյունխենը, Բեռլինից ու Բավարիայից հետո, Գերմանիայի Դաշնության մեծությամբ երրորդ քաղաքն է։  Այս քաղաք-մարգարիտը գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, Իսար գետի վրա, երկրի հարավային մասում։ Մյունխենն իր հարուստ պատմությամբ ու մշակութային ժառանգությամբ՝ ամենագրավիչ ճամփորդական ուղղություններից է ամբողջ աշխարհում։ Առաջին անգամ Մյունխենի մասին 1158 թվականի արձանագրություններում, քաղաքը հիշատակված է որպես Villa Munchen։ Այնուամենայինվ, Մյունխենը ստացավ քաղաքի կարգավիճակ միայն 1175 թվականին և շրջապատվեց քաղաքային պարիսիսպներով։ Քաղաքի անվանումը գալիս է գերմաներեն Mönche բառից, որը նշանակում է ճգնավոր։ Համարվում է, որ բենեդիկտյան ճգնավորներն են հիմնադրել քաղաքը։ 

 

Ցյուրիխը, որը տեղակայված է Շվեյցարիայի հյուսիս-արևելքում, Գերմանիայի ամենամեծ բնակչությունն ունեցող քաղաքն է (1,383,092 մարդ, 2019 թվականիտվյալներով)։ Այն ճշտապահության ու ֆինանսապես ապահովված մարդկանց քաղաք է։Ցյուրիխը ոչ միայն աշխարհի ամենամաքուր ու հարմարավետ քաղաքներից է, այն նաև միաջազգային մեծագույն ֆինանսական և առևտրային կենտրոն է։Գտնվելով մաքրամաքուր ջրերով գետի ու լճի տեսարժան ափերին՝ այն բավականին տպավորիչ քաղաք է, կատարյալ ուղղություն, որտեղ կարելի է վայելել կյանքի բոլոր բարիքները։ Քաղաքը հիմնադրվել է հին հռոմեական մաքսակետ Turicum-ի վայրում՝ ֆրանկների միապետ Լյուի II Գերմանի կողմից։Հենց նա էլ 853 թվականին հիմնում է Ֆրաումյունստեր աբբայությունն իր դստեր՝ Հիլդերգարտի համար։Ժամանակի ընթացքում աբբայության ազդեցությունն այնքան է հզորանում, որ Ֆրաումյունթերյան աբբաները սկսում են ղեկավարել քաղաքը։ 1351 թվականին Ցյուրիխը դարձավ Շվեյցարական միության 5-րդ անդամը։

 

Յունգֆրաու լեռը Շվեյցարիայի ամենաբարձր գագաթներից մեկն է, Ալպերի առաջին մասը, որը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ՝ դառնալով Ալպյան լեռներում առաջին բնական օբյեկտը, որ ընդգրկվել է այդ ցանկում: Այստեղ՝ Բեռնի ու Վալայների շրջանի սահմանագծին, ավելի քան 4000 մետր ծովի մակարդակից բարձրքւթյան վրա բացվում է հրաշալի մի տեսարան հարևան լեռների ու սառույցադաշտի վրա։ Այստեղով է անցնում յուրատեսակ երկակթգծային ուղին, այստեղ գտնվում են անսովոր թանգարաններ և անց են կացվում ոտքով հետաքրքիր շրջագայություններ։  Յունգֆրաու-Ալեչ-Բիչհորն շրջանը, որի մի մասը պատված է հավերժ չհալչող սառույցներով ու ձյունով, համարվում է ամենատպավորիչ բարձրավանդակային լանդաշֆտներից մեկն աշխարհում։ Այս տեղանքը կենդանի դասագիրք է՝ ուսումնասիրելու համար գեոլոգիական գործընթացները, սառույցազանգվածների առաջացումը, կլիմայական փոփոխություններըԵրկիր մոլորակի վրա և այլն։

 

Ժնևյան լիճ - կամ ինչպես նրան անվանում են ֆրանսերեն Լեման լիճն ամենամեծն է Եվրոպայում։ Այն արդարև կարող ենք անվանել Շվեյցարիայի սիրտը։ Ամեն տարի հազարավոր տեղի քաղաքացիներ ու զբոսաշրջիկներ գալիս են լճի բյուրեղյա մաքրության ափերին անցկացնելու իրենց հանգիստը։ Այնուամենայնիվ, Ժնևյան լիճը հերթական հանգստյան գոտի չէ ունևոր մարդկանց համար, ինչպես կարե;լի էր ենթադրել առաջին հայացքից։ Գիտե՞ք արդյոք, որ բոլոր ժամանակների հանրահայտ Deep Purple խմբի "Smoke on the Water" հիթը հենց այս լճի ափերին է ստեղծվել։

10 Օր, 9 Գիշեր
$ 1600
Մայիս - Նոյեմբեր

Դասական Հունաստան

Հունաստանը արևմտյան քաղաքակրթության բնօրրանն է, իսկ Աթենքը՝ դրա սիրտը։ Քաղաքի կենտրոնում մեծ թվով հունական ավերակներ և արտեֆակտներ են կուտակված, որոնք ժամանակի մեքենայի պես ձեզ կտեղափոխեն հազարավոր տարիներ հետ՝ դեպի մշուշոտ անցյալ։ Այստեղ դուք կհանդիպեք պանդոկներում աղմկող, փողոցներում բարձրաձայն ծիծաղող մարդկանց, որոնք իրենց կյանքն ապրում են լիարժեք՝ շնչելով խորը՝ ամբողջ կրծքավանդակով։ Աթենքում կան արևմտյան պատմությանը վերաբերող բազմաթիվ հուշարձաններ՝ Ակրոպոլիսից սկսած մինչև Զեվսի տաճար, ինչպես նաև Ազգային Հնագիտության թանգարանի գանձարանը։

 

Դելֆի քաղաքը հաստատված է Պառնաս քաղաքի ստորոտին, շրջապատված գեղատեսիլ բնությամբ, երկու հզոր ժայռերի արանքում։ Հին հույների համար Դելֆին բառացիորեն աշխարհի կենտրոնն էր։ Ըստ հունական դիցաբանության, Զեվսը երկու արծիվ էր բաց թողել աշխարհի հակառակ ծայրերից, որպեսզի որոշեր աշխարհի կենտրոնը։ Արծիվները բախվում են իրար հենց Դելֆի քաղաքի երկնքում։ Այդ վայրը նշվում է մի մեծ քարով, որի հռոմեական կրկնօրինակը պահպանվում է Դելֆի թանգարանում։

 

Հունական Կալամբակա քաղաքը տեղակայված է Մետեոր լեռան ստորոտին, որի վրա աշխարհահռչակ Մետեորա մենաստանն է։ Կալամբական, Հունաստանի մյուս  առողջարանային քաղաքների հետ միասին տարեկան ընդունում է մեծ թվով զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից, որոնք գալիս են սեփական աչքերով տեսնելու եզակի ճարտարապետության մենաստանները։ Այս պատճառով քաղաքն ունի բավականին լավ զարգացած հյուրանոցային ծառայություններ, սպասարկման ոլորտը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Այստեղ կա ցանկացած տեսակի ապրանքի առևտուր, ներառյալ մեծ պահանջարկ վայելող հունական մուշտակե վերարկուները։ Կալամբակայում է գտնվում սքանչելի  Աստվածամոր պայծառակերպման եկեղեցին, որը կառուցվել է 11րդ դարում։ Տաճարի պատերը զարդարված են հրաշալի որմնանկարներով և սրբաբատկերներով։ Մինչ դեպի Մետեոր էքսկուրսիա կատարելը, զբոսաշրջիկներին սկզբից շրջայցի են տանում այս սուրբ Վայրով։

 

Պելեպոնես թերակզին, որը հնում հայտնի է եղել որպես Մորեա, ամենամեծ թերակղզին է Հունաստանում։ Լինելով տեղակայված երկրի հարավում՝ այն  կապված է մայրացամաքին միայն մի նեղ հողատարածքով՝ Կորթնոս Իսմուսով։ 1893 թվականին, նուն անվամբ մի ջրանցք կառուցվեց այստեղ, որը վերջնականապես դարձրեց Պելեպոնեսը կզղի։ Պելեպոնեսի ամենագրավիչ կողմն իր հարուստ պատմական ժառանգությունն է և տեսարժան վայրերի առատությունը։ Ի լրում այս ամենի, թերակղզուց շատ հարմար է ամբողջ օրով էքսկուրսիաներ կատարել Հունաստանի այլ տարածքներ։

 

Աթենք – Դելֆի – Կալամբակա – Պելոպոնես – Աթենք:

Հունաստանի պատմության լավագույն ակնթարթները...

Յուրաքանչյուր շաբաթ օրերին:

7 Օր, 6 Գիշեր
$ 670
Մարտ - Նոյեմբեր

Լարա Քրոֆթի հետքերով և հանգիստ Փխուկետում

Բանգկոկ - Սիեմ Ռիպ - Փխուկետ

Դժվար է ասել, թե ինչն է Կամբոջան դարձրել հայտնի`գեղեցկուհի Անջելինա Ջոլի՞ն, որը պայքարում էր բազմաթիվ զինված դաշնակիցների հետ որպես

Լարա Կրոֆտ Անգկորում, թե՞ Խորհրդային Միությունը, երբ մենք ակտիվորեն օգնում էինք Կամպուչիային՝ այնտեղ ուղարկելով մեր մասնագետներին:

Ամեն դեպքում, մենք բոլորս Հոլիվուդյան աստղի հետ միասին նշանակալի դեր ունեցանք Կամբոջայի զարգացման մեջ որպես զբոսաշրջության հայտնի

վայր: Դատեք ինքներդ. «Լարան» գովազդեց Անգկոր ֆանտաստիկ տաճարային համալիրն ամբողջ աշխարհով, և այժմ բոլորը գիտեն Անգկորի մասին:

Իսկ Խորհրդային Միությունը թողեց շատ ռեստորանները, շուկաները եւ նույնիսկ Սիխանուքվիլ քաղաքը հնագույն թագավորությունում:

12 Օր, 11 Գիշեր
$ 1550
Սեպտեմբեր - Հոկտեմբեր

Կաթոլիկ աշխարհի Սուրբ Ծնունդը չքնաղ Վիեննայում

Անմոռանալի շրջագայություն դեպի Եվրոպայի շքեղության և երաժշտության մայրաքաղաք, դեպի Մոցարտի, Շտրաուսի, Բեթհովենի, Շուբերտի

ծննդավայր: 6 օր բարձր արվեստի մայրաքաղաք Վիեննայում, որտեղ հինավուրց ամրոցները զարմանալիորեն ներդաշնակվում են ժամանակակից

երկնաքերերի հետ:

6 Օր, 5 Գիշեր
$ 720
Դեկտեմբեր - Դեկտեմբեր

Հեքիաթային ճամփորդություն դեպի Ֆրանսիա - Բելգիա - Նիդեռլանդներ

Փարիզ - ժիվեռնի - Ռուան -  (Էտրետա) - Բրյուգգե - Բրյուսել - Ամստերդամ - (Վոլենդամ - Զաանս Շանս) - Անտվերպեն - Փարիզ - Ֆոնտեբլյո

Այնպիսի հրաշակերտ վայրեր, հոյակերտ որմնանկարներ և միջնադարյան տաճարներ գոյություն ունեն Ֆրանսիայում, որ դրանք տեսնելով ցանկություն

է առաջանում պոետ լինել ու նկարագրել տեղի գեղեցկությունները ̀ բանաստեղծություններ դրանց ձոնելով: Բայց նույնիսկ եթե Դուք պոետ չեք,

միևնույն է կարող եք լիարժեք վայելել Փարիզի դյութող փողոցներն ու ռոմանտիկ պուրակները:

 

Ժիվեռնին փոքրիկ գյուղաքաղաք է, որն ընկած է Ֆրանսիայից 80 կմ հեռավորության վրա, հյուսիս-արևելքի մի նորմանդական հին գավառում: Սա այն

վայրն է, որտեղ ծնվել են Կլոդ Մոնեի հանրահռչակ «Ջրաշուշանները» և որտեղ տաղանդավոր նկարչի տուն-թանգարանն ու պարտեզն են գտնվում:

 

Ռուանում, Նորմանդիա, դուք կգտնեք գոթական տաճարներ, վերականգնված միջնադարյան գեղեցիկ թաղամասեր, հինավուրց եկեղեցիներ և այլն:

Ռուանը Նորմանդիայի ամենագրավիչ և պատմականորեն հարուստ ուղղություններից մեկն է:

 

Բրյուգգեն Բելգիայի ամենակատարյալ կերպով պահպանված միջնադարյան քաղաք է: Քաղաքի ճարտարապետությունը տարեկան կտրվածքով

գրավում է ավելի քան 2 միլլիոն ճանապարհորդների: Եթե անգամ սուղ է ձեր ժամանակը, Բրյուգգեն պետք է լինի համար մեկ այցելության ուղղությունը

Բելգիայում: 

 

Բրյուսելն ընդունված է համարել Եվրամիության ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Այնտեղ են գտնվում եվրոպական կարևոր նշանակության

շինություններ, ինչպիսիք են  ̀ Եվրոպական հանձնաժողովի շենքը, Եվրամիության Խորհուրդը և եվրոպական Պառլամենտը: Բրյուսելի հին քաղաքի

հենց սրտում է գտնվում քաղաքի հիմնական հրապարակը (Grand Place)։ Հրապարակի էլեգանտ տեսքը եզակի ճարտարապետական հնարքի ̀

Ոսկեփայլ Տների շնորհիվ է  ̀ իրենց հրաշալի եռանկյունաձև վերնաճակատով և հարուստ ոսկեգույն զարդանախշերով:

 

Ազատատենչ Ամստերդամ - Նիդեռլանդների ճանաչված մայրաքաղաքն է, որը հայտնի է իր ջրանցքներով, գեղեցիկ շինություններով, սրճի տներով,

«Red Light» թաղամասով և դեռ շատ ուրիշ տեսարժան վայրերով:

 

Անտվերպեն - Ֆլանդրիայի մշակութային մայրաքաղաքն է Բելգիայի հյուսիսում: Արվեստասերների ու մշակույթը գնահատողների համար Անտվերպենի

հոյակապ թանգարանները հիմնական ու գլխավոր ուղղություն են: Քաղաքը հնում բնօրրանն է եղել այնպիսի նկարիչների համար, ինչպիսիք են

Ռուբենսը, Վան Դյուքը և այլոք: Անտվերպենի սրտում գտնվում է իր գլխավոր հրապարակը  ̀ «Grote Markt»-ը, իր մի շարք ոսկեփայլ տներով:

Կենտրոնում վեր է խոյանում գեղազարդ «Բրաբո» շատրվանը, որը կանգնեցվել է 1887 թվականին:

 

Փարիզ - Ֆոնտեբլյոն 34 թագավորների և 2 կայսրերի աթոռանիստն է եղել: Սա միակ դղյակ-ամառանոցն է, որտեղ բնակություն է հաստատել

յուրաքանչյուր հաջորդ ֆրանսիական միապետ գրեթե 8 դար շարունակ: 1500 սենյակներ ունեցող դղյակը Ֆրանսիայում ամենամեծ ամառանոցներից է

և ամենահարուստ կահավորվածն է ամբողջ Եվրոպայում: 

8 Օր, 7 Գիշեր
$ 630
Մարտ - Հոկտեմբեր

Հետ բերեք անհոգ ամառը՝ անցկացնելով 8 էկզոտիկ և արկածներով հագեցած օր Յամայկայում

 Երբ հնարավոր է համատեղել բամբուկից լաստով նավարկությունը, ժայռից թռիչքները Կարիբյան ծով, Զիփլայնով ցատկը փարթամ ջունգլիների

վրայով, պսպղուն Լագունայի ջրերում լողալը, դելֆինների հետ հանդիպումը և այլ զվարճանքներով հագեցած հանգիստը էկզոտիկ-ռոմանտիկ

մեղրամիսի հետ։ Եթե հոգնել եք սովորական դարձած ուղղություններից, եթե ցանկանում եք ռոմն ու ռեգգի երաժշտությունը ձեզ ուշքի բերեն առօրյա

հոգսերից, լցվեք էնէրգիայով ու հայտնվեք արևադարձային մի չքնաղ կղզում, որի մասին անգամ չեք էլ երազել, այս գլխապտույտ տուրն իր

տարատեսակ ժամանցային ծրագրով հենց ձեզ համար է։

Յամայկան իր կողմն է գրավում նաև Բոբ Մառլիի և Սըր Հենրի Մորգանի տասնյակ հազարավոր երկրպագուներին ՝ ռեգգիի մայրաքաղաքում աշխարհի

միօրինակությունից 8 օրով կտրվելու համար։ 

8 Օր, 7 Գիշեր
$ 1650
Հոկտեմբեր - Մարտ

Նավարկեք պատմական քաղաքների տեսարժան ափերով։ Կրուիզ ՝ Իտալիա - Իսպանիա- Ֆրանսիա

Երթուղի - Բարսելոնա - Մարսել - Սավոնա - Նեապոլ - Սիցիլիա - Վալենսիա - Բարսելոնա։  

Բարսելոնան Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է Մադրիդից հետո՝ 3․200․000 բնակչությամբ։ Այն նորարարական բազմազանությամբ քաղաք է, որը հարուստ է մշակութային ժառանգությամբ և տպավորիչ ճարտարապետությամբ։ Քաղաքի հիմնական ճարտարապետները՝ Անտոնիո Գաուդին և Լյուի Դոմինիկ Մոնտաներն են, որոնք Բարսելոնան դարձրել են աշխարհահռչակ իրենց մոդերնիստական մոտեցումների շնորհիվ։ Գաուդիի գլուխգործոցներն են համարվում՝ Սագրադա Ֆամիլիան, Գուելի այգին, Լա Պեդրերան և Կասա Բաթլոն։

 

Մարսելը Ֆրանսիայի ամենամեծ ու ամենածանրաբեռնված նավահանգիստն է։ Այն հյուրընկալում է մոտավորապես 1,5 միլլիոն ուղևորի ամեն տարի։ Որպես մուտքի ու ելքի դարպաս դեպի նահանգը և Ֆրանսիայի հարավ, Մարսելը մեծ պահանջարկ վայելող նավահանգիստ է եվրոպական կրուիզների երթուղում և առաջարկում է նավով տեղափոխումներ դեպի Կորսիկա, Սարդինիա, Ալժիր և Թունիս։ Մի շարք տեսարժան վայրեր կան այստեղ այցելելու, կարևոր վայրերից են՝ Old Port (Հին նավահանգիստը), պատմական Իֆ ամրոցը, Սուրբ Վիկտորի բազիլիկը, la Major Vieille Charité Մայր Տաճարը, Le Panier (Հին քաղաքը) և Լա Գարդեի Աստվածամոր բազիլիկը։ Փոքր խմբերով և անհատական տուրոր հաճախ իրականացվում են ազատ ռազմավարությամբ էքսկուրսիաներ՝, որոնք նաև երաշխավորում են, որ ճիշտ ժամանակին կհասցնեք վերադառնալ նավը։ Դեպի Մարսել եկող կրուիզի տերմինալները մեծ տարածք են ընդգրկում, այնպես որ հավաստիացեք, որ հիշում եք, թե որ տերմինալով է ձեր նավը ժամանել ու մեկնելու։ 

 

Ժամանակին Սավոնան Իտալիայի երկաթի, նավաշինության, երկաթուղային արհեստանոցների, ինժիներիայի և պնղձագործության ամենախոշոր կենտրոնն է եղել։ Սավոնան համանուն նահանգի մայրաքաղաքն է, որը գտնվում է Լիգուրիա մարզում։ Այն մեծ նավահանգիստ ունի, որը սպասարկում է ոչ միայն առևտրային երթուղին, այլ նաև ընդունում է կրուիզներ իրականացնող նավերը և տրամադրում ծովախորշ զբոսանավերի համար։ Նավահանգիստ հասնելուն պես Սավոնան հառնում է որպես մեծ ու ափով մեկ սփռված ժամանակակից մի քաղաք, բայց միջնադարյան կենտրոնը վայելուչ է և էլեգանտ, որի փողոցներով զբոսնելն իսկական հաճույք է։ Այստեղ կան մի շարք հրաշալի բարեր, ռեստորաններ և այլ զվարճանքի կենտրոններ ցրվելու համար և չնայած քաղաքը խաղաղ ու հանգիստ է ցերեկը, այն կենդանանում է գիշերը։ Սավոնայի ամենահրաշալի տեսարժան վայրերից են Սավոնայի Սիսիտինյան մատուռը, Միջնադարյան Ամրոցը և 19-րդ դարի բանտը, Գիբելլին աշտարակները և «Art Nouveau»՝ Նոր արվեստի ճարտարապետությունը:

 

Արվեստի քաղաք Նեապոլը, ծովի վրա ամֆիթատրոնի տեսք է ընդունում ափամերձ Վեզուվի լեռներով և Կապրիի ու հարակից կղզիներով հանդերձ որպես տեղանքի նշանավոր վայրեր։  Քաղաքի պատմությունը քաջ ծանոթ է գրեթե բոլորին։ Տեղանքը սկզբից գաղութացված է եղել ՄԹԱ 900 թվականին,երբ «Անատոլիական և աքքայական առևտրականներն ու ճանապարհորդները ժամանում են ծոց Բարձր Տիրենեի հանքաքարի առևտրի կենտրոն հասնելու իրենց ճանապարհին, նրանք հիմնում են Պարթենոփեն»։ Հետագայում, պատերազմից հետո Պարթենոփեն լքվեց և ստացավ «Պալեպոլիս անվանումը», որը նշանակում էր Հին քաղաք։ ՄԹ 475 թվականին Կումայի բնակիչները  քաղաքից դեպի արևելք հիմնեցին Նեապոլը, որը նշանակում է նոր քաղաք։ Վերջին մի քանի տարիներին Նեապոլը դարձավ ամենասիրելի ուղղություններից մեկն այն իտալացիների և զբոսաշրջիկների համար, որոնք սիրում են իրենց արձակուրդներն անցկացնել արտիստիկ հետաքրքրության քաղաքներում։ Առավել գրավիչ տեսարժան վայրերից են ՝ Լունգոմարա և Օվո տաճարը, Սանսվերո Կապելլան, Ազգային հնագիտական թանգարանը, Բորբոնիկա թանգարանը(Բորբոն թունել), Կապոդիմոնտեի թագավորական պալատը և թանգարան, Սան Գեննարոյի գետնադամբանը, Սան Գրեգորիո Արմենո փողոցի Բարգավաճ խանութները և այլն:

 

Սիցիլիան կամ, ինչպես ասում են՝ Իտալիայի «կոշիկի հատվածը» հունահռոմեական ժառանգություն ունի։ Այն թվում է, թե հավերժորեն արևաշող է, իսկ ծովը տաք է անգամ նոյեմբերին։ Ձգվելով մոտ 1000 կմ ՝ Սիցիլիայի ծովափը ծայրահեղորեն բազմազան է՝ իրենից ներկայացնելով ավազոտ լողափերի, խճաքարից ծովածոցերի և բնական արգելոցների խառնուրդ, որը ողողվում է երեք տարբեր ծովերի ջրերով։  Հատկանշական է, որ որտեղ էլ որ հանգրվանած լինեք Սիցիլիայում, հեռու չեք լինի ծովափից, նույնիսկ եթե Նեբրոդի կամ Մադոնիի լեռների մոտ եք կամ կենտրոնական քաղաքներից մեկում, ինչպիսին, օրինակ, Էննան է։ Կղզու ամենահիասքանչ ափամերձ առանձնահատկություններից են ժայռերի բնական կազմավորումները Սկալա դե Տուրչիում, Ռեալմոնտեի մերձակայքում, Թինդարիի ավազե հայտնի լեզուն և այլն։ Սիցիլիան ծայրահեղությունների և կոնտրաստների կղզի է, իտալական ամեն ինչի խտացումը։ Իր հրաշալի կլիմայական պայմանների շնորհիվ, Սիցիլիա կարելի է այցելել կլոր տարին և յուրաքանչյուր եղանակի այն կունենա իր յուրահատուկ շարմը։

 

Վալենսիան գրեթե 1,5 միլլիոն բնակչություն ունի։ Քաղաքում բնիկները հյուրընկալում են հարյուր հազարավոր այլազգիների, որոնց գրավում է քաղաքն իր արդյունաբերական վերելքով և աշխատաշուկայում առկա լայն հնարավորություններով։ Վալենսիայի գոթական տաճարը թվագրվում է 13-14-րդ դդ․, կառուցված է Վերածննդի, Բարոկկոյի և նեոկլասսիցիզմի ոճերում։  Անհրաժեշտորեն այցելելու արժանի վայրերից են Տորրե դե Սերանո, Լոնխա դե լա Սեդան, Վալենսիայի տաճարը, Միգելետը, Թագուհու հրապարակը (Plaza de la Reina), Կենտրոնական Շուկան (Central Market), Կոլոն Շուկան (Colon Market) և այլն։

 

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց նավախցում։

8 Օր, 7 Գիշեր
$ 650
Հոկտեմբեր - Նոյեմբեր
Բեռնել ավելին