Armenian Russian English
Հայ

ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՀԵՔԻԱԹ

Բարսելոնան Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է Մադրիդից հետո՝ 3․200․000 բնակչությամբ։ Այն նորարարական բազմազանությամբ քաղաք է, որը հարուստ է մշակութային ժառանգությամբ և տպավորիչ ճարտարապետությամբ։ Քաղաքի հիմնական ճարտարապետները՝ Անտոնիո Գաուդին և Լյուի Դոմինիկ Մոնտաներն են, որոնք Բարսելոնան դարձրել են աշխարհահռչակ իրենց մոդերնիստական մոտեցումների շնորհիվ։ Գաուդիի գլուխգործոցներն են համարվում՝ Սագրադա Ֆամիլիան, Գուելի այգին, Լա Պեդրերան և Կասա Բաթլոն։

 

Կոստա Բրավան ափամերձ արևային քաղաք է` մշտապես կապույտ դրոշակներ պարզած ծովափներով։ Այստեղ գտնվում են երեք ազգային պարկերը, որոնք կարևոր կենսաբանական դեր են խաղում քաղաքի համար։ Ծովով եզերված այս քաղաքը հրաշալիորեն պահպանում է Սալվադոր Դալիի ժառանգությունը Էմպորդիայում: Սան Պեր դե Ռոդսի վանքը կամ Պերատալադայի դղյակը, միջնադարյան քաղաքները՝ ինչպիսիք են Տոսա դե Մարը, Պուբոլը կամ Պալսը, Կայսրության ավերակներն անկրկնելի պատմական արժեք են իրենցից ներկայացնում և նմանատիպ հնագիտական խոշոր տեղանքը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են ապրել հին հույներն ու հռոմեացիները։

 

Ֆիգերասում գտնվող Սալվադոր Դալիի Թատրոն - թանգարանն աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկն է, որն ամբողջովին նվիրված է նկարչի կյանքին ու աշխատանքային ուղուն։ Թանգարանը համարվում է նկարչի վերջին գլուխգործոցը, քանի որ այն ամբողջովին նախագծվել ու կահավորվել է անձամբ Սալվադոր Դալիի կողմից։ Թանգարանը երկրորդ տեղում է Իսպանիայում ճանապարհորդների շրջանում իր պահանջվածությամբ՝  զիջելով առաջին տեղը միայն Պրադոյի թանգարանին Մադրիդում։ Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին, 1974 թվականի։ 

 

Ինչպես և Ֆրանսիայի մի շարք այլ Միջերկրածովյան առափնյա բնակավայրերը, Նիցցան հիմնադրվել է հռոմեացիների կողմից Մ․Թ․Ա․ V րդ դարում, Նիկեա անվանմամբ։ Այն իր երկար պատմության ընթացքում մեկ անգամ չէ, որ փոխել է իր կառավարիչներին, ենթարկվել հարձակումների ու ավերվել։ Քաղաքի սիրտը համարվում է Պրոմենադ -Դե- Անժ կոչվող առափնյա 5 մետրանոց շքեղ բուլվարը, որը կատարյալ վայր է ոտքով զբոսանքների ու հանգստանալու համար։ Պրոմենադը կառուցված է 19-20-րդ դարերի էլէկտրական շինություններով, որոնց մեջ առանձնապես աչքի է ընկնում Դե լա Մեդիտերանե դղյակը (ներկայումս շքեզ խաղատուն է), էքսցենտրիկ Negresco հյուրանոցը (1906) իր հանրահայտ Լուի XIV -ի և Ռոյալ սենյակ- սալոններով, որոնցից վերջինի մեջ կախվախ է այն ջահը, որ հյուրանոցը նվեր է ստացել Նիկոլայ II թագավորի կողմից։ Բացարձակ նույն ջահից նաև Կրեմլում է կախված։

 

Մոնակոն կոնստիտուցիոնալ միապետություն է, Ֆրանսիայի պրոտեկտորատի տակ գտնվող դքսություն։ Այն գաճաճ պետություն է, ընդամենը 38000 բնակչությամբ՝ 2,02 քառակուսի կմ տարածքի վրա։ Երկիրը ծովի հաշվին գրավել է գրեթե 40 հեկտար տարածք։ Մոնակոն իրենից ներկայացնում է Լազուր ծովափի արևառ լողափեր, որոնց զարդարում է գույնզգույն ծաղիկների գորգը, կակտուսներով ու պալմաներով զարմանահրաշ բնապատկերներ, անառիկ ժայռեր, որոնց ասես «հենված» լինեն կոկիկ տների շարքերը։ Մոնակոն շքեղության, տեսարժան վայրերի, ոսկու և ադամանդի, նորաձև բնակարանների ու առանձնատների, թանկարժեք մեքենաների ու առագաստանավերի միջազգային մայրաքաղաքն է։ Այնուամենայնիվ, այս ամենից զատ, Մոնակոն նաև իր բնակչությունն է ներակայացնում, որոնք վաղուց արդեն հաշտվել են իրենց երկրի կարգավիճակի հետ և բացարձակ անտարբերություն են ցուցաբերում իրենց փողոցներում, հյուրանոցներում կամ ռեստորաններում հաճախ հանդիպող հոլլիվուդյան աստղերին, հայտնի սպորտսմեններին և այլ հանրաճանաչ մարդկանց։

 

Սան Ռեմոն առողջարանային իտալական քաղաք է, որը տեղակայված է Լիգուրիայի շրջանում՝ Լիգուրյան ծովի արևմտյան ափին։ Այն հիմնադրել են հին հռոմեացիները․ ժամանակակից քաղաքի կողքին՝ Մատուտիա գյուղում, նրանք կառուցել են ոչ մեծ ամրոց, որպեսզի այդտեղից կարողանային հակահարված տալ Սարացիներին։ Ժամանակի ընթացքում Սան Ռեմոն դարձել է հատկապես ռուս ազնվականության ամենասիրելի հանգստյան գոտիներից մեկը։ Մինչև հիմա էլ քաղաքում շատ բան հիշեցնում է Ռոմանովների դինաստիայի մասին։

 

Աշխարհահռչակ հանգստավայր Կան քաղաքը տեղակայված է Ֆրանսիական Ռիվիերայի արևմտյան մասում։ Այն տարատեսակ ֆեստիվալների, ճարտարապետական հուշարձանների, անթերի ափամերձ հյուրանոցների, հրաշալի ավազե լողափրի, եկեղեցիների, մատուռների և հինավուրց բնակարանների քաղաք է։ ՀԻմնական փողոցը La Croisette կոչվող առափնյա գոտին է։ Սա այն հիմնական վայր է, որտեղ անց են կացվում պաշտոնական արարողությունները և միջոցառումները՝ այսպիսով այս վայրը դարձնելով առավել սիրելի ճանապարհորդների համար։

 

Բարսելոնա –Կոստա Բրավա – Ս. Դալիի թանգարան – Նիցցա – Մոնակո – Սան Ռեմո – Կանն -Բարսելոնա:

Շաբաթ – շաբաթ 

8 Օր, 7 Գիշեր
650 $
Մարտ - Նոյեմբեր
Ներառված է
  • 7 գիշերակաց հյուրանոցներում ըստ ծրագրի
  • 7 նախաճաշ, 5 ճաշ կամ ընթրիք
  • Տրանսպորտային փոխադրում ըստ ծրագրի
  • Էքսկուրսիաներ ռուսախոս զբոսավարի հետ
  • Թանգարանների մուտքի տոմսեր
Ներառված չէ
  • Ավիաթռիչք
  • Վիզա
  • Բժշկական ապահովագրություն
Ծրագիր
Օր 1
Բարսելոնա

Ժամանում Բարսելոնա:

Դիմավորում օդանավակայանում, տեղափախում հյուրանոց:

Ազատ ժամանակ:

Գիշերակաց:

Օր 2
Բարսելոնա - Լյորետ դե Մար

Նախաճաշ:  Էքսկուրսիա  Բարսելոնայի տեսարժան վայրերով, այցելություն Պասեո դե Գրասիա, Պլացա Կատալունիա, Մոնժուիկ,  Օլիմպիական

գյուղ, Անտոնիո Գաուդիի և գոթական թաղամասի հայտնի գլուխգործոցների դիտում:

Տեղափոխում դեպի Կոստա Բրավա, Լյորետ դե Մար քաղաք: Շրջագայություն շրջակայքում:

Ճաշ և գիշերակաց հյուրանոցում:

Օր 3
Լյորետ դե Մար

Նախաճաշ: Ազատ ժամանակ:

Ֆակուլտատիվ Էքսկուրսիա դեպի Մոնսերատ ( 45 €): 

Ընթրիք :  Գիշերակաց հյուրանոցում:

Օր 4
Լյորետ դե Մար - Ֆիգեյրոս - Նիցցա

Նախաճաշ:  Էքսկուրսիա «Բարև,Կոստա Բրավա»,  երթուղի Կոստա Բրավայի գեղատեսիլ ափերի երկայնքով, այցելություն Սանտա Կլոտիլդայի

այգիներ, այնուհետև իսպանական գինիների դեգուստացիա: Ճաշ: Տեղափոխում Ֆրանսիական Ռիվիերա:

Ճանապարհին այցելություն Սալվադոր Դալիի տուն-թանգարան, Ֆիգեյրոս: Ժամանում Նիցցա:

Գիշերակաց հյուրանոցում:

Օր 5
Նիցցա - Կանն

Նախաճաշ: Էքսկուրսիա Նիցցայով, այնուհետև այցելությում Էզ քաղաքի օծանելիքի թանգարան: Տեղափոխում Կանն, էքսկուրսիա:

Վերադարձ Նիցցա, գիշերակաց հյուրանոցում:

Օր 6
Սան Ռեմո - Մոնակո

Նախաճաշ: Տեղափոխում Իտալիայի Սան Ռեմո քաղաք, որը հայտնի է իր փառատոններով և ծաղկի շուկայով: Ազատ ժամանակ: Էքսկուրսիա դեպի

Մոնակո: Այցելություն Մոնտե-Կարլոյի խաղատուն, գլխավոր տաճար, Մոնակոյի Իշխանական Պալատ:

Վերադարձ Նիցցա:  Գիշերակաց հյուրանոցում:

Օր 7
Նիցցա - Լյորետ դե Մար

Նախաճաշ: Վերադարձ Լյորետ դե Մար, Իսպանիա: Ընթրիք: Գիշերակաց հյուրանոցում:

*Հնարավոր է նաև գիշերակաց Նիցցայում: Հետադարձ չվերթ Նիցցայից կամ հանգստի շարունակում:

Օր 8
Բարսելոնա

Նախաճաշ: Ճանապարհում օդանավակայան: