Լոնդոնը հսկայական մեգապոլիս է, որին առաջին հայացքից սիրահարվելը բոլորի մոտ չէ, որ ստացվում է։ Քաղաքը կարող է դիմավորել ձեզ միգամած եղանակով, մռայլ փողոցներով, անցյալի դժգույն ստվերներով ու արդյունաբերական գոտիներով։ Բայց, այլ կերպ հնարավոր էլ չէր լինի։ Սա Լոնդոնն է, այստեղ ամեն փողոց ու շինություն ներծծված է հնագույն պատմությամբ, թեկուզ և հաճախ մռայլ, բայց՝ իր ուրույն հմայքով։ Միայն Լոնդոնը կարող է հպարտանալ իր անկրկնելի ու յուրահատուկ ոճով։ Չնայած նրան, որ Լոնդոնը գրեթե 2000 տարեկան է, նրա ճարտարապետության մեջ շատ քիչ վկայություններ են պահպանվել, որոնք կհաստատեին իր վայելուչ տարիքը։ Այստեղ համարյա թե չկան հինավուրց ավերակներ, միջնադարյան փողոցներ և Վերածննդի դարաշրջանի փարթամ դղյակներ։ Դժվարությամբ կգտնեք շինություններ, որոնց տարիքը 400-ից ավել լինի։ Բայց, այնուամենայնիվ, դարերի զարկերակն ու ազգային բնավորության գծերը զգացվում են Լոնդոնի ընդհանուր տեսքում այնպես, ինչպես աշխարհի ոչ մի այլ մեգապոլիսում՝ այսպիսով քաղաքը գրավիչ ուղղություն դարձնելով բացառապես բոլոր ճանապարհորդների համար։
Ընդհանուր առմամբ, Քեյմբրիջն առավել հանգիստ ու առանձնացված վայր է։ Ճանապարհորդների աչքերում միակ բանը, որ իրապես շոշափելի տարբերություն է սահմանում Քեյբրիջի ու իր «Ուսանողական հակառակորդ» Օքսֆորդի միջև՝ Ետնաբակերն են "The Backs"՝ կանաչ գոտիները, որոնք անշտապ ձգվում են մինչև Քեյմ գետը՝ թույլ տալով հայացքը նետել հին քոլեջների ետնաբակ ու շինության հետևի կողմի պատերին։ Քոլեջների դիմային պատերը կերտում են քաղաքի կենտրոնի ոճն ու դեմքը՝ ձգվելով դեպի հիմնական փողոցների խորքը։ Տեղի քոլեջների մեծամասնությունը թվագրվում է XIII րդ դարի վերջ և կառուցված է ըստ նույն հատակագծի ու ծրագրի՝ բոլորն ունեն գլխավոր դարպասներ, որոնք տանում են դեպի իրար հաջորդող ետնաբակերի շարքը, որոնք չորս կողմից շրջապատված են բնակելի կամ ադմինիստրատիվ շինություններով։ Նրանցից շատերը արտառոց գեղեցկություն ունեն, բայց ամենահայտնին ՝ Թագավորական Քոլեջն է (King's College), որի սքանչելի մատուռն ուշ գոթիկայի դարաշրջանի ճարտարապետության եզակիի նմուշ է։ Ընդհանուր առմամբ կա 31 քոլեջ, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է ինքնավար ու անկախ հաստատություն, որը հպարտանում է իր ձեռքբերումներով ու շրջանավարտներով։
Յորքն անգլիական բազմադարյա քաղաք է։ Այն հանդիսանում է առանձին ադմինիստրատիվ միավոր և համարվում է երկրի հյուսիսային մայրաքաղաքը։ Միջնադարյան ամրոցների հինավուրց պատերի ետևում թաքնված Յորքը կարող է հպարտանալ իր ժամանակակից ու հագեցած կյանքով։ Քաղաքը երբեք չի քնում, քանի որ այստեղ տեղակայված մշակութային ու ճարտարապետական կոթողները, տեղում մշտապես անցկացվող տոնակատարություններն ու միջոցառումները գրավում են ամբողջ աշխարհից մեծ թվով ճանապարհորդների։ 7-րդ դարում Յորքը դարձավ Նորթումբրիայի ամենակարևոր քաղաքը։ 10-րդ դարում Յորքը, երկար ժամանակ ենթարկվելով Վիկինգների կողմից հարձակումների, ի վերջո դարձավ Անգլո-Սաքսոնյան միացյալ թագավորության մի մասը։ հետագայում ձրավորվեց արդեն քաղաքի ներկայից անվանումը։ Տոպոնիմ Էբորակում (թարգմ․ «Վայրի վարազի հողեր») անվանումը վիկինգների կողմից վերափոխվեց Յորվիք, իսկ 13-րդ դարում կրճատվեց որպես Յորք։
Էդինբուրգում Թագավորական Մղոնի շարքի փողոցները սկիզբ են առնում Էդինբուրգյան պալատից ու վար իջնում դեպի Հոլիրուդյան պալատ։ Իհարկե, տեսարժան վայրերի սիրահար ճանապարհորդները ձգտում են և առաջին տեսարժան վայրում լինել, և՝ երկրորդ, և ընդհանուր առմամբ՝ ճիշտ են անում։ Բայց, եթե անգամ այդքան ժամանակ չունեք, Շոտլանդական մղոնը քայլերով չափելը, որը 200 մետրով ավելի երկար է, քան բրիտանականը և կազմում է մոտ 18 կմ, անպայման է։ Գոթական, մառախլապատ և քամոտ Էդինբուրգը ճանապարհին ունակ է մատուցել անսպասելի ու հաճելիորեն զարմանալի դետալներ։ Մեկ, երկու․․և դուք արդեն խորհրդավոր տուրի ծրագրում եք, իսկ զբոսավարը, թվում է, թե իր բոլոր ներկայացրած պատմությունների ականատեսն է եղել։
Լոխ-Նեսս լիճը գործնականում յուրաքանչյուր մարդու մոտ նախևառաջ զուգադրվում է հսկայական ջրային հրեշի հետ, որը բնակվում է (կամ չի բնակվում) լճի խորքերում։ Բնականաբար, դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ աշխարհի ամենախորհրդավոր այս ջրային ամբարտակի ու դրանում բնակվող հրեշի մասին առաջին լեգենդներն ու ականատեսների պատմությունները թվագրվում են 565 թվական։ Բացի լճին պարուրած գաղտնիքից, Լոխ Նեսսը այս տարածաշրջանի ամենամեծ խմելու ջրի ռեսուրսն է։ Նրա մակերեսը կազմում է քիչ ավելի, քան 65 քառակուսի կմ, իսկ խորությունը գերազանցում է 230 մետրը։ Երկրի այս տարածքում գտնվող լճերի մեծամասնությունը սառույցային ծագում ունեն, և Լոխ Նեսսն էլ բացառություն չէ։ Լճի ջուրը պղտոր է և ունի հատուկ երանգ, որը՝ դրա հատակի գրունտում առկա մեծ քանակով տորֆի հետևանք է։
Սթերլինգ Քարլայլ - ընկղմվեք քաղաքի հարուստ պատմության մեջ՝ այցելելով Սթերլինգի ամրոց, Ուոլլեսի հուշարձան և Բաննոկբերնի ճակատամարտի թանգարան։ Հին քաղաքում և Victorian Stirling Arcade առևտրի կենտրոնում հետաքրքրություններ կգտնեք ամբողջ ընտանիքի համար, իսկ աշխուժացած կրպակներում յուրահատուկ իրեր են վաճառվում։ Անպայման ժամանակ տրամադրեք այցելելու Լոխ Նեսս լիճը, որն ամենամեծ ջրամբարն է ամբողջ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Ազգային Պարկ Թրոսաքս, որը մոտակայքում է գտնվում։
Անհավանական գեղեցիկ բնապատկերներով է հայտնի Անգլիայի Լճեր թաղամասը (Lake District). Տեղի լանդշաֆտի տպավորիչ երիզը, արտերի ու մարգագետինների զմրուխտյա կանաչը, լճերի մաքրամաքուր ջրերի փայլքը քաղաքային կյանքի անգամ ամենամոլի երկրպագուներին անտարբեր չի թողնի։ Այստեղ այցելողին թվում է, թե բնությունը շտկել ու հավասարեցրել է ամեն բլրի գծերը, հաշվարկել է, թե որտեղ լավագույնս տեղադրի լեռները, որտեղ տեղակայի լճերը, որտեղ անտառները տնկի և որտեղ առատորեն ցանի տարատեսակ բուրումնավետ ծաղիկներ։
Ընդհանուր առմամբ Անգլիայի տեսարժան վայրերից շատերն են տեղակայված Չեստերում։ Ռեստորաններն ու համապատասխան մթնոլորտը ստիպում են, որ այստեղ մի քանի որ ավել մնաք։ Ամենատարածված էքսկուրսիաներից մեկը դեպի հանրահայտ Կենդանաբանական այգին է։ Քաղաքի պատմությունը 2000 տարեկան է։ Մ․Թ․ 79 թվականին հռոմեացիները Դի գետի կառուցեցին զինվորական ճամբար, որն Բրիտանիայի հայտնի ամրոցներից ամենամեծն է։ Ավելի ուշ՝ Էթելֆլեդը, Ալֆրեդ Մեծ թագավորի դուստրը, ընդլայնեց ու նորից ամրացրեց այս տարածքը, իսկ մի դար անց Վիլհելմ Նվաճողը (William the Conqueror) զավթում ու ավերում է այն։
Տուրի ծրագիրը՝ Լոնդոն, Քեյմբրիջ, Յորք, Էդինբուրգ, Բլեր, Լոխ- Նեսս, Սթերլինգ Քարլայիլ, Լճեր թաղամաս (Lake District), Չեստեր, Կարնարֆոն, Ուորվիկի դղյակ, Սթրեթֆորդ-ըփոն-Էյվըն, Լոնդոն, Վինձորյան դղյակ։
Թռիչքը հինգշաբթի օրերին։