Armenian Russian English
Հայ

Churchill House ամառային ճամբար

Ցանկանու՞մ եք բարելավվել ձեր անգլերենի մակարդակը, ձեռք բերել նոր ընկերներ ամբողջ աշխարհից և այնպիսի փորձառություն ունենալ, որը

կհիշեք ամբողջ կյանքի ընթացքում։ Churchill House դպրոցի կուրսերի շնորհիվ դուք վստահորեն կզարգացնեք օտար լեզվի խոսքային

հմտությունները և ավելի վստահ կլինեք օտարերկրացիների հետ անգլերեն շփվելիս։

Ամառվա ընթացքում մենք հյուրընկալում ենք ուսանողների ավելի քան 30 տարբեր երկրներից, այսպիսով դուք հնարավորություն եք ստանում

խոսել անգլերեն նոր ընկերների հետ, որոնք անգլերենն օգտագործում են որպես օտար լեզու։

Դպրոցի ուսանողները հաճախ են կարծիքներով ու տպավորություններով կիսվում՝ վստահեցնելով, թե որքան ուրախ են անցնում դասերը,

որքան հետաքրքիր ու ուսուցողական են լինում էքսկուրսիաները ու որքան հիշարժան խմբակային խաղերն ու

միջոցառումները, որ կազմակերպվում են դպրոցի շրջանակներում։ Սա հրաշալի փորձառություն է, որովհետև նրանք նախևառաջ ծանոթանում

են անգլիական մշակույթին ու նիստուկացին, բացահայտում են նոր քաղաքներ և ուսման կուրսի ընթացքում հասցնում տեսնել Մեծ

Բրիտանիայի ամենահայտնի տեսարժան վայրերը։ Այս դպրոցի զվարճանքների

 

Churchill House ամառային դպրոցի ուսումնական կենտրոնը հպարտությամբ տեղեկացնում է, որ 2018 թվականին գերազանցությամբ անցել է Բրիտանական Խորհրդի կողմից անցկացվող հավատարմագրման գործընթացը, ստանալով 9 տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու իրավունք, այդ թվում ՝ Ուսանողների խնամք, 18 տարեկանից ցածր պատանիների անվտանգություն, Ակադեմիական կառավարում և Ժամանցի հնարավորություններ։ Այս գործընթացը դպրոցը դարձնում է ամենաբարձր վարկանիշային ամառային դպրոցներից մեկը ըստ հավատարմագրման սխեմայի, ինչը ծառայում է որպես անկախ չափորոշիչ այն բանի, թե որքանով է դպրոցը համապատասխանում այն բարձր ստանդարտներին, որ սահմանել է Բրիտանական Խորհուրդը։

Դպրոցի անվանումը՝ Duke of York։ Էքսկուրսիաների ուղղությունները՝ (Էքսկուրսիաների հերթականությունը կարելի է տեսնել դասացուցակների օրինակներում)՝ Լոնդոն, Քենթըրբերի, Բրայթոն
Քեյմբրիջ։

Տարիքային շեմ՝ 11—17 

Վայրը՝ Դուվր, Քենթ, Անգլիա։

Կացությունը՝ հոսթել ոճի ուսանողական կացարաններ ընդարձակ ընդհանուր սենյակներով (3-6 մահճակալ)։ Տղաներն ու աղջիկները մնում են առանձին մասնաշենքերում։ 

Churchill House-ի մյուս քոլեջներն ու դպրոցներն իրենց ուղղություններով՝

  • Սրբ.Lawrence Քոլեջ -ը գտնվում է Ռամսգեյթում, որը գտնվում է մի շարք ոսկյա ավազով կապույտ դրոշակ կրող լողափերի մոտակայքում։
  • Aldenham դպրոց - Էլսթրի, գտնվում է Լոնդոնի հյուսիս արևմուտքում՝ 33.6 կմ հեռավորության վրա։ Գրեթե 400 տարի առաջ Էլիզաբեթ I թագուհին անձամբ դպրոցի կառուցման թույլտվությունն է տվել։
  • Արքայական Russel Քոլեջ - գտնվում է Քրոյդոնում, կանաչ օազիսային գոտում, կենտրոնական Քրոյդոնից մի քանի րոպեի հեռավորության վրա։ Այստեղից հեշտ է հասնել Լոնդոնի կենտրոն և այնտեղի տեսարժան վայրեր։

 

https://www.youtube.com/watch?v=poXbsRr-tMU

14 Օր, 13 Գիշեր
1550 $
Հուլիս - Օգոստոս
Ներառված է
  • Շաբաթական 15 ժամյա դասեր տաբեր ազգերից կազմված դասասենյակում
  • Շաբաթական մեկ կեսօրյա էքսկուրսիա՝ ծանոթանալու տեղի տեսարժան վայրերին և մեկ ամբողջօրյա էքսկուրսիա՝ բացահայտելու ավելի հեռվում գտնվող փոքր և մեծ քաղաքները 
  • Կացությունը՝ բարձր ստանդարտներին համապատասխան ընդարձակ ընդհանուր սենյակներ հոսթել ոճի հյուրանոցներում։
  • Երեք անգամյա սնունդ
  • Մուտք լողավազան (սահմանված ժամերին)
  • Ցերեկային և երեկոյան ժամանցային ծրագիր
  • Wi-Fi
  • Կուրսի ավարտը հավաստող սերտիֆիկատ
  • Ուսումնական նյութեր և գրքեր
  • Հսկուղությամբ պատի մագլցման սպորտային փորձառություն
  • Խմբակային դիմումների դեպքում, օդանավակայանից  դպրոց տեղափոխումը ևս ներառված կլինի գնի մեջ
  • Խմբի առաջնորդ
Ներառված չէ
  • Ավիաթռիչք Երևան - Հիդրոու- Երևան
  • Վիզա
  • Բժշկական ապահովագրություն
  • Անդամագրման վճար 97$
  • Խմբային տեղափոխում օդանավակայան - դպրոց - օդանավակայան
  • Լրացուցիչ այլընտրանքային էսկուրսիաներ դեպի Տորպ Պարկ, Լոնդոն, Լիդս Ամրոց, Մարգեյթ
Ծրագիր
Օր 1
Duke of York Դպրոց -Դասական ծրագիր

Duke of York դպրոցը քաղաքամերձ ընդարձակ ուսանողական ճամբար է, որը գտնվում է պատմական Դուվր նավահանգստային քաղաքից մի փոքր հեռու, հանրահայտ Նորման դղյակի դաշտում, որը պատսպարում է նավահանգիստը։ Դպրոցը 200 տարեկան է, բայց բավականին ժամանակակից հարմարություններ ունի՝  ներառյալ կրտսեր խմբերի համար նախատեսված կացարանի նոր շինությունը և արվեստի թատրոնը։ Այստեղ հսկայական խաղահրապարակներ, գեղեցիկ Էդվարդյան լողավազան, ու հրաշալիորեն հագեցած սպորտդահլիճ կա։ Կենտրոնը թույլ է տալիս ուսանողներին հեշտորեն ձեռք բերել ընկերներ տարբեր ազգություններից ու մշակույթներից ուսանողական կացարաններերում մնալու ընթացքում՝ միմյանց հետ կիսելով կյանքի փորձառությունն ու սովորելով միմյանցից։ Ավելի մեծ տարիքի ուսանողներն ավելի լայն հնարավորություններ կունենան օգտվելու դպրոցի բոլոր հարմարություններից։

Մեծ տարիքի պատանիներն ու պարմանուհիները ավելի շատ ինքնաարտահայտման մարտահրավերների ու տարածքի կարիք ունեն։ Որպես այդպիսին, Երիտասարդական ծրագիրը անթերի է 16-17 տարեկան ուսանողների համար։ Նրանք կունենան առանձին մշակված զբաղմունքների և երեկոյան հետաքրքիր ժամանցի հատուկ ծրագիր, որի շրջանակներում կարելի է այցելել հարևան քաղաքներն ու բացահայտել դրանք։ Երեկոյան կազմակերպվում են նաև տարատեսակ խմբային խաղեր, հետաքրքիր ժամանցային զբաղմունք, որը կարող է լինել կինոթատրոն այցելությունը, բոուլինգը և այլն։

Դպրոցի հարմարությունները:

  • Լավ կահավորված դասասենյակներ
  • Պրոֆեսիոնալ թատրոն
  • Ֆուտբոլի դաշտ
  • Լողավազան
  • Պարասրահ
  • Սպորտային դահլիճ
  • WiFi
  • Ընդարձակ խաղադաշտեր
  • Թենիս կորտեր
  • Մագլցելու պատ
  • Արվեստի սենյակ
  • Համակարգչային սենյակ

Դասասենյակում առավելագույնը 15 ուսանող է, միջինում ՝ 13։ Անգլերենի մակարդակը՝ տարրականից մինչև առաջադեմ մակարդակ։ Այս տարի մեր ծրագիրը կենտրոնանալու է Շրջակա միջավայրի հիմնախնդիրների վրա՝ ուսանողներին սովորեցնելով «Ավելի կանաչ» կենսակերպ վարելու մեթոդները։

 Կիրակին դպրոց ժամանման օրն է։ Ուսանողները ժամանակ կունենան իրերը դասավորելու և դպրոցին և դրա շրջակայքին ծանոթանալու համար։

Առաջին օրը ցանկացողները հնարավորություն կունենան նաև կամընտրական կեսօրյա էքսկուրսիա գնալ։ 

Իսկ երեկոյան ուսանողներին կսպասվի բարի գալստյան ուրախ երեկույթ։

Օր 2
Churchil ամառային ճամբարում ուսանողների մեկ օրվա դասացուցակի օրինակ

 

Կիրակի

երկուշաբթի

երեքշաբթի

չորեքշաբթի

հինգշաբթի

ուրբաթ

շաբաթ

                             Նախաճաշ 8:00 - 9։00

 Նախաճաշ  7:30-8:15

Ժամանում և կամընտրական էքսկուրսիաներ 9:00 - 18:00
Ընդհանուր 3 ժամ դաս - յուրաք․-ը 1 ժամ, 15 րոպեանոց ընդմիջումներով
Լրիվ օրյա էքսկուրսիա
 
08:30 -19:00
Լանչ 12:30 - 13:15
Հանգիստ սենյակում 13:15 - 14:00

14:00 - 17:30

Միջորեի ժամանցային ծրագիր 

14:00 - 17:30

Միջորեի ժամանցային ծրագիր 

14:00 - 17:30

կեսօրյա քսկուրսիա

14:00 - 17:30

Միջորեի ժամանցային ծրագիր 

14:00 - 17:30

Միջորեի ժամանցային ծրագիր 

Հանգիստ սենյակներում 17:30-18:00

ճաշ 18:00 - 18:45

Հանգիստս ենյակներում 18:45 -20:00

Խորոված

18:30 - 19:15

Հանգիստ սենյակներում 17:30 - 18:00

Ճաշ - 18:00 - 18:45

Հանգիստ սենյակներում 18:45 - 20:00

Ճաշ

19:30 - 20:15

Scavenger Hunt

(Թափոնների որս)

20:00 - 22:00

Բարի գալստյան խնջույք

20:00 - 22:00

Կառուցիր քո քաղաքը

20:00 - 22:00

Խորոված

20:00 - 22:00

Օլիմպիական խաղեր

20:00 - 22:00

Թափոնների վերամշակման դիզայներական շոու 20:00 - 22:00

Կինոդիտման երեկո

20:00 - 22:00

Վերադարձ ննջարաններ 22:00 / լույսերի մարում 22:30