Armenian Russian English
Հայ

Բացահայտեք աշխարհը

Ընտրեք ձեր սիրած ճանապարհորդությունը և ճանաչեք աշխարհը մեզ հետ

Անգլերեն լեզվի քոլեջ - Մալթա

Մալթայի Անգլերեն լեզվի դպրոցը հիմնադրվել է 1999 թվականին՝ նպատակ ունենալով ապահովել բարձրակարգ կրթություն և հարմարավետ կացություն անգլերեն սովորել ցանկացող արտասահմանցի ուսանողների համար։  Ավելի քան 20 տարի առաջ իր դռները բացելուց ի վեր քոլեջը հաստատել է իր դիրքերը որպես Մալթայի առաջատար ուսումնական հաստատություն, որը եզակի է իր տեսակի մեջ հաջողությամբ ուսուցումը, կացությունը և բոլոր հարմարությունները մեկ տանիքի տակ համատեղելու առումով։ Այս համադրությունը օգնում է ուսանողներին ավելի քիչ ժամանակ ծախսել ճանապարհի վրա, ինչպես նաև թույլ է տալիս նրանց ավելի շատ ժամանակ ունենալ սովորելու և ժամանցային հանգստի համար։ Կացության այլ տարեբրակները, ինչպիսիք են՝ Ուսանողական տունը, ուսանողական հոսթելը, առանձին վարձակալվող բնակարանները և համատեղությամբ հյուրընկալող ընտանիքի հետ ապրելու տարբերակները ևս հնարավոր են։ 

  • Դասընթացը սկսվում է ամեն երկուշաբթի։
  • Յուրաքանչյուր դասը տևում է 45 րոպե։
  • Անգլերենի միջին կամ ավելի բարձր անգլերենի մակարդակի ուսանողը կմիանա պրոֆեսիոնալ անգլերենի դասընթացների խմբին։ Այն ուսանողները, որոնք կցանկանան միանալ Քննությունների նախապատրաստական դասընթացների խմբին, պետք է ունենան անգլերենի բավարար նվազագույն մակարդակ, որը համապատասխանում է ուսանողի ընտրած քննության տեսակին։
  • Բոլոր վճարումները եվրոյով են։

Անգլերեն դպրոցն ունի հստակ տեսլական, այն է՝

«Ապահովել համապարփակ մոտեցում ուսուցմանը, ինչը հնարավորություն կտա ուսանողներին հաղորդակցվել, զարգանալ և աճել բազմազանությունների այս աշխարհում»։

14 Օր, 13 Գիշեր
€ 1300
Հունիս - Օգոստոս

Churchill House ամառային ճամբար

Ցանկանու՞մ եք բարելավվել ձեր անգլերենի մակարդակը, ձեռք բերել նոր ընկերներ ամբողջ աշխարհից և այնպիսի փորձառություն ունենալ, որը

կհիշեք ամբողջ կյանքի ընթացքում։ Churchill House դպրոցի կուրսերի շնորհիվ դուք վստահորեն կզարգացնեք օտար լեզվի խոսքային

հմտությունները և ավելի վստահ կլինեք օտարերկրացիների հետ անգլերեն շփվելիս։

Ամառվա ընթացքում մենք հյուրընկալում ենք ուսանողների ավելի քան 30 տարբեր երկրներից, այսպիսով դուք հնարավորություն եք ստանում

խոսել անգլերեն նոր ընկերների հետ, որոնք անգլերենն օգտագործում են որպես օտար լեզու։

Դպրոցի ուսանողները հաճախ են կարծիքներով ու տպավորություններով կիսվում՝ վստահեցնելով, թե որքան ուրախ են անցնում դասերը,

որքան հետաքրքիր ու ուսուցողական են լինում էքսկուրսիաները ու որքան հիշարժան խմբակային խաղերն ու

միջոցառումները, որ կազմակերպվում են դպրոցի շրջանակներում։ Սա հրաշալի փորձառություն է, որովհետև նրանք նախևառաջ ծանոթանում

են անգլիական մշակույթին ու նիստուկացին, բացահայտում են նոր քաղաքներ և ուսման կուրսի ընթացքում հասցնում տեսնել Մեծ

Բրիտանիայի ամենահայտնի տեսարժան վայրերը։ Այս դպրոցի զվարճանքների

 

Churchill House ամառային դպրոցի ուսումնական կենտրոնը հպարտությամբ տեղեկացնում է, որ 2018 թվականին գերազանցությամբ անցել է Բրիտանական Խորհրդի կողմից անցկացվող հավատարմագրման գործընթացը, ստանալով 9 տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու իրավունք, այդ թվում ՝ Ուսանողների խնամք, 18 տարեկանից ցածր պատանիների անվտանգություն, Ակադեմիական կառավարում և Ժամանցի հնարավորություններ։ Այս գործընթացը դպրոցը դարձնում է ամենաբարձր վարկանիշային ամառային դպրոցներից մեկը ըստ հավատարմագրման սխեմայի, ինչը ծառայում է որպես անկախ չափորոշիչ այն բանի, թե որքանով է դպրոցը համապատասխանում այն բարձր ստանդարտներին, որ սահմանել է Բրիտանական Խորհուրդը։

Դպրոցի անվանումը՝ Duke of York։ Էքսկուրսիաների ուղղությունները՝ (Էքսկուրսիաների հերթականությունը կարելի է տեսնել դասացուցակների օրինակներում)՝ Լոնդոն, Քենթըրբերի, Բրայթոն
Քեյմբրիջ։

Տարիքային շեմ՝ 11—17 

Վայրը՝ Դուվր, Քենթ, Անգլիա։

Կացությունը՝ հոսթել ոճի ուսանողական կացարաններ ընդարձակ ընդհանուր սենյակներով (3-6 մահճակալ)։ Տղաներն ու աղջիկները մնում են առանձին մասնաշենքերում։ 

Churchill House-ի մյուս քոլեջներն ու դպրոցներն իրենց ուղղություններով՝

  • Սրբ.Lawrence Քոլեջ -ը գտնվում է Ռամսգեյթում, որը գտնվում է մի շարք ոսկյա ավազով կապույտ դրոշակ կրող լողափերի մոտակայքում։
  • Aldenham դպրոց - Էլսթրի, գտնվում է Լոնդոնի հյուսիս արևմուտքում՝ 33.6 կմ հեռավորության վրա։ Գրեթե 400 տարի առաջ Էլիզաբեթ I թագուհին անձամբ դպրոցի կառուցման թույլտվությունն է տվել։
  • Արքայական Russel Քոլեջ - գտնվում է Քրոյդոնում, կանաչ օազիսային գոտում, կենտրոնական Քրոյդոնից մի քանի րոպեի հեռավորության վրա։ Այստեղից հեշտ է հասնել Լոնդոնի կենտրոն և այնտեղի տեսարժան վայրեր։

 

https://www.youtube.com/watch?v=poXbsRr-tMU

14 Օր, 13 Գիշեր
$ 1550
Հուլիս - Օգոստոս

MayFair Անգլերենի մասնագիտացված դպրոց, Անգլիա

Անցկացրեք ձեր ամառային արձակուրդն Անգլիայում՝ մասնակցելով հավատարմագրված MayFair դպրոցի կողմից կազմակերպվող ամառային դպրոցի դասընթացներին։ Ստացեք հիմնարար փորձառություն բացահայտելու մի նոր աշխարհ իր մշակույթով, ձեռք բերելու ընկերներ տարբեր ազգերից ու սովորելու ավելի սահուն ու վստահ անգլերեն խոսել։

MayFair-ն անգլերենի դասավանդման առաջատար դպրոց է, որն ավելի քան 30 տարի մասնագիտացած է լեզուների ուսուցման ոլորտում։ Դպրոցի պրոֆեսիոնալ անձնակազմն իր ամբողջ ներուժն օգտագործում է հավաստիանալու, որ ամառային դպրոց մուտք գործող յուրաքանչյուր աշակերտ իրեն անվտանգ ու երջանիկ է զգում ընդհանուր հոգատարության բարձր ստանդարտների շնորհիվ և որ MayFair-ում ուսանելու անգամ կարճ ընթացքը էական ու շոշափելի դրական փոփոխության հիմք կհանդիսանա ձեր երեխայի կյանքում։   

Այս տարի մեր ամառային դպրոցի ծրագիրը կանցկացվի սքանչելի Սոմերսեթում գտնվող Taunton դպրոցի ճամբարում, որն Անգլիայի հարավ-արևմուտքում է։ Հաշվի առնելով դպրոցի պատմական շինությունները, ժամանակակից հարմարությունները և շահավետ տեղանքը, ամառային դպրոցի համար դժվար կլիներ ավելի հարմար ու գեղատեսիլ վայր ընտրել։

Դասացուցակը հագեցած է հետաքրքիր ժամանցով, ուսուցման մարտահրավերներով և ծրագրային աշխատանքով, ինչպես նաև լայնածավալ սոցիալական ծրագրով, ինչը կօգնի մեր ուսանողների ժամանակը բարձր արդյունավետությամբ կազմակերպելու հարցում։ Ուսանողները նաև կվայելեն 4 էքսկուրսիա դեպի Բաթի տեսարժան շուկան, Եքզետեր և Ուելս միջնադարյան քաղաքներ, Չեդդերի ձորն ու քարանձավը, ինչպես նաև կբացահայտեն հանրահայտ Յուրսկյան ափն ու Լայմ Ռեգիսը։

Դպրոցն իրականացնում է անգլերենի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ միջին և ավագ դպրոցի սաների համար ամբողջ աշխարհից։ Դուք կարող եք ընտրել շաբաթական 15, 20 կամ 30 ժամյա դասերի գրաֆիկ կամ երեկոյան կեսօրյա կուրս և ըստ այդմ որոշել, թե որն է ձեր վերջնական նպատակակետն ու ցանկալի արդյունքը։ Ամեն շաբաթ, ուսանողների առաջընթացը կգնահատվի հատուկ թեստերի ու այլ գործունեության միջոցով։ Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ուսանողները կունենան ուսուցչի հետ անհատական դասընթաց՝ նշելու ու վեր հանելու ուսման ընթացքում շտկման ենթակա խնդիրները: Ուսուցիչները կտան խորհուրդներ, կապահովեն համապատասխան նյութերով և ռեսուրսներով, որպեսզի օգնեն երիտասարդ հետազոտողներին հասնել իրենց ուսումնառության նպատակին։

Տարիք: 10-17

Տևողություն: 2 շաբաթ և ավել

Շաբաթական ընդհանուր դասաժամ: 15 -ից  20

Դասի տևողություն: 50 րոպե

Ուսանողների քանակը յուրաք․ դասասենյակում - առավելագույնը 15 հոգի

Հասանելի կուրսեր:  Անգլերենի դասեր

Կուրսի բովանդակությունը: Ինտերակտիվ ուսուցում հետաքրքիր թեմաների ու վարժությունների միջոցով, ստեղծարար նախագծեր, մարտահրավերներ, քննարկումներ և պրակտիկա։

14 Օր, 13 Գիշեր
€ 2490
Հուլիս - Օգոստոս

BLACKROCK քոլեջ, ամառային դպրոց-ճամբար, Դուբլին

Blackrock քոլեջը գտնվում է Դուբլինի արվարձաններում։ Այն քաղաքի կենտրոնից 7 կմ հեռավորության վրա ընդարձակ բնակելի տարածք է։

18-րդ դարի ժամանակակից ծովափնյա հանգստավայր - քաղաքն իր անվանումը ձեռք է բերել սև ժայռերից, որոնք ժամանակին եզրագծում էին քաղաքի սահմանները ծովափի երկայնքով։ Անտիկ կելտական խաչը, որը տեղի հնություններից է, դեռ մնում է կանգուն հիմնական փողոցում։

Blackrock քոլեջը Willow Park-ի հետ միասին իրենից ներկայացնում է ընդարձակ կրթական համալիր։ Դրա շուրջ գտնվում են անտառածածկ այգիներով տարածքներ և 25 հեկտար խաղադաշտ, որոնցից հրաշալի տեսարան է բացվում դեպի դուբլինյան ծովածոց։ Քոլեջը տեղակայված է Բութերսթաուն Դարթ կայարանի շրջակայքում, իսկ քաղաքի կենտրոնից գնացքով ընդամենը 10 րոպեի, իսկ ավտոբուսով՝ 25 րոպեի ճանապարհ է։

11-15 տարեկան ուսանողները մնում են Ստանդարդ ուսանողական կացարաններում (երկու, երեք, չորս կամ հինգ տեղանոց սենյակներ)։ Յուրաքանչյուր հարկում կա լոգարան։ Շինությունը, որն իրականում ամրոցի շենք է, պատկանում է Գորգիանական ժամանակաշրջանի ճարտարապետական ոճին։ Այն ամբողջապես վերանորոգվել է վերջին 3 տարիների ընթացքում և տեղավորում է մոտ 100 հոգու։ Տղաներն ու աղջիկները մնում են առանձին մասնաշենքերում։ Ճամբարում մշտապես առկա է Wi-Fi.

12-17  տարեկան ուսանողները մնում են հյուրընկալող ընտանիքի հետ համատեղությամբ։ Այն իրենից ներկայացնում է երեք անգամյա սնունդն իր մեջ ներառող կացարան, որը մանրակրկիտ կերպով ընտրվում է դպրոցի կողմից։ Ընդունող ընտանիքի պայմանները մշտապես ստուգվում են դպրոցի Կացարանների գծով մենեջերի կողմից։ Ընդունող ընտանիքը մեր կրտսեր ուսանողներին կտրամադրի երեք անգամյա սնունդ, շաբաթը մեկ անգամ հագուստի լվացում, անկողնային պարագաներ, շաբաթը մեկ կփոխվեն սրբիչները։ Ընդունող ընտանիքների բնակարանները գտնվում են Դուբլինի հարավում՝ Դոննիբրուք, Սենդիմաունթ, Բութերսթաուն, և այլն, որտեղից մինչև հանրային տրանսպորտի կայարանները ոտքով հասնելու հեռավորություն է։

14 Օր, 13 Գիշեր
€ 1650
Հունիս - Օգոստոս

Ամառային ճամբար English in Cyprus դպրոցում - Կիպրոս

Ամառային դպրոցի ճամբարում դպրոցականները կծանոթանան աշխարհի տարբեր անկյուններից եկած հասակակիցների հետ, կսովորեն անգլերեն

ինտենսիվ հաղորդակցության և շաբաթական 20 դաս անգլերենի կուրսի շնորհիվ։

Տարիքը՝  7-ից 17 տարեկան

Կացության վայրը՝ Tasiana Star հյուրանոց ապարտամենտներ, Լիմասոլ

Անգլերենի մակարդակը: ցանկացած

Ճամբարն իրականացնում է ընդունելություն յուրաքանչյուր կիրակի

Դասարանում ուսանողների առավելագույն թիվը՝ 15 հոգի

7 Օր, 6 Գիշեր
€ 1200
Հունիս - Օգոստոս

Education First - Սանտա Բարբարա, ԱՄՆ

Եկեք Քալիֆոռնիա զարգացնելու անգլերենը Սանտա Բարբարայում գտնվող Education First կրթական ծրագրի դպրոցներից մեկում, որը սքանչելի լողափերի կողքին է գտնվում։

Մեր մտերմիկ դասերն ու ընկերական մթնոլորտում դասավանդող փորձառու ուսուցիչները երաշխավորում են, որ դուք կկարողանաք արագ սովորել և կարճ ժամանակում արդյունք գրանցել։ Դուք մեծ ծավալով անգլերեն բանավոր խոսքի գործնական փորձ ձեռք կբերեք անմիջական ու ազատ տեղացիներով բնակեցված քաղաքում։

Անցկացրեք անմոռանալի արձակուրդներ՝ միաժամանակ բարելավելով ձեր անգլերեն խոսելու, լսելու և հաղորդակցվելու հմտություններն անգլերենը որպես բնիկ լեզու օգտագործողների շրջանում։  Դուք կունենաք շաբաթական 26 ընդհանուր անգլերենի դաս, կզարգացնեք փափուկ հմտությունները տարատեսակ մշակույթների ու բնավորությունների ներկայացուցիչների հետ շփվելիս՝ սովորելով կիսվել, հոգ տանել, համբերատար ու ընկերական լինել, միայնակ ճամփորդել և բացահայտել տարբեր երկրներն ու դրանց տեսարժան վայրերը։

Սանտա Բարբարան հայտնի է որպես «Ամերիկյան Ռիվիերա», որտեղ պարծենում են Միջերկրական կլիմայով։

Այս դպրոցը ոտքով քայլելու հեռավորության վրա է առևտրի կենտրոններից, թանգարաններից և ժամանցային կենտրոններից։

Դպրոցի շուրջ գտնվում են Իսպանական գաղութային ոճի կառույցները բացօթյա ներքնաբակերով։

Սանտա Բարբարայում հնարավոր են մի շարք արտադասարանական միջոցառումներ, ինչպիսիք են սերֆինգը, հեծանվասպորտը և քայլարշավը։

  • Ամսաթվեր՝ 13 հուլիս - 24 հուլիս
  • Տևողություն՝ 10 օր
10 Օր, 9 Գիշեր
$ 3450
Հունիս - Օգոստոս
Բեռնել ավելին