Armenian Russian English
Հայ
Գործընկերների համար

Գործընկերների համար

«Traveler Club» ընկերությունը Հայաստանում գործող առաջատար տուր օպերատորներից մեկն է, որը  տրամադրում է բարձրակարգ ծառայությունների լայն սպեկտր արտագնա տուրիզմի բոլոր սեգմենտներում B2C և B2B հիմունքներով։

Մեր ընկերությունը, տարիների տքնաջան ու բարեբեր գործունեության շնորհիվ, հաստատել է բազմաթիվ գործընկերների հաստատուն համայնք ավելի քան 500 ճամփորդական գործակալությունների և տուր օպերատորների հետ։ Traveler Club-ը շարունակում է իր գործընկերներին մատուցել պրոֆեսիոնալ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ այսպիսով ընդլայնելով համագործակցող ընկերությունների աշխատանքային ցանցը։

Լինելով տուրիզմի և հյուրընկալության բնագավառում գործող բազմաթիվ միջազգային կազմակերպությունների անդամ՝ Traveler Club-ը հանդիսանում է կապող օղակ Հայաստանում ձևավորվող պրոֆեսիոնալ տուր պրոդուկտի և համաշխարհային տուրիզմի միջև։

Հյուրանոցներ աշխարհի ցանկացած անկյունում HotelsPro-ի հետ

«Traveler Club»-ը  հանդիսանում է HotelsPro ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ HotelsPro-ն հյուրանոցների առցանց ամրագրման ամենախոշոր համակարգն է աշխարհում։ Այս պրոֆեսիոնալ պլատֆորմը ձեզ եզակի հնարավորություն կընձեռի գտնելու և ամրագրելու 600․000 հյուրանոցներից ձեր նախասիրություններին համապատասխանող հյուրանոցը աշխարհի 205 երկրներում։

«HotelsPro»-ն միացնում է ձեզ պատվիրատուների և գործընկերների ընդգրկուն ցանցին, ինչպես նաև, ունենալով իր  44000 գործակալները ամբողջ աշխարհում,  ապահովում է աջակցում ցանկացած երկրի ներսում։ Բացի ավելի քան 15000 քաղաքներում հյուրանոցային ամրագրումներ անելու հնարավորությունից, «Traveler Club» ընկերությունը հատուկ մշակված տեխնոլոգիայի շնորհիվ մուտք ունի այն առցանց համակարգը, որը կարող է ընդունել ուղևորափոխադրման, մեքենաների վարձակալության, տուր փաթեթների, էքսկուրսիաների և այլ  տուր պրոդուկտների առցանց պատվերներ։ 

Ավելի մանրաման տեղեկություն ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար խնդրում ենք նամակ գրել՝ info@hotelspro.am կամ կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10 507 707, + 374 93 700 333.

Մեր մասնագետները պատրաստակամորեն կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին, դուք կստանաք լիարժեք խորհրդատվություն։

Վիզաների պրոֆեսիոնալ աջակցում

Մենք իրականացնում ենք վիզայի ամբողջական աջակցում՝ տրամադրելով տարբեր կատեգորիաների վիզաներ՝ մուտք գործելու մի շարք երկրներ, որոնց դիպլոմատիկ առաքելությունը չի գտնվում Հայաստանում, այլ հարևան երկրներում է։  Մեր վիզաների աջակցման բաժանմունքը, որը տարիներ շարունակ մասնագիտացել է տարբեր երկրների դեսպանատների և հյուպատոսարանների հետ աշխատանքում, կապահովի լիարժեք անձնագրային և վիզաների աջակցում գործընթացի սկզբից մինչև վերջ։

Մենք կաջակցենք ձեզ վիզաներ ձևակերպել ձեր հաճախորդների համար ամենակարճ ժամկետներում՝ այսպիսով խնայելով ձեր ժամանակը և օգնելով ձեզ խուսափել հոգնեցնող թղթատարությունից, քաշքշուքից ու սթրեսից։ Մեր ընկերությունը համագործակցում է շուրջ 100 դեսպանատների և հյուպատոսարանների հետ ամբողջ աշխարհում։

«Traveler Club»-ն իր գործընկերներին աջակցում է վիզաներ ձեռք բերել B2B հիմունքներով՝ սկսած խորհրդատվությունից, հարցաթերթիկներ լրացնելուց, ավարտելով անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, գրանցման և սուրհանդակային ծառայություններով ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

Ավելի մանրաման տեղեկություն ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար խնդրում ենք նամակ գրել՝ info@hotelspro.am կամ կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10 507 707, + 374 93 700 333.

Մեր մասնագետները պատրաստակամորեն կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին,  դուք կստանաք լիարժեք խորհրդատվություն։