Armenian Russian English
Հայ

Մեր Ծառայությունները

Մարդիկ, որոնք հաճախ են ճամփորդում, յուրաքանչյուր անգամ երկրից մեկնելիս առերեսվում են դժվարությունների՝ լինի դա գործուղում, կրթական ճամփորդություն, ընտանեկան հանգիստ, թե այլ մեկնում։ Վիզայի համար դիմում լրացնելու, ինչպես նաև ավիատոմսեր ձեռք բերելու, հյուրանոց ամրագրելու կամ ճամփորդական ապահովագրություն ունենալու գործընթացը կարող է ոչ միայն դժվարություն ու գլխացավանք հարուցել, այլ նաև որոշակի փորձ ու պրոֆեսիոնալիզմ պահանջել։ 

«Traveler Club» գործակալությունը, որն իր ծառայություններն է մատուցում հաճախորդներին ավելի քան 5 տարի շարունակ, կաջակցի ձեզ ցանկացած ճամփորդական խնդրի դեպքում՝ կազմակերպելով անթերի մեկնում ուղղություն ընտրելու խորհրդատվությունից սկսած մինչև Ձեր ապահով վայրէջքն ու անվտանգ վերադարձը։

 

Ահա այն ծառայությունների ցանկը, որ մեր գործակալությունն իրականացնում է պարտաճանաչորեն ու բարձր պրոֆեսիոնալիզմով:

  • Հյուրանոցների ամրագրում աշխարհի ցանկացած կետում
  • Վիզայի աջակցում Հայաստանում և արտերկրում
  • Կրուիզներ և տարբեր նախասիրությունների տուր փաթեթներ
  • Անհատական և խմբային տուրեր
  • Կրթական ծրագրեր
  • Կոնֆերանսների և միջոցառումների ամրագրում և մասնակցություն
  • Կորպորատիվ միջոցառումների կազմակերպում Հայաստանում և արտերկրում