Armenian Russian English
Հայ
Վիզաներ Գլխավոր

Վիզայի աջակցում

Ձեզ ԱՄՆ վիզա՞ է անհրաժեշտ կամ միգուցե մտածում եք ինչպես վիզա ստանալ Եվրոպա գնալու համար։ Ժամանակ չունե՞ք ինքնուրույն դիմելու․․․

«Traveler Club» գործակալության հետ այս գործընթացը կկատարվի պրոֆեսիոնալ, արագ ու որակյալ։

Այն մարդկանց համար, որոնք հաճախ են ճամփորդում, վիզա ստանալը մեծ կարևորության հարց է։ Վիզայի համար դիմում լրացնելն, անշուշտ, ամենահաճելի զբաղմունքներից չէ, երբեմն այն իրենից խնդիր է ներկայացնում հատկապես այն մարդկանց համար, որոնք առաջին անգամ են դիմում։

Վիզա ստանալու հոգնեցնող գործընթացն առավելագույնս թեթև դարձնելու համար Ձեզ կօգնի «Traveler Club» ընկերությունը, որն իր ծառայություններն է մատուցում ճանապարհորդներին ավելի քան 15 տարի շարունակ։

 

  • Վիզա ստանալու լավագույն խորհրդատվական աջակցություն
  • Բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ
  • Երկար տարիների փորձ
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
  • Որակի երաշխիք և անբիծ հեղինակություն
  • Մատչելի գին և 24/7 հասանելիություն

Վիզայի աջակցումը մեր կազմակերպության հաճախորդների ամենապահանջված ծառայություններից մեկն է։

Դուք միշտ էլ ունեք հնարավորություն ինքնուրույն հավաքելու անհրաժեշտ փաստաղթերը և մենակ հաղթահարելու վիզայի համար անհրաժեշտ դիմումի լրացման ու ուղարկման գործընթացը։ Բայց Դուք նաև հնարավորություն ունեք վստահելու այդ գործը մեր ընկերությանը, որը տարիներ շարունակ պրոֆեսիոնալ կերպով զբաղվել է վիզայի աջակցման գործով և հարյուրավոր ճանապարհորդների օգնել ճամփորդել ՝ ազատելով նրանց հոգնեցնող թղթատարությունից և ավելորդ սթրեսից։

Վիզայի աջակցման մեր հիմնական առավելություններն են:

  • Վիզայի աջակցում առանց որևէ տուր-փաթեթ գնելու անհրաժեշտության
  • Վիզա օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանում
  • Վիզայի աջակցում այն երկրների համար, որոնց հյուպատոսարանները գտնվում են Հայաստանից դուրս
  • Վիզայի աջակցում աշխարհի մեծ թվով երկրների համար
  • Վիզայի սպասարկում կորպորատիվ հաճախորդների համար

Մեր վիզաների աջակցման գործակալներն աշխատում են, որպեսզի խնայեն Ձեր ժամանակը, որը պիտի անցկացնեիք հերթերի մեջ սպասելով կամ անվերջ թղթեր լրացնելով։

Մենք կօգնենք ՁԵզ ստանալ վիզա սեղմ ժամկետներում՝ մեր ուսերին վերցնելով այդ գործընթացի ամբողջ թղթատարությունը։

Մեր գործակալությունը կաջակցի ձեռք բերել ցանկացած տեսակի վիզա՝  

  • Բիզնես վիզա
  • Այցելության վիզա
  • Ճամփորդական վիզա
  • Աշխատանքային վիզա
  • Ուսանողական վիզա
  • Տարանցիկ վիզա