Armenian Russian English
Հայ

Բացահայտեք աշխարհը

Ընտրեք ձեր սիրած ճանապարհորդությունը և ճանաչեք աշխարհը մեզ հետ

Սեյշելյան կղզիներ

8 օր/7 գիշեր փառահեղ հանգիստ 4* AVANI Seychelles Barbarons Ռեզորթ և Սպա հյուրանոցում։

 

Սեյշելյան կղզին, պաշտոնապես Սեյշլեյսի հանրապետությունը, 155 արևադարձային կղզիներից կազմված երկիր է։ Այն իրենից ներկայացնում է

Հնդկական օվկիանոսով ձգվող արշիպելագ, որի մայրաքաղաքը Վիկտորիան է։  Փռված լինելով 1500 կմ հիմնական հարավ-արևելյան Աֆրիկական

մայրցամաքից դեպի արևելք՝ այս արշիպելագը ձյայն պես ճերմակ ավազե լողափերով մեծ պահանջարկ վայելող ուղղություն է, որտեղ օվկիանոսի

փիրուզագույն ջրերն իրենց մեջ ամփոփում են բազմագույն ստորջրյա կորալից ժայռեր ու ծովային բազմազան կյանքը։ Կղզու գաղտնի քարանձավները

ձեզ հնարավորություն կտան ապրելու սեփական «Ռոբինզոն Կռուզո» պահերը միայն թռչունների և կրիաների ընկերակցությամբ։

Մահեն, ըստ ամենայնի, ամենամեծ ու բազմազբաղ կղզին է, բայց այն ունի իր առյուծի բաժինը առանձին ծովախորշերի թվաքանակով, որոնք

հասանելի են միայն նավով, մոտորանավակով կամ ոտքով։ Իր քույր կղզիների՝ Փրասլինի և Լա Դիգեի հետ միասին Սեյշելյան արշիպելագը կլոր տարի

շարունակ գրավում է ճանապարհորդների ուշադրությունն ամբողջ աշխարհից։

7 Օր, 6 Գիշեր
$ 1100
Փետրվար - Մայիս

Հարավային Աֆրիկա - Բնությանը մի քայլ ավելի մոտ

Բրիտանական կայսրության նախկին գաղութային մարգարիտը, իսկ ներկայումս Հարավային Աֆրիկայի անկախ հանրապետությունն Աֆրիկայի

ամենահարուստ պետություններից է։ Այստեղ գտնվում են թանկարժեք քարերի, ոսկու, պլատինիումի մեծ պաշարներ, որոնց մշակումն ու իրացումը

երկիրն ապահովում է շոշափելի եկամտով։ Ճամփորդական ուղղություննեը բավականին լավ են զարգացած, տասնյակ բարձրակարգ հյուրանոցներ 

պատրաստ են ընդունել հյուրերի։

Տեղի լավագույն ծովափեր Իսթ Լոնդոնն ու Պորտ Էլիզաբեթը ժամանակակից ստանդարտներին համապատասխան հագեցած են։

Ճանապարհորդները Հարավայի Աֆրիկա են գալիս ցնցող լանդշաֆտային տեսարանները, Սեղանաձև լեռները, լեգենդար Բարեհուսո հրվանդանը

տեսնելու, բազմաթիվ ֆեստիվալների և ազգային տոնակատարությունների ականատես լինելու, ինչպես նաև տեսնելու աներևակայելի կերպով իրար

միախառնված ավանդական աֆրիկյան, գաղութային ժամանակների ու ժամանակակից ապրելակերպերը։

Երկիրը չափազանց մեծ ժողովրդայնություն է վայելում հատկապես Ամերիկայի և Եվրոպայի ճանապարհորդների շրջանում։

 

 

Տուրեր: Քեյփթաուն (4 գիշեր), Վիկտորիա ջրվեժ (3 գիշեր), Բոտսվանա Սաֆարի

8 Օր, 7 Գիշեր
$ 2400
Հունվար - Ապրիլ

Տանզանիա

Զանզիբարը զբոսաշրջիկների մի լայն շրջանի համար դեռևս մնում է «Tierra incognita» - այսինքն՝ չբացահայտված տարածք, չնայած որ վերջին տարիներին այս կղզյակն իրանհայտ աֆրիկյան վայրից վերածվել է մեծ ժողովրդականություն վայելող հասանելի ու հետաքրքիր հանգստավայր։ Զանզիբարը- մի ամբողջ արշիպելագ է համանունգլխավոր կղզով, որը տեղակայված է Դար-Էս-Սալամից հյուսիս-արևելքում։ Այս հանգստավայրի հիմնական առավելություններից է անձեռակերտ, ինչպես նաև ձեռակերտ տեսարժան վայրերը, հարուստ ու բազմազան մշակութային ժառանգությունը, հետևողականորեն պահպանվող ու խնամվող լողափերը, մաքրամաքուր ծովափնյա ջուրն ու տարատեսակ ծովային կենդանիների առատությունը։ Լավագույն լողափերը գտնվում են կղզու հարավ-արևելյան գոտում, իսկ զվարճալիքներն ու գիշերային կյանքը եռում է կղզու հյուսիսային մասում։ Կղզու մայրաքաղաքը Սթոուն- Թաունն է, որը հայտնի է իր հինավուրց բերդով, սեփական ամֆիթատրոնով, մի քանի մզկիթներով, աշխատանքի շուկայով ու այն տնով, որում ծնվել ու մեծացել է լեգենդար Ֆրեդդի Մերքուրին։ Զանզիբարը նաև հիացնում է բնության հարստությամբ ու հրաշքներով։ Նրա ափերի մոտ լողում են դելֆինները, իսկ ավելի հետաքրքրասերներին սպասում են Կապիկների Պարկում և Հսկայական կրիաների կղզում։

9 Օր, 8 Գիշեր
$ 3350
Սեպտեմբեր - Դեկտեմբեր

Մարոկկոյի թագավորություն ՝ զգացեք արևմուտքի շունչը

Կասաբլանկան, որի անունն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «Սպիտակ տուն», նախևառաջ հանդիսանում է Մարոկկոյի գլխավոր տնտեսական ու աշխատանքային կենտրոնը։ Կասաբլանկայում մեծ թվով սքանչելի մզկիթներ, պալատներ, հինավուրց փողոցներ, գեղատեսիլ շուկաներ կան, որոնց բոլորի այցելությունը ձեզանից բավական ժամանակ կխլի։ Այդ իսկ պատճառով՝ պետք է սկսել ամենահետաքրքիրից՝ Մեդինայի թաղամասից, որն աչքի է ընկնում իր հնության մթնոլորտով, նեղ ու ծուռ արևմտյան փողոցների լաբիրինթոսով, սպիտակ քարից կառուցված շինություններով և փողոցի կոլորիտային առևտրով։

 

Տանժերը Մարոկկոյի ամենահին քաղաքներից մեկն է, որը գտնվում է ծովախորշի ափին՝ բլուրների ստորոտին, այն մասում, որտեղ Ատլանտյան օվկիանոսը հանդիպում է Միջերկրական ծովին։ Տանժերում առատ են տեսարժան վայրերը։ Հին քաղաքում (մեդինայում)՝ նեղ փողոցների երկայնքով շարված են հին ու ավանդական սպիտակ տները։ Տանժերի կենտրոնում տեղակայված է Սոկկոյի հրապարակը։ Իսպաներենից «Սոկկո» թարգմանաբար նշանակում է «խանութ», չնայած որ այս վայրը վաղուց արդեն դադարել է ծառայել որպես առևտրային հրապարակ։ Այստեղ կան մեծ թվով սրճարաններ ու ռեստորաններ, որտեղ կարելի է նստել ծածկապատշգամբներում ու հիանալ քաղաքով։ Հրապարակից սկսվում է հետիոտների համար նախատեսված գոտին, որն անցնում է քաղաքի հիմնական տեսարժան վայրերով ու ավարտվում Կասբա Տանժերում։

 

Ֆեսը համարվում է արաբական մշակույթի մարգարիտը, Մարոկկոյի կրոնական ու մշակութային կենտրոնը։ Քաղաքը հիմնադրվել է գրեթե 1200 տարի առաջ մարոկկացի սուրբ, Իդրիս I-ի կողմից, որը Իդրիսիդ դինաստիայից էր։ Ըստ լեգենդի՝ նա ոսկյա բահով գիծ է անցկացրել հողի վրա, որն էլ հետո դարձել է քաղաքի պատերի հիմքը։ Ֆեսը եղել է Մարոկկոյի առաջին մայրաքաղաքը XIII-րդ դարում: Ինչպես բոլոր Մարոկկոյի քաղաքները, Ֆեսը ևս բաժանված է երկու մասի՝ հին մասը՝ Ֆես-Էլ-Բալին կամ մեդինան և նորը ՝ Ֆես- Էլ-Ջեդիդը։ Քաղաքի հին մասը՝ Ֆես-էլ-Բալին կամ մեդինան տեղակայված են որոշ չափով առանձնացված տեղանքում։ Դրա ամրակուռ պատերի հետևում բազմաթիվ հինավուրց գերեզմաններ կան, այդ իսկ պատճառով քաղաքի նոր թաղամասերը կառուցվել են մեդինայից բավականին հեռու ու առանձին վայրում։ Քաղաքում հեշտ է մոլորվել։ Ասում են, որ մոտավորապես 9400 փողոց ու նրբանցք է հաշվվում այստեղ։ Քաղաքը պահպանել է իր տեսքը գրեթե անփոփոխ։ Ֆես-էլ-Բալին իր հերթին բաժանվում է առանձին թաղամասերի, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտացած է իր տեսակի արհեստի մեջ։

 

Բենի-Մելալլը խաղաղ ու լավ խնամված փոքրիկ քաղաք է, օվկիանոսից հեռու՝ կանաչ բնության մեջ ընկղմված։ Այս քաղաքում կարող եք հանգստանալ աֆրիկյան արևի ճաճանչների մեջ ողողված մեդինայի հինավուրց կայսերական քաղաքների եռուզեռից՝ վայելելով նարնջի ու զեյթունի ծառերի տակ խաղաղ զբոսանքները։ Բենի Մելլալում պահպանվել են հին քաղաքի պարիսպները ինչպես նաև կասբա Ռաս-էլ-Էյնը, որը 1688 թվականին հիմնեց քաղաքի հիմնադիր Մուլայ Իսմայիլը։ Այդ ժամանակից ի վեր, ամրոցը մի քանի անգամ վերանորոգվել է։ Քաղաքի կառույցների մեծամասնությունը ժամանակակից են։ Տեղացիները նախընտրում եմ հանգստանալ կենտրոնական պարկում, որտեղ  բազմաթիվ սաղարթախիտ ծառեր են աճում, ջրվեժն է աղմկում, և որտեղ կարելի է փորձել Այն-Ասսերդուն աղբյուրից բխող մաքուր սառնորակ ջուրը։ 

 

«Կարմիր քաղաք» Մարաքեշը իրական հեքիաթային քաղաք է՝ շուկաների, այգիների, դղյակների, մզկիթների առատությամբ։ Դղյակների ներքին ուսումնասիրությունը, քաղաքի պատմական մասի՝ Մեդինայի նեղ փողոցներով զբոսանքըև կարող է մի ամբողջ օր խլել։ Այստեղ դուք կզգաք Մաժորելի այգիների անդորրը, կվայելեք քաղաքի պատմական մզկիթների գեղեցկությունը։ Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ մզկիթ մուտք գործել թույլատրվում է միայն մուսուլմաններին։

 

Կասաբլանկա - Ռաբաթ - Տանժեր - Շեֆշաուեն - Ֆես - Վոլյուբիլիս - Մեկնես - Իֆրան - Բենի-Մելալ - Մարաքեշ - Էսաուիրա - Ագադիր

7 Օր, 6 Գիշեր
$ 1300
Մայիս - Հոկտեմբեր

Եգիպտոս - Շարմ - էլ - Շեյխ

Կարմիր ծովի ափին գտնվող արդեն մեծ ժողովրդականություն վայելող այս հանգստյան գոտին ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ համարվում է ընտանիքի և երիտասարդության համար անթերի հանգստի վայր, որտեղ կարելի է առօրյա հոգսերից կտրվելով արբենալ անվերջանալի արևով, լողալ, ինչպես նաև երեխաներին լողացնել հյուրանոցի սեփական լողափում կամ հյուրանոցի բարձրակարգ լողավազաններից մեկում։ Պրոֆեսիոնալ անիմատորները, ռիթմիկ երաժշտության ներքո ձեզ կոգևորեն առավոտյան ֆիզ․ վարժություններով սկսել օրը, իսկ տեղի «շվեդական սեղան» ֆորմատի հյուրասիրությունը, ըմպելիքների առատությունը, համմամի բոլոր հնարավոր տեսակները, որոշ հյուրանոցներում առկա թենիսի ընդարձակ կորտերը նվազագույն հետաքրքրություններն են, որ կարելի է գտնել այնտեղ։

 

Շարմ-էլ-Շեյխը բաղկացած է մի քանի գեղատեսիլ շրջաններից, որոնք կառուցված են ծովափի խորքում՝ հիմնական ծովածոցի շուրջ։ Բոլոր շրջանները մեկ ընդհանուր՝ Շարմի մեջ է ընդգրկում հիմնական Peace կոչվող ճանապարհը։

  • Նաամա Բեյ («Ավագների ծովածոցը») Շարմ-էլ-Շեյխի ամենահին ու լավ կառուցված շրջաններից է, որտեղ հյուրանոցների համատարած շարքեր են։ Նաամա ծովածոցի լողափի ամբողջ երկայնքով ձգվում է հետիոտների համար նախատեսված փողոց՝ ռեստորաններով, սրճարաններով, դիսկոտեկներով և խանութներով։
  • Շարմ-էլ-Մայան գտնվում է հանգստյան գոտու հարավ-արևմուտքում և հայտնի է տեղանքում իր միակ ավազե լողափով, ինչպես նաև արևելյան "Old Market" շուկայով։ Այստեղ է նաև գտնվում Հին քաղաքը խանութների ու սրճարանների առատությամբ, համանուն նավահանգստով, որտեղից առագաստանավերը զբոսաշրջիկներին տանում են երեկոյան կրուիզների ու ծովային ճամփորդությունների դեպի Ռաս-Մուհամմեդ արգելոցը։
  • Շարկս Բեյը համեմատաբար նոր հանգստյան գոտի է Շարմում, որը հայտնի է շքեղ կորալի ստորջրյա խութերով և բարձրակարգ հյուրանոցներով։
  • Նաբկը տեղակայված է Նաամա Բեյից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, դեպի ազգային արգելոց «Նաբկ»-ի կողմը, Տիրան կղզու դեմ դիմաց։ Վերջին շրջանում, այն դարձել է Շարմի ամենաարագ աճող ու զարգացող տեղանքներից մեկը, այստեղ անընդհատ նոր հյուրանոցներ ու շենքեր են կառուցվում։
  • Ռաս-Ում-Էլ-Սիդ ծովածոցը գտնվում է Նաամա Բեյից ոչ շատ հեռու և հայտնի է կորալի սաամներով և առատ ծովային կենդանությամբ։
7 Օր, 6 Գիշեր
$ 720
Հունվար - Մայիս
Բեռնել ավելին