Armenian Russian English
Հայ

Հարավային Աֆրիկա - Բնությանը մի քայլ ավելի մոտ

Բրիտանական կայսրության նախկին գաղութային մարգարիտը, իսկ ներկայումս Հարավային Աֆրիկայի անկախ հանրապետությունն Աֆրիկայի

ամենահարուստ պետություններից է։ Այստեղ գտնվում են թանկարժեք քարերի, ոսկու, պլատինիումի մեծ պաշարներ, որոնց մշակումն ու իրացումը

երկիրն ապահովում է շոշափելի եկամտով։ Ճամփորդական ուղղություննեը բավականին լավ են զարգացած, տասնյակ բարձրակարգ հյուրանոցներ 

պատրաստ են ընդունել հյուրերի։

Տեղի լավագույն ծովափեր Իսթ Լոնդոնն ու Պորտ Էլիզաբեթը ժամանակակից ստանդարտներին համապատասխան հագեցած են։

Ճանապարհորդները Հարավայի Աֆրիկա են գալիս ցնցող լանդշաֆտային տեսարանները, Սեղանաձև լեռները, լեգենդար Բարեհուսո հրվանդանը

տեսնելու, բազմաթիվ ֆեստիվալների և ազգային տոնակատարությունների ականատես լինելու, ինչպես նաև տեսնելու աներևակայելի կերպով իրար

միախառնված ավանդական աֆրիկյան, գաղութային ժամանակների ու ժամանակակից ապրելակերպերը։

Երկիրը չափազանց մեծ ժողովրդայնություն է վայելում հատկապես Ամերիկայի և Եվրոպայի ճանապարհորդների շրջանում։

 

 

Տուրեր: Քեյփթաուն (4 գիշեր), Վիկտորիա ջրվեժ (3 գիշեր), Բոտսվանա Սաֆարի

8 Օր, 7 Գիշեր
1950 $
Հունվար - Ապրիլ
Ներառված է
  • Գիշերակաց Քեյփթաունում 4* հյուրանոցում, նախաճաշով (4 գիշեր)
  • Գիշերակաց Զիմբաբվեի Victoria Falls հյուրանոցում, նախաճաշով (3 գիշեր)
  • Ճանաչողական էքսկուրսիա Քեյփթաունի տեսարժան վայրերով, այցելություն Սեղանաձև լեռան գագաթ (Ֆունիկուլյորի տոմսը՝ անձը 20-25$)
  • Էքսկուրսիա «Կոնստանտիայի» Գինեգործական Կալվածք ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ (ներառում է գինու համտես)
  • Էքսկուրսիա Բարեհուսո հրվանդան ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ
  • Նավով կրուիզ Զիմաբվե գետով (ներառում է ըմպելիքներ և թեթև նախուտեստներ)
  • Էքսկուրսիա Վիկտորիա ջրվեժ անգլախոս զբոսավարի ուղեկցությամբ
  • 2 սաֆարի Ազգային Արգելոցում անգլախոս զբոսավար- ռեյնջերի ուղեկցությամբ, ներառված է ճաշ, ըմպելիքները՝ հավելավճարով
  • Բոլոր մուտքի տոմսերը էքսկուրսիայի ընթացքում (բացառությամբ Սեղանաձև լեռը բարձրանալու տոմսի)
  • Բոլոր տեղափոխումները ըստ ծրագրի (ռուսախոս կամ անգլախոս զբոսավարի ուղեցկությամբ)
  • Բժշկական ապահովագրություն (65 տարեկանից բարձր - 1 օրվա ապահովագրության հավելավճար)
Ներառված չէ
  • Ավիաթռիչք
  • Ներքին թռիչքներ Քեյփթաուն - Յոհաննեսբուրգ - Վիկտորիա ջրվեժ - Յոհաննեսբուրգ (գնի մասին հարցումը՝ ամրագրման պահին)
  • Վիզա
  • Զիմբաբվե երկակի մուտքի վիզա, վճարվում է տեղում
  • Անձնագիր, վավերականության ժամկետով ոչ պակաս, քան 6 ամիսը, նվազագույնը 3 մաքուր էջով
  • 12 հաբ՝ մալարիայից կանխարգելման համար՝ Malanil կամ Malatex 98$ (տրամադրվում է առաջին օրը, ընդունել անհրաժեշտ է 1 հատից, Վիկտորի ջրվեժ և Սաֆարի պարկ այցելությունից 2 օր առաջ)
Ծրագիր
Օր 1
Քեյփթաուն

Ժամանում Քեյփթաուն։ Տեղափոխում հյուրանոց։

Օր 2
Սեղանաձև լեռ

Նախաճաշ հյուրանոցում։

Ճանաչողական էքսկուրսիա Քեյփթաունում, Սեղանաձև լեռ այցելությամբ։

Սեղանաձև լեռան տափակ գագաթից ձեր առջև կբացվի քաղաքի ու օվկիանոսի ցնցող տեսարանը։ Այնուհետև, դուք կտեսնեք 17-րդ դարի ամրոցը,

Պառլամենտի ու Քաղաքապետարանի շենքերը։ Հինավուրց այգում ընկույզ կկերակրեք սկյուռիկներին։ Կտեսնեք նաև օվկիանոսի եզրով ձգվող

առափնյա փողոց՝ Waterfront-ը։

Էքսկուրսիա գինեգործության ֆերմա «Կոնստանտիա», որի մեջ ներառված է նաև համտեսը։

Քեյփթաունի առաջին կառավարիչը իր Կոնստանտիա կալվածքում խաղողի վազեր է տնկում, որոնցից գինի են ստանում։ Այդ գինու համբավը

մինչև Եվրոպա է հասնում։ Գինու իրական գիտակը չէր կարող Կոնստանտիա գինու հանդեպ անտարբեր մնալ։ Այդ տեսակի երկրպագուներն էին մի

շարք ազնվականներ, թագավորներ և Կայսր Նապոլեոնը։

Իսկ հիմա, հերթը ձերն է վայելելու Կոնստանտիա կալվածքի անմահական գինին։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 3
Բարեհուսո հրվանդան

Նախաճաշ հյուրանոցում։

Էքսկուրսիա դեպի Բարեհուսո հրվանդան։

Լեռնոտ ճանապարհը ձեզ կտանի այն վայրը, որտեղ Ատլանտյան օվկիանոսի սառցե ջրերը հանդիպում ու միախառնվում են Հնդկական Օվկիանոսի

տաք ջրերի հետ։ Ձեզ ճանապարհին կարող են ծիծաղաշարժ բաբուիններ հանդիպել։

Բարեհուսո հրվանդանն իրենից ներկայացնում է 200 մետր երկարությամբ դեպի օվկիանոսը ելնող ժայռ, որից բացվում է օվկիանոսի անդունդը։

Ներքևում ՝ փիրուզագույն ալիքները՝ բախվելով ժայռերին վերածվում են սպիտակ փրփուրի։

Դուք կրուիզ կկատարեք դեպի ծովափոկերի կղզի։ Կայցելեք նաև պինգվինների գաղութ, որտեղ վերջիններս լուրջ տեսքով ազատ զբոսնում են։ 

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 4
Քեյփթաուն

Նախաճաշ հյուրանոցում։

Ազատ օր՝ Քեյփթաունում զբոսնելու կամ լրացուցիչ էքսկուրսիա պատվիրելու համար։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 5
Քեյփթաուն - Յոհաննեսբուրգ - Վիկտորիա ջրվեժ

Նախաճաշ հյուրանոցում։

Թռիչք Քեյփթաուն - Յոհաննեսբուրգ - Վիկտորիա ջրվեժ։ Տեղափոխում հյուրանոց։ Իրիկնամուտին Զամբեզի գետով կրուիզ։

Դուք կնավարկեք Զամբեզիի երկայնքով՝ հետևելով արգելոցի բնակիչներին։ ԱՖրիկայի տերերը՝ ընձուղտները, փղերը, առյուծները, ռնգեղջյուրները,

զեբրները, գոմեշները, այծքաղերը մոտենում են գետին ջուր խմելու։ Կոկորդիլոսներն այդ ընթացքում դուրս են սողում ջրից որսի՝ ցուցադրելով

իրենց «հանդիսատեսներին»։ Հիանալով Զամբեզիի մայր մտնող արևով՝ դուք կզգաք, թե ինչպես է քուն մտնում Աֆրիկյան բնությունը։

Իսկ նավի հյուրընկալ աշխատակազմը ձեզ ըմպելիքներ ու նախուտեստներ կմատուցի։

Օր 6
Վիկտորիա ջրվեժ

Նախաճաշ հյուրանոցում։

Էքսկուրսիա Վիկտորիա ջրվեժ։

Սա ամենալայն (1800 մետր) և ամենաբարձր (120 մետր) ջրվեժն է աշխարհում։ Այն տեղակայված է Զամբեզի գետի վրա, Զիմամբվեի ու Զամբիայի

սահմանին։ Ամեն վայրկյան Զամբեզիից անդունդն է գահավիժում տոննաներով ջուր։ Վիկտորիա ջրվեժն իրենից ներկայացնում է ջրի մեծածավալ 

հոսանքներ, մեծ քանակությամբ գոյացող փրփուրներ և մեծ բարձրությունից ցած թափվող ջրի ահռելի մռնչոց։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 7
Բոթսվանա - Ազգային պարկ- արգելոց Չոբե

Նախաճաշ հյուրանոցում։

Այցելություն Բոտսվանայում գտնվող Չոբե արգելոց պարկ, Սաֆարի մոտորանավակով գետի երկայնքով։

Էքսկուրսիան ներառում է ճաշ, որից հետո ջիպով էքսկուրսիա սաֆարի պարկով։

Միայն Չոբեում կարելի է տեսնել փղերի հոտեր, որոնք գնում են ջուր խմելու։ Խոտերով վայելաշուք շրջում են ընձուղտերն ու նրբագեղ այծքաղները։

Նրանց շարժումներին զգույշ հետևում են առյուծները, բորենիներն ու ընձառյուծները։ Իսկ գետի երկայնքով զբոսանքի ժամանակ  մոտորանավակը

կմոտենա կոկորդիլոսների և գետաձիերի մոտ, որոնք արևի տակ պառկում են տաքանալու։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 8
Ճամփորդության վերջին օրը

Նախաճաշ հյուրանոցում։

Տեղափոխում հյուրանոց։

Թռիչք Վիկտորիա ջրվեժից Յոհաննեսբուրգ։ Մեկնում Յոհաննեսբուրգից։