
Մեր Ընկերության մասին
Traveler Club-ը ճանապարհորդությունների և միջոցառումների կազմակերպման առաջատար ընկերություն է Հայաստանում, որը գործում է ինչպես արտագնա, այնպես էլ ներգնա տուրիզմի ոլորտում։
Զբոսաշրջության և միջոցառումների կազմակերպման ոլորտներում մեծ փորձ ունեցող բարձրակարգ մասնագետների խմբի կողմից հիմնադրված ընկերությունը, անկասկած, առաջարկում և իրականացնում է բիզնեսի և կորպորատիվ ճանապարհորդությունների լայնածավալ մասնագիտական ծառայություններ, ինչպիսիք են ցանկացած ուղղությամբ ավիատոմսերի վաճառք, հյուրանոցների ամբողջ աշխարհում ամրագրում, վիզայի աջակցություն, ինչպես նաև փաթեթային տուրերի վաճառք:
Մեր ընկերությունը ծածկում է բիզնես և կորպորատիվ միջոցառումների կազմակերպման բոլոր սեգմենտները՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
«Traveler Club» ընկերությունը, ունենալով ճիշտ պատկերացում տուր փաթեթներ կազմելու մշակույթի և բարձր էթիկայի մասին, առաջարկում է իր հաճախորդներին ճամփորդական և բիզնես փաթեթների վաճառք։

Վիզա
Ի թիվս տարատեսակ ծառայությունների, մեր կազմակերպությունը զբաղվում է վիզաների պրոֆեսիոնալ աջակցմամբ։ Մեր ընկերության վիզաների բաժինը մասնագիտացած է տարբեր երկրների վիզաների ձևակերպման գործում և ներկայումս արդարև հանդիսանում է տվյալ ոլորտի ճանաչված առաջատարը։
Բիզնես և Կորպորատիվ Միջոցառումներ
Մեր ընկերության մեկ այլ բաժանմունքը 10 տարուց ավել զբաղվում է ցուցահանդեսների, սեմինարների, ցանկացած ֆորմատի կոնֆերանսների, կորպորատիվ միջոցառումների կազմակերպմամբ։ Այս բաժանմունքը նաև մատուցում է VIP ուղեկցման ծառայություն և սպորտային միջոցառումների կազմակերպում։

Մեր բարձրակարգ մասնագետներն ապահովում են լիարժեք աջակցություն և անմիջական հաղորդակցություն հաճախորդների հետ ցանկացած տեսակի ծառայության մատուցման ընթացքում։
Շնորհիվ մեր անձնակազմի կոմպետենտության և պրոֆեսիոնալ վերապատրաստման, ընկերությունը պատրաստ է առերեսվելու և լուծելու ցանկացած բարդության խնդիր և մարտահրավեր, անձնակազմի բոլոր ջանքերն ու գործողություններն ուղղված են հաճախորդների պահանջներն ու կարիքները բավարարելուն, որտեղ ամեն էլեմենտ համապատասխանեցված է նրանց նախասիրություններին ու հնարավորություններին։