Armenian Russian English
Հայ

Բացահայտեք աշխարհը

Ընտրեք ձեր սիրած ճանապարհորդությունը և ճանաչեք աշխարհը մեզ հետ

Տուր «Բարսելոնայի երեք թագավորությունները»

Բարսելոնա- Սարագոսա - Մադրիդ - Վալենսիա - Տոլեդո - Կոստա Բրավա - Ժիրոնա - Բարսելոնա։

Բարսելոնան Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է Մադրիդից հետո՝ 3․200․000 բնակչությամբ։ Այն նորարարական բազմազանությամբ քաղաք է, որը հարուստ է մշակութային ժառանգությամբ և տպավորիչ ճարտարապետությամբ։ Քաղաքի հիմնական ճարտարապետները՝ Անտոնիո Գաուդին և Լյուի Դոմինիկ Մոնտաներն են, որոնք Բարսելոնան դարձրել են աշխարհահռչակ իրենց մոդերնիստական մոտեցումների շնորհիվ։ Գաուդիի գլուխգործոցներն են համարվում՝ Սագրադա Ֆամիլիան, Գուելի այգին, Լա Պեդրերան և Կասա Բաթլոն։

 

Սարագոսան հայտնի է իր ֆոլկլյորով, տեղի համադամ կերակուրներով և այնպիսի տեսարժան վայրերով, ինչպիսիք են Տիրակալի տաճարը (Basilica del Pilar), Լա ՍԵո տաճարը և Ալխաֆերիայի դղյակը։ Վերջին երկու կոթողները Մուդեխար ճարտարապետության հետ միասին գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։ Քաղաքն անվանակոչվել է ի պատիվ Իգնասիո Սարագոսայի, որը Պուեբլայի ճակատամարտում հաղթեց՝կասեցնելով ֆրանսիական զորքի ներխուժումը, 1862 թ, մայիսի 5-ին։

 

Մադրիդը տնտեսական և արդյունաբերական քաղաք է՝ Իսպանիայի մայրաքաղաքը։ Այն 3 միլիոն մարդկանց տունն է։ Այստեղ է նաև գտնվում Թագավորական ընտանիքի աթոռանիստը, Իսպանիայի Կառավարության շենքը և մի շարք այլ ազգային հաստատություններ։ Քաղաքն ունի երկար ու հետաքրքիր պատմություն: Այստեղ կան մեծ թվով հուշարձաններ, թանգարաններ և պատկերասրահներ, որոնք գրավում են աշխարհի տարբերանկյուններից միլիոնավոր արվեստասերների։

 

Վալենսիան գրեթե 1,5 միլլիոն բնակչություն ունի։ Քաղաքում բնիկները հյուրընկալում են հարյուր հազարավոր այլազգիների, որոնց գրավում է քաղաքն իր արդյունաբերական վերելքով և աշխատաշուկայում առկա լայն հնարավորություններով։ Վալենսիայի գոթական տաճարը թվագրվում է 13-14-րդ դդ․, կառուցված է Վերածննդի, Բարոկկոյի և նեոկլասսիցիզմի ոճերում։  Անհրաժեշտորեն այցելելու արժանի վայրերից են Տորրե դե Սերանո, Լոնխա դե լա Սեդան, Վալենսիայի տաճարը, Միգելետը, Թագուհու հրապարակը (Plaza de la Reina), Կենտրոնական Շուկան (Central Market), Կոլոն Շուկան (Colon Market) և այլն։

 

Տոլեդոն իրենից ներկայացնում է երեք մշակույթների խառնարան հանդիսացող քաղաք, քանի որ քրիստոնեական, մուսուլմանական և հրեական մշակույթներն հավասարապես իրենց ազդեցությունն են թողել քաղաքի պատմության ու ճարտարապետության վրա։ Տոլեդոյի պատմական կենտրոնը գրանցվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ճարտարապետական ժառանագության տարածք 1968 թվականին։ Քաղաքը հայտնի է որպես Կայսերական քաղաք, քանի որ այն Կառլ V-ի և կայսր ՍԵրվանդոյի արքունիքն էր Հռոմեական Կայսրության օրոք։ Տախո գետի վրա ձգվում է երկու հրաշակերտ կամուրջ՝ հյուսիս-արևելքում Ալկանսարն է, որը միջնադարյան Սան Սերվանդո ամրոցի մուտքի մոտ է։ Կամրջի որոշ մասեր թվագրվում են հռոմեական ու մավրիտանական ժամանակաշրջան, իսկ հյուսիս- արևմուտքում՝ Սան-Մարտինի կամուրջն է, որը թվագրվում է 13-րդ դարի վերջ։ Քաղաքի պատերի որոշ մասերն ունեն վեստգոթերյան ծագում, չնայած որ մեծ մասը մավրիտանական կամ քրիստոնեական են։

 

Կոստա Բրավան ափամերձ արևային քաղաք է` մշտապես կապույտ դրոշակներ պարզած ծովափներով։ Այստեղ գտնվում են երեք ազգային պարկերը, որոնք կարևոր կենսաբանական դեր են խաղում քաղաքի համար։ Ծովով եզերված այս քաղաքը հրաշալիորեն պահպանում է Սալվադոր Դալիի ժառանգությունը Էմպորդիայում: Սան Պեր դե Ռոդսի վանքը կամ Պերատալադայի դղյակը, միջնադարյան քաղաքները՝ ինչպիսիք են Տոսա դե Մարը, Պուբոլը կամ Պալսը, Կայսրության ավերակներն անկրկնելի պատմական արժեք են իրենցից ներկայացնում և նմանատիպ հնագիտական խոշոր տեղանքը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են ապրել հին հույներն ու հռոմեացիները։

 

Ժիրոնան փոքր գյուղաքաղաք է Կատալոնիայում, այն նաև համանուն նահանգի մայրաքաղաքն է։ Ժիրոնան տեղակայված է երկրի հյուսիս-արևելքում, Օնյար գետի վրա, որը բաժանում է քաղաքը երկու մասի։ Գետի ձախակողմյան ափը հարուստ է ժամանակակից կառույցներով, մինչդեռ աջ ափը միջնադարյան պատմական կենտրոնն է։ Ժիրոնան Իսպանիայի ամենահին քաղաքներից է, որտեղ հրեական ամենահին թաղամասն է պահպանված։ Պատմության ընթացքում այն շատ է ենթարկվել թուրք զինվորների կողմից հարձակումների, որի ապացույցն են քաղաքի կենտրոնը շրջապատող հզոր ամրությունները։  Նշված գինը երկտեղանոց սենյակում մեկ անձի կեցության համար է։

7 Օր, 6 Գիշեր
$ 890
Փետրվար - Ապրիլ

Նևա գետի ձգողականությունը։ Սանկտ Պետերբուրգ

Սանկտ Պետերբուրգը՝ այսպես կոչված «Հյուսիսի Վենետիկը», երկու դար եղել է Ռուսաստանի մայրաքաղաքը։ Բացվող կամուրջների, սպիտակ

գիշերների, ճոխ պալատների, կայսերական դղյակների, սքանչելի հուշարձանների ու ընդարձակ այգիների քաղաքն իր դռներն է բացում

ճանապարհորդների առջև, որոնց հետաքրքրում է Ռուսաստանի պատմական մշակույթը, կայսերական ընտանիքի մասին պատմությունները,

ծանոթությունը Ռոմանովների ընտանիքի կենցաղի ու կենսակերպի հետ։

Տուրերն իրականացվում են ամեն շաբաթ, երկուշաբթի օրերին։

7 Օր, 6 Գիշեր
$ 570
Փետրվար - Հոկտեմբեր

Սուրբ Վալենտինի տոնը Վերոնայում

Նշեք սիրո տոնը սիրո քաղաքում։

Իտալական Վերոնան, թերևս, ամենառոմանտիկ քաղաքներից մեկն է աշխարհում։ Նրա մասին է երգել ժամանակի ամենամեծ թատերագետ Շեքսպիրը։

Պարուրված լինելով բազմաթիվ գաղտնիքների մեջ՝ սիրո այս քաղաքն իր կողմն է գրավում հարյուր հազարավոր ճանապարհորդների ամբողջ

աշխարհից, որոնցից յուրաքանչյուրը ջանում է որևէ յուրահատուկ բան գտնել այստեղ իրեն հոգեհարազատ։

Որոշ մարդիկ այս ուղղությունն են ընտրում՝ ոգեշնչվելու քաղաքի ռոմանտիկ մթնոլորտից, ուրիշները գալիս են այստեղ հիանալու

ճարատարապետական կառույցներով ու պատմական հուշարձաններով, իսկ որոշները գալիս են Վերոնա ուղղակի փախուստ կատարելու առօրյա

հոգսերից ու հանգստանալու խաղաղ ու հանգիստ այս քաղաքում։

Հենց Վերոնայում էր, որ տեղի են ունեցել Ռոմեոյի ու Ջուլիետի սիրո ողբերգական իրադարձությունները։ Եվ այստեղ գտնվելով, դուք չեք կարող չայցելել

Ջուլիետի հանրահայտ ետնաբակը՝ սեփական աչքերով տեսնելու նրա պատշգամբը, որի տակ Ռոմեոն սերենադներ էր երգում իր սիրելիին։

Վերոնայում դուք կարող եք նաև այցելել որևէ հանրահայտ օպերա սքանչելի Arena di Veroni Օպերայի թատրոնում։

 

Ռոմանտիկ փախուստ Ձեր սիրելիի հետ դեպի Վերոնա 8 օր/7 գիշեր։

8 Օր, 7 Գիշեր
$ 850
Փետրվար - Փետրվար

Միջերկրածովյան յոթօրյա կրուիզ

Երթուղին՝ Սավոնա - Նեապոլ - Սիցիլիա - Բարսելոնա - Մարսել - Սավոնա։

Ժամանակին Սավոնան Իտալիայի երկաթի, նավաշինության, երկաթուղային արհեստանոցների, ինժիներիայի և պնղձագործության ամենախոշոր կենտրոնն է եղել։ Սավոնան համանուն նահանգի մայրաքաղաքն է, որը գտնվում է Լիգուրիա մարզում։ Այն մեծ նավահանգիստ ունի, որը սպասարկում է ոչ միայն առևտրային երթուղին, այլ նաև ընդունում է կրուիզներ իրականացնող նավերը և տրամադրում ծովախորշ զբոսանավերի համար։ Նավահանգիստ հասնելուն պես Սավոնան հառնում է որպես մեծ ու ափով մեկ սփռված ժամանակակից մի քաղաք, բայց միջնադարյան կենտրոնը վայելուչ է և էլեգանտ, որի փողոցներով զբոսնելն իսկական հաճույք է։ Այստեղ կան մի շարք հրաշալի բարեր, ռեստորաններ և այլ զվարճանքի կենտրոններ ցրվելու համար և չնայած քաղաքը խաղաղ ու հանգիստ է ցերեկը, այն կենդանանում է գիշերը։ Սավոնայի ամենահրաշալի տեսարժան վայրերից են Սավոնայի Սիսիտինյան մատուռը, Միջնադարյան Ամրոցը և 19-րդ դարի բանտը, Գիբելլին աշտարակները և «Art Nouveau»՝ Նոր արվեստի ճարտարապետությունը:

Արվեստի քաղաք Նեապոլը, ծովի վրա ամֆիթատրոնի տեսք է ընդունում ափամերձ Վեզուվի լեռներով և Կապրիի ու հարակից կղզիներով հանդերձ որպես տեղանքի նշանավոր վայրեր։  Քաղաքի պատմությունը քաջ ծանոթ է գրեթե բոլորին։ Տեղանքը սկզբից գաղութացված է եղել ՄԹԱ 900 թվականին,երբ «Անատոլիական և աքքայական առևտրականներն ու ճանապարհորդները ժամանում են ծոց Բարձր Տիրենեի հանքաքարի առևտրի կենտրոն հասնելու իրենց ճանապարհին, նրանք հիմնում են Պարթենոփեն»։ Հետագայում, պատերազմից հետո Պարթենոփեն լքվեց և ստացավ «Պալեպոլիս անվանումը», որը նշանակում էր Հին քաղաք։ ՄԹ 475 թվականին Կումայի բնակիչները  քաղաքից դեպի արևելք հիմնեցին Նեապոլը, որը նշանակում է նոր քաղաք։ Վերջին մի քանի տարիներին Նեապոլը դարձավ ամենասիրելի ուղղություններից մեկն այն իտալացիների և զբոսաշրջիկների համար, որոնք սիրում են իրենց արձակուրդներն անցկացնել արտիստիկ հետաքրքրության քաղաքներում։ Առավել գրավիչ տեսարժան վայրերից են ՝ Լունգոմարա և Օվո տաճարը, Սանսվերո Կապելլան, Ազգային հնագիտական թանգարանը, Բորբոնիկա թանգարանը(Բորբոն թունել), Կապոդիմոնտեի թագավորական պալատը և թանգարան, Սան Գեննարոյի գետնադամբանը, Սան Գրեգորիո Արմենո փողոցի Բարգավաճ խանութները և այլն:

Սիցիլիան կամ, ինչպես ասում են՝ Իտալիայի «կոշիկի հատվածը» հունահռոմեական ժառանգություն ունի։ Այն թվում է, թե հավերժորեն արևաշող է, իսկ ծովը տաք է անգամ նոյեմբերին։ Ձգվելով մոտ 1000 կմ ՝ Սիցիլիայի ծովափը ծայրահեղորեն բազմազան է՝ իրենից ներկայացնելով ավազոտ լողափերի, խճաքարից ծովածոցերի և բնական արգելոցների խառնուրդ, որը ողողվում է երեք տարբեր ծովերի ջրերով։  Հատկանշական է, որ որտեղ էլ որ հանգրվանած լինեք Սիցիլիայում, հեռու չեք լինի ծովափից, նույնիսկ եթե Նեբրոդի կամ Մադոնիի լեռների մոտ եք կամ կենտրոնական քաղաքներից մեկում, ինչպիսին, օրինակ, Էննան է։ Կղզու ամենահիասքանչ ափամերձ առանձնահատկություններից են ժայռերի բնական կազմավորումները Սկալա դե Տուրչիում, Ռեալմոնտեի մերձակայքում, Թինդարիի ավազե հայտնի լեզուն և այլն։ Սիցիլիան ծայրահեղությունների և կոնտրաստների կղզի է, իտալական ամեն ինչի խտացումը։ Իր հրաշալի կլիմայական պայմանների շնորհիվ, Սիցիլիա կարելի է այցելել կլոր տարին և յուրաքանչյուր եղանակի այն կունենա իր յուրահատուկ շարմը։

Բարսելոնայի գեղատեսիլ ծովափի երկայնքով նավարկելիս դուք կվայելեք քաղաքի ճակատային գեղեցկությունը նավի վրայից։ Նավի պատրաստակամ անձնակազմը ձեզ ցույց կտա ափից երևացող տեսարժան վայրերը և սիրով կպատասխանի ձեր հարցերին։ Բարսելոնան Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է Մադրիդից հետո՝ 3․200․000 բնակչությամբ։ Այն նորարարական բազմազանության քաղաք է, որը հարուստ է մշակութային ժառանգությամբ և տպավորիչ ճարտարապետությամբ։ Քաղաքի հիմնական ճարտարապետները՝ Անտոնիո Գաուդին և Լյուի Դոմինիկ Մոնտաներն են, որոնք Բարսելոնան դարձրել են աշխարհահռչակ իրենց մոդերնիստական մոտեցումների շնորհիվ։ Գաուդիի գլուխգործոցներն են համարվում՝ Սագրադա Ֆամիլիան, Գուելի այգին, Լա Պեդրերան և Կասա Բաթլոն։ Մի բաց թողեք հնարավորությունը տեսնելու նաև Պիկասսոյի թանգարանը Բարսելոնայում, Լա Ռամբլան, Բարսելոնայի գոթական թաղամասը, Montjuic & Font Magica այգի, Սուրբ Պոյի հիվանդանոց, և այլն։

Մարսելը Ֆրանսիայի ամենամեծ ու ամենածանրաբեռնված նավահանգիստն է։ Այն հյուրընկալում է մոտավորապես 1,5 միլլիոն ուղևորի ամեն տարի։ Որպես մուտքի ու ելքի դարպաս դեպի նահանգը և Ֆրանսիայի հարավ, Մարսելը մեծ պահանջարկ վայելող նավահանգիստ է եվրոպական կրուիզների երթուղում և առաջարկում է նավով տեղափոխումներ դեպի Կորսիկա, Սարդինիա, Ալժիր և Թունիս։ Մի շարք տեսարժան վայրեր կան այստեղ այցելելու, կարևոր վայրերից են՝ Old Port (Հին նավահանգիստը), պատմական Իֆ ամրոցը, Սուրբ Վիկտորի բազիլիկը, la Major Vieille Charité Մայր Տաճարը, Le Panier (Հին քաղաքը) և Լա Գարդեի Աստվածամոր բազիլիկը։ Փոքր խմբերով և անհատական տուրոր հաճախ իրականացվում են ազատ ռազմավարությամբ էքսկուրսիաներ՝, որոնք նաև երաշխավորում են, որ ճիշտ ժամանակին կհասցնեք վերադառնալ նավը։ Դեպի Մարսել եկող կրուիզի տերմինալները մեծ տարածք են ընդգրկում, այնպես որ հավաստիացեք, որ հիշում եք, թե որ տերմինալով է ձեր նավը ժամանել ու մեկնելու։ 

 

Նշված գինը նախատեսում է մեկ հոգու կացությունը երկտեղ նավախցում։

7 Օր, 6 Գիշեր
$ 630
Ապրիլ - Հոկտեմբեր

Սեյշելյան կղզիներ

8 օր/7 գիշեր փառահեղ հանգիստ 4* AVANI Seychelles Barbarons Ռեզորթ և Սպա հյուրանոցում։

 

Սեյշելյան կղզին, պաշտոնապես Սեյշլեյսի հանրապետությունը, 155 արևադարձային կղզիներից կազմված երկիր է։ Այն իրենից ներկայացնում է

Հնդկական օվկիանոսով ձգվող արշիպելագ, որի մայրաքաղաքը Վիկտորիան է։  Փռված լինելով 1500 կմ հիմնական հարավ-արևելյան Աֆրիկական

մայրցամաքից դեպի արևելք՝ այս արշիպելագը ձյայն պես ճերմակ ավազե լողափերով մեծ պահանջարկ վայելող ուղղություն է, որտեղ օվկիանոսի

փիրուզագույն ջրերն իրենց մեջ ամփոփում են բազմագույն ստորջրյա կորալից ժայռեր ու ծովային բազմազան կյանքը։ Կղզու գաղտնի քարանձավները

ձեզ հնարավորություն կտան ապրելու սեփական «Ռոբինզոն Կռուզո» պահերը միայն թռչունների և կրիաների ընկերակցությամբ։

Մահեն, ըստ ամենայնի, ամենամեծ ու բազմազբաղ կղզին է, բայց այն ունի իր առյուծի բաժինը առանձին ծովախորշերի թվաքանակով, որոնք

հասանելի են միայն նավով, մոտորանավակով կամ ոտքով։ Իր քույր կղզիների՝ Փրասլինի և Լա Դիգեի հետ միասին Սեյշելյան արշիպելագը կլոր տարի

շարունակ գրավում է ճանապարհորդների ուշադրությունն ամբողջ աշխարհից։

7 Օր, 6 Գիշեր
$ 1100
Փետրվար - Մայիս

Ռիո դե Ժանեյրո և Իգուասուի ջրվեժները

Ռիո դե Ժանեյրո - քաղաք, որտեղ երկիրն ու երկինքը հանդիպում են։

Այս քաղաքը երբեք չի դադարել տպավորել զբոսաշրջիկներին իր ժամանակակից տեսքով, որն արտացոլում է քաղաքի զարգացումը ժամանակի

ընթացքում։ Փայլփլուն ավազով լողափերը, պատմական վայրերը, արևադարձային անտառներն և տեղացիների սրտաբուխ ընդունելությունը գրավում

են հազարավոր այցելուների ամբողջ աշխարհից։

Բրազիլիայի խորհրդանիշը հանդիսացող Քրիստոս Ամենափրկչի հուշարձանը, կրքոտ սամբայի պարուհիներով Ռիո դե Ժանեյրոյի գլխապտույտ

կարնավալը, աշխարհահռչակ Մարականա ստադիոնում ֆուտբոլային հանդիպումները և, առհասարակ, ֆուտբոլը Բրազիլիան ու Ռիո դե Ժանեյրոն

պահում են ճամփորդական ամենապահանջված ուղղությունների կիզակետում։

 

 

8 օր /7 գիշեր Բրազիլիայում, գնի մեջ ներառված է նաև ներքին թռիչքները, (4 գիշեր Ռիո դե Ժանեյրոյում, 3 գիշեր՝ Իգուասուում)։

8 Օր, 7 Գիշեր
$ 775
Հունվար - Մարտ

Շրի Լանկա

Շրի Լանկան փոքրիկ, բայց յուրօրինակ կզղի է, որը գտնվում է հասարակածից 800 կմ հեռավորության վրա։ Քիչ կղզիներ կարող են համեմատվել Շրի

Լանկայում առաջարկվող տարատեսակ հետաքրքրությունների ու զբաղմունքների հետ։ Անկախ նրանից, թե ինչ նպատակով եք եկել այս կղզի՝ լինի դա

բիզնես այց,թե արձակուրդային ճամփորդություն, ձեզ միանշանակ հաճելիորեն կզարմացնի տեղի մշակույթն ու բնակչության հյուրընկալությունը։

Այստեղ մշտական ամառ է ու վառ գուների շքերթ։

 Հիմնականում երեք գույն է գերակշռում՝ ծովի կապատաերկնագույնը, որի վրա բարձր երկինքն է իր արտացոլումը գտնում, լողափերի դեղին ավազը,

բաց կանաչավուն բրնձի պլանտացիաները, առավել մուգ՝ թեյի թփրն ու պալմայի ծառերը։ Համատարած կանաչ ֆոնին երևում են ամենաանսովոր

տեսակի ու անննկարագրելի գույների ծաղիկներ։

Հնդկական օվկիանոսի ափին կազմակերպվող հանգիստը, ինչպես նաև բուդդիստական սրբավայրերի հետ ծանոթությունը, այցելությունը ազգային

բնական պարկ-արգելոցներ, թեյի աճեցման ու արտադրության գաղտնիքները և բաց ու անբռնազբոս շրի լանկացիներից հետ շփումը ձեզ կընծայեն

անմոռանալի հիշողություններ դեպի Ցեյլոնի կղզի ճամփորդությունից։

7 Օր, 6 Գիշեր
$ 1350
Փետրվար - Հունիս

Բալի - Երես տվեք ձեզ

Նուսա - Դուա, Բալի

Բալին իսկական հեքիաթ է իրականության մեջ։ Այստեղ ամեն ինչ, իրոք, հեքիաթային է՝ երաժշտությունը, գեղանկարչությունը, պարերը, արտասովոր

տաճարները։ Օվկիանոսի տաք ջրերի նուրբ հպումը տառացիորեն անդիմադրելի է։ Բայց, ամենաարժեքավոր բանն այստեղ, թերևս, մարդիկ են։

Նրանք աննկարագրելիորեն գեղեցիկ են ու հմուտ, զարմանալիորեն կարողանում են համատեղել 21-րդ դարի իրականությունը մոտոցիկլներով,

ինտերներ սրճարաններով և այլ զարգացած տեխնոլգոնիաներով իրենց նախապապերի թողած ավանդույթների հետ։ Բալին երբեմն շփոթում են

մտացածին խորհրդավոր կզղու՝ Ջեյմս Մանչեստերի հեղինակած Բալի Հաիի հետ։ Բայց հորինված կղզին, այդ դեպքում, պիտի որ գտնվելիս լիներ

հազարավոր կիլոմետրեր ավելի հարավ, քան իրական Բալին է և որի վրա իրականում ամերիկյան զինվորներ չեն տեղակայվել II Համաշխարհային

պատերազմի ժամանակ և որը շատ ավելի գեղեցիկ է, քան նկարագրված է Ջեյմս Միչեների նովելում։ 

 
Գինը երկտեղանոց սենյակում մեկ հոգու կացության համար է։
7 Օր, 6 Գիշեր
$ 1760
Հունվար - Մայիս

Անգլիա – Շոտլանդիա – Ուելս , Խմբակային էքսկուրսիոն տուրեր

Լոնդոնը հսկայական մեգապոլիս է, որին առաջին հայացքից սիրահարվելը բոլորի մոտ չէ, որ ստացվում է։ Քաղաքը կարող է դիմավորել ձեզ միգամած եղանակով, մռայլ փողոցներով, անցյալի դժգույն ստվերներով ու արդյունաբերական գոտիներով։ Բայց, այլ կերպ հնարավոր էլ չէր լինի։ Սա Լոնդոնն է, այստեղ ամեն փողոց ու շինություն ներծծված է հնագույն պատմությամբ, թեկուզ և հաճախ մռայլ, բայց՝ իր ուրույն հմայքով։ Միայն Լոնդոնը կարող է հպարտանալ իր անկրկնելի ու յուրահատուկ ոճով։ Չնայած նրան, որ Լոնդոնը գրեթե 2000 տարեկան է, նրա ճարտարապետության մեջ շատ քիչ վկայություններ են պահպանվել, որոնք կհաստատեին իր վայելուչ տարիքը։ Այստեղ համարյա թե չկան հինավուրց ավերակներ, միջնադարյան փողոցներ և Վերածննդի դարաշրջանի փարթամ դղյակներ։ Դժվարությամբ կգտնեք շինություններ, որոնց տարիքը 400-ից ավել լինի։ Բայց, այնուամենայնիվ, դարերի զարկերակն ու ազգային բնավորության գծերը զգացվում են Լոնդոնի ընդհանուր տեսքում այնպես, ինչպես աշխարհի ոչ մի այլ մեգապոլիսում՝ այսպիսով քաղաքը գրավիչ ուղղություն դարձնելով բացառապես բոլոր ճանապարհորդների համար։

Ընդհանուր առմամբ, Քեյմբրիջն առավել հանգիստ ու առանձնացված վայր է։ Ճանապարհորդների աչքերում միակ բանը, որ իրապես շոշափելի  տարբերություն է սահմանում Քեյբրիջի ու իր «Ուսանողական հակառակորդ» Օքսֆորդի միջև՝ Ետնաբակերն են  "The Backs"՝ կանաչ գոտիները, որոնք անշտապ ձգվում են մինչև Քեյմ գետը՝ թույլ տալով հայացքը նետել հին քոլեջների ետնաբակ ու շինության հետևի կողմի պատերին։  Քոլեջների դիմային պատերը կերտում են քաղաքի կենտրոնի ոճն ու դեմքը՝ ձգվելով դեպի հիմնական փողոցների խորքը։ Տեղի քոլեջների մեծամասնությունը թվագրվում է XIII րդ դարի վերջ և կառուցված է ըստ նույն հատակագծի ու ծրագրի՝ բոլորն ունեն գլխավոր դարպասներ, որոնք տանում են դեպի իրար հաջորդող ետնաբակերի շարքը, որոնք չորս կողմից շրջապատված են բնակելի կամ ադմինիստրատիվ շինություններով։ Նրանցից շատերը արտառոց գեղեցկություն ունեն, բայց ամենահայտնին ՝ Թագավորական Քոլեջն է (King's College), որի սքանչելի մատուռն ուշ գոթիկայի դարաշրջանի ճարտարապետության եզակիի նմուշ է։ Ընդհանուր առմամբ կա 31 քոլեջ, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է ինքնավար ու անկախ հաստատություն, որը հպարտանում է իր ձեռքբերումներով ու շրջանավարտներով։

Յորքն անգլիական բազմադարյա քաղաք է։ Այն հանդիսանում է առանձին ադմինիստրատիվ միավոր և համարվում է երկրի հյուսիսային մայրաքաղաքը։ Միջնադարյան ամրոցների հինավուրց պատերի ետևում թաքնված Յորքը կարող է հպարտանալ իր ժամանակակից ու հագեցած կյանքով։ Քաղաքը երբեք չի քնում, քանի որ այստեղ տեղակայված մշակութային ու ճարտարապետական կոթողները, տեղում մշտապես անցկացվող տոնակատարություններն ու միջոցառումները գրավում են ամբողջ աշխարհից մեծ թվով ճանապարհորդների։ 7-րդ դարում Յորքը դարձավ Նորթումբրիայի ամենակարևոր քաղաքը։ 10-րդ դարում Յորքը, երկար ժամանակ ենթարկվելով Վիկինգների կողմից հարձակումների, ի վերջո դարձավ Անգլո-Սաքսոնյան միացյալ թագավորության մի մասը։ հետագայում ձրավորվեց արդեն քաղաքի ներկայից անվանումը։ Տոպոնիմ Էբորակում (թարգմ․ «Վայրի վարազի հողեր») անվանումը վիկինգների կողմից վերափոխվեց Յորվիք, իսկ 13-րդ դարում կրճատվեց որպես Յորք։

Էդինբուրգում Թագավորական Մղոնի շարքի փողոցները սկիզբ են առնում Էդինբուրգյան պալատից ու վար իջնում դեպի Հոլիրուդյան պալատ։ Իհարկե, տեսարժան վայրերի սիրահար ճանապարհորդները ձգտում են և առաջին տեսարժան վայրում լինել, և՝ երկրորդ, և ընդհանուր առմամբ՝ ճիշտ են անում։ Բայց, եթե անգամ այդքան ժամանակ չունեք, Շոտլանդական մղոնը քայլերով չափելը, որը 200 մետրով ավելի երկար է, քան բրիտանականը և կազմում է մոտ 18 կմ, անպայման է։ Գոթական, մառախլապատ և քամոտ Էդինբուրգը ճանապարհին ունակ է մատուցել անսպասելի ու հաճելիորեն զարմանալի դետալներ։ Մեկ, երկու․․և դուք արդեն խորհրդավոր տուրի ծրագրում եք, իսկ զբոսավարը, թվում է, թե իր բոլոր ներկայացրած պատմությունների ականատեսն է եղել։

Լոխ-Նեսս լիճը գործնականում յուրաքանչյուր մարդու մոտ նախևառաջ զուգադրվում է հսկայական ջրային հրեշի հետ, որը բնակվում է (կամ չի բնակվում) լճի խորքերում։ Բնականաբար, դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ աշխարհի ամենախորհրդավոր այս ջրային ամբարտակի ու դրանում բնակվող հրեշի մասին առաջին լեգենդներն ու ականատեսների պատմությունները թվագրվում են 565 թվական։ Բացի լճին պարուրած  գաղտնիքից, Լոխ Նեսսը այս տարածաշրջանի ամենամեծ խմելու ջրի ռեսուրսն է։ Նրա մակերեսը կազմում է քիչ ավելի, քան 65 քառակուսի կմ, իսկ խորությունը գերազանցում է 230 մետրը։ Երկրի այս տարածքում գտնվող լճերի մեծամասնությունը սառույցային ծագում ունեն, և Լոխ Նեսսն էլ բացառություն չէ։ Լճի ջուրը պղտոր է և ունի հատուկ երանգ, որը՝ դրա հատակի գրունտում առկա մեծ քանակով տորֆի հետևանք է։ 

Սթերլինգ Քարլայլ - ընկղմվեք քաղաքի հարուստ պատմության մեջ՝ այցելելով Սթերլինգի ամրոց, Ուոլլեսի հուշարձան և Բաննոկբերնի ճակատամարտի թանգարան։ Հին քաղաքում և Victorian Stirling Arcade առևտրի կենտրոնում հետաքրքրություններ կգտնեք ամբողջ ընտանիքի համար, իսկ աշխուժացած կրպակներում յուրահատուկ իրեր են վաճառվում։ Անպայման ժամանակ տրամադրեք այցելելու Լոխ Նեսս լիճը, որն ամենամեծ ջրամբարն է ամբողջ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Ազգային Պարկ Թրոսաքս, որը մոտակայքում է գտնվում։

Անհավանական գեղեցիկ բնապատկերներով է հայտնի Անգլիայի Լճեր թաղամասը (Lake District). Տեղի լանդշաֆտի տպավորիչ երիզը, արտերի ու մարգագետինների զմրուխտյա կանաչը, լճերի մաքրամաքուր ջրերի փայլքը քաղաքային կյանքի անգամ ամենամոլի երկրպագուներին անտարբեր չի թողնի։ Այստեղ այցելողին թվում է, թե բնությունը շտկել ու հավասարեցրել է ամեն բլրի գծերը, հաշվարկել է, թե որտեղ լավագույնս տեղադրի լեռները, որտեղ տեղակայի լճերը, որտեղ անտառները տնկի և որտեղ առատորեն ցանի տարատեսակ բուրումնավետ ծաղիկներ։

Ընդհանուր առմամբ Անգլիայի տեսարժան վայրերից շատերն են տեղակայված Չեստերում։ Ռեստորաններն ու համապատասխան մթնոլորտը ստիպում են, որ այստեղ մի քանի որ ավել մնաք։ Ամենատարածված էքսկուրսիաներից մեկը դեպի հանրահայտ Կենդանաբանական այգին է։ Քաղաքի պատմությունը 2000 տարեկան է։ Մ․Թ․ 79 թվականին հռոմեացիները Դի գետի կառուցեցին զինվորական ճամբար, որն Բրիտանիայի հայտնի ամրոցներից ամենամեծն է։ Ավելի ուշ՝ Էթելֆլեդը, Ալֆրեդ Մեծ թագավորի դուստրը, ընդլայնեց ու նորից ամրացրեց այս տարածքը, իսկ մի դար անց Վիլհելմ Նվաճողը (William the Conqueror) զավթում ու ավերում է այն։

 

Տուրի ծրագիրը՝ Լոնդոն, Քեյմբրիջ, Յորք, Էդինբուրգ, Բլեր, Լոխ- Նեսս, Սթերլինգ Քարլայիլ, Լճեր թաղամաս (Lake District), Չեստեր, Կարնարֆոն,                                      Ուորվիկի դղյակ, Սթրեթֆորդ-ըփոն-Էյվըն, Լոնդոն, Վինձորյան դղյակ։

 

Թռիչքը հինգշաբթի օրերին։

10 Օր, 9 Գիշեր
$ 1150
Ապրիլ - Նոյեմբեր

Բիբլիական Իսրայել Նոր Տարուն

Գալիլեան Իսրայելի ամենահյուսիսային շրջանն է։ Այստեղ՝ համատարած կանաչ բնության, ծաղկող նշի ու զեյթունի ծառերի տակ է անցել Հիսուս Քրիստոսի մանկությունը, պատանեկությունն ու հասունությունը։ Այս քաղաքում է նա սկսել իր վարդապետությունը քարոզել, բժշկել հիվանդներին, հրաշքներ գործել ու գտել իր 12 աշակերտներին։ Գալիլեայից իր քարոզները տարածվեցին Երուսաղեմում, իսկ հետո արդեն՝ ամբողջ աշխարհում։ Սամարիա լեռան վրայից մի մեծ հովիտ է բացվում, որը բաժանված է երկու մասի՝ արևմտյան մասը՝ Իսրայելական հովիտ և արևմտյան մասը՝ Հերովդեսի Հովիտ։ Իսրայելական հովտի հողը շատ բերրի է։ Հենց այս տարածքում էր, որ դեռևս 20 տարի առաջ «Քերըն Քեյմեթ» Ազգային Ֆոնդը սկսեց արաբ շեյխերից հողեր գնել։

 

Երուսաղեմը բավականին ինքնատիպ ու յուրահատուկ քաղաք է՝ միլլիոնավոր մարդկանց համար ունեցած իր ուրույն արժեքի ու խորհրդանիշի համար։ Այն փաստը, որ Երուսաղեմը երեք հիմնական մոնոէթնիկ կրոնների՝ քրիստոնեության, հրեականության ու Իսլամի բնօրրանն է, իր կողմն է ձգում աշխարհի բնակչության գրեթե կեսին։ Չկա աշխարհում նմանօրինակ որևէ այլ քաղաք, որն իր կրոնական կշռով ու այստեղ տեղի ունեցած պատմական հետաքրքիր իրադարձություններով համեմատելի լինի Երուսաղեմի հետ։ Զարմանալի չէ, որ միլլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից տուրեր են ամրագարում դեպի Երուսաղեմ։

 

Բեթլեհեմը Պաղեստինի իրավասության տակ գտնվող քաղաք է, որը Հորդանան գետի արևելյան ափին է։ Այն տեղակայված է պատմական Հրեաստանի տարածքում և ուխտագնացության ու ճամփորդական մեծ պահանջարկ ունեցող ուղղություն է։ Քաղաքը Երուսաղեմից 8 կմ հեռավորության վրա է և փաստացիորեն սահմանակցում է նրան։ Քրիստոնեության ամենահին հանայնքներից մեկն ապրում է այստեղ, չնայած վերջին տարիներին բնակչության թիվը կտրուկ նվազել է արտագաղթի պատճառով։ Այս փոքրիկ քաղաքը, որի մասին երգվում է գրեթե բոլոր Սուրբ Ծննդյան երգերում, գրավում է աշխարհի բոլոր քրիստոնյա ուխտավորներին որպես Հիսուս Քրիստոսի ծննդավայր։ Այդ բիբլիական վայրում մինչ հիմա կանգուն է Ծննդեան եկեղեցին, որը աշխարհի ամենահին եկղեցիներից մեկն է։ Բեթլեհեմի մարգարեական աստղը տեսնելով՝ երեք մոգերը , ըստ լեգենդի, գալիս են այստեղ ընծաներ նվիրելու հրեաների նորածին թագավորին ու երկրպագելու նրան։ Այստեղ է նաև, ըստ Աստվածաշնչի, ծնվել ու որպես թագավոր օծվել Դավիթ թագավորը։

 

Մեռյալ ծովը Երկրի ամենացածր կետն է, նրա ջրի մակերեսը ծովի մակարդակից 396,24 մետր ներքև է և ամեն տարի իջնում է մոտ մեկ մետրով։ Այն սահմանակցում է Հորդանանին արևելքից և Իսրայելին՝ արևմուտքից։ Ծովի ամենախորը կետը ծովի մակարդակից 701,04 մետրի վրա է։ Աղե լճի արևմտյան ափը պատկանում է Իսրայելին, բայց Պաղեստինի կառավարության ներքո է գտնվում։ Բացի բուժից ցեխի առողջարաններից, այստեղ հնարավորություն կունենաք աղի ջրում լոգանք ընդունել և զբոսնել Հրեական անապատում։ Մեռյալ ծովի տարաքում մի քանի պատմական տեսարժան վայրեր կան, ներառյալ Քումրան կոչվող Ազգային պարկը, որտեղ անտիկ մատենագրություն և Մասադա բերդի մնացորդներն են գտնվել։ Մեռյալ ծովը անջրթող լիճ է, այդ է պատճառը, որ այն դարձել է աշխարհի ամենաաղի լիճը NaCl-ի 30% բաղադրությամբ։ Աղի ջուրը մի շարք բուժիչ հատկություններով է հարուստ, այն առանձնահատուլ լավ է անդրադառնում մաշկային խնդիր ունեցող մարդկանց համար։ Լճի միներալ հարստությունը անհիշելի ժամանակներից օգտագործվել է բուժական և կոսմետիկ նպատակներով։ Ի դեպ, Մեռյալ ծովի շրջակայքն ամբողջ աշխարհում բրոմիումի պաշարի մեկ երրորդ մասն է պարունակում նաև։ Այնպես որ, այստեղ խորը շնչեք։

 

Դուք պարզապես չեք կարող չհիանալ հինավուրց քաղաք Կեսարիայի գրավիչ տեսարժան վայրերով ու բնական գեղեցկությամբ։ Այս տարածքում պեղել են Հերովդես Մեծի ժամանակների Հռոմեական թատրոն։ Ներկայումս այն վերականգնվել է, և տեղացիները սկսել են կանոնավր համերգներ ու ներկայացումներ կազմակերպել այնտեղ։ Հին թատրոնի տրիբունաները կարող են տեղավորել մոտ 4000 հանդիսատեսի։ Ռիֆ թատրոնը իրենից ներկայացնում է շքեղ դղյակի ու իր լողավազանի ավերակները, որը թվագրվում է Հռոմեական և Բյուզանդական ժամանակահատված։ Հնագետները հանդես են եկել վարկածով, որ հնարավոր է, որ այս ավազանն օգտագործվել է որպես ձկան տեղի խանութ։

 

Հայֆան մեծությամբ երրորդ քաղաքն է Իսրայելում, և ամենամեծը՝ հյուսիսային շրջանում։ Քաղաքի ծաղկող մշակութային կենտրոնը, հարուստ պատմությունը, գեղատեսիլը բնապատկերը, թերևս, քաղաքի ամենագեղեցիկ բաներն են։ Կառուցված լինելով Միջերկրական ծաովի ափերին՝ Կարմել լեռան գագաթին, Հայֆան ընկղմված է կանաչի մեջ, որտեղ էլ որ աչքը ձգեք, գեզեցիկ փարթամ բնություն, յուրահատուկ ֆլորա ու ֆաունա կտեսնեք։

 

Հինավուրց Ակկան, որը գտնվումէ թերակղզու վրա, Միջերկրական ծովի ափին գտնվող այն եզակի քաղաքներից մեկն է, որի բերդի պատերը հրաշալիորեն պահպանվել են, բացառությամբ երկու մասնաշենքի, որոնց բացը ներկայումս օգտագործվում է որպես տրանսպորտային միջոցների անցուղի։  Անտիկ Ակկրան բազմադեմ է, նրա տարաբնույթ մշակութային շերտերը գրեթե ամբողջությամբ պահպանվել են։ Չորս կրոններ իրենց հետքն ու ազդեցությունն են թողել քաղաքի վրա՝ հրեական սինագոգները, հրաշալի եկեղեցիները քրիստոնյաների թաղամասերում,  հսկայական մզկիթները, ինչպես նաև Բահայի հավատքի հիմնադիր Բահա Ուլլայի պարտեզները, որտեղ և առաջնորդը թաղվել է։

 

Երիքով քաղաքը տեղակայված է Հրեական անապատից հյուսիս։ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող այս տարածք, որը ձգվում է Իսրայելից 30 կմ դեպի հյուսիս-արևելք և 7 կմ Հորդանանից արևմուտք, Պաղեստինյան կառավարության իշխանության տակ է։ Հնէաբանական հետազոտությունները եկել են եզրակացության, որ քաղաքն աշխարհի առանց դադարի բնակեցված ամենահին քաղաքն Է։ Մարդիկ բնակություն են հաստատել այստեղ ավելի քան 8000 տարի առաջ և այդ ժամանակից ի վեր երբեք չեն լքել տարածքը։ Ներկայումս, Երիքովում դուք կարող եք տեսնել հետևյալ տեսարժան վայրերը․

  • Մ․Թ․Ա․ 8400 թվակաին բերդ
  • Նատուֆիան ժամանակշրջանի մշակութային պեղումներ
  • Քաղաքի հինավուրց բիբլիական պատերը, որոնք պատկանում են բրոնզեդարյա ժամանակաշրջանին։
  • Ձմեռային պալատի ավերակները, որը պատկանել է Հերովդես թագավորին ու Հասմոնեան ընտանիքին։ Դուք կարող եք տեսնել պալատի ջերմային ավազանների ավերակները, որոնց ճարտարապետության վրա, անկասկած, ազդել է Հռոմեական կայսրության մշակույթը, ինչը մեծապես գնահատված էր Հերովդես թագավորի կողմից։
  • Բյուզանդյան ժամանակաշրջանից մնացած ճարտարապետական մասեր
  • Խեթական կառույցներ
  • ՀԻշամ ամրոցի մնացորդները, որը պատկանելիս է եղել Հիշամ իբն Աբդ ալ-Մալիին։
 

Ըստ երևույթի, Երիքովը կառուցվել է վաղ նեոլիթյան դարաշրջանում, մոտավորապես Մ․Թ․Ա․ 8000 թվականին, որը նշանակում է, որը քաղաքը գրեթե 10․000 տարեկան է։

 

Տուրի ծրագիրը`Գալիլեա, Երուսաղեմ, Բեթլեհեմ, Մեռյալ ծով, Կեսարիա, Հայֆա, Ակկա, Երիքով

8 Օր, 7 Գիշեր
$ 1450
Հունվար - Մայիս
Բեռնել ավելին