Armenian Russian English
Հայ

Եգիպտոս - Շարմ - էլ - Շեյխ

Կարմիր ծովի ափին գտնվող արդեն մեծ ժողովրդականություն վայելող այս հանգստյան գոտին ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ համարվում է ընտանիքի և երիտասարդության համար անթերի հանգստի վայր, որտեղ կարելի է առօրյա հոգսերից կտրվելով արբենալ անվերջանալի արևով, լողալ, ինչպես նաև երեխաներին լողացնել հյուրանոցի սեփական լողափում կամ հյուրանոցի բարձրակարգ լողավազաններից մեկում։ Պրոֆեսիոնալ անիմատորները, ռիթմիկ երաժշտության ներքո ձեզ կոգևորեն առավոտյան ֆիզ․ վարժություններով սկսել օրը, իսկ տեղի «շվեդական սեղան» ֆորմատի հյուրասիրությունը, ըմպելիքների առատությունը, համմամի բոլոր հնարավոր տեսակները, որոշ հյուրանոցներում առկա թենիսի ընդարձակ կորտերը նվազագույն հետաքրքրություններն են, որ կարելի է գտնել այնտեղ։

 

Շարմ-էլ-Շեյխը բաղկացած է մի քանի գեղատեսիլ շրջաններից, որոնք կառուցված են ծովափի խորքում՝ հիմնական ծովածոցի շուրջ։ Բոլոր շրջանները մեկ ընդհանուր՝ Շարմի մեջ է ընդգրկում հիմնական Peace կոչվող ճանապարհը։

  • Նաամա Բեյ («Ավագների ծովածոցը») Շարմ-էլ-Շեյխի ամենահին ու լավ կառուցված շրջաններից է, որտեղ հյուրանոցների համատարած շարքեր են։ Նաամա ծովածոցի լողափի ամբողջ երկայնքով ձգվում է հետիոտների համար նախատեսված փողոց՝ ռեստորաններով, սրճարաններով, դիսկոտեկներով և խանութներով։
  • Շարմ-էլ-Մայան գտնվում է հանգստյան գոտու հարավ-արևմուտքում և հայտնի է տեղանքում իր միակ ավազե լողափով, ինչպես նաև արևելյան "Old Market" շուկայով։ Այստեղ է նաև գտնվում Հին քաղաքը խանութների ու սրճարանների առատությամբ, համանուն նավահանգստով, որտեղից առագաստանավերը զբոսաշրջիկներին տանում են երեկոյան կրուիզների ու ծովային ճամփորդությունների դեպի Ռաս-Մուհամմեդ արգելոցը։
  • Շարկս Բեյը համեմատաբար նոր հանգստյան գոտի է Շարմում, որը հայտնի է շքեղ կորալի ստորջրյա խութերով և բարձրակարգ հյուրանոցներով։
  • Նաբկը տեղակայված է Նաամա Բեյից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, դեպի ազգային արգելոց «Նաբկ»-ի կողմը, Տիրան կղզու դեմ դիմաց։ Վերջին շրջանում, այն դարձել է Շարմի ամենաարագ աճող ու զարգացող տեղանքներից մեկը, այստեղ անընդհատ նոր հյուրանոցներ ու շենքեր են կառուցվում։
  • Ռաս-Ում-Էլ-Սիդ ծովածոցը գտնվում է Նաամա Բեյից ոչ շատ հեռու և հայտնի է կորալի սաամներով և առատ ծովային կենդանությամբ։
7 Օր, 6 Գիշեր
720 $
Հունվար - Մայիս
Ներառված է
  • Ավիաթռիչք Երևան - Շարմ-էլ-Շեյխ - Երևան, կանոնավոր չվերթներ AMC ավիաուղիների կողմից, շաբաթ օրերին (նվազագույն արժեքն իմանալու համար խնդրում ենք հարցում անել ամրագրման ժամանակ)։
  • 7 գիշերվա կացություն 4-5* հյուրանոցում ըստ ծրագրի, սնունդը՝ All inclusive,
  • Դիմավորում/ տեղափոխում օդանավակայանում (խմբակային տեղափոխումն իրականացվում է AMV6174 չվերթի ուղևորների համար Շարմ-էլ-Շեյխ ժամանելիս և AMV6173 չվերթի ուղևորների համար՝ Շարմ-էլ-Շեյխից մեկնելիս)։
  • Տրանսպորտային ծառայություն հարմարավետ ավտոբուսներով/մեքենաներով ըստ տուրի ծրագրի։
  • Բժշկական ապահովագրությունը Traveler Club գործակալությունը կհոգա իր հաշվին։
Ներառված չէ
  • Լրացուցիչ էքսկուրսիաներ, տուրեր։
  • Անձնական ծախսեր, ռեստորան, սրճարաններ և այլն։
Ծրագիր