Armenian Russian English
Հայ

Գործընկերների համար

«Traveler Club» ընկերությունը Հայաստանում գործող առաջատար տուր օպերատորներից մեկն է, որը  տրամադրում է բարձրակարգ ծառայությունների լայն սպեկտր արտագնա տուրիզմի բոլոր սեգմենտներում B2C և B2B հիմունքներով։

Մեր ընկերությունը, տարիների տքնաջան ու բարեբեր գործունեության շնորհիվ, հաստատել է բազմաթիվ գործընկերների հաստատուն համայնք ավելի քան 500 ճամփորդական գործակալությունների և տուր օպերատորների հետ։ Traveler Club-ը շարունակում է իր գործընկերներին մատուցել պրոֆեսիոնալ ծառայությունների ամբողջական փաթեթ՝ այսպիսով ընդլայնելով համագործակցող ընկերությունների աշխատանքային ցանցը։

Լինելով տուրիզմի և հյուրընկալության բնագավառում գործող բազմաթիվ միջազգային կազմակերպությունների անդամ՝ Traveler Club-ը հանդիսանում է կապող օղակ Հայաստանում ձևավորվող պրոֆեսիոնալ տուր պրոդուկտի և համաշխարհային տուրիզմի միջև։

Կորպորատիվ եվ Լյուքս դասի հագիստ

Մեր ընկերության առաջնահերթ բիզնես ուղղություններից մեկը կորպորատիվ հաճախորդներին մասնագիտական ծառայություններ մատուցելն է: Մեր ընկերության հատուկ բաժինը կենտրոնացած է կորպորատիվ ծառայությունների մատուցման վրա այն կազմակերպությունների ցանկին, որոնք գործում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

«Traveler Club» տուրօպերատորը Travel Leaders կազմակերպության միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։

Travel Leaders Group-ը համաշխարհային զբոսաշրջության ոլորտում պրեմիում ապրանքանիշեր ներկայացնող կազմակերպությունների միասնական հավաքածու է, որը հնարավորություն է տալիս Լյուքս դասի հանգստի և կորպորատիվ ճանապարհորդության մեր միջազգային հանրությանը ստեղծել եզակի ճանապարհորդական փորձ իրենց հաճախորդների համար աշխարհի առաջատար տուրիստական ընկերությունների միջոցով:

Travel Leaders Network-ը ճամփորդական մասնագետների  համայնք է, որը կենտրոնացած է փոխադարձ հաջողության վրա: Travel Leaders Network-ը Լյուքս դասի հանգիստ և կորպորատիվ ճանապարհորդություններ կազմակերպող և վաճառող աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկն է։ Ներկայացնելով ավելի քան 5700 զբոսաշրջային գործակալություններ Միացյալ Նահանգներում, Կանադայում, Եվրոպայում և Աֆրիկայում, մեր Ցանցն օգտագործում է մեր մայր ընկերության՝ Internova-ի հզորությունը՝ տարեկան միլիոնավոր հանգստի և գործնական ճանապարհորդների օգնելու համար:

Մենք հպարտ ենք, որ կազմում  ենք Travel Leaders-ի մի մաս։

Air Emirates 

«Traveler Club» տուրօպերատորը «Air Emirates»-ի պաշտոնական հավաստագրված անմիջական գործակալն է Հայաստանում և վաճառում է այս ավիաընկերության ավիատոմսեր բոլոր ուղղություններով:

Վաճառքներն իրականացվում են Farelogix Emirates օպերացիոն համակարգի միջոցով՝ վաճառքի անկախ հարթակ, որը հատուկ նախագծված է այն կազմակերպությունների համար, որոնք մասնագիտորեն զբաղվում են ավիատոմսերի վաճառքով:

Հայաստանում տուրօպերատորների և տուրիստական ​​գործակալությունների մեծ մասը մեր գործընկերներն են, որոնց հետ մեր ընկերությունը լավ զարգացած գործարար կապեր է հաստատել:

Հավելյալ տեղեկությունների և համագործակցության պայմանների քննարկման համար խնդրում ենք հարցումը ուղարկել emirates@travelerclub.am էլ. փոստին, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 11 507 707, +374 10 507 707, +374 96 37 71 72.

Ավիատոմսեր բոլոր ուղղություններով

Մեր ընկերությունում առաջնահերթ բիզնես ոլորտներից է ավիատոմսերի վաճառքը։ Ընկերությունը վաճառում է ավիաընկերությունների մեծ մասի ավիատոմսեր աշխարհի գրեթե բոլոր ուղղություններով։

«Traveler Club»IATA -ի կոզմից պաշտոնական հավաստագրված գործակալ տուրօպերատոր է, որը համագործակցում է բոլոր այն ավիաընկերությունների հետ, որոնք ունեն ուղիղ չվերթներ դեպի Հայաստան և ավիաընկերությունների մեծ մասի հետ, որոնք ուղղակի օդային կապ չունեն Հայաստանի հետ։

Վաճառքներն իրականացվում են տարբեր օպերացիոն համակարգերի միջոցով, ինչպիսիք են ՝ Amadeus, Sabre, Galileo և այլն։ Վաճառքի այս անկախ հարթակները հատուկ նախագծված են այն կազմակերպությունների համար, որոնք մասնագիտորեն զբաղվում են ավիատոմսերի վաճառքով:

Հայաստանում տուրօպերատորների և տուրիստական ​​գործակալությունների մեծ մասը մեր գործընկերներն են, որոնց հետ մեր ընկերությունը լավ զարգացած գործարար կապեր է հաստատել:

Հավելյալ տեղեկությունների և համագործակցության պայմանների քննարկման համար խնդրում ենք հարցումը ուղարկել ticket@travelerclub.am էլ. փոստին, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 11 507 707, +374 10 507 707, +374 96 37 71 72.

Հյուրանոցներ աշխարհի ցանկացած անկյունում HPro Travel-ի հետ

«Traveler Club»-ը  հանդիսանում է HPro Travel ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ HPro Travel-ն հյուրանոցների առցանց ամրագրման ամենախոշոր համակարգն է աշխարհում։ Այս պրոֆեսիոնալ պլատֆորմը ձեզ եզակի հնարավորություն կընձեռի գտնելու և ամրագրելու 600․000 հյուրանոցներից ձեր նախասիրություններին համապատասխանող հյուրանոցը աշխարհի 205 երկրներում։

«HPro Travel»-ն միացնում է ձեզ պատվիրատուների և գործընկերների ընդգրկուն ցանցին, ինչպես նաև, ունենալով իր  44000 գործակալները ամբողջ աշխարհում,  ապահովում է աջակցում ցանկացած երկրի ներսում։ Բացի ավելի քան 15000 քաղաքներում հյուրանոցային ամրագրումներ անելու հնարավորությունից, «Traveler Club» ընկերությունը հատուկ մշակված տեխնոլոգիայի շնորհիվ մուտք ունի այն առցանց համակարգը, որը կարող է ընդունել ուղևորափոխադրման, մեքենաների վարձակալության, տուր փաթեթների, էքսկուրսիաների և այլ  տուր պրոդուկտների առցանց պատվերներ։ 

Ավելի մանրաման տեղեկություն ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար խնդրում ենք նամակ գրել՝ info@hotelspro.am կամ կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 11 507 707, +374 10 507 707, + 374 93 700 333.

Մեր մասնագետները պատրաստակամորեն կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին, դուք կստանաք լիարժեք խորհրդատվություն։

Վիզաների պրոֆեսիոնալ աջակցում

Մենք իրականացնում ենք վիզայի ամբողջական աջակցում՝ տրամադրելով տարբեր կատեգորիաների վիզաներ՝ մուտք գործելու մի շարք երկրներ, որոնց դիպլոմատիկ առաքելությունը չի գտնվում Հայաստանում, այլ հարևան երկրներում է։  Մեր վիզաների աջակցման բաժանմունքը, որը տարիներ շարունակ մասնագիտացել է տարբեր երկրների դեսպանատների և հյուպատոսարանների հետ աշխատանքում, կապահովի լիարժեք անձնագրային և վիզաների աջակցում գործընթացի սկզբից մինչև վերջ։

Մենք կաջակցենք ձեզ վիզաներ ձևակերպել ձեր հաճախորդների համար ամենակարճ ժամկետներում՝ այսպիսով խնայելով ձեր ժամանակը և օգնելով ձեզ խուսափել հոգնեցնող թղթատարությունից, քաշքշուքից ու սթրեսից։ Մեր ընկերությունը համագործակցում է շուրջ 100 դեսպանատների և հյուպատոսարանների հետ ամբողջ աշխարհում։

«Traveler Club»-ն իր գործընկերներին աջակցում է վիզաներ ձեռք բերել B2B հիմունքներով՝ սկսած խորհրդատվությունից, հարցաթերթիկներ լրացնելուց, ավարտելով անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, գրանցման և սուրհանդակային ծառայություններով ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։

Ավելի մանրաման տեղեկություն ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին ծանոթանալու համար խնդրում ենք նամակ գրել՝ info@travelerclub.am կամ կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 11 507 707, +374 10 507 707, + 374 93 700 333.

Մեր մասնագետները պատրաստակամորեն կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին,  դուք կստանաք լիարժեք խորհրդատվություն։