
Գործընկերների համար
«Traveler Club» ընկերությունը տրամադրում և իրականացնում է մի շարք բարձրորակ ծառայություններ վիզաների ձևակերպման ոլորտում:
Մենք իրականացնում ենք ամբողջական վիզայի աջակցում, որը ենթադրում է ցանկացած կատեգորիայի վիզաների ձևակերպում մի շարք այն երկրներում, որոնք չեն գտնվում Հայաստանի տարածքում, այլ հարևան երկներում են։ Մեր վիզաների աջակցման բաժանմունքը մասնագիտացված լինելով բազմաթիվ երկրների դեսպանատների և հյուպատոսարանների հետ աշխատանքում, կտրամադրի ամբողջական անձնագրային և վիզայի ձևակերպման աջակցում։
«Traveler Club» ընկերությունը համագործակցություն է հաստատել ավելի քան 500 ճամփորդական գործակալությունների և տուր օպերատորների հետ Հայաստանում և շարունակում է տվյալ գործակալություններին իր վիզաների աջակցման պրոֆեսիոնալ ծառայությունները մատուցել B2B ֆորմատում և ընդլայնել համագործակցության աշխատանքային ցանցը։

Պոտենցիալ նոր գործընկերներին առաջարկում ենք ծանոթանալ վիզաների աջակցման ծառայությունների շարքին, որ տրամադրում է մեր ընկերությունը
- Խորհրդատվություն ՀՀ քաղաքացիներին՝ վիզայի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված հյուպատոսական բաժիններում։
- Խորհրդատվություն ՀՀ քաղաքացիներին ՝ վիզայի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման վերաբերյալ այն հյուպատոսական բաժիններում, որոնք Հայաստանից դուրս են գտնվում։
- Օտարերկրյա քաղաքացիների խորհրդատվություն՝ վիզայի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված հյուպատոսական բաժիններում։
- Օտարերկրյա քաղաքացիների խորհրդատվություն՝ վիզայի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման վերաբերյալ այն հյուպատոսական բաժիններում, որոնք Հայաստանից դուրս են գտնվում։
- Վիզայի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում ՀՀ քաղաքացիների համար
- Վիզայի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում օտարերկրյա քաղաքացիների համար
- ՀՀ քաղաքացիների վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում ու դիմում տարածքային հյուպատոսարան (այն երկրների հյուպատոսական բաժանմունքներ, որոնց դիվանագիտական առաքելությունը գտնվում է Հայաստանի տարածքից դուրս)
- Սուրհանդակային (առաքման) ծառայություններ
Հետևյալ տեսակի վիզաների ձևակերպում
- Գործնական
- Այցելուների
- Տուրիստական
- Աշխատանքային
- Ուսանողական
- Տարանցիկ (տրանզիտ)
- Այլ

Ընկերությունն իր գործընկերներին մատուցում է վիզայի ձևակերպման աջակցում B2B հիմունքներով՝ զուգահեռաբար տրամադրելով խորհրդատվական ծառայություն՝ սկսած անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումից և հարցաթերթեր լրացնելուց, ավարտելով սուրհանդակային ծառայությամբ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։
Առավել մանրամասն տեղեկություն ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմանները քննարկելու համար, խնդրում ենք հայցն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ կապ հաստատել մեր վիզայի բաժանմունքի մասնագետների հետ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10 507 707, + 374 93 700 333։
Մեր գործակալները սիրով կպատասխանեն ձեր հարցերին և կտրամադրեն համապարփակ խորհրդատվական աջակցություն։