
Մեր Ծառայությունները
Մարդիկ, որոնք հաճախ են ճամփորդում, յուրաքանչյուր անգամ երկրից մեկնելիս առերեսվում են դժվարությունների՝ լինի դա գործուղում, կրթական ճամփորդություն, ընտանեկան հանգիստ, թե այլ մեկնում։ Վիզայի համար դիմում լրացնելու, ինչպես նաև ավիատոմսեր ձեռք բերելու, հյուրանոց ամրագրելու կամ ճամփորդական ապահովագրություն ունենալու գործընթացը կարող է ոչ միայն դժվարություն ու գլխացավանք հարուցել, այլ նաև որոշակի փորձ ու պրոֆեսիոնալիզմ պահանջել։
«Traveler Club» գործակալությունը, որն իր ծառայություններն է մատուցում հաճախորդներին ավելի քան 10 տարի շարունակ, կաջակցի ձեզ ցանկացած ճամփորդական խնդրի դեպքում՝ կազմակերպելով անթերի մեկնում ուղղություն ընտրելու խորհրդատվությունից սկսած մինչև Ձեր ապահով վայրէջքն ու անվտանգ վերադարձը։
Ահա այն ծառայությունների ցանկը, որ մեր գործակալությունն իրականացնում է պարտաճանաչորեն ու բարձր պրոֆեսիոնալիզմով:
- Կորպորատիվ միջոցառումների կազմակերպում Հայաստանում և արտերկրում
- Կոնֆերանսների և միջոցառումների ամրագրում և մասնակցություն
- Հյուրանոցների ամրագրում աշխարհի ցանկացած կետում
- Վիզայի աջակցում Հայաստանում և արտերկրում
- Տրանսպորտային ծառայություններ Հայաստանում և արտերկրում
- Ավիատոմսերի վաճառք ողջ աշխարհով
- Էքսկուրսիաներ Հայաստանում և արտերկրում
- Անհատական և խմբային փաթեթային տուրեր Հայաստանում և արտերկրում
- VIP ուղեկցում և կոնսիերժ ծառայություն