Armenian Russian English
Հայ
Ընկերության մասին
 

Մեր Ընկերության մասին

«Traveler Club» ընկերությունը ճամփորդական մասնագիտացած առաջատար ընկերություն է, որն իր պրոֆեսիոնալ ծառայություններն է մատուցում հաճախորդներին ինչպես արտագնա այդպես էլ ներգնա տուրիզմի ոլորտում։

Ընկերությունը հիմնվել է բարձր որակավորում ունեցող մի խումբ մասնագետների կողմից, որոնք հենվելով արտագնա տուրիզմի բոլոր սեգմենտներում ունեցած բազմամյա փորձի վրա՝ վստահորեն իրենց պրոֆեսիոնալ ծառայությունն են առաջարկում հետևյալ բաժիններում՝ ցանկացած ուղղությամբ ավիատոմսերի վաճառք, հյուրանոցների ամրագրում աշխարհի ցանկացած կետում, վիզաներ աջակցում, ինչպես նաև անհատական կամ խմբային ճամփորդությունների համար նախատեսված տուր փաթեթների վաճառք։ 

«Traveler Club» ընկերությունը, ունենալով ճիշտ պատկերացում տուր փաթեթներ կազմելու մշակույթի և բարձր էթիկայի մասին, առաջարկում է իր հաճախորդներին ճամփորդական և բիզնես փաթեթների վաճառք։ 

Վիզա

Ի թիվս տարատեսակ ծառայությունների, մեր կազմակերպությունը զբաղվում է վիզաների պրոֆեսիոնալ աջակցմամբ։ Մեր ընկերության վիզաների բաժինը մասնագիտացած է տարբեր երկրների վիզաների ձևակերպման գործում և ներկայումս արդարև հանդիսանում է տվյալ ոլորտի ճանաչված առաջատարը։

VIP

Մեր ընկերության մեկ այլ բաժանմունքը 10 տարուց ավել զբաղվում է ցուցահանդեսների, սեմինարների, ցանկացած ֆորմատի կոնֆերանսների, կորպորատիվ միջոցառումների կազմակերպմամբ։ Այս բաժանմունքը նաև մատուցում է VIP ուղեկցման ծառայություն և սպորտային միջոցառումների կազմակերպում։

Մեր բարձրակարգ մասնագետներն ապահովում են լիարժեք աջակցություն և անմիջական հաղորդակցություն հաճախորդների հետ ցանկացած տեսակի ծառայության մատուցման ընթացքում։

Շնորհիվ մեր անձնակազմի կոմպետենտության և պրոֆեսիոնալ վերապատրաստման, ընկերությունը պատրաստ է առերեսվելու և լուծելու ցանկացած բարդության խնդիր և մարտահրավեր, անձնակազմի բոլոր ջանքերն ու գործողություններն ուղղված են հաճախորդների պահանջներն ու կարիքները բավարարելուն, որտեղ ամեն էլեմենտ համապատասխանեցված է նրանց նախասիրություններին ու հնարավորություններին։

Մենք մշտապես առաջարկում ենք լավագույններից լավագույնը։