Armenian Russian English
Հայ

Ակումբի պատմությունը

 

«Traveler Club» ակումբի պատմությունը սկսվում է 2000-ականների կեսերից:

Ընկերության հաճախորդներից շատերը՝ գոհ լինելով ուղևորությունից և լի տպավորություններով, բազմաթիվ հետաքրքիր պատմություններ են պատմում իրենց այցելած երկրների մասին: Հետաքրքիր տեղեկություններ փոխանակելու սովորությունն, ի վերջո, վերածվեց ավանդույթի, և հենց այդ ժամանակ մեր ստեղծագործական թիմը որոշեց ստեղծել ճանապարհորդների ակումբ, որը կոչվեց «Traveler Club»:

Ակումբի հիմնական նպատակն է համախմբել հաճախ ճանապարհորդող մարդկանց`փորձի փոխանակման համար։ Ակումբը օգնում է իր անդամներին օգտակար տեղեկություններ ստանալ` թույլ տալով նրանց լիարժեք պատրաստվել իրենց առաջիկա ճանապարհորդությանը: Գաղափարը բավականին հետաքրքիր էր, և շատ կարճ ժամանակահատվածում ակումբը հավաքեց հսկայական թվով անդամներ, որոնք տարեցտարի ավելանում են:

Ճանապարհորդությունների վերաբերյալ հետաքրքիր և կարևոր տեղեկատվության փոխանակումն իրականացվում է ինչպես առցանց (ընկերության պաշտոնական ՖԲ էջում, այնպես էլ հատուկ փակ ՖԲ խմբում), այնպես էլ տարեկան կորպորատիվ միջոցառումների ժամանակ և ակումբային քննարկումների տարբերակով:

Հաշվի առնելով այն փաստը, որ ակումբի անդամներն ունեն բազմաթիվ արտոնություններ և առավելություններ, «Traveler Club»-ը հնարավորություն է տալիս դառնալ ակումբի անդամ բոլոր այն նոր հաճախորդներին, ովքեր գոնե մեկ անգամ օգտվել են ընկերության ծառայություններից՝ այդպիսով անդամագրվելով մեր եզակի համայնքին:

Բացի օգտակար տեղեկատվությունից և բազմաթիվ լայֆ-հաքերից, որոնք ճանապարհորդությունը կդարձնեն հարմարավետ, հետաքրքիր և անվտանգ, «Traveler Club»-ի անդամները ստանում են նաև բազմաթիվ նյութական առավելություններ և բոնուսներ: Այսպիսով, ընկերությունը մշակել է ակումբային քարտի երեք կատեգորիաներ` «Կլասիկ», «Պրեմիում» և «Կորպորատիվ»: Ակումբի բոլոր նոր անդամները, ցանկության դեպքում, ստանում են ակումբային անհատական քարտ «Կլասիկ»:

«Traveler Club»-ը եզակի է իր ձևաչափով Հայաստանում, և շատ կարևոր է այն արդյունավետ և գրագետ ընդլայնել և զարգացնել:

«Traveler Club» քարտապանների համար նախատեսված տեղեկատվություն և կանոններ:

  • «Traveler Club» ակումբային քարտը անձնական պլաստիկ քարտ է, որը տրամադրվում է ընկերության մշտական հաճախորդներին:
  • «Traveler Club» քարտը անհատական բոնուսների փաթեթ է բացառապես նախատեսված քարտապանների համար, որը ենթադրում է յուրաքանչյուր ուղևորության համար շնորհված միավորներ և ավելին:
  • Ակումբային քարտը տրամադրվում է անվճար` որպես նվեր, որով խրախուսվում է հաճախորդի հավատարմությունն ու նվիրվածությունը «Traveler Club» ընկերությանը:
  • «Traveler Club» ակումբային քարտը վավերականության վերջնաժամկետ չունի:
  • Եթե քարտը վնասվել կամ կորել է, քարտը չեղարկվում է և թողարկվում նորը:

Գոյություն ունի 3 տեսակի «Traveler Club» ակումբային քարտ` «Կլասիկ»,  «Պրեմիում» և «Կորպորատիվ»

«Կլասիկ», «Պրեմիում» և «Կորպորատիվ» ակումբային քարտերի արտոնություններն ու առավելությունները կարող եք գտնել ստորև։

Ինչպես ստանալ «Կլասիկ» կարգավիճակ և քարտ

 

Օգտվելով «Traveler Club» ընկերության ցանկացած ծառայությունից նույնիսկ մեկ անգամ` դուք հնարավորություն կունենաք ստանալ «Կլասիկ» ակումբային կարգավիճակ և քարտ:

Ինչ առավելություններ է տալիս «Կլասիկ» ակումբային քարտը և կարգավիճակը.

  • Ձեր յուրաքանչյուր ուղևորության համար քարտին մուտքագրվում են միավորներ, որոնք կարող եք օգտագործել ցանկացած ապագա ուղևորության համար: Միավորները շնորհվում են մատուցվող ծառայության արժեքի 1% -ի չափով:
  • 1%-ի չափով միավորները քարտին մուտքագրվում են ոչ միայն լիարժեք ճանապարհորդական փաթեթ ձեռք բերելու դեպքում, այլ նաև այն դեպքում, երբ դուք օգտվում եք ընկերության կողմից մատուցվող որևիցե ծառայությունից (միավորները չեն շնորհվում  միայն ավիատոմս գնելու դեպում)։
  • Դուք կարող եք օգտագործել միավորները  ձեր հաջորդ ուղևորության մի մասի վճարումը կատարելու համար:
  • Քարտից կարող են օգտվել նաև բոլոր մոտ ազգականները (ամուսին, եղբայր / քույր, ծնողներ, երեխաներ):
  • Ձեր անհատական ճանապարհորդական խորհրդատուն Ձեզ կտեղեկացնի շահավետ առաջարկների և զեղչերի մասին:
  • Վիզայի աջակցության դիմելիս Ձեզ կտրամադրվի անվճար լուսանկարի հնարավորություն մեր հավատարմագրված լուսանկարչական ստուդիայում:
  • Քարտապանները կկարողանան մասնակցել ընկերության կողմից կազմակերպված խաղարկություններին:
  • Քարտապանները կարող են տեղեկատվություն ստանալ քարտի մնացորդի մասին առցանց կամ հեռախոսով:
  • Քարտապանն ունի «հետ զանգ»-ի իրավունք արտերկրում գտնվելու դեպքում՝ դժվարին իրավիճակների շտապ լուծման համար:
  • «Կլասիկ» կարգավիճակ ունենալու դեպքում դուք հնարավորություն ունեք ստանալ ավելի բարձր կարգավիճակ:

«Traveler Club» ընկերությունն իրավունք է վերապահում օբյեկտիվ պատճառներով փոփոխություններ կատարել կուտակված միավորների և այլ արտոնությունների համակարգում և պարտավորվում է անհապաղ տեղեկացնել այդ փոփոխությունների մասին իր պաշտոնական կայքում:

Ինչպես ստանալ «Պրեմիում» կարգավիճակ և քարտ

 

«Traveler Club»-ի բոլոր այն հաճախորդները, ովքեր առնվազն 10 անգամ ձեռք են բերել ամբողջական ճամփորդական ​​փաթեթ, կարող են ստանալ «Պրեմիում» ակումբային քարտ և կարգավիճակ:

Ի՞նչ արտոնություններ ունի «Պրեմիում» ակումբային քարտը և կարգավիճակը.

  • «Կլասիկ» կարգավիճակի բոլոր առավելությունները։
  • Ձեր յուրաքանչյուր ուղևորության համար քարտին մուտքագրվում են միավորներ, որը կարող եք օգտագործել ցանկացած ապագա ուղևորության համար: Միավորները շնորհվում են մատուցվող ծառայության արժեքի 3%-ի չափով (միավորները չեն շնորհվում  միայն ավիատոմս գնելու դեպում)
  • Անվճար միակողմանի ուղևորափոխադրում «Զվարթնոց» օդանավակայան (ամբողջական տուրիստական ​​փաթեթ ձեռք բերելու դեպքում):
  • Տարին մեկ անգամ ճանապարհորդելու համար առավելագույնը 14 օրվա անվճար ճանապարհորդական ապահովագրություն (ամբողջական տուր փաթեթ գնելու դեպքում):
  • Քարտապանին հնարավորություն է ընձեռվում օգտվել ուղեբեռի անվճար փաթեթավորումից (ոչ ավել, քան 2 կտոր) «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելու դեպքում (ամբողջական տուր փաթեթ ձեռք բերելու դեպքում):
  • 10% զեղչ արտերկրում որոշ էքսկուրսիոն ծրագրերի համար:
  • 1 օրվա զբոսավարի անվճար ծառայություն Հայաստանում:

«Traveler Club» ընկերությունն իրավունք է վերապահում օբյեկտիվ պատճառներով փոփոխություններ կատարել կուտակված միավորների և այլ արտոնությունների համակարգում և պարտավորվում է անհապաղ տեղեկացնել այդ փոփոխությունների մասին իր պաշտոնական կայքում:

 

Ինչպես ստանալ «Կորպորատիվ» կարգավիճակ և քարտ

Բոլոր այն կազմակերպությունները, որոնք օգտվում են «Traveler Club» ընկերության ծառայություններից,  կարող են ձեռք բերել «Կորպորատիվ» քարտ և կարգավիճակ։

Ի՞նչ արտոնություններ ունի «Կորպորատիվ» ակումբային քարտը և կարգավիճակը.

  • Ընկերության կողմից պատվիրված ծառայությունների համար միավորները մուտքագրվում են ընկերության քարտին:
  • Միավորների չափը որոշվում է յուրաքանչյուր տարվա վերջում մատուցվող ծառայությունների արդյունքների հիման վրա և յուրաքանչյուր ընկերության համար սահմանվում է անհատական ​​հիմունքներով և կարգով:
  • Միավորները քարտին  մուտքագրվում են ոչ միայն ամբողջական բիզնես փաթեթ ձեռք բերելու դեպքում, այլ նաև այն դեպքում, երբ օգտվել եք ընկերության կողմից մատուցվող որևէ ծառայությունից:
  • Ընկերությունը կարող է միավորներով վճարել իր աշխատակիցների հաջորդ գործուղումների մի մասի համար: 
  • Քարտը կարող է օգտագործվել ձեր կազմակերպության բոլոր պաշտոնական աշխատակիցների կողմից:
  • Քարտապան ընկերության աշխատակիցը ունի «հետ զանգ»-ի իրավունք արտերկրում գտնվելու դեպքում՝ դժվարին իրավիճակների շտապ լուծման համար:
  • Ձեր կազմակերպությանը կցված պատասխանատու մասնագետը կհամակարգի ձեր աշխատակիցների ճանապարհորդության գործընթացը:
  • Վիզայի աջակցության դիմելիս ձեր աշխատակցին կտրամադրվի անվճար լուսանկարվելու հնարավորությույն մեր հավատարմագրված լուսանկարչական ստուդիայում:
  • Քարտապան ընկերությունը կկարողանա մասնակցել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված հատուկ ակցիաների:
  • Քարտապան ընկերության աշխատակիցը  կստանա անվճար միակողմանի ուղևորափոխադրում «Զվարթնոց» օդանավակայան յուրաքանչյուր ճամփորդության համար (ամբողջական բիզնես ​​փաթեթ ձեռք բերելու դեպքում):
  • Քարտապան ընկերության յուրաքանչյուր ճամփորդող աշխատակից տարին մեկ անգամ կստանա անվճար ճամփորդական ապահովագրություն  առավելագույնը 10 օրվա համար (ամբողջական բիզնես փաթեթ ձեռք բերելու դեպքում):

«Traveler Club» ընկերությունն իրավունք է վերապահում օբյեկտիվ պատճառներով փոփոխություններ կատարել կուտակված միավորների և այլ արտոնությունների համակարգում և պարտավորվում է անհապաղ տեղեկացնել այդ փոփոխությունների մասին իր պաշտոնական կայքում: