Armenian Russian English
Հայ
Մեր թիմը

Մեր թիմը

Մեր թիմը մեր ընտանիքն է: Յուրաքանչյուր աշխատակից ընկերության հիմքն ու հոգին է:

Մեր՝ իրապես պրոֆեսիոնալ մասնագետները, որոնք ուղղակիորեն զբաղվում են ձեր գործերով, պարբերաբար հաճախում են հատուկ կուրսերի, ինչպես նաև մասնակցում տարատեսակ թրեյնինգների իրենց որակավորումը բարելավվելու և նոր հմտություններ ձեռք բերելու նպատակով: Այսպիսով, նրանք ապահովում են կատարյալ կապ ու հաղորդակցություն մեր հաճախորդների ու գործընկերների հետ:

Գործակալներ

Մեր հավատարմագրված և բազմալեզու գործակալները, որոնք մեծ պատասխանատվություն են կրում իրենց ուսերին՝  հաճախ ներկայացնելով ամբողջ ընկերությունը, փաթեթների կամ փաստաթղթերի արագ ու օպերատիվ փոխանցում են իրականացնում տարբեր երկրների դեսպանատներ կամ հյուպատոսարաններ Հայաստանում և մի շարք երկրներում, ինչպիսիք են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը, Ուկրաինան, և այլուր: Անհրաժեշտության դեպքում նրանք նաև ապահովում են համապատասխան տեղեկատվություն՝ արագացնելու վիզայի համար դիմելու և այն ստանալու գործընթացը:

Ընկերության Կոնսիերժ ծառայության բաժանմունքը

Կոնսիերժ ծառայությունը մատուցող մասնագետների դերն ու տարած աշխատանքը պակաս կարևորության չէ մեր  ընտանիքում: Նրանք՝ դիվանագիտական առաքելություններ իրականացնող ներկայացուցիչների հետ աշխատելու տարիների հարուստ փորձ ունեցող պրոֆեսիոնալներ են: Մասնագիտացած են մեր արտասահմանյան հյուրերին դիմավորելու և նրանց՝ հյուրանոց կամ հանդիպման հասնելու տեխնիկական հարցերը, ինչպես նաև ուղեբեռի հետ կապված խնդիրները լուծելու հարցում: Միաժամանակ մեր կոնսիերժ բաժանմունքի մասնագետներն օժտված են  բարձր մարդկային հատկանիշներով. նրանք բարեսիրտ են, կիրթ, հյուրընկալ, օգնելու միշտ պատրաստ և հումորի մեծ զգացումով, ինչը հաճախ օգնում է դժվար իրավիճակներում շրջանցել սուր անկյունները: Նրանք սիրում են իրենց աշխատանքը, որի արդյունքում հաջողում են դրանում:

 

Ընկերության Վիզաների աջակցման բաժանմունքը

Շնորհիվ բարձր կոմպետենտության ու պրոֆեսիոնալիզիմի, Վիզաների աջակցման բաժանմունքի աշխատակիցները  պատրաստված են առերեսվելու և լուծելու վիզայի ստացման գործընթացում առաջացած ցանկացած բարդության ու ֆորմատի խնդիր: Նրանց բոլոր գործողություններն ու ջանքերն ուղղված են մեր հաճախորդների յուրաքանչյուր պահանջի և հայցի բավարարմանը: Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է վստահորեն հավաստել, որ մեր մատուցած ծառայությունները անհատապես հարմարեցված են յուրաքանչյուր հաճախորդի  նախասիրություններին ու կարիքներին:

 

Ընկերության տուրիզմի բաժանմունքը

Ունենալով ճամփորդությունների անձնական հարուստ փորձ և  լինելով իրական էնտուզիաստներ տվյալ գործում, տուրիզմի մեր գործակալները միշտ հաջողում են առաջարկել  հրաշալի տուր փաթեթներ ըստ ձեր նախասիրությունների և բյուջեի։ Խորապես համոզված լինելով, որ ճամփորդությունն ամենաճիշտ ու մնայուն դրամական ներդրումներից է՝ մեր խորհրդատուներն անկեղծորեն կպատմեն ձեզ ընտրված երկրում սպասվող  արկածների կամ տեսարժան վայրերի, հարմար ռեստորանների ու թաքնված գողտրիկ վայրերի մասին։ Նրանք առավելագույնս լավ կնկարագրեն առկա ուղղությունները, որոնք մշտապես թարմացվում են՝ նպատակ ունենալով, բացի մեծ ժողովրդականություն վայելող երկրներից, նորն ու դեռ չբացահայտվածն առաջարկել ձեզ։

Տուրիզմի բաժանմունքն իր պրոֆեսիոնալ խորհրդատվությամբ կօգնի ոչ միայն կողմորոշվել տվյալ սեզոնին հարմար ուղղության հարցում, այլև կապահովի ճամփորդական ապահովագրությունը և, որ պակաս կարևոր չէ, հյուրանոցի ամրագրումը աշխարհի ցանկացած կետում։ Հետևելով մեր գործակալների խորհուրդներին՝ դուք կարող եք ճամփորդել այն երկրի քաղաքը, որտեղ շուտով որևէ ազգային մեծ տոնակատարություն, ֆեստիվալ կամ սպորտային իրադարձություն պիտի տեղի ունենա։ Հայտնվելով ազգային տոնակատարությունների կամ սպորտային կարևոր հանդիպումների կիզակետում, դուք ձեր ճամփորդությունն առավել անմոռանալի կդարձնեք։