Armenian Russian English
Հայ

Ռիո դե Ժանեյրո և Իգուասուի ջրվեժները

Ռիո դե Ժանեյրո - քաղաք, որտեղ երկիրն ու երկինքը հանդիպում են։

Այս քաղաքը երբեք չի դադարել տպավորել զբոսաշրջիկներին իր ժամանակակից տեսքով, որն արտացոլում է քաղաքի զարգացումը ժամանակի

ընթացքում։ Փայլփլուն ավազով լողափերը, պատմական վայրերը, արևադարձային անտառներն և տեղացիների սրտաբուխ ընդունելությունը գրավում

են հազարավոր այցելուների ամբողջ աշխարհից։

Բրազիլիայի խորհրդանիշը հանդիսացող Քրիստոս Ամենափրկչի հուշարձանը, կրքոտ սամբայի պարուհիներով Ռիո դե Ժանեյրոյի գլխապտույտ

կարնավալը, աշխարհահռչակ Մարականա ստադիոնում ֆուտբոլային հանդիպումները և, առհասարակ, ֆուտբոլը Բրազիլիան ու Ռիո դե Ժանեյրոն

պահում են ճամփորդական ամենապահանջված ուղղությունների կիզակետում։

 

 

8 օր /7 գիշեր Բրազիլիայում, գնի մեջ ներառված է նաև ներքին թռիչքները, (4 գիշեր Ռիո դե Ժանեյրոյում, 3 գիշեր՝ Իգուասուում)։

8 Օր, 7 Գիշեր
775 $
Հունվար - Մարտ
Ներառված է
  • Կացություն 4* հյուրանոցում նախաճաշով: 4 գիշեր Ռիե դե Ժանեյրոյում + 3 գիշեր Իգուասուում։
  • Տեղափոխում հյուրանոց-օդանավակայան-հյուրանոց ըստ ծրագրի։ 
  • Ռուսախոս խմբավարի ուղեկցությամբ էքսկուրսիաներ ըստ ծրագրի։
  • Ավիաթռիչք Ռիո դե Ժանեյրո - Իգուասու - Ռիո դե Ժանեյրո (Էկոնոմ դաս, նվազագույն սակագնով, սակագինն անհրաժեշտ է ճշտել ամրագրման պահին)։
  • Մինչև 65 տարեկան անձանց բժշկական ապահովագրություն։
Ներառված չէ
  • Ավիաթռիչք։
  • Լրացուցիչ (կամընտրական) միջոցառումներ և էքսկուրսիաներ։
  • Լրացուցիչ սնունդ, խմիչք ռեստորաններում և հյուրանոցներում։
  • Անձնական ծախսեր, հեռախոսազանգերի վճարումներ, հյուրանոցում լրացուցիչ ծառայություններ, ինչպես նաև այն բոլոր ծառայությունները, որոնք նշված չեն ծրագրում։
Ծրագիր
Օր 1
Ռիո դե Ժանեյրո։

Ժամանում Ռիո դե Ժանեյրո։ Անհատական տեղափոխում Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանից Կոպակոբաննայում գտնվող Ձեր հյուրանոց։

(տեղափոխումը չի նախատեսում խմբավարի ուղեկցություն)։

Ազատ օր։

Վայելեք աշխարհի ամենահայտնի և ամենագեղեցիկ լողափերից մեկը։ Ափամերձ գոտու երկայնքով մեկ շարված են ապակյա գեղեցիկ կրպակներ,

որոնց մեջ գտնվում են պիցցայի վաճառքի տաղավարներից սկսած մինչև ծովամթերքի ռեստորաններ, շամպայն և այլ խմիչքներ առաջարկող

բարեր, և այլն։ եթե դուք փնտրում եք նվերներ կամ հուշանվերներ, Կոպակոբաննան հենց այն վայրն է, որտեղ լավագույնս կարող եք գտնել դրանք։

Տեղի լավագույն տեսարժան վայրերի կամ ռեստորանների մաիսն լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել մեզ։

Օր 2
Շաքարե գլուխ լեռը (Pao de Azucar Mountain), Կարմիր լողափը, Ուրկա լեռը։

Նախաճաշ հյուրանոցում։

Հանդիպում խմբավարի հետ հյուրանոցի սպասասրահում։

Կեսօրյա էքսկուրսիա դեպի Շաքարե Գլուխ կոչվող լեռը (Pao de Azucar Mountain)․ Այնուհետեև մենք կգնանք դեպի Կարմիր լողափ, որտեղից

ֆունիկուլյորով կբարձրանաք Ուրկա լեռան գագաթը։ Առաջին կանգառը նախատեսվում է Ուրկա լեռան վրա, որն ընդարձակ դիտահարթակ ունի։

Այստեղից ամբողջ Ռիո դե Ժանեյրոն ասես ափիդ մեջ լինի։

Դիտահարթակի վրա բազմաթիվ փոքրիկ ռեստորաններ ու բարեր են կան, որտեղ կարելի է համեղ սնվել։ Լեռան վերին գագաթին տեղակայված է

ավելի փոքր դիտահարթակ, բայց այստեղից ևս հրաշալի տեսարան է բացվում ոչ միայն դեպի Ռիո, այլև դեպի Կոպակոբաննայի, Իպանեմայի,

Լեմմեի լողափեր, Գուանաբարայի ծովախորշ, Ռիո-Նիտերոյի հանրահայտ կամուրջ և հենց Նիտերոյը, որի ճարտարապետությունը կապված է

աշխարհահռչակ Նեմեիրայի՝ Հիսուս Քրիստոս Փրկիչ հուշարձանի անվան հետ, որը վեր է խոյանում Կորկովադո լեռան վրա։ Այս դիտահարթակից

կարող եք տեսնել նաև մերձակա լեռները և օվկիանոսում գտնվող կղզյակները։ Այնուհետև մեքենայով մենք կուղևորվենք հին Ռիոյի կենտրոնական

շրջանը, որտեղ կհիանաք հինավուրց եկեղեցիներով, մենաստաններով, ինչպես նաև շինություններով, որոնք կառուցված են գաղութային ոճով։

Դուք կտեսնեք Ռիոյի հիմնական տեսարժան վայրերը՝ Մարականա ստադիոնը, Սամբադրոմը, որտեղ անցկացվում է ամենամյա կարնավալը, Սան

Սեբաստյան տաճարը և քաղաքային թատրոնը:

Ամբողջ էքսկուրսիան կտևի 4 ժամ։

Վերադարձ հյուրանոց։ Գիշերակաց Ռիո դե Ժանեյրոյի հյուրանոցում։

Օր 3
Հիսուս Քրիստոս Փրկչի հուշարձան, Նովեմբրու հրապարակ, Բոտիկարիո հրապարակ, Կորկովադու։

Նախաճաշ հյուրանոցում։

Խմբավարի հետ հանդիպում հյուրանոցի սպասասրահում։

Քաղաքի պատմական կենտրոնի միջով դուք կուղևորվեք դեպի Քրիստոս Փրկչի հուշարձան։ Բավականին լավ են պահպանվել հնուց մնացած տեղ

հուշարձանները, օրինակ, Կանդելարիայի եկեղեցին կառուցվել է 1775 թվականին։  Բարոկկո ոճի լավագույն օրինակները պահպանվել են նաև

հանձին Սուրբ Բենտոն մենաստանի։ Հանրահայտ Լապայի կամարները կառուցվել են 1732 թվականին և հիմա օգտագործվում են որպես ջրմուղ

խողովակ, որով Կարիոկա գետից ջուրը մղվում է դեպի քաղաքի կենտրոն։ Քաղաքային թատրոնը նախագծվել է Եվրոպայի լավագույն նկարիչների

կողմից։ Նովեմբրու հրապարակում գտնվում են քաղաքի առավել հայտնի մի քանի հուշարձան՝ Կայսերական դղյակը, որի պատշգամբից վերացվեց

ստրկությունը և 16-րդ դարում կառուցված կարմելիտ վանքը։ Բոտիկարիո հրապարակի վրա գտնվում են մոզայիկ շինություններ հին

ճակատամասով, որոնք շրջապատված են դարավոր ծառերով։ Չափազանց տպավորիչ է 20․000 մարդ տեղավորող հինավուրց

 տաճարը։ Էքսկուրսիայի ճանապարհին դուք կհիանաք  քաղաքի գլխավոր տաճարով, մենաստաններով և մոզայիկ շինություններով։

Կժամանենք կայարան, որտեղից շարժվում է բաց, էկոլոգիապես մաքուր և անվտանգ գնացքը, որը ջունգլիների միջով ուղևորվում է դեպի

Կորկովադոյի լեռան գագաթը։ Կորկովադոյի գագաթին, ծովի մակարդակից 700մ բարձրության վրա վեր է հառնում Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը՝

Քրիստոս Փրկչի արձանը (38 մ), որը կառուցվել է 1931 թվականին։ Լեռան գագաթից ցնցող տեսարան է բացվում դեպի մեգապոլիսի բնապատկերն

ու հարակից շրջանները՝ Նիտերոյ կամուրջը, Գուանաբարա ծովախորշը, բուսաբանական այգին, աշխարհի ամենամեծ ստադիոնը՝ Մարականան։

Էքսկուրսիան կտևի 4 ժամ։

Վերադարձ հյուրանոց։ Գիշերակաց Ռիո դե Ժանեյրոյի հյուրանոցում։

Օր 4
Լրացուցիչ կամընտրական էքսկուրսիաներ։

Ազատ օր։

Հանգստացեք վազքից և վայելեք ձեր ազատ օրը։

Դուք նաև կարող եք խնդրել լրացուցիչ տուր դեպի Բուսաբանական այգի։

(137 հեկտար տարածքով էկզոտիկ այգի ավելի քան 8000 բույսերի տեսակներով) կամ Գուանաբարայի ծովախորշ։

Լրացուցիչ էքսկուրսիաներն ու տուրերը հավելավճարով են ։

(նվազագույնը՝ 2 հոգի ՝ 275 $ յուրաք․ անձի համար անհատական տուրով և ռուսախոս խմբավարի ուղեկցությամբ/ 65 $ յուրաք․ անձի համար

խմբային տուրով անգլախոս խմբավարի ուղեկցությամբ տուրի համար)։

Թագավորական Պետրեպոլիս։

Պետրոպոլիսը բարձ լեռնային գոտում է տեղակայված, Ռիոյից 60 կմ հեռավորության վրա։ Բրազիլիայի վերջին թագավոր Դոն Պեդրո II-ը այս տարածքում ամառային դղյակ կառուցեց 1830 թվականին, որպեսզի հնարավորություն ունենար այնտեղ տեղափոխել իր հիվանդ դստերը Ռիոյի տապից։ Հենց այս քաղաքում էր, որտեղ զինվորականների խռովության և իր գահընկեց լինելու մասին լուրը հասավ թագավորին, և այս պալատը դարձավ Բրազիլիայի վերջին թագավորի կյանքում վերջին հանգրվանը։ Կայսերական պալատում, որը հիմա ծառայում է որպես թանգարան, ներկայացված են դեկորատիվ արվեստի եզակի նմուշների հավաքածու, կահույք, հինավուրց գրքեր, սրբերի գեղեցիկ արձաններ, ինչպես նաև կայսերական ոսկյա թագը, որը զարդարված է բազմաթիվ ադամանդներով ու մարգարիտներով, ինչն ըստ ավանդույթի կրում էին թագավորներն իրենց թագադրության ժամանակ։  Բրազիլիայում միապետության անկումից հետո այլևս ոչ մի քաղաքացու չի շնորհվել Ռուսաստանի Կայսերական ամենաբարձր կարգը՝  Սուրբ Առաքյալ Անդրեաս Առաջնորդի կարգը։

Բուսաբանական այգի։

(նվազագույնը՝ 2 հոգի ՝ 135 $ յուրաք․ անձի համար անհատական տուրով և ռուսախոս խմբավարի ուղեկցությամբ):

Բուսաբանական այգին հիմնադրել է Ջո Բարբոսա Ռոդրիգեզը 19-րդ դարի կեսերին։ Այն իրենից ներկայացնում է գեղեցկագույն արահետների բազմություն, որոնք միմյանց են հատվում այգու կենտրոնում։ Այստեղ կան նաև փոքրիկ լճակներ ու շատրվաններ, ֆլորայի հսկայածավալ բազմազանություն, որոնք բերված են աշխարհի տարբեր անկյուններից։ Սա մի հրաշալի վայր է, որտեղ կարելի է հանգստանալ ու վայելել բնությունը։ Այստեղ ներկայացված են ավելի քան յոթ հազար բույսերի տեսակներ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք ներառում են նաև վայրի խոլորձների տեսակներ։ «Պեդրո Գորդիլյոյի»-ի ծառուղում աճում է Բրազիլիայի ազգային խորհրդանիշը՝ Պաու Բրազիլ ծառատեսակը։ Բավականին տպավորիչ են նաև բարձրասաղարթ կայսերական պալմաները։ Ֆրեյա Գորդիլյոյի լճակի վրա, որն իր անվանումը ստացել է ի պատիվ այգու առաջին տնօրենի, չքնաղ ջրային շուշաններ են լողում։ 

Ֆավելա տուր։

(նվազ․՝ 2 հոգի ՝ 135 $ յուրաք․ անձի համար անհատական տուրով և ռուսախոս խմբավարի ուղեկցությամբ/ 60 $ յուրաք․ անձի համար խմբային տուրով անգլախոս խմբավարի ուղեկցությամբ տուրի համար):

Ժամանակին Բաիի զինվորնեը թագավորական զորքի դեմ կռվելիս են եղել մի բլրի մոտ, որտեղ Ֆավելա կոչվող ծառ էր կանգնած։ Պատերազմից հետո ողջ մնացած զինվորները գալիս են Ռիո դե Ժանեյրո, որպեսզի իրենց հասանելիք վարձավճարը պահանջեն։ Նրանք տեղավորվում են Պրովիդենս բլրի վրա և այստեղ մնում ապրելու։ Ի հիշատակ իրենց տարած ճակատամարտի, նրանք այդ վայրն անվանում են Ֆավելայի բլուր։ Այս տեղանքն աչքի է ընկնում նեղ ու կեղտոտ փողոցներով, որոնց երկայնքով գարշահոտ ջրանցքներ են ձգվում։ Այս քաղաքում ոչ միայն գողեր ու թմրանյութի վաճառքով զբաղվող մարդիկ են ապրում, այլ նաև տեխնիկներ, ծառայողներ, ատաղձագործներ, այստեղ կարող եք անգամ բնակարան վարձակալել։ Ամբողջ Ռիոյում հաշվվում է մոտ 700 ֆավելա։ Այստեղ կարող եք հասնել միայն տեղի կնքահոր թույլտվությունը ստանալուց հետո։ Ոստիկանությունն այստեղ հազվադեպ է այցելում։ Նեղ փողոցներում ակտիվ եռուզեռով առևտուր է իրականացվում։ Գոյություն ունի նաև ազատ առևտրի շուկա ուտելիքի և ձեռագործ իրերի համար։ Այստեղ գործում են ներքին օրենքներն ու կանոնները։ Ջիպով դուք շրջայց կկատարեք ամբողջ Ռոսինյա թաղամասով և կվերադառնաք հյուրանոց։

Դելտապլանով թռիչք։

(388$ յուրաք․ անձի մասնակցությունը անգլախոս հրահանգչի հետ)։

Հյուրանոցից դուք խմբավարի ուղեկցությամբ կուղևորվեք դեպի Տիժուկա անտառը՝ Պեդրո-Բոնիտո լեռան մոտ (գեղեցիկ քար)։ Պեդրո Բոնիտոյից հրաշալի տեսարան  է բացվում Ռիո դե Ժանեյրոյի վրա։ Լեռան կանաչ ստորոտի ու անծայրածիր օվկիանոսի վրայով թռիչքը ադրենալինի մեծ պաշար կապահովի։ Իսկ հանգիստ սավառնելիս դուք ձեզ առնվազն թռչուն կզգաք։ Պրոֆեսիոնալ անգլախոս հրահանգիչը ձեզ կտա բոլոր անհրաժեշտ հրահանգները, կբացատրի թռիչքի բոլոր մասնրամասներն ու առկա մեթոդները։ Դուք «կզինվեք»  հատուկ զգեստավորմամբ և մի քանի փորձնական թռիչքներից հետո հրահանգչի հետ միասին թափ կհավաքեք ու կցատկեք։ Ծովի վրայով թռիչքից հետո դուք կհասնեք Պեպինո լողափ։ Կարող եք նաև նախապես պայմանավորվել ձեր թռիչքի տեսագրության համար։

Լապա ՝ գիշերային Ռիոյի շոուն։

(Նվազ․ 2 հոգի, 200$ յուրաք․ անձի մասնակցությունը անհատական ռուսախոս խմբավարի ուղեկցությամբ)։

Լապան Ռիոյի գիշերային բնակիչների խելահեղ ռիթմերի կենտրոնն է։ Մի վայր, որտեղ կենտրոնացել են մեծ քանակությամբ ցանկացած ճաշակի ռեստորաններ, բարեր, ակումբներ։ Այստեղ դուք փողոցներում կհանդիպեք զբոսնող ու զվարճացող երիտասարդների խմբերի։ Տարբեր կողմերից հնչում է տարատեսակ ժանրերի երաժշտություն ՝ տեխնոյից սկսած մինչև էթնիկ կենդանի երաժշտություն։

Բրազիլիայի ազգային երաժշտությունը խիստ բազմազան է՝ սկսած աֆրիկական երաժշտությունից, որը սևամորթ ստրուկներն են ներմուծել, վերջացրած բոսսա նովա երաժշտությամբ, որի հեղինակներն անցյալ դարի սպիտակամորթ կոմպոզիտորներ էին։ Սալահատակ փողոցների ու մայթերի, հինավուրց մենաստանների ու Լապայի հին Կամարների ֆոնին, Լապայում ազատ սոցիալական միջավայրն է թագավորում։ Եթե դուք ցանկանում եք այստեղ անցկացնել գիշերը և չեք վախենում արկածներից, ապա սա հենց ձեզ համար նախատեսված տուր է։ Լապան պարահրապարակների անֆիլադա է, որտեղ մի տեղից դուրս գալով ու մյուս տեղը մտնելով՝ հայտնվում եք տոնական ամբոխի «ճիրաններում»։  Տեղական ամենատարածված խմիչքը կայպերինյան է, որը քաղցր եղեգի, կոշասա օղու, լայմի հյութի, սառույցի ու շաքարի խառնորդն է։

Գիշերակաց Ռիո դե Ժանեյրոյի հյուրանոցում։

Օր 5
Ռիո դե Ժանեյրո - Իգուասու

Անհատական տեղափոխում Կոպակաբանայի Ձեր հյուրանոցից Ռիոյի օդանավակայան, որտեղից կուղևորվեք Ֆոզ դե Իգուասու։

Թռիչք դեպի Իգուասու։ Անհատական տեղափոխում (միայն վարորդի ուղեկցությամբ) Իգուասուի օդանավակայանից ՁԵր հյուրանոց։

Ազատ օր։

Կարող եք ընտրել լրացուցիչ տուրերից որևէ մեկը, օրինակ, տուր դեպի Թռչունների այգի (78$ յուրաք․ անձի համար, անհատական ռուսախոս

խմբավարի ուղեկցությամբ, նվազ․՝ 2 հոգի)։ Թռչունների այգին Ֆոզ դե Իգուասուի ամենաշատ այցելվող վայրերից է, որտեղ Լատինական Ամերիկայի

թռչունների ամենամեծ հավաքածուն է գտնվում։ Կամ գիշերը Դուք կարող եք գնալ Rafain Show, որը հրաշալի ռեստորան է՝ հայտնի ոչ միայն

որակյալ ու համեղ սննդով, այլ նաև տպավորիչ երաժշտական շոուով, որը համեմված է լատինաամերիկյան պարերով։

Ռաֆին շոու - 220$ յուրաք․ անձի համար, անհատական ռուսախոս խմբավարի ուղեկցությամբ, նվազ․ 2 հոգի:

Rafain Grill Place -ը 1200 տեղ ունեցող հսկայական ռեստորան է օդորակիչով և ավտոկայանատեղիով։ Ռեստորանի մենյուն շատ բազմազան է,

այնպես որ կարող եք համտեսել տարատեսակ ճաշատեսակներ՝  պատրաստված թարմ խոզի կամ տավարի մսից։

Շվեդական սեղանը ներկայացված է բանջարեղենի, մրգերի և համեղ աղանդերի առատությամբ։

Ճաշը կուղեկցվի լատինաամերիկյան արտիստների մասնակցությամբ շոուով, որտեղ կներկայացվեն ֆոլկլյորային երգեր և ժամանակակից պարեր։ 

Ռեստորան կարող եք այցելել ցանկացած օր՝ ժամը երեկոյան 7։ 50-ից սկսած։

Անդամավճարը կհավավքի ձեր հյուրանոցում։

Օր 6
Իգուասուի ջրվեժը։

Նախաճաշ հյուրանոցում։

Ձեզ սպասվում է հագեցած էքսկուրսիոն ծրագիր դեպի Ֆոզ դե Իգուասուի ջրվեժներ։

Դրանք ջրի 275 հսկայական հոսքեր են, որոնք թափվում են ահռելի բարձրությունից։ Գտնվում են ջրվեժները Բրազիլիայի, Արգենտինայի և

Պարագվայի սահմանին՝ ազգային պարկի տարածքում, որը եզակի ֆլորա ու ֆաունա ունի։ Դրանք առաջացել են հրաբխային ժայքումներից և

երկրակեղևի տեղաշարժի արդյունքում։ Ջրվեժների անվանումը գուարանի լեզվից թարգմանաբար նշանակում է «Մեծ Ջուր»։ 275 ջրվեժները,

որոնցից յուրաքանչյուրն իր անվանումն ունի, միաձուլվելով գահավիժում են «Սատանայի կոկորդ» կոչվող ձորը։

Ջրային շիթերի՝ ծիածանի լուսապսակում բազմագույն ցոլքեր արձակելու տեսարանն ուղղակի անմոռանալի է։ Իգուասուն բարձրադիր ջրվեժ է,

որտեղից զորեղ ջրի ծանր շիթերը մեծ շառաչով 72 մետր ներքև են թափվում դեպի անդունդը։ Մանր ջրի ցայտումների ներքո ոտքով կամուրջն

անցնելով՝ կարող եք ժամերով կանգնել ու հիանալ այդ անկրկնելի տեսարանով ու խորհել տիեզերքի հավերժության ու վեհության մասին։

Էքսկուրսիայի տևողությունը 4 ժամ է։

Լանչն ու տոմսը գնի մեջ ներառված չեն և հավելյալ վճարվում են։

Օր 7
Իգուասու, Արգենտինյան ջրվեժներ։

Նախաճաշ հյուրանոցում։

Այց դեպի ջրվեժների արգենտինյան կողմը (կամընտրական տուր - ներառված չէ ընդհանուր գնի մեջ, 235 $ յուրաք․ անձի համար)։

Խմբավարի ուղեկցությամբ կայցելեք արգենտինյան կողմի ջրվեժները։ Հյուրանոցում ձեզ կսպասի խմբավարը, որը պրոֆեսիոնալ ու բարձր

մակարդակով ձեզ կպատմի Ազգային Պարկի մասին։ Տանկրեդո Նեվես կամրջից այն կողմ, որը կառուցվել է Իգուազու գետի վրա, ոտքով զբոսանքից

հետո դուք բավականին կմոտենաք ջրվեժին և կհայտնվեք անմիջապես դրա տակ՝ զգալով գահավիժող ջրի հոսքի զորությունն ու թափը։

Կկարողանաք նաև վայելել այդ հրաշալիքն ու ձեզ շրջապատող եզակի բնությունը Ազգային պարկում: Դուք կտեսնեք ջրվեժների ակունքը, ինչպես

նաև ամենահայտնի ջրվեժի՝ «Սատանու կոկորդ» կոչվող ջրվեժի սկզբնամասը։

Ձեզ կապշեցնեն մարդակերտ բազմաթիվ արահետներն ու անցումները, որոնք թույլ են տալիս հետևել այս բնության ֆենոմենը բավական մոտ

տարածքից։ Մենք կիրականացնենք զբոսանք Ազգային պարկով ու կհիանանք ջրվեժներով հատուկ դիտահարթակներից, որոնք տեղակայված են

ջրվեժներից վեր՝ բարձունքում։ Ջրի բազմատոննայանոց առուները ստեղծում են մեծ թվով տարբեր ձևի ու բարձրության ջրվեժներ, որոնց վրա

գրեթե միշտ կամարվում են ծիածանները։ Այս տեսարանից ստացած տպավորությունները կմնան Ձեր հիշողության մեջ ամբողջ կյանքում;

Առանձնահատուկ տպավորիչ է "Սատանայի կոկորդ" անվամբ ջրվեժը, որն այստեղ ամենամեծն է։ Ազգային պարկը զբաղեցնում է 55․500 հեկտար

տարածք, որտեղ պահպանվում են միայն այս տարածքին բնորոշ եզակի և յուրահատուկ ֆլորա և ֆաունա։

Էքսկուրսիայի տևողությունը ՝ 4 ժամ։

Օր 8
Վերադարձ տուն։

Անհատական տեղափոխում (միայն վարորդի ուղեկցությամբ) Իգուասուի հյուրանոցից/ Կատարատաս օդանավակայան՝ 

նախապատրաստվելով վերադարձի թռիչքին։