Բալին իսկական հեքիաթ է իրականության մեջ։ Այստեղ ամեն ինչ, իրոք, հեքիաթային է՝ երաժշտությունը, գեղանկարչությունը, պարերը, արտասովոր
տաճարները։ Օվկիանոսի տաք ջրերի նուրբ հպումը տառացիորեն անդիմադրելի է։ Բայց, ամենաարժեքավոր բանն այստեղ, թերևս, մարդիկ են։
Նրանք աննկարագրելիորեն գեղեցիկ են ու հմուտ, զարմանալիորեն կարողանում են համատեղել 21-րդ դարի իրականությունը մոտոցիկլներով,
ինտերներ սրճարաններով և այլ զարգացած տեխնոլգոնիաներով իրենց նախապապերի թողած ավանդույթների հետ։ Բալին երբեմն շփոթում են
մտացածին խորհրդավոր կզղու՝ Ջեյմս Մանչեստերի հեղինակած Բալի Հաիի հետ։ Բայց հորինված կղզին, այդ դեպքում, պիտի որ գտնվելիս լիներ
հազարավոր կիլոմետրեր ավելի հարավ, քան իրական Բալին է և որի վրա իրականում ամերիկյան զինվորներ չեն տեղակայվել II Համաշխարհային
պատերազմի ժամանակ և որը շատ ավելի գեղեցիկ է, քան նկարագրված է Ջեյմս Միչեների նովելում։