Armenian Russian English
Հայ

Իտալիա– Շվեյցարիա – Լիխտենշտեյնի կայսրություն

Միլանը նորաձևության և բիզնեսի մայրաքաղաքն է, Իտալիայի ամենաոճային, թանկ ու հարուստ քաղաքը, որը նույն հարթության վրա է Լոնդոնի և Փարիզի հետ, հատկապես գնումների ու զվարճանանքերի սիրահարների համար։ Բայց միայն վերը նշվածով չէ, որ Միլանը հայտնի է։ Այստեղ կարելի է այցելել այնպիսի աշխարհահռչակ տեսարժան վայրեր, ինչպիսիք են Դուոմոյի տաճարը, որը սպիտակ մարմարից կերտված հոյակերտ գոթական տաճար է՝ կառուցված 6 դարերի ընթացքում, Սֆորզայի պալատը, որը ներառված է UNESCO Մշակութային ժառանգության ցուցակ, Սուրբ Մարիա դել Գրացիայի եկեղեցին, որտեղ գտնվում է Լեոնարդո դա Վինչիի լեգենդար  «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը և այլ՝ պատմական ու մշակութային առումով ոչ պակաս հետաքրքրության ու կարևորության հուշարձաններ։

 

Լիխտենշտեյնի կայսրությունը գտնվում է Ալպերում՝ Շվեյցարիայի ու Ավստրիայի սահմանին։ Այն աշխարհի ամենափոքր պետություններից մեկն է՝ 162 քառակուսի կմ տարածքով և 38000 բնակչությամբ։ Այս սքանչելի գաճաճ պետության մայրաքաղաքը Վադուցն է, պաշտոնական լեզուն՝ գերմաներենը, ազգային արժույթը՝ շվեյցարական ֆրանկը։ Լիխտենշտեյնը իրավամբ հպարտանում է իր բազմադարյա պատմությամբ, որի ապացույցներն ու վկայությունները մինչև հիմա երկրի այցելուների աչքն են շոյում։ Վկայությունների թվին է պատկանում նաև ներկայումս ղեկավարող դինաստիայի պաշտոնական աթոռանիստը։ «Երեք Քույր» ՝ այսպես են Լիխտենշտեյնի բնակիչները սիրով կոչում երեք տպավորիչ ժայռային բարձր գագաթները, որոնք վեր են հառնում Ավստրիայի սահմանին։ Դրանք մտնում են Ալպերի լեռնային համակարգ և հիմնական տեսանելի սահմանն են գծում երկու երկրների միջև։

 

Լյուցեռն - այս քաղաքն առանց չափազանցության կարելի է անվանել Ալպյան հանրապետության հպարտություն։ Այն կամրջվում է Լյուցեռն լճի վրա, ձգվում Պիլատուս լեռան ստորոտին։ Քաղաքը տառացիորեն հափշտակում է իր գեղատեսիլ վայրերով ու չքնաղ բնապատկերներով։ Հինավուրց փողոցներով, ծաղկաշատ այգիներով և փոքրիկ տնակների շուրջ զբոսնելիս զբոսաշրջիկները միանգամայն զգում են իրենց որպես Գրիմմ եղբայրների հեքիաթների մի մասնիկ։

 

Շտայն ամ Ռայն - չնայած իր փոքր չափսերին՝ այս քաղաքը ամենագեղեցիկ շվեյցարական քաղաքներից մեկն է, որը տեղակայված է Հռենոս գետի վրա, Բոդենի լճի (Կոստանց) սկզբնամասում։ Միջնադարյան այս գեղատեսիլ քաղաքի հմայքը ոչ մի զբոսաշրջիկի անտարբեր չի թողնում։ Բարձունքում՝ հին քաղաքի վրա, վեր են խոյանում Հոհենկլինգեն պալատի ամրապարիսպները։ Այս բարձունքը հաղթահարելը ձեզ կպարգևի գլխապտույտ տեսարան, որ բացվում է Հեգաուի, Բոդենյան լճի և Հռենոսի վրա։ Հռենոսի Շտայնը, իհարկե, բավականին փոքր տարածք է զբաղեցնում, ըստ էության, այն կազմված է մեկ արտասովոր գեղեցկության փողոցից, որը ձգվում է հմայիչ քաղաքի կենտրոնով, ինչպես նաև քաղաքի կենտրոնից անդին գտնվող շվեյցարական տիպիկ գյուղակից։ 

 

 Միլան – (Մաջիորեի կզղի)-(Վերոնա) – Լիխտենշտեյնի կայսրություն –  Ցյուրիխ – (Լյուցեռն) – (Շտայն ամ Ռայն, Հռենոսյան ջրվեժ) – Բեռն – Թուրին - Միլան

8 Օր, 7 Գիշեր
550 $
Մարտ - Հոկտեմբեր
Ներառված է
  • Կացություն 3-4* հյուրանոցում նախաճաշով
  • Խմբային տեղափոխում, օդանավակայան - հյուրանոց- օդանավակայան (բոլոր թռիչքները՝ Մալպենսա օդանավակայան)
  • Տրանսպորտային ծառայություն զբոսավարի ուղեկցությամբ ըստ ծրագրի
  • Ռուսախոս, լիցենզավորված զբոսավարի հետ էքսկուրսիաներ Միլանում, Ցյուրիխում
  • Այցելություններ Թուրին, Բեռն, Լիխտենշտեյն ռուսախոս օգնականի ուղեկցությամբ
Ներառված չէ
  • Ավիաթռիչք Երևան - Միլան (Մալպենսա օդանավակայան) - Երևան
  • Վիզա
  • Թանգարանի մուտքի տոմսեր
  • Լա Սկալա թատրոն-թանգարան 25 եվրո (մուտքի տոմսը ներառված է գնի մեջ)
  • Միլանի Դուոմո տաճար էքսկուրսիա - 8 եվրո
  • Էքսկուրսիա դեպի Լյուցեռն 60 եվրո
  • Ուղևորություն դեպի ջրվեժ + Հռենոսի Շտայն 60 եվրո
  • Էքսկուրսիա Վերոնա 55 եվրո
  • Ուղևորություն դեպի Գարդայի լիճ - 10 եվրո
  • Մաջորեի կղզի - 50 եվրո (մոտորանավակը ներառված է գնի մեջ)
  • Մուտքի Տոմս Պալատ և Բուսաբանական այգի (Իզոլա Բելլա) 17 եվրո
  • Այցելություն Մոնտրե քաղաք - 10 եվրո
  • Այցելություն Գրույեր - 10 եվրո
  • Էքսկուրսիա Թագավորական պալատով 35 եվրո (Մուտքի տոմսը ներառված է գնի մեջ)
  • Տուրիստական հարկ հյուրանոցում
  • Ականջակալներ ամբողջ շաբաթվա համար - 15 եվրո
  • Հավելավճար ընթրիքների համար՝ 90 եվրո
Ծրագիր
Օր 1
Ժամանում Միլան

Օդանավակայանում ձեզ կդիմավորի ընկերության ներկայացուցիչը 

Europe Voyage ցուցանակով։ Խմբային տեղափոխում և տեղավորում հյուրանոցում։

Ազատ ժամանակ։ Գիշերակաց հյուրանոցում։

Օր 2
Ճանաչողական ինքնուրույն շրջայց Միլանով

Նախաճաշ հյուրանոցում։ Ազատ ժամանակ։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 3
Միլան

Նախաճաշ հյուրանոցում։

Հանդիպում խմբի ուղեկցորդի հետ։

Ճանաչողական զբոսանք- էքսկուրսիա ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ Միլանի պատմական կենտրոնով։

Դուք կտեսնեք Միլանի հանրաճանաչ տաճարը, Սֆորցեսկոյի վիթխարի դղյակը, Լա Սկալայի հռչակավոր թատրոնը, Վիկտոր Էմանուել II-ի համաշխարհային

ճանաչման ցուցահանդես-վաճառքը։ Ազատ ժամանակ։ Ցանկացողների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ Լա Սկալայի թատրոն, ինչպես նաև լրացուցիչ

ուղևորություն Մաջիորե և Բորրոմեո կղզիներ։

Այցելություն Իզոլա Բելլա կզղի և նրա վրա գտնվող սքանչելի բուսաբանական այգին և դղյակը։

Վերադարձ Միլան։ Ազատ ժամանակ։ Գիշերակաց հյուրանոցում։

Օր 4
Միլան- Վերոնա

Նախաճաշ հյուրանոցում։ Ազատ ժամանակ առևտրի համար։

Ցանկացողների համար կընձեռնվի լրացուցիչ հնարավորություն՝  էքսկուրսիայով այցելելու սքանչելի Վերոնա քաղաքն ու Գարդա լիճը։

Վերոնան ամենազարմանահրաշ քաղաքներից մեկն է, այն Ռոմեոյի և Ջուլիետտի ծննդավայրն է։

Վերադարձ Միլան։ Գիշերակաց հյուրանոցում։

Օր 5
Լիխտենշտեյն - Ցյուրիխ

Նախաճաշ հյուրանոցում։ Սենյակների հանձնում։ Ճամպրուկներով հանդերձ կտեղախոխվեք Ցյուրիխ։

Ճանապարհին կանգառ կկատարեք Լիխտենշտեյնի կայսրությունում։ Լիխտենշտեյնը սքանչելի գաճաճ պետություն է, մոտավորապես 160 քառակուսի կմ տարածքով։

Պետության տարածքի մեկ քառորդը զբաղեցնում են լեռները։ Դուք շրջայց կկատարեք մայրաքաղաք Վադուցի պատմական կենտրոնով՝ զբոսավարի ուղեկցությամբ։

Տեղափոխում Ցյուրիխ՝ Շվեյցարիայի ֆինանսական կենտրոն։ Էքսկուրսիա կկատարեք քաղաքի պատմական կենտրոնով։

Ազատ ժամանակ։ Գիշերակաց Ցյուրիխի հարևանությամբ գտնվող հյուրանոցում։

Օր 6
Հռենոսյան ջրվեժ - Շտայն ամ Ռայն - Լյուցեռն

Նախաճաշ հյուրանոցում։

Ազատ ժամանակ։ Ցանկացողները կարող են օրվա առաջին կեսին պատվիրել լրացուցիչ ուղևորություն դեպի Հռենոսյան ջրվեժ և Շտայն ամ Ռայնի հեքիաթային

քաղաք, որը տեղակայաված է Հռենոս գետի ափին։ Օրվա երկրորդ կեսին կկազմակերպվի խմբակային էքսկուրսիա դեպի Լյուցեռն։ Էքսկուրսիան կընդգրկի Լյուցեռնի

պատմական վայրերը՝ իր հանրահայտ փայտյա կամուրջներով և սայրաձողերով, որոնք նայում են Հռենոս գետի ջրերին։

Ազատ ժամանակ։ Վերադարձ հյուրանոց։

Օր 7
Բեռն

Նախաճաշ հյուրանոցում։

Սենյակների հանձնում և ճամպրուկներով տեղափոխում Բեռն։ Զբոսանք քաղաքի կենտրոնում, որտեղ երկրի ամենաբարձր տաճարը, Ժամացույցի աշտարակն ու Արջի

բերդախրամն է գտնվում։ Ցանկացողները կարող են այցելել Իտալիայի ամենաֆոտոգենիկ ալպյան գյուղը՝ Գրյուեր։ Տեղափոխում Իտալիա։ Ճանապարհին խմբով

կանգառ կկատարեք առողջարանային քաղաք Մոնտրեում գտնվող Շվեյցարական Ռիվիերա՝ Ժնեվյան լճի կողքին։ Տեղավորում Պյեմոնտի շրջակայքում գտնվող

հյուրանոցում։ Տեղավորում և գիշերակաց Թուրինի հյուրանոցում։

Օր 8
Թուրին - Միլան

Նախաճաշ հյուրանոցում։ Թուրին- Պիեմոնտ շրջկենտրոն՝ 2006 թվականի ձմեռային օլիմպիադայի մայրաքաղաքը և այն վայրը, որտեղ գտնվում է աշխարհռչակ

Թուրինյան պատանքը։ Զբոսանք Թուրինի բարոկկոյի ոճով կառուցված պատմական կենտրոնով զբոսավարի ուղեկցությամբ։ Դուք կտեսնեք քաղաքի սիրտը համարվող

Կաստելո հրապարակը, Պալացցիո Ռեալեն, Սավոյան դինաստիայի թագավորական պալատը, Պալացցիո Մադաման, Սուրբ Սինդոնեի մատուռով Մայր տաճարը,

որտեղ գտնվում է Թուրինյան պատանքը, Մոլ Անտոնելանան։

Ազատ ժամանակ։ Կազմակերպվում է նաև խմբակային էքսկուրսիա դեպի թագավորակա պալատը։

Տեղափոխում Միլան ավտոբուսով կամ երկաթգծով։ Տեղափոխում օդանավակայան։