Armenian Russian English
Հայ

Արքայական Լոնդոն

Բարի գալուստ Անգլիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ թագավորության ու Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք։ Լոնդոնը հինավուրց քաղաք է՝ եզակի ճարտարապետությամբ, որն ունի ուրույն ոճ ու դիմագիծ, ինչը խիստ տարբերվող մթնոլորտ է ապահովում քաղաքում։ Այստեղ շատ շատ են տեսարժան վայրերն ու  զվարճանքի հրապուրիչ վայրերը։ Թույլ տվեք ներկայացնել ձեզ դրանցից մի քանիսը։

 

Հանրահայտ Լոնդոնյան Թաուեր կամուրջը մառախլապատ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է։ Այս աշխարհահռչակ բացվող կամուրջը միացնում է Թեմզա գետի երկու ափերը։ Այն կառուցվել է 1894 թվականին և այդ ժամանակից ի վեր այս կամրջով է անցնում քաղաքի տրանսպորտային գլխավոր մայրուղին։ Երբ Թեմզայով մեծ ու բարձր նավ է անցնում, կամուրջն իր երկու թևերն էլ բարձրացնում է ճիշտ այնքան, ինչքան որ անհրաժեշտ է տվյալ նավի անցնելու համար։ Կամուրջն ամբողջապես բացվում է միայն հատուկ դեպքերում, օրինակ, երբ հարկ է լինում պատվել կամ հարգանքի նշան  ցույց տալ նշանակալի մարդկանց։ Կամրջի վերին հատվածը հետիոտների համար նախատեսված գոտի է։ Այստեղից հրաշալի տեսարան է բացվում քաղաքի վրա։ Թաուեր կամրջի պատմությանը նվիրված հատուկ առանձին թանգարան է գործում։ Այցելուները նաև կարող են մուտք գործել մեքենաշինության հին բաժանմունքը։ 

 

Եվս մեկ հույժ կարևոր տեսարժան վայր է Բուքինգեմյան պալատը։ Վիկտորիա թագուհու գահակալման հետ այս պալատը դարձավ բրիտանական արքայական ընտանիքի պաշտոնական աթոռանիստը։ Պալատի դիմաց կանգնող արքայական պահակախմբի հերթափոխի արարողությունը մշտապես զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրություն է առաջացնում։ Շինության մեջ և դրան հարակից ետնաբակում պահվում է մեծ քանակությամբ արվեստի գործեր։ Այցելուները կարող են մուտք գործել Արքայական թանգարան և փոխադրամիջոցների պարկ։ Բուքինգեմյան պալատի ետնամասում փակ այգի կա, որն իր չափսերով առաջին տեղում է Լոնդոնի մնացյալ մասնավոր այգիների շարքում։ Թագավորական ընտանիքը պարբերաբար օգտագործում է պալատի 19 սենյակները՝ Միացյալ Թագավորություն պետական, արարողակարգային և պաշտոնական այցերով հյուրընկալվող տարբեր բարձրաստիճան հյուրերին ընդունելու ու զվարճացնելու համար։ Հուլիսից սեպտեմբեր թագուհին ամեն տարի մեկնում է Շոտլանդիա, ինչը թույլ է տալիս պալատին բացել իր շքեղաշուք սրահների դռները հանրության առջև։

 

Լոնդոնում ձեզ է նաև սպասում Բրիտանական թանգարանը։ Նրա հսկա հավաքածուն իր մեջ ներառում է տարբեր մշակութային արժեքներից վեց միլլիոն նմուշ։ Այս թանգարանը մարդկության պատմության մեջ աննախադեպ մեծության թանգարաններից մեկն է։ Այն հավաքագրել է ցուցանմուշներ ամբողջ աշխարհից՝ անտիկ դարաշրջանից սկսած մինչև ներկա։ Թանգարանը սկսել է աշխատել 1759 թվականից Սըր Հենրի Սլոունի հավաքածուի շնորհիվ։ Մումիաների հավաքածուները, մարմարե անտիկ արձանները, Ռոզեթյան քարերի հավաքածուն թանգարանի առավել գրավիչ ու պահանջարկ վայելող ցուցանմուշներից են։ Բացի թանգարանի հսկայական ցուցասրահից, այստեղ տեղակայված է նաև ոչ պակաս հանրահայտ Ընթերցանության սրահը։ Բրիտանական թանգարանի ներքին բակը, որը բացվել է 2000 թվականին, դարձել է Եվրոպայի ամենամեծ ապակեպատ տանիքն ունեցող շինությունը։։

 

 Եվ, թերևս, ամենագրավիչ տեսարժան վայրը բազմաթիվ զբոսաշրջիկների համար՝ Լոնդոնյան Թաուերը (Աշտարակ): Պատմության տարբեր ժամանակահատվածներում Թաուերը ծառայել է տարատեսակ նպատակներով՝ օգտագործվել է որպես բանտ, եղել զինանոց,  արքայական զենք ու զրահի պահպանման վայր, աստղադիտարան, թագավորական աթոռանիստ, դրամահատարան ։ Ներկայումս այն շահագործվում է որպես Բրիտանական թագի թանկարժեք իրերի գանձարան։ Վերոնշյալ պատմական շինության կառուցումը սկսվել է 1078 թվականին՝ Վիլհելմ Նվաճողի հրովարտակի հիման վրա։ Հիմա Թաուերը Լոնդոնի ամենահաճախ այցելվող տեսարժան վայրերից մեկն է, որտեղ պահվում է զենք ու զինամթերքի հավաքածուներ, արքայական զարդերի թանկարժեք ու եզակի նմուշներ։ Դեռևս հնուց աշտարակում ապրելիս են եղել ագռավներ։ Կարծիք կա, որ դա այն ժամանակահատվածն էր, երբ Թաուերը ծառայում էր որպես բանտ։ Ըստ լեգենդի ագռավները գալիս էին բանտարկյալների խցերի մոտ, որոնց հետո պիտի դատապարտեին մահվան, ու կռկռում «VIVAT» բառը հիշեցնող մի բան։ Ըստ հայտնի լեգենդի Չառլզ II թագավորը պահանջել էր ապահովել 6 ագռավների մշտական ներկայությունը աշտարակում, քանի որ հավատացած էր, որ Թաուերն ու Միացյալ թագավորությունը կփլուզվեն, եթե բոլոր ագռավները լքեն տարածքը։ Այսպիսով ագռավների կեցությունն այստեղ դարձել է դարեր ձգվող բարի ավանդույթ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ագռավներից միայն մեկն էր մնացել։ Այդ պատճառով Ուինսթոն Չերչիլը հրահանգում է, որ անմիջապես լրացնեն բացը և անցյալի օրինակով ագռավների պահապան ու խնամակալ կարգեն կառավարական մակարդակով։ Ներկայումս էլ, դուք կարող եք տեսնել 6 ագռավներին, որոնց փետուրները պարբերաբար կտրվում են, որ աշտարակից չհեռանան։ Նրանք ծառայում են թագավորությանը և համարվում են վերջինիս ապահովության խորհրդանիշները։

8 Օր, 7 Գիշեր
980 $
Հունվար - Հոկտեմբեր
Ներառված է
  • Ավիաթռիչք Մոսկվա - Լոնդոն - Մոսկվա, British Airways/ Աէրոֆլոտ թռիչքով
  • Ընտրված կարգի հյուրանոցում ակցություն նախաճաշով
  • Էքսկուրսիա զբոսավարի ուղեկցությամբ ըստ ծրագրի
  • Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
  • Տեղափոխումներ Հիդրոու օդանավակայանից հյուրանոց, եթե հյուրերը ժամանել են ծրագրի կողմից հաստատված թռիչքով
  • Բժշկական ապահովագրություն մինչև 65 տարեկան անձանց համար
Ներառված չէ
  • Ավիաթռիչք Երևան - Մոսկվա - Երևան
  • Վիզայի աջակցում
  • Բժշկական ապահովագրություն 65 տարեկանից բարձր անձանց համար
Ծրագիր
Օր 1
Լոնդոն

Ժամանում Լոնդոն։ Տեղափոխում հյուրանոց հարմարավետ ու ժամանակակից ավտոբուսով։

Տեղավորում հյուրանոցում ժամը 14։ 00-ից։ Ազատ ժամանակ։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 2
Լոնդոն

Նախաճաշ հյուրանոցում։

Ավտոբուսով ճանաչողական էսկուրսիա Լոնդոնով՝ պրոֆեսիոնալ զբոսավարի ուղեկցությամբ։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 3
Բրիտանական թանգարան

Նախաճաշ հյուրանոցում։

Ոտքով զբոսանք-էքսկուրսիա Բրիտանական թանգարան զբոսավարի ուղեկցությամբ։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 4
Ազգային պատկերասրահ

Նախաճաշ հյուրանոցում։

Ոտքով էքսկուրսիա Լոնդոնի պատմական տեսարժան վայրերով զբոսավարի ուղեկցությամբ։

Ոտքով էքսկուրսիա դեպի Ազգային պատկերասրահ զբոսավարի ուղեկցությամբ։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 5 - 7
Բացահայտենք Լոնդոնը

Նախաճաշ հյուրանոցում։

Ազատ ժամանակ։ Հնարավորություն կունենաք լրացուցիչ էքսկուրսիա պատվիրել՝ այցելելով քաղաքի տեսարժան վայրերն ու ռեստորանները։

Գիշերակաց հյուրանոցներ։

Օր 8
Մեկնում Լոնդոնից

Նախաճաշ հյուրանոցում։

Սենյակների հանձնուն մինչև ժամը 11։00։ Ազատ ժամանակ։

Տեղափոխում օդանավակայան։