Armenian Russian English
Հայ

Տանզանիա

Զանզիբարը զբոսաշրջիկների մի լայն շրջանի համար դեռևս մնում է «Tierra incognita» - այսինքն՝ չբացահայտված տարածք, չնայած որ վերջին տարիներին այս կղզյակն իրանհայտ աֆրիկյան վայրից վերածվել է մեծ ժողովրդականություն վայելող հասանելի ու հետաքրքիր հանգստավայր։ Զանզիբարը- մի ամբողջ արշիպելագ է համանունգլխավոր կղզով, որը տեղակայված է Դար-Էս-Սալամից հյուսիս-արևելքում։ Այս հանգստավայրի հիմնական առավելություններից է անձեռակերտ, ինչպես նաև ձեռակերտ տեսարժան վայրերը, հարուստ ու բազմազան մշակութային ժառանգությունը, հետևողականորեն պահպանվող ու խնամվող լողափերը, մաքրամաքուր ծովափնյա ջուրն ու տարատեսակ ծովային կենդանիների առատությունը։ Լավագույն լողափերը գտնվում են կղզու հարավ-արևելյան գոտում, իսկ զվարճալիքներն ու գիշերային կյանքը եռում է կղզու հյուսիսային մասում։ Կղզու մայրաքաղաքը Սթոուն- Թաունն է, որը հայտնի է իր հինավուրց բերդով, սեփական ամֆիթատրոնով, մի քանի մզկիթներով, աշխատանքի շուկայով ու այն տնով, որում ծնվել ու մեծացել է լեգենդար Ֆրեդդի Մերքուրին։ Զանզիբարը նաև հիացնում է բնության հարստությամբ ու հրաշքներով։ Նրա ափերի մոտ լողում են դելֆինները, իսկ ավելի հետաքրքրասերներին սպասում են Կապիկների Պարկում և Հսկայական կրիաների կղզում։

9 Օր, 8 Գիշեր
2850 $
Սեպտեմբեր - Դեկտեմբեր
Ներառված է
  • Ներքին ավիաթռիչք Արուշա - Զանզիբար, Էկոնոմ դաս
  • Տեղավորում Սաֆարի լոջում ըստ ծրագրի
  • Երեք անգամյա սնունդ, Զանզիբար կղզու վրա՝ կախված հյուրանոցի ընտրությունից
  • Տեղափոխումներ և սաֆարի անգլախոս զբոսավար-վարորդի ուղեկցությամբ՝ ըստ ծրագրի
  • Պարկերի մուտքավճար
  • Բժշկական ապահովագրություն 65 տարեկանից ցածր անձանց համար
Ներառված չէ
  • Միջազգային ավիաթռիչք
  • Տեղափոխում Կիլիմանջարոյի օդանավակայանից- Արուշա - (90$ մեքենայով մեկ ուղղությամբ տեղափոխման համար)
  • Տանզանիա մուտքի վիզա
Ծրագիր
Օր 1
Արուշա - Թերենգիրե

Մեկնում Արուշայից։ Տեղափոխում Թերենգիրեի Ազգային պարկ։

Տեղավորում, ճաշ և ընթրիք լոջում։

Կացություն Tarangire Sopa Lodge-ում կամ համանման այլ կացարանում երեք անգամյա սննդով։

Օր 2
Թերենգիրե - Նգորոնգորո

Նախաճաշ։ Ուղևորություն դեպի սաֆարի Թերենգիրեում։

Տեղափոխում Նգորոնգորո Ազգային արգելոց, որը տեղակայված է հանգած հրաբխի խառնարանում։ 

Այստեղ, համեմատաբար ավելի փոքր տարածության վրա խիտ համակեցությամբ բնակվում է Աֆրիկայում գտնվող կենդանիների ամբողջ տեսականին՝ մոտ 30․000։

Տեղավորում աֆրիկյան լոջում։ Ընթրիք։

Կացություն Ngorongoro Oldeani Lodge-ում կամ նմանօրինակ այլ կացարանում երեքանգամյա սննդով։

Օր 3
Նգորոնգորո - Մանյարա

Ուղևորություն դեպի հանգած հրաբխի խառնարանում գտնվող սաֆարի։

Վերադարձ լոջ ճաշի։

Տեղափոխում Մանյարա լճի ազգային պարկ, որտեղ հիմնական հետաքրքրությունն առյուծներն են, որոնք ակացիայի ճյուղերով վեր ու վար են մագլցում։

Տեղի տեսարժան վայրերից է նաև ֆլամինգոներով լիճը։

Վերադարձ լոջ։ Ընթրիք։

Կացություն Manyara Kilimamoja լոջում կամ նմանօրինակ կացարանում երեքանգամյա սննդով։

Օր 4
Մանյարա լիճ - Արուշա - Զանզիբար կղզի

Նախաճաշ։

Սաֆարի պարկում, այնուհետև ճաշ լոջում։

Վերադարձ Արուշա, որտեղից ներքին թռիչքով կուղևորվեք Զանզիբար կզղի։  Տեղափոխում նախապես ընտրված հյուրանոց։

Ազատ ժամանակ։

Օր 5-8
Զանզիբար կզղի

Նախաճաշ։

Հանգիստ Զանզիբար կղզում։

Օր 9
Վերադարձ իրականություն

Նախաճաշ հյուրանոցում։

Տեղափոխում օդանավակայան։