Armenian Russian English
Հայ

Education First - Սանտա Բարբարա, ԱՄՆ

Եկեք Քալիֆոռնիա զարգացնելու անգլերենը Սանտա Բարբարայում գտնվող Education First կրթական ծրագրի դպրոցներից մեկում, որը սքանչելի լողափերի կողքին է գտնվում։

Մեր մտերմիկ դասերն ու ընկերական մթնոլորտում դասավանդող փորձառու ուսուցիչները երաշխավորում են, որ դուք կկարողանաք արագ սովորել և կարճ ժամանակում արդյունք գրանցել։ Դուք մեծ ծավալով անգլերեն բանավոր խոսքի գործնական փորձ ձեռք կբերեք անմիջական ու ազատ տեղացիներով բնակեցված քաղաքում։

Անցկացրեք անմոռանալի արձակուրդներ՝ միաժամանակ բարելավելով ձեր անգլերեն խոսելու, լսելու և հաղորդակցվելու հմտություններն անգլերենը որպես բնիկ լեզու օգտագործողների շրջանում։  Դուք կունենաք շաբաթական 26 ընդհանուր անգլերենի դաս, կզարգացնեք փափուկ հմտությունները տարատեսակ մշակույթների ու բնավորությունների ներկայացուցիչների հետ շփվելիս՝ սովորելով կիսվել, հոգ տանել, համբերատար ու ընկերական լինել, միայնակ ճամփորդել և բացահայտել տարբեր երկրներն ու դրանց տեսարժան վայրերը։

Սանտա Բարբարան հայտնի է որպես «Ամերիկյան Ռիվիերա», որտեղ պարծենում են Միջերկրական կլիմայով։

Այս դպրոցը ոտքով քայլելու հեռավորության վրա է առևտրի կենտրոններից, թանգարաններից և ժամանցային կենտրոններից։

Դպրոցի շուրջ գտնվում են Իսպանական գաղութային ոճի կառույցները բացօթյա ներքնաբակերով։

Սանտա Բարբարայում հնարավոր են մի շարք արտադասարանական միջոցառումներ, ինչպիսիք են սերֆինգը, հեծանվասպորտը և քայլարշավը։

  • Ամսաթվեր՝ 13 հուլիս - 24 հուլիս
  • Տևողություն՝ 10 օր
10 Օր, 9 Գիշեր
3450 $
Հունիս - Օգոստոս
Ներառված է
  • Գրանցման վճար
  • Գրքեր և կուրսի նյութեր
  • Շաբաթական 26 դաս      
  • Կացարան հյուրընկալող ընտանիքում, երկտեղ սենյակ
  • Նախաճաշ և ճաշ + լանչ հանգստյան օրերին
  • Ամենօրյա ժամանց ու միջոցառումներ      
  • Wi-Fi Ինտերնետ EF դպրոցի ամբողջ տարածքում
  • Անգլերենի մակարդակը ստուգող տեղաբաշխման թեսթ
  • EF կուրսը հաջողությամբ ավարտելը հավաստող սերտիֆիկատ 
  • Անգլերենի ձեռնարկների ու նյութերի առցանց անվճար պլատֆորմ – 6 ամիս կուրսի ավարտից հետո
  • Տեղափոխում օդանավակայան- դպրոց-օդանավակայան
  • Էքսկուրսիաներ հանգստյան օրերին
Ներառված չէ
  • Ավիաթռիչք Երևան - Լոս Անջելես/Բոսթոն/Սան Ֆրանցիսկո/ Սանտա Բարբարա - Երևան
  • Վիզա
  • Բժշկական ապահովագրություն
  • Անձնական ծախսեր
  • Ընտանիքում համատեղությամբ կացությունից հրաժարվելու դեպքում, այլընտրանքային կացության տարբերակ՝ Multi Peak հյուրանոցում - 440 $
Ծրագիր