Armenian Russian English
Հայ

MayFair Անգլերենի մասնագիտացված դպրոց, Անգլիա

Անցկացրեք ձեր ամառային արձակուրդն Անգլիայում՝ մասնակցելով հավատարմագրված MayFair դպրոցի կողմից կազմակերպվող ամառային դպրոցի դասընթացներին։ Ստացեք հիմնարար փորձառություն բացահայտելու մի նոր աշխարհ իր մշակույթով, ձեռք բերելու ընկերներ տարբեր ազգերից ու սովորելու ավելի սահուն ու վստահ անգլերեն խոսել։

MayFair-ն անգլերենի դասավանդման առաջատար դպրոց է, որն ավելի քան 30 տարի մասնագիտացած է լեզուների ուսուցման ոլորտում։ Դպրոցի պրոֆեսիոնալ անձնակազմն իր ամբողջ ներուժն օգտագործում է հավաստիանալու, որ ամառային դպրոց մուտք գործող յուրաքանչյուր աշակերտ իրեն անվտանգ ու երջանիկ է զգում ընդհանուր հոգատարության բարձր ստանդարտների շնորհիվ և որ MayFair-ում ուսանելու անգամ կարճ ընթացքը էական ու շոշափելի դրական փոփոխության հիմք կհանդիսանա ձեր երեխայի կյանքում։   

Այս տարի մեր ամառային դպրոցի ծրագիրը կանցկացվի սքանչելի Սոմերսեթում գտնվող Taunton դպրոցի ճամբարում, որն Անգլիայի հարավ-արևմուտքում է։ Հաշվի առնելով դպրոցի պատմական շինությունները, ժամանակակից հարմարությունները և շահավետ տեղանքը, ամառային դպրոցի համար դժվար կլիներ ավելի հարմար ու գեղատեսիլ վայր ընտրել։

Դասացուցակը հագեցած է հետաքրքիր ժամանցով, ուսուցման մարտահրավերներով և ծրագրային աշխատանքով, ինչպես նաև լայնածավալ սոցիալական ծրագրով, ինչը կօգնի մեր ուսանողների ժամանակը բարձր արդյունավետությամբ կազմակերպելու հարցում։ Ուսանողները նաև կվայելեն 4 էքսկուրսիա դեպի Բաթի տեսարժան շուկան, Եքզետեր և Ուելս միջնադարյան քաղաքներ, Չեդդերի ձորն ու քարանձավը, ինչպես նաև կբացահայտեն հանրահայտ Յուրսկյան ափն ու Լայմ Ռեգիսը։

Դպրոցն իրականացնում է անգլերենի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ դասընթացներ միջին և ավագ դպրոցի սաների համար ամբողջ աշխարհից։ Դուք կարող եք ընտրել շաբաթական 15, 20 կամ 30 ժամյա դասերի գրաֆիկ կամ երեկոյան կեսօրյա կուրս և ըստ այդմ որոշել, թե որն է ձեր վերջնական նպատակակետն ու ցանկալի արդյունքը։ Ամեն շաբաթ, ուսանողների առաջընթացը կգնահատվի հատուկ թեստերի ու այլ գործունեության միջոցով։ Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ ուսանողները կունենան ուսուցչի հետ անհատական դասընթաց՝ նշելու ու վեր հանելու ուսման ընթացքում շտկման ենթակա խնդիրները: Ուսուցիչները կտան խորհուրդներ, կապահովեն համապատասխան նյութերով և ռեսուրսներով, որպեսզի օգնեն երիտասարդ հետազոտողներին հասնել իրենց ուսումնառության նպատակին։

Տարիք: 10-17

Տևողություն: 2 շաբաթ և ավել

Շաբաթական ընդհանուր դասաժամ: 15 -ից  20

Դասի տևողություն: 50 րոպե

Ուսանողների քանակը յուրաք․ դասասենյակում - առավելագույնը 15 հոգի

Հասանելի կուրսեր:  Անգլերենի դասեր

Կուրսի բովանդակությունը: Ինտերակտիվ ուսուցում հետաքրքիր թեմաների ու վարժությունների միջոցով, ստեղծարար նախագծեր, մարտահրավերներ, քննարկումներ և պրակտիկա։

14 Օր, 13 Գիշեր
2490 €
Հուլիս - Օգոստոս
Ներառված է
  • Կացություն - 3 անգամյա սննդով 13 գիշերվա համար
  • 20-30 ժամ անգլերենի դասեր
  • Ցերեկային միջոցառումներ՝ արվեստ և դիզայնի աշխատանքային դասեր, սպորտ և արվեստի ներկայացումներ
  • 2 լրիվ օրյա և 2 կեսօրյա էքսկուրսիաներ
  • Ուսումնառության նյութեր, կուրսի ավարտին հանձնվող սերտիֆիկատ և մրցանակներ
  • Երեկոյան կազմակերպվող միջոցառումներ՝ ներառյալ խորովածն ու դիսկոն
  • 24-ժամյա հսկողություն

Սպորտ և ժամանց

• 25 մետրանոց փակօթյա տաքացվող լողավազան

• Թենիս և ցանցային գնդակի կորտեր, աթլետիկայի վազքուղի ուղու և արհեստական խոտածածկով դաշտ

• Պարի ստուդիա և սպորտի սրահ, բասկետբոլի հարմարություններ

• Արվեստի ու դիզայնի ստուդիա

• Տեղեկատվական տեխնոլոգիաների համար հարմարեցված սենյակ

Ներառված չէ
  • Ավիաթռիչք Երևան - Միացյալ Թագավորություն (Լոնդոնի Հիդրոու օդանավակայան միայն) -  Երևան
  • Բժշկական ապահովագրություն
  • Վիզա
  • Անձնական ծախսեր
  • Տեղափոխում
  • Լրացուցիչ կամընտրական էքսկուրսիաներ
Ծրագիր
Օր 1
Ժամանում Հիդրոու օդանավակայան

May Fair դպրոցի ուսանողների բոլոր թռիչքները պետք է ժամանեն Հիդրոու օդանավակայան կիրակի օրը։

Հանդիպում օդանավակայանում դպրոցի ներկայացուցչի հետ։

Խմբային տեղափոխում Taunton դպրոցի ճամբար, որը գտնվում է Սոմերսեթ քաղաքում, Անգլիայի հարավ- արևմուտքում։

Ուսանողները կողմնորոշման հանդիպում և շրջայց կունենան` բացահայտելու դպրոցի հարմարությունները, դասասենյակները, անվտանգ և հարմարավետ

կացարանները (մեկտեղանող և ընդհանուր՝ մինչև երեք տեղանոց), որոնք տեղակայված են նոր վերանորոգված մասնաշենքում։

Տղաներն ու աղջիկները կմնան առանձին բլոկերում, որտեղ յուրաքանչյուրում կա հյուրասենյակ, խոհանոց և լվացքատուն։

Սենյակները հիմնականում բազմոցներով և ներկառուցված լոգասենյակներով են։

Ներածական ծանոթացումից հետո, ուսանողները կպատրաստվեն պիկնիկի, որին կհետևի լանչն ու թեյը։

Ժամը 18-ին կմատուցվի ճաշ, ուսանողները կունենան ազատ ժամանակ հանգստանալու և աշխարհի տարբեր ծայրերից դպրոց ժամանած ուսանողների հետ

ընկերանալու համար։ Երեկոյան ուսանողները կունենան ժամանցային ծրագիր «Ծանոթացիր քո գործունեությունների ծրագրի հետ» խորագրով։

Ժամը 21։30ը հանգստի ժամ, 22։00-ին լույսերը կմարեն։

Օր 2
Տեղաբաշխման թեստ

Նախաճաշ դպրոցի ճաշարանում։

Ուսանողներին կտրվի տեղաբաշխման թեստ, որին կհետևի ներածական դասը։

Միջօրեին տարատեսակ ժամանցային ծրագրեր կկազմակերպվեն, որոնք ներառում են սպորտ, մշակույթ, դիզայն և կատարողական արվեստ։

Դպրոցը ժամանակակից ստանդարտներին համապատասխան է կահավորված և ունի հարուստ մարզադահլիճ։

Ժամը 18։00-ին ճաշ և ազատ ժամանակ։ Ուսանողները կարող են վայելել ճաշը ոչ պաշտոնական, տպավորիչ և ավանդական միջավայրում։

Ճաշին միջազգային կերակրատեսակներից հարուստ տեսականի կմատուցվի «Աշխարհի ուտելիքներ» խերագրով, որը կհանդիսանա ուսանողների փորձառության մի մասը։

Երեկոյան ուսանողներին կսպասի «Մշակույթի սիրահարներ»-ի թիմային քուիզ, որի նպատակն է թիմային ներքին կապերի ամրապնդումը և զարգացնում է

հաղորդակցական հմտությունները տարբեր ազգերից ներկայացուցիչների միջև։

Հանգստի ժամ՝՝ 21։30, լույսերը կմարեն ժամը 22։00-ին։

 

Ժամեր Կիրակի երկուշաբթի երեքշաբթի չորեքշաբթի հինգշաբթի ուրբաթ շաբաթ
08:00 - 09:00   Նախաճաշ  Նախաճաշ  Նախաճաշ  Նախաճաշ  Նախաճաշ  Ամբողջօրյա էքսկուրսիա դեպի Բաթ և Լաքոկի աբբայություն
09:00 - 12:30 Ժամանում և կողմնորոշում Տեղի որոշման թեստ և ներածական դաս Անգլերենի դաս և մշակույթ Անգլերենի դաս և մշակույթ Անգլերենի դաս և մշակույթ Անգլերենի դաս և մշակույթ Ամբողջօրյա էքսկուրսիա դեպի Բաթ և Լաքոկի աբբայություն
12:30 - 13:30 Ներածություն և Պիկնիկի պատրաստություն  լանչ/ազատ ժամանակ լանչ/ազատ ժամանակ լանչ/ազատ ժամանակ լանչ/ազատ ժամանակ լանչ/ազատ ժամանակe Ամբողջօրյա էքսկուրսիա դեպի Բաթ և Լաքոկի աբբայություն
14:00 - 17:30 լանչ/թեյ Ժամանց՝ սպորտ, արվեստ և դիզայն, մշակութային ներկայացումներ Կեսօրյա ուղևորություն Ուելսի տաճար և Վուքի Հոուլ  Ժամանց՝ սպորտ, արվեստ և դիզայն, մշակութային ներկայացումներ Ժամանց՝ սպորտ, արվեստ և դիզայն, մշակութային ներկայացումներ Ժամանց՝ սպորտ, արվեստ և դիզայն, մշակութային ներկայացումներ Ամբողջօրյա էքսկուրսիա դեպի Բաթ և Լաքոկի աբբայություն
18:00 Ճաշ/ազատ ժամանակ Ճաշ/ազատ ժամանակ Ճաշ/ազատ ժամանակ Ճաշ/ազատ ժամանակ Ճաշ/ազատ ժամանակ Ճաշ/ազատ ժամանակ Ամբողջօրյա էքսկուրսիա դեպի Բաթ և Լաքոկի աբբայություն
19:30-21:00 "Ծանոթացում ձեր գործունեությունների հետ" Մշակույթի սիրահար, թիմային քուիզ   Հարրի Փոթեր խորհրդավոր խաղ Խաղերի գիշեր Աշխարհի տաղանդների շոու Դիսկո լուսային շոու Գիտաֆանտաստիկ կինոյի դիտում
21:30 Հանգստի ժամ, Լույսերը կմարեն 22։00 Հանգստի ժամ, Լույսերը կմարեն 22։00 Հանգստի ժամ, Լույսերը կմարեն 22։00 Հանգստի ժամ, Լույսերը կմարեն 22։00 Հանգստի ժամ, Լույսերը կմարեն 22։00 Հանգստի ժամ, Լույսերը կմարեն 22։00 Հանգստի ժամ, Լույսերը կմարեն 22։00
Օր 3
Կեսօրյա էքսկուրսիա

Նախաճաշ դպրոցի ճաշարանում։

Ընդհանուր անգլերենի դաս և մշակույթ։ Լեզվի և մշակույթի դասերը կանցկացվեն տեսաձայնային տեխնիկայով հագեցած ընդարձակ դասասենյակներում։

Դասընթացի մեթոդը ինտերակտիվ է, որը կենտրոնանում է հաղորդակցական հմտությունների զարգացման վրա։

Դասերը նաև ներառում են բառապաշարի հարստացման, քերականության և արտասանության բարելավման պրակտիկ դասեր։

Ժամը 12։30 - 13։30 ուսանողներին մատուցվում է լանչը, այնուհետև՝ ազատ ժամանակ կունենան։

Կեսօրյա էքսկուրսիա կազմակերպվի դեպի Ուելսի տաճար և Wookey Hole քարանձավ։

Խմբային տեղափոխում հետ դպրոց, ճաշ և ազատ ժամանակ, որի ընթացքում ուսանողները կարող են զբոսնել , մարզվել, լողալ կամ ժամանակ անցկացնել նոր

ընկերների հետ։ Երեկոյան ուսանողները կվայելեն «Հարրի Փոթերի առեղծվածը» տպավորիչ խաղը։

21։30-ին հանգստի ժամ է, իսկ ժամը 22։00-ին կմարեն լույսերը։

Օր 4
Խաղերի երեկո

Նախաճաշ դպրոցի ճաշարանում։

Ընդհանուր անգլերենի և մշակույթի դաս։

Դասերը հագեցած են ժամանցային նյութերով, դրանք հետաքրքիր են նաև թիմային խաղերի տեսանկյունից։

Լանչ և ազատ ժամանակ։ 

14։00 - 17։30 ժամանցային ծրագրեր կկազմակերպվեն, որոնք ներառում են սպորտ, մշակույթ, դիզայն և կատարողական արվեստ։

 18։00-ին ճաշ և ազատ ժամանակ։ Սահմանված ժամերին ուսանողները ազատ մուտք կունենան երկու փակօթյա լողավազաններ,

ընդարձակ սպորտային դաշտեր և խաղահրապարակներ։

Taunton դպրոցը նաև առաջարկում է թեննիսի կորտեր, ֆուտբոլի դաշտ, մագլցելու պատ, կրիկետ, ֆիթնեսի սենյակ, պարի ստուդիա և այլ սպորտային

հարմարություններ։

Երեկոյան ուսանողներին կսպասի Խաղային գիշեր, որի ընթացքում նրանք կզվարճանան և անգլերեն լեզում զարգացնող խաղեր կխաղան։

21։30-ին հանգստի ժամ է, իսկ ժամը 22։00-ին կմարեն լույսերը։

Օր 5
Աշխարհի տաղանդների շոու

Նախաճաշ դպրոցի ճաշարանում։

Ընդհանուր անգլերենի և մշակույթի դաս։

Դասից հետո կմատուցվի լանչը և ուսանողները կունենան ազատ ժամանակ զբաղվելու սպորտով, պարով կամ խաղերով։

14։00 - 17։30 ժամանցային ծրագրեր կկազմակերպվեն, որոնք ներառում են սպորտ, մշակույթ, դիզայն և կատարողական արվեստ։

Ժամը 18։00ին կմատուցվի ճաշը։ Մեր բարձր որակավորում ունեցող խոհարարները մշտապես պատրաստում են բնական հումքից տնական ու շատ համեղ ապուրներ,

կերակրատեսակներ բոլոր ճաշակների համար, որը նաև կգոհացնի դիետիկ պահանջմունքներ ունեցող ուսանողներին։

Taunton-ն այն եզակի դպրոցներից է, որը դրսից չի պատվիրում ուտելիք, այլ՝ ամեն ինչ պատրաստում է տեղում։

Մսամթերքը, բանջարեղենը և կաթնամթերքը մատակարարվում են տեղում։

Ազատ ժամանակ հանգստի համար, որի ըթնացքում կարող եք պիկնիկի գնալ կամ գեղատեսիլ Սոմերսեթի շրջակայքով զբոսնել։

Երեկոյան կկազմակերպվի Աշխարհի տաղանդների շոուն, որը միտված է բացահայտելու ուսանողների թաքնված տաղանդներն ու ունակությունները։

21։30-ին հանգստի ժամ է, իսկ ժամը 22։00-ին կմարեն լույսերը։

Օր 6
Դիսկոտեկ, լուսային շոու

Նախաճաշ դպրոցի ճաշարանում։

Ընդհանուր անգլերենի և մշակույթի դաս։ Անգլերենի դասերի շրջանակում, բացի հաղորդակցական հմտությունները զարգացնող, ինչպես նաև ունկնդրման, վարժ

խոսքի և բառապաշարի հարստացմանը միւտված նյութերից, ուսանողները կսովորեն նաև տարբեր ազգերի մշակութային առանձնահատկությունների մասին։

Ժամը 12։30- 13։30  կմատուցվի լանչը, ուսանողները կվայելեն հանգստի ժամը։

Այնուհետև ժամանցային ծրագրեր կկազմակերպվեն, որոնք ներառում են սպորտ, մշակույթ, դիզայն և կատարողական արվեստ։

18:00 -ին ճաշ։ Տնական հյուրասիրություն և թարմ, եղանակին համապատասխան մրգերը միշտ առատապես հասանելի կլինեն օրական կտրվածքով։

Այստեղ ուսանողը տարբերակ չի ունենա քաղցած մնալու։ 

Ազատ ժամանակի ընթացքում պատանիները կարող են փորձել պատ մագլցել հատուկ հարմարանքներով կամ լողալ տեղի լողավազանում։

Երեկոյան լուսային տպավորիչ երեկույթ է սպասվում։ Դիսկո լուսային շոուն կշարունակվի մինչև ժամը 21։30։

Այնուհետև՝ հանգստի ժամ և 22։00-ին կմարեն լույսերը։

Օր 7
Գիտաֆանտաստիկ անգլերեն կինոդիտման երեկո

Նախաճաշ դպրոցի ճաշարանում։ Կիրակի օրը ուսանողները կպատրաստվեն ամբողջ օրյա էքսկուրսիայի իրենց նոր ընկերների հետ միասին։

Երկարօրյա էքսկուրսիայի ուղղությունը դեպի Բաթ քաղաքն ու Lacock եղբայրության հինավուրց մենաստան։ Ազգային մշակութային արժեք

հանդիսացող այս  միջնադարյան կառույցը նաև հետաքրքրական է որպես Հարրի Փոթերի ֆիլմերի նկարահանման վայր։ Այն հիմնադրվել է 1232

թվականին և մոտ 300 տարի գործել է որպես մենաստան, որտեղ 25 միանձնուհի է բնակվել։ Միջնադարյան նրբագեղ աշտարակները,

սրբավայրերը, մասնաճյուղերը և աբբայական վանական սենյակները  հիմնականում պահպանվել են անփոփոխ:

Ներկայումս այս շինությունը պատկանում է National Trust- ին, և հանրություն կարող է այցելել այն:

 

Lacock Abbey

 

18:00 -ին ճաշ և ազատ ժամանակ։

Երեկոյան ուսանողները կվայելեն անգլերեն լեզվով գիտաֆանտաստիկ կինոյի դիտում։

21։30-ին հանգստի ժամ է, իսկ ժամը 22։00-ին կմարեն լույսերը։