Armenian Russian English
Հայ

Պորտուգալիա

Լիսաբոնը Եվրոպայի առավել խարիզմատիկ, վառ և կոլորիտային քաղաքներից է։ Զարմանահրաշ ու գողտրիկ այս քաղաքը հանդիսանում է Պորտուգալիայի մայրաքաղաքը։ Լիսաբոնում համահունչ կերպով միահյուսվում են քաղաքի պատմական հարուստ անցյալը, ապշեցնող մոդերնիզմը և առաջադիմական մտածողությունը։ Քաղաքն, անկասկած, կհիացնի տարբեր ազգության ու տարիքի զբոսաշրջիկներին։ 1755 ավերիչ երկրաշարժն ու դրա հետևանքով առաջացած ցունամին ու հրդեհը գրեթե ամբողջովին կործանեցին քաղաքը։ Բայց շուտով, քաղաքը մոխիրներից վերածնվեց ըստ Մարքիզ դե Պոմբալայի նախագծի։ Այնուամենայնիվ, քաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել կայսերական անցյալի շքեղ հիշեցումներ՝ վեհաշուք տաճարներ, ընդարձակ պալատներ, տեսարժան ու տպավորիչ հուշարձաններ, որոնք կանգնեցվել են ի պատիվ միապետերի ու մարքիզների։ Այստեղ զբոսաշրջիկները գալիս են ծանոթանալու Պորտուգալիայի հարուստ պատմությանը, ընկղմվելու նրա աղմկոտ, ուրախ ու հագեցած գիշերային կյանքի հորձանուտում և ուղղակի հանգստանալու միապաղաղությունից։ Լիսաբոնը կատարյալ վայր է նաև ընտանեկան հանգստի համար։ Այստեղ կարելի է գալ՝ հրաշալի լողափերին հանգստանալու և արևայրուք ընդունելու համար։ XIX-րդ դարի վերջին և XX—րդ դարի սկզբին Լիսաբոնը սկսեց ընդլայնել իր տարածքը մայրցամաքի ուղղությամբ՝ համալրելով հետաքրքիր զբոսաշրջային ուղղությունների թիվը։ Այսպես և հայտնվեցին Ավենիդա դա Լիբերդադը, Էդուարդ VII-ի պարկը, Գյուլբենկյան այգին և շատ ուրիշ տեսարժան վայրեր։

 

Պորտուգալական գրավիչ Սինտրա քաղաքը տարածվում է դարավոր սոճիներով խիտ ծածկված Serra da Sintra- ի բլուրների մեջ։ Սոճուտի սաղարթների տակ թաքնված են ճոխ պալատներ, շքեղ առանձնատներ և հին ամրոցի ավերակներ: Պատմական վայրերի ու շինությունների բազմազանությունը զարմանալիորեն համադրված լինելով եզակի տեսարժան վայրերի հետ՝ Սինտրան իրավամբ դարձրել են մեծ ժողովրդականություն վայելող տուրիստական ուղղություն։ Այս հրաշալի քաղաքն այցելելիս, ուղղակի պարտավոր է այցելել հետևյալ տեսարժան վայրերը․

  • Հին քաղաքի կենտրոն - Դուք կհայտնվեք այստեղ անմիջապես, գնացքով Լիսաբոնից ժամանելուց հետո։  Սինտրայի երկաթգծային կայարանը գտնվում է Հին քաղաքի կենտրոնում։
  • Սինտրայի Ազգային Պալատ -  Սինտրայի պալատը գտնվում է հին քաղաքի սրտում։
  • Մավրերի Ամրոց (Castelo dos Mouros) - այն իրենից ներկայացնում է իսլամական գերակայության ժամանակաշրջանի ռազմական ամրոց։ Ամրոցը վերակառուցվել է 2013 թվականին։ Ամրոց կարող եք բարձրանալ ոտքով՝ ընթացքում բլրի բարձունքից հիանալով գեղատեսիլ բնությամբ ու հրաշալի տեսարանով։
  • Պենայի ազգային պալատ - առաջին պալատնէ, որ կառուցվել է Եվրոպական Ռոմանտիզմի դարաշրջանում։ Այս դղյակը համարվում է Պորտուգալիայի ազգային խորհրդանիշը և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկ, ինչպես նար համարվում է Պորտուգալիայի յոթ հրաշալիքներից մեկը։
  • Կինտա դե Ռեգալեյրա - սա հնում ծառայել է որպես ամառանոցային կալվածք մի ունևոր սենյորի համար, որը նաև Մասսոնական օթյակի անդամ էր։ Գնելով այս կալվածքը Սինտրայում 19-րդ դարում՝ նա կերպարանափոխում է այն՝ կառուցել տալով խորհրդավոր այգի ստորգետնյա անցումներով, լճեր, աշտարակներ, մատուռներ ու քարե ջրհոր, որը սպիրալաձև աստիճաններ ուներ։ Ասում են, որ այն օգտագործվում էր որպես մուտք, որը տանում էր մասսոնական արարողակարգերի անցկացման վայր։
  • Շալե և Կոնդեսսա դ՛Էդլայի այգի - այն իրենից ներակայցոնւմ է փայտյա տնակ մի գեղաշուք այգում, որը կառուցվել է XIX—րդ դարում միապետ Ֆերնանդու II-ի և իր ապագա երկրորդ կնոջ՝ Կոմսուհի Էդլայի կողմից որպես իրենց սիրո գողտրիկ անկյուն

 

Ճակատագրի հրվանդան կամ Ռոկի հրվանդանը Սինտրա քաղաքից 18 կիլոմետր հեռավորության վրա է՝ Սինտրա -Քաշքայիշ Ազգային Պարկում։ Բայց, նույն 1755 թվականի ավերիչ երկրաշարժի արդյունքում, որն, ի դեպ, պատմության մեջ հիշատակվում է որպես Մեծ Լիսաբոնյան երկրաշարժ, ոչնչացրեց Պորտուգալիայի շատ քաղաքներ, ներառյալ նաև հրվանդանի մոտ գտնվող շինությունները։ Երկրի վարչապետ Մարկիզ դե Պոմբալը, որն այդ ժամանակ ղեկավարում էր քաղաքի վերականգնողական աշխատանքները, հրաման տվեց կառուցել 4 փարոս ծովափի արևմտյան ափին, քանի որ Սուրբ Ֆրանցիսկոսի մենաստանի և Պորտու քաղաքի հյուսիսային ափի մոտ առկա 2 փարոսները բավարար չէին։ 

 

Փողի քարանձավ - Տեղացիները պատմում են մի հին լեգենդ, ըստ որի մի քանի գող որոշում են սպանել ու կողոպտել մի հարուստ մարդու։ Հանցանքի վայրն ընտրվում է վերոնշյալ քարայրը, որտեղով պիտի անցներ զոհը։ Բայց բախտը հանցագործներին չի ժպտում, նրանք սխալ են ընտրած լինում կան հանցանքի վայրը կամ ժամանակը կամ էլ իրենց զոհին։ Գողերը սպանում են հարուստ մարդուն ու անշնչացած մարմինը ժայռից ներքև նետում, բայց խիստ շտապելու արդյունքում փախչելու ճանապարհին ձեռքներից ներքև են գցում գողացված ոսկու պարկը։ Ոսկե դրամները շաղ գալով թափվում են ամբողջ քարայրով, իսկ հանցագործները վախեցած փախչում են առանց գողոնի։ Այդ ժամանակից ի վեր, իբրև թե ոսկով շաղված քարայրը սկսում են անվանել Փողի քարայր (Grutas de Moneda).

 

Բոն Ժեշուշ դե Մոնտի (Bom Jesus do Monte) -ի սրբատեղին եզակի ճարտարապետական համալիր է Էշպինյու լեռան ստորոտին, Բրագա պորտուգալական քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա։ Այն կազմված է ընդարձակ գեղատեսիլ պարկից և դեպի այն տանող արտասովոր աստիճաններից։ Via Sacra կոչվող աստիճանները, որ թարգմանաբար Սուրբ ճանապարհ են նշանակում, կազմված է 591 աստիճաններից։ Իսկ սրբատեղիի անվանումը թարգմանաբար նշանակում է Բարի Հիսուսը Գողգոթայում։ Այն հիմնադրվել է 14-րդ դարում, երբ Էշպինյու լեռան ստորոտին տեղադրվել էր մի խաչ ու մոտակայքում կառուցվել Տիրոջ Սուրբ Խաչի մատուռ, որը դարձել էր ուխտատեղի։ 1494 - 1522 թվականներին այստեղ ևս 2 մատուռ կառուցվեց, և միայն 1629 թվականին հիմնվեց Բոն Ժեշուշ դը մոնտի Եղբայրությունը։

 

Վառ ու կոլորիտային Պորտու քաղաքը վերջին տարիներին դարձել է առավել մեծ պահանջարկ վայելող տուրիստական ուղղություն արևմտյան Եվրոպայում։ Այս քաղաքն իր հարուստ պատմությամբ, հետաքրքիր տեսարժան վայրերի բազմազանությամբ ու հագեցած գիշերային կյանքով ցանկացած տարիքի զբոսաշրջիկի իր կողմն է գրավում։ Պորտուգալիայի հյուսիսային մայրաքաղաքում ինչպես ոչ մի այլ տեղ զգացվում է ծովափնյա քաղաքի մթնոլորտը՝ լեռնոտ ռելիեֆը, հրապարակների վրա ճախրող ճայերը, որոնք երբեմն ավելի մեծ են, քան աղավնիները, իսկ օդում զգացվում է օվկիանոսի աղահամը։ Շատերը գալիս են քաղաք պատմական կենտրոնի փողոցներով զբոսնելու, որտեղ շինությունների մեծ մասը երեսպատված են պորտուգալական ավանդական «Ազուլեխո» կապույտ հախճասալիկներով։ Շինությունները բավականին լավ են պահպանվել, չնայած որ որոշ տաճարներ 1000ից ավել տարեկան են։

 

Ֆատիմա քաղաքն այն բանից հետո հայտնի դարձավ Պորտուգալիայում, երբ 1917 թվականին Մարիամ Աստվածածինը հայտնվեց 3 հովիվ երեխաներին։ Մի քանի անգամ կրկնվում է Սուրբ հայտնությունը։ Այս աստվածային հրաշքը կաթոլիկ եկեղեցու կողմից ընդունվել է որպես իրական հրաշք։ Այդ դեպքերից ի վեր Ֆատիմա քաղաք հազարավոր ուխտագնացներ են գալիս՝ Սուրբ Աստվածամորից մեղքերի թողություն խնդրելու։ Նրա պատվին ու ի փառս Նրա Ֆատիմա քաղաքում վիթխարի տաճար կամ բազիլիկ կառուցվեց։ Ուխտագնացները հատկապես հավաքվում են մայիսի 13-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի Հայտնության տոնին։

 

Այցելության վայրեր՝ Լիսաբոն, Սինտրա, Կինտա դե Ռեգալեյրա կալվածք, Ռոկի հրվանդան (Ճակատագրի հրվանդան), Քաշքաիշ, Էշտորիլ, Օբիդուշ, Ալկոբասա, Բատալյա, Տոմար, Պորտու, Բրագա, Բարի Հիսուս սրբավայր (Bom Jesus do Monte)- կրոնական ճարտարապետության անսամբլ, Գիմարայիշ, Կոիմբրա, Ֆաթիմա, Փողի Քարանձավ  (Grutas da Moeda), Մաֆրա, Խոսե Ֆրանկո գյուղակ, Էրիսեյրա, Դորա գետի երկայնքով կրուիզ, ընթիրք ՖԱԴՈՒ-ի ելևեջների ներքո։

Կացություն՝ Լիսաբոն - 5 գիշեր, Պորտու - 2 գիշեր (ընդհանուր՝ 8 ցերեկ, 7 գիշեր)

8 Օր, 7 Գիշեր
730 $
Հունվար - Հոկտեմբեր
Ներառված է
  • 7 գիշեր կացություն հյուրանոցում ըստ ծրագրի
  • Նախաճաշ՝ շվեդական սեղան
  • Տեղափոխումներ ու էքսկուրսիաներ հարմարավետ ու ժամանակակից ավտոբուսով
  • Ռուսախոս զբոսավարի ուղեկցությունն ամբողջ երթուղու ընթացքում
  • Էքսկուրսիաներ ըստ ծրագրի՝ ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ
Ներառված չէ
  • Ավիաթռիչք
  • Վիզա
  • Բժշկական ապահովագրություն
  • Լրացուցիչ էքսկուրսիաներ
Ծրագիր
Օր 1
Լիսաբոն

Տեղափոխում և տեղավորում Լիսաբոնի հյուրանոցում։ Ազատ ժամանակ։ Ընթրիք ՖԱԴՈՒ-ով։

Ցանկացողները կարող են հավելավճարի դիմաց լրացուցիչ էքսկուրսիա պատվիրել ժամը 15։00-ից 18։00։ «Լիսաբոն Լյուքս» խորագրով դուք ոտքով զբոսանք

կկատարեք հրաշագեղ Լիսաբոնի պատմական տարածքներով՝ Սե տաճար, Սուրբ Գևորգի պալատ, Սանտա Ջուստայի վերելակը, Առևտրի հրապարակ, Ռոսսիո

կայարան։ Գիշերակաց հյուրանոցում Լիսաբոնում։ 

Օր 2
Լիսաբոն

Նախաճաշ հյուրանոցում։ 

Ժամը 08։00 - 14։00-ը էքսկուրսիա Սինտրայով, այցելություն Կինտա դե Ռեգալեյրայի կալվածք, Ճակատագրի հրվանդան, Քաշքայշ և Էշտորիլ առողջարանային

քաղաքներ։ Գիշերակաց հյուրանոցում։

Օր 3
Պորտու

Նախաճաշ հյուրանոցում։

Մեկնում հյուրանոցից ճամպրուկներով, տեղափոխում Պորտու։

Էքսկուրսիա, ճաշ Պորտուում, այցելություն Գինու մառաններ, Պորտվեյնի համտես (վճարվում է տեղում ՝ 10 եվրո)։

Դորա գետով Կրուիզ (վճարվում է տեղում՝ 15 եվրո)։ Ճանաչողական էքսկուրսիա Պորտուով։

Տեղավորում Պորտուի հյուրանոցում։

Գիշերակաց Պորտուի հյուրանոցում։

Օր 4
Պորտու

Նախաճաշ հյուրանոցում։

Էքսկուրսիա ժամը 08։30 - 17։00 ՝ Գիմերայիշ - Բոմ Ջիզուշ (Բարի Հիսուս)։ Էքսկուրսիան ներառում է նաև ճաշ։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 5
Կոիմբրա, Ֆաթիմա, Քարանձավ Խնայատուփ (Grutas da Moeda)

Նախաճաշ հյուրանոցում։ Ճամպրուկներով մեկնում հյուրանոցից։

Էքսկուրսիա, որը կսկսվի ժամը 08։00ին ու կտևի մինչև 17։00։ Տուրի ընթացքում դուք կուղևորվեք Կոիմբրա և Ֆաթիմա քաղաք առողջարաններ։

Կտեսնեք հետաքրքիր լեգենդ ունեցող քարանձավը, որի անունը Grutas da Moeda թարգմանվում է որպես «խնայատուփ»

(մասնկացության համար վճարվում է տեղում՝ 7 եվրո/ անձի համար)

Ժամանում Լիսաբոն։ Տեղավորում հյուրանոցում։

Օր 6
Մաֆրա, Խոսե Ֆրանկո գյուղակ, Էրիսեյրա

Նախաճաշ հյուրանոցում։

Էքսկուրսիա, որը սկսվում է 08։00-ին ու տևում մինչև 18։00։ Դուք կտեսնեք Խոսե Ֆրանկո գյուղակը, կուղևորվեք Էրիսեյրա, քաղաքում կճաշեք։

Ճանաչողական էքսկուրսիա Լիսաբոնով։

Գիշերակաց Լիսաբոնի հյուրանոցում։

Օր 7
Կամընտրական հավելյալ էքսկուրսիաներ

Նախաճաշ հյուրանոցում Լիսաբոնում։

Ազատ օր։

Ցանկացողները հավելավճարի դիմաց կարող են լրացուցիչ էքսկուրսիա պատվիրել, որը կսկսվի ժամը 08։00-ին ու կտևի մինչև 18։00։

Կուղևորվեք Վիլլա Վիսոզա, որտեղ կայցելեք  Պասու Դուկալի հսկայական դղյակը, որը պորտուգալացի միապետերի նստավայրն է եղել։

Այնուհետև տուր՝ Էվորա, 25 Ապրիլի կամուրջ, Քրիստոսի Արձան, Վասկո Դե Գամմայի կամուրջ (70 եվրո՝ յուրաք․ անձի համար)

Հավելյալ վճարի դիմաց զբոսաշրջիկները կարող են մեկ այլ կամընտրական էքսկուրսիա պատվիրել, որը կտևի ժամը 10։30 - 17։30։

Գինու և գաստրոնոմիական զբոսանք՝ Սետուբալ, Ազեյթաու, գինիների համտես, Արրաբիդա, համտես-ճաշկերույթ պորտուգալական պանդոկում, որտեղ ըմպելիքները

ներառված են գնի մեջ։ Վասկո դա Գամմայի և Ապրիլի 25-ի կամուրջ - 70 եվրո յուրաք․ անձի համար)։

Կանգառ ու ճանաչողական շրջայց՝ այցելություն Սան Ֆիլիպե ամրոց, Սետուբե, զբոսանք մերձափնյա գոտով։ Կանգառ Արրաբիդա պարկում։

Այցելություն գինու մառան՝ գինու համտեսով (4 եվրո յուրաք․ անձի համար): Զբոսանք հախճասալիկների կենտրոն՝ Azulejo.

Ճաշն ըմպելիքների հետ ներառված է գնի մեջ։ 

ԱՄբողջ էքսկուրսիայի ընթացքում ձեզ կուղեկցի ռուսախոս զբոսավար։

Օր 8
Տեղափոխում օդանավակայան

Նախաճաշ հյուրանոցում Լիսաբոնում։

Էքսկուրսիա՝ 08։00-ից 17։00։ Կայցելեք Օբիդուշ, Բատալյա, Ալկոբասա, Տոմար: Էքսկուրսիան կներառի նաև ճաշ։

Տեղափոխում օդանավակայան։