Armenian Russian English
Հայ

Հռոմ ԳՐԱՆԴ ՏՈՒՐ

 «7 բլուրների վրա քաղաքը» կամ «Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ...»: Իտալիան մեկ շաբաթում:

«Benvenuti a Roma!»՝ հենց այս բառերով ձեզ կդիմավորեն ու կողջունեն Հռոմում։
 
 Հռոմն ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղություններից է ամբողջ աշխարհում։
 
Ըստ սոցիալական վիճակագրության, քաղաքը Եվրոպայի ամենաբարձր ժողովրդականություն ունեցող վարկանշային աղյուսակում երրորդ տեղում է։
 
Եվ դա ամենևին զարմանալի չէ։
 
Հռոմը շատ բան ունի առաջարկելու անտիկ մշակույթի ու ժամանակակից արվեստի սիրահարներին, ազգային խոհանոցի գիտակներին, բարձր նորաձևությունը
 
գնահատողներին, աղմկոտ երեկույթներ ու ռոմանտիկա փնտրողներին, նրանց, ովքեր նախընտրում են դեռ թարմ արահետներն ու գողտրիկ փողոցները։
 
Այնպիսի աշխարհահռչակ տեսարժան վայրերն , ինչպիսիք են Կոլիզեումն ու Վատիկանը, տարեկան ավելի քան 4 միլլիոն զբոսաշրջիկների է գրավում ամբողջ աշխարհից։
 
Տուրիզմի ոլորտը ապահովում է երկրի տնտեսության տարեկան 12% աճ։
 
Ըստ սոցիալական հարցումների՝ չորս զբոսաշրջիկներից երեքը հակված են հետ վերադառնալ Հռոմ՝ Իտալիայի մայրաքաղաքն ու բոլոր ժամանակների հավերժական
 
քաղաքը։
 
 
 

Հռոմ - *Նեապոլ/*Պոմպեյ-Սիենա*-Պիզա*- Մոնտեկատինի - Ֆլորենցիա - Պադովա*- Վենետիկ- Ռիմինի- Սան Մարինո - Հռոմ

Երկուշաբթի - երկուշաբթի

8 Օր, 7 Գիշեր
520 $
Փետրվար - Դեկտեմբեր
Ներառված է
  • Տեղափոխում ավտոբուսով
  • ռուսախոս խմբավար ամբողջ ուղևորության ընթացքում
  • Դիմավորում/ճանապարհում Հռոմում
  • Ռուսախոս խմբավար Հռոմում 6ժ (3ժ. Հռոմ + 3ժ. Վատիկան), Վենետիկում 1,5ժ, Ֆլորենցիայում 1,5ժ
  • Այցելություն Սան Մարինո
  • Այցելություն տեղական ֆերմաներ Տոսկանայում
  • Տեղավորում հյուրանոցներում ըստ ծրագրի
Ներառված չէ
  • Հավելյալ սնունդ, խմիչք, թեյավճար
  • Թանգարանների մուտքի տոմս
  • Ֆակուլտատիվ Էքսկուրսիա
  • Նավով տեղափոխում Վենետիկ, Սան Մարկո
  • Քաղաքային հարկեր (վճարվում է հյուրանոցում)
  • Ականջակալ (պարտադիր) € 15,00
Ծրագիր
Օր 1
Հռոմ, Վատիկան

Ժամանում Հռոմի օդանավակայան, խմբակային տեղափոխում Հռոմի հյուրանոց:

Կեսօրին հանդիպում խմբավարի հետ, Էքսկուրսիա դեպի Վատիկան և Սուրբ Պետրոսի Տաճար 3 ժամ: (Թանգարանի մուտքի տոմսերը ներառված

չեն): Ազատ ժամանակ կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա դեպի «Քրիստոնեական Հռոմ»: Ընթրիք (եթե նախապես պատվիրված է):

(12:00 –ից ուշ ժամանողների համար դեպի Վատիկան Էքսկուրսիան երաշխավորված չէ):

Գիշերակաց Հռոմում:

Օր 2
Հռոմ

Նախաճաշ: Ազատ ժամանակ Հռոմում, կամ  ֆակուլտատիվ էքսկուրսիա դեպի Նեապոլ/Պոմպեյ: Հետադարձին այցելություն Օutlet:

Ընթրիք (եթե նախապես պատվիրված է):

Գիշերակաց Հռոմում:

Օր 3
Մոնտեկատինի

Նախաճաշ: Տեղափոխում Մոնտեկատինի: Կանգ առ Սիենայում, Ֆակուլտատիվ Էքսկուրսիա Սիենայի պատմական կենտրոնում կամ ազատ

ժամանակ Կյանտիյում: Ազգային սննդի համտեսում, տոսկանական լանչ (Ֆակուլտատիվ): Տեղափոխում Մոնտեկատինի: Տեղավորում

հյուրանոցում: Ազատ ժամանակ Մոնտեկատինիում կամ ֆակուլտատիվ այցելություն Պիզա ռուսախոս խմբավարի հետ:

Վերադարձ Մոնտեկատինի: Ընթրիք (եթե նախապես պատվիրված է):

Գիշերակաց Մոնտեկատինիում:

Օր 4
Պադովա

Նախաճաշ: Տեղափոխում Ֆլորենցիա: Հանդիպում խմբավարի հետ, Էքսկուրսիա Ֆլորենցիայում 1.5 ժամ: Ազատ ժամանակ:

Ֆակուլտատիվ այցելություն Փեթիթ Փալաս կամ Ուֆֆիցիի թանգարան:     

Կեսօրին տեղափոխում Պադովա կամ Վենետիկի տարածք:

Ճանապարհին Պադովա ֆակուլտատիվ այցելության հնարավորություն:

Ընթրիք (եթե նախապես պատվիրված է):

Գիշերակաց Պադովայում:

Օր 5
Ռիմինի

Նախաճաշ: Տեղափոխում Վենետիկ: (Նավով տեղափոխումը դեպի Սան Մարկոյի հրապարակ ներառված չէ արժեքի մեջ): Վենետիկում հանդիպում

խմբավարի հետ, 1.5 ժամյա  Էքսկուրսիա Վենետիկով: Ֆակուլտատիվ լանչ Վենետիկում: Ազատ ժամանակ կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա

Դոժժերի Փալաս կամ նավարկություն գոնդոլայով:

Տեղափոխում Ռիմինի: Ընթրիք (եթե նախապես պատվիրված է):

Գիշերակաց Ռիմինիում:

Օր 6
Ռիմինի

Նախաճաշ: Այցելություն Սան Մարինո ռուսախոս խմբավարի հետ:

Վերադարձ Ռիմինի: Ընթրիք (եթե նախապես պատվիրված է):

Գիշերակաց Ռիմինիում:

Օր 7
Հռոմ

Նախաճաշ: Տեղափոխում Հռոմ: Կեսօրին հանդիպում ռուսախոս խմբավարի հետ, Էքսկուրսիա Հռոմով 3 ժամ: Ֆակուլտատիվ Էքսկուրսիա «Գիշերային Հռոմ»:

Ընթրիք (եթե նախապես պատվիրված է):

Գիշերակաց Հռոմում:

Օր 8
Հռոմ

Նախաճաշ:

Տեղափոխում օդանավակայան: