Armenian Russian English
Հայ

ՖԻՈՐԴԻ ԵՎ ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Բացահայտեք առեղծվածային Սկանդինավիայի 4 գեղատեսիլ երկրներն ավտոբուսային շրջագայությամբ, այցելեք Նորվեգիայի հրաշագեղ ֆյորդներն ու

կյանքում գեթ մեկ անգամ սեփական աչքերով տեսեք զարմանահրաշ Հյուսիսափայլը համապատասխան ամիսներին:

(Հոկտեմբեր-մարտ)

9 Օր, 8 Գիշեր
860 $
Մարտ - Ապրիլ
Ներառված է
  • Ընտրված նավախցիկ
  • Տեղավորում 3-4 * հյուրանոցներում նախաճաշով
  • Էքսկուրսիաներ Հելսինկիում, Ստոկհոլմում, Օսլոյում, Բերգենում և Կոպենհագենում
  • Կռուիզ Սոնեգեֆիորդ (Flåm - Gudwangen)
  • Ավտոբուս ըստ ծրագրի և Էքսկուրսավար
Ներառված չէ
  • Վիզա
  • Բժշկական ապահովագրություն
  • Սեզոնային հավելավճար (հունիսի 15 - օգոստոսի 15) 40 եվրո
  • Նախաճաշ + ընթրիք նավի վրա Օսլոյում - Կոպենհագենում՝  54 եվրո
  • 2 նախաճաշ նավի վրա ՝ 24 եվրո
  • 2 ընթրիք նավի վրա՝ 73 եվրո
  • * լրացուցիչ վճար
Ծրագիր
Օր 1
Հելսինկյան կռուիզ

Ժամանում Հելսինկի: Էքսկուրսիա Հելսինկիի տեսարժան վայրերով, որի ընթացքում մենք կտեսնենք Սենատի հրապարակի վեհաշուք համույթը,

ամենահայտնի ֆին կոմպոզիտոր Ժան Սիբելիուսի հուշարձանը, կքայլենք մայրաքաղաքի հիմնական փողոցներով և բուլվարներով:

Հիշարժան ուղևորություն Tallink Silja նավով: 17:00 -ին նավը կմեկնի Ստոկհոլմ: Ընթրիք*: Ժամանցային ծրագրեր նավի վրա. բարերը,

ռեստորանները, գիշերային ակումբը, խանութները աշխատում են ամբողջ երեկո:

Գիշերակաց նավախցիկում:

Օր 2
Ստոկհոլմ - Օսլո

Նախաճաշ նավի վրա*: Ժամը 09: 45-ին կհասնեք Ստոկհոլմ: Տեղափոխություն դեպի քաղաքի կենտրոն: Ոտքով շրջագայություն Հին Քաղաքի

միջնադարյան փողոցներով:

Ավտոբուսով  տեղափոխում դեպի Օռեբո (200 կմ): Կանգառ: Կշարունակենք ավտոբուսով դեպի Օսլո (320 կմ):

Գիշերակաց հյուրանոցում Scandic Solli (կենտրոնում):

Օր 3
Օսլո - Սնեգեֆորդ

Նախաճաշ հյուրանոցում: Օսլոյի տեսարժան վայրերով շրջայցը ձեզ կծանոթացնի Նորվեգիայի մայրաքաղաքի  բազմաշերտ

կողմերին`միջնադարյան ամրոցից, Ասկերիոսից մինչև հայտնի Վիգելանդ քանդակի այգին:

Տեղափոխում Հեմեդալի առողջարանային տարածք (200 կմ):

Գիշերակաց Skogstad հյուրանոցում:

Օր 4
Սոնեգեֆիորդ - Բերգեն

Նախաճաշ հյուրանոցում: Առավոտյան տեղափոխում Բորգունդ: Կտեսնենք Նորվեգիայի ամենահին Բորգունդյան փայտյա եկեղեցին (XII դ.):

Flom-Gudwangen նավով անմոռանալի ճամփորդություն դեպի Սոնեգեֆյորդ (ներառված է գնի մեջ):

Կանգառ Նորվեգիայի ամենայուրօրինակ ջրվեժներից մեկի՝ Թվինդեֆոսենի մոտ (152 մ): Երեկոյան, նորվեգական գեղեցկությունը բացահայտելուց

հետո, կանգ կառնենք Բերգենի կենտրոնում (ճաշի ազատ ժամ):

Գիշերակաց Thon Bergen Airport հյուրանոցում:

Օր 5
Բերգեն - Հարդանգերֆիորդ

Նախաճաշ հյուրանոցում: Էքսկուրսիա դեպի Էդվարդ Գրիգի ծննդավայր՝ Բերգեն և հարակից տեսարժան վայրեր:

Ներկայումս քաղաքը հայտնի է Բրիջեն գետի ափին գտնվող վաճառականների հին փայտյա տներով, ձկնաբուծական շուկայով և դիտման

հարթակով, որտեղից բացվում է Բերգենի, շրջակա լեռների և ֆյորդների գեղեցիկ տեսարանը

(ցանկացողները կարող են վեր բարձրանալ Ֆլոյբանեն ֆունիկուլյորով - տոմսի արժեքը 10 եվրո է):

Ազատ ժամանակ:

Տեղափոխվում ենք Հարդանգերֆիորդ (245 կմ), որը հայտնի է իր յուրահատուկ գեղեցկությամբ և հրաշալի լանդշաֆտներով:

Գիշերակաց Ustedale հյուրանոցում (Geilo):

Օր 6
Օսլո - կռուիզ

Նախաճաշ հյուրանոցում: Նախաճաշից անմիջապես հետո ավտոբուսով տեղափոխվում ենք Օսլո (220 կմ): Կունենաք ազատ ժամանակ

Նորվեգիայի մայրաքաղաքն ինքնուրույն բացահայտելու և դրա տարբեր կողմերին ծանոթանալու համար. միջնադարյան Աքերսքյուսի ամրոցից

դեպի ծայրահեղ արդիական օպերային տուն:

Ցանկացողները կարող են շարունակել ճամփորդությունը դեպի Բյուդդոյ թերակղզի և այցելել Vikings, Kon-Tiki, Fram * թանգարանները:

16.30 DFDS նավը Օսլոյից կտանի մինչև Կոպենհագեն: Ընթրիք *:

Ժամանցային ծրագիր նավի վրա, որտեղ կան բարեր, ռեստորան, գիշերային ակումբ, խանութներ:

Գիշերակաց նավախցիկում:

Օր 7
Կոպենհագեն

Նախաճաշ նավի վրա*: 09:45 կայցելենք Կոպենհագեն: Տպավորիչ շրջագայություն Կոպենհագենի տեսարժան վայրերով, հրաշալի պալատներով և

շատրվաններով, կբացահայտենք, որ Կոպենհագենը զբոսայգիներով հարուստ հեքիաթային մի քաղաք է,որտեղ Անդերսենն ու նրա փոքրիկ

ջրահարսը կենդանանում են՝ մեզ այդ հեքիաթի մի մաս դարձնելով:

Ցանկացողները կարող են շարունակել Էքսկուրսիան դեպի Հյուսիսային Եվրոպայի մարգարիտ (35 եվրո)՝ Ֆրեդերիքսբորգ Ամրոց:

Ազատ ժամանակ կունենաք Կոպենհագենում:

Դուք կարող եք քայլել հետիոտնի համար նախատեսված փողոցներով կամ նավակով անցնել հին ջրանցքներով:

Կեսօրին տեղափոխում դեպի Շվեդիայի (60-100 կմ) տարածք :

Գիշերակաց Erikslund հյուրանոցում:

Օր 8
Ստոկհոլմ

Նախաճաշ հյուրանոցում: Առավոտյան տեղափոխում Ստոկհոլմ (560 կմ)` կունենանք մի քանի կանգառ ճաշի և հանգստի համար:

Ազատ ժամանակ Ստոկհոլմի կենտրոնում:

Երեկոյան տեղափոխում Värtahamnen տերմինալ: 19:30 Մեկնում Ստոկհոլմից մինչև Թուրքու:

Ընթրիք*:

Ժամանցային ծրագիր նավի վրա, որտեղ կան բարեր, ռեստորան, գիշերային ակումբ, խանութներ:

Գիշերակաց նավախցիկում:

Օր 9
Թուրքու - Հելսինկի

Նախաճաշը նավի վրա*:

Ժամը 7: 00-ին նավը կժամանի Թուրքու նավահանգիստ, այնուհետև ավտոբուսով կտեղափոխվենք Թուրքուից դեպի Հելսինկի (170 կմ):