Armenian Russian English
Հայ

Անգլիա – Շոտլանդիա – Ուելս , Խմբակային էքսկուրսիոն տուրեր

Լոնդոնը հսկայական մեգապոլիս է, որին առաջին հայացքից սիրահարվելը բոլորի մոտ չէ, որ ստացվում է։ Քաղաքը կարող է դիմավորել ձեզ միգամած եղանակով, մռայլ փողոցներով, անցյալի դժգույն ստվերներով ու արդյունաբերական գոտիներով։ Բայց, այլ կերպ հնարավոր էլ չէր լինի։ Սա Լոնդոնն է, այստեղ ամեն փողոց ու շինություն ներծծված է հնագույն պատմությամբ, թեկուզ և հաճախ մռայլ, բայց՝ իր ուրույն հմայքով։ Միայն Լոնդոնը կարող է հպարտանալ իր անկրկնելի ու յուրահատուկ ոճով։ Չնայած նրան, որ Լոնդոնը գրեթե 2000 տարեկան է, նրա ճարտարապետության մեջ շատ քիչ վկայություններ են պահպանվել, որոնք կհաստատեին իր վայելուչ տարիքը։ Այստեղ համարյա թե չկան հինավուրց ավերակներ, միջնադարյան փողոցներ և Վերածննդի դարաշրջանի փարթամ դղյակներ։ Դժվարությամբ կգտնեք շինություններ, որոնց տարիքը 400-ից ավել լինի։ Բայց, այնուամենայնիվ, դարերի զարկերակն ու ազգային բնավորության գծերը զգացվում են Լոնդոնի ընդհանուր տեսքում այնպես, ինչպես աշխարհի ոչ մի այլ մեգապոլիսում՝ այսպիսով քաղաքը գրավիչ ուղղություն դարձնելով բացառապես բոլոր ճանապարհորդների համար։

Ընդհանուր առմամբ, Քեյմբրիջն առավել հանգիստ ու առանձնացված վայր է։ Ճանապարհորդների աչքերում միակ բանը, որ իրապես շոշափելի  տարբերություն է սահմանում Քեյբրիջի ու իր «Ուսանողական հակառակորդ» Օքսֆորդի միջև՝ Ետնաբակերն են  "The Backs"՝ կանաչ գոտիները, որոնք անշտապ ձգվում են մինչև Քեյմ գետը՝ թույլ տալով հայացքը նետել հին քոլեջների ետնաբակ ու շինության հետևի կողմի պատերին։  Քոլեջների դիմային պատերը կերտում են քաղաքի կենտրոնի ոճն ու դեմքը՝ ձգվելով դեպի հիմնական փողոցների խորքը։ Տեղի քոլեջների մեծամասնությունը թվագրվում է XIII րդ դարի վերջ և կառուցված է ըստ նույն հատակագծի ու ծրագրի՝ բոլորն ունեն գլխավոր դարպասներ, որոնք տանում են դեպի իրար հաջորդող ետնաբակերի շարքը, որոնք չորս կողմից շրջապատված են բնակելի կամ ադմինիստրատիվ շինություններով։ Նրանցից շատերը արտառոց գեղեցկություն ունեն, բայց ամենահայտնին ՝ Թագավորական Քոլեջն է (King's College), որի սքանչելի մատուռն ուշ գոթիկայի դարաշրջանի ճարտարապետության եզակիի նմուշ է։ Ընդհանուր առմամբ կա 31 քոլեջ, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է ինքնավար ու անկախ հաստատություն, որը հպարտանում է իր ձեռքբերումներով ու շրջանավարտներով։

Յորքն անգլիական բազմադարյա քաղաք է։ Այն հանդիսանում է առանձին ադմինիստրատիվ միավոր և համարվում է երկրի հյուսիսային մայրաքաղաքը։ Միջնադարյան ամրոցների հինավուրց պատերի ետևում թաքնված Յորքը կարող է հպարտանալ իր ժամանակակից ու հագեցած կյանքով։ Քաղաքը երբեք չի քնում, քանի որ այստեղ տեղակայված մշակութային ու ճարտարապետական կոթողները, տեղում մշտապես անցկացվող տոնակատարություններն ու միջոցառումները գրավում են ամբողջ աշխարհից մեծ թվով ճանապարհորդների։ 7-րդ դարում Յորքը դարձավ Նորթումբրիայի ամենակարևոր քաղաքը։ 10-րդ դարում Յորքը, երկար ժամանակ ենթարկվելով Վիկինգների կողմից հարձակումների, ի վերջո դարձավ Անգլո-Սաքսոնյան միացյալ թագավորության մի մասը։ հետագայում ձրավորվեց արդեն քաղաքի ներկայից անվանումը։ Տոպոնիմ Էբորակում (թարգմ․ «Վայրի վարազի հողեր») անվանումը վիկինգների կողմից վերափոխվեց Յորվիք, իսկ 13-րդ դարում կրճատվեց որպես Յորք։

Էդինբուրգում Թագավորական Մղոնի շարքի փողոցները սկիզբ են առնում Էդինբուրգյան պալատից ու վար իջնում դեպի Հոլիրուդյան պալատ։ Իհարկե, տեսարժան վայրերի սիրահար ճանապարհորդները ձգտում են և առաջին տեսարժան վայրում լինել, և՝ երկրորդ, և ընդհանուր առմամբ՝ ճիշտ են անում։ Բայց, եթե անգամ այդքան ժամանակ չունեք, Շոտլանդական մղոնը քայլերով չափելը, որը 200 մետրով ավելի երկար է, քան բրիտանականը և կազմում է մոտ 18 կմ, անպայման է։ Գոթական, մառախլապատ և քամոտ Էդինբուրգը ճանապարհին ունակ է մատուցել անսպասելի ու հաճելիորեն զարմանալի դետալներ։ Մեկ, երկու․․և դուք արդեն խորհրդավոր տուրի ծրագրում եք, իսկ զբոսավարը, թվում է, թե իր բոլոր ներկայացրած պատմությունների ականատեսն է եղել։

Լոխ-Նեսս լիճը գործնականում յուրաքանչյուր մարդու մոտ նախևառաջ զուգադրվում է հսկայական ջրային հրեշի հետ, որը բնակվում է (կամ չի բնակվում) լճի խորքերում։ Բնականաբար, դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ աշխարհի ամենախորհրդավոր այս ջրային ամբարտակի ու դրանում բնակվող հրեշի մասին առաջին լեգենդներն ու ականատեսների պատմությունները թվագրվում են 565 թվական։ Բացի լճին պարուրած  գաղտնիքից, Լոխ Նեսսը այս տարածաշրջանի ամենամեծ խմելու ջրի ռեսուրսն է։ Նրա մակերեսը կազմում է քիչ ավելի, քան 65 քառակուսի կմ, իսկ խորությունը գերազանցում է 230 մետրը։ Երկրի այս տարածքում գտնվող լճերի մեծամասնությունը սառույցային ծագում ունեն, և Լոխ Նեսսն էլ բացառություն չէ։ Լճի ջուրը պղտոր է և ունի հատուկ երանգ, որը՝ դրա հատակի գրունտում առկա մեծ քանակով տորֆի հետևանք է։ 

Սթերլինգ Քարլայլ - ընկղմվեք քաղաքի հարուստ պատմության մեջ՝ այցելելով Սթերլինգի ամրոց, Ուոլլեսի հուշարձան և Բաննոկբերնի ճակատամարտի թանգարան։ Հին քաղաքում և Victorian Stirling Arcade առևտրի կենտրոնում հետաքրքրություններ կգտնեք ամբողջ ընտանիքի համար, իսկ աշխուժացած կրպակներում յուրահատուկ իրեր են վաճառվում։ Անպայման ժամանակ տրամադրեք այցելելու Լոխ Նեսս լիճը, որն ամենամեծ ջրամբարն է ամբողջ Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Ազգային Պարկ Թրոսաքս, որը մոտակայքում է գտնվում։

Անհավանական գեղեցիկ բնապատկերներով է հայտնի Անգլիայի Լճեր թաղամասը (Lake District). Տեղի լանդշաֆտի տպավորիչ երիզը, արտերի ու մարգագետինների զմրուխտյա կանաչը, լճերի մաքրամաքուր ջրերի փայլքը քաղաքային կյանքի անգամ ամենամոլի երկրպագուներին անտարբեր չի թողնի։ Այստեղ այցելողին թվում է, թե բնությունը շտկել ու հավասարեցրել է ամեն բլրի գծերը, հաշվարկել է, թե որտեղ լավագույնս տեղադրի լեռները, որտեղ տեղակայի լճերը, որտեղ անտառները տնկի և որտեղ առատորեն ցանի տարատեսակ բուրումնավետ ծաղիկներ։

Ընդհանուր առմամբ Անգլիայի տեսարժան վայրերից շատերն են տեղակայված Չեստերում։ Ռեստորաններն ու համապատասխան մթնոլորտը ստիպում են, որ այստեղ մի քանի որ ավել մնաք։ Ամենատարածված էքսկուրսիաներից մեկը դեպի հանրահայտ Կենդանաբանական այգին է։ Քաղաքի պատմությունը 2000 տարեկան է։ Մ․Թ․ 79 թվականին հռոմեացիները Դի գետի կառուցեցին զինվորական ճամբար, որն Բրիտանիայի հայտնի ամրոցներից ամենամեծն է։ Ավելի ուշ՝ Էթելֆլեդը, Ալֆրեդ Մեծ թագավորի դուստրը, ընդլայնեց ու նորից ամրացրեց այս տարածքը, իսկ մի դար անց Վիլհելմ Նվաճողը (William the Conqueror) զավթում ու ավերում է այն։

 

Տուրի ծրագիրը՝ Լոնդոն, Քեյմբրիջ, Յորք, Էդինբուրգ, Բլեր, Լոխ- Նեսս, Սթերլինգ Քարլայիլ, Լճեր թաղամաս (Lake District), Չեստեր, Կարնարֆոն,                                      Ուորվիկի դղյակ, Սթրեթֆորդ-ըփոն-Էյվըն, Լոնդոն, Վինձորյան դղյակ։

 

Թռիչքը հինգշաբթի օրերին։

10 Օր, 9 Գիշեր
970 $
Ապրիլ - Նոյեմբեր
Ներառված է
  • 3* հյուրանոցում կացություն
  • Նախաճաշ
  • Ընթրիք Jurys Inn Bradford հյուրանոցում
  • Էքսկուրսիա ըստ ծրագրի
  • Տրանսպորտային ծառայություններ ըստ ծրագրի
Ներառված չէ
  • Վիզա
  • Ավիաթռիչք
  • Թանգարանների և դղյակների մուտքի տոմսեր
  • Լրացուցիչ տուրեր ու էքսկուրսիաներ
  • Լրացուցիչ սնունդ, անձնական ծախսեր սրճարաններում և ռեստորաններում
Ծրագիր
Օր 1
Ժամանում Լոնդոն

Հանդիպում օդանավակայանում BSIUK գրված ցուցանակով: Խմբային տեղափոխումն իրականացվում է BA234 չվերթի համար։

Տեղավորում հյուրանոցում, որը Հիդրոու օդանավակայանից մոտակայքում է։

Տեղավորում ՝ St Giles Hotel Hounslow Road, Heathrow, Feltham, Hounslow, TW14 9AD

Այս ժամանակակից հյուրանոցը գտնվում է Հիդրոու օդանավակայանից 10 րոպե հեռավորության վրա՝ Ֆելտհամ երկաթգծերի կայարանի դիմաց

(այստեղից մինչև Լոնդոնի կենտրոն կամ Վինձոր 25 րոպեի ճանապարհ է)։

Հյուրանոցից կարելի է հեշտորեն հասնել Հիդրոու օդանավակայան ու Լոնդոնի կենտրոն։

 Յուրաքանչյուր համարում առկա է օդորակիչ, ձայնամեկուսիչ պատուհաններ և Wi-Fi (հավելավճարի դիմաց)։

 St Giles Heathrow հյուրանոցում կա նաև ռեստորան և բար, ինչպես նաև ֆիթնես-կենտրոն, որից հյուրերը կարող են օգտվել անվճար։

Օր 2
Քեյմբրիջ

Նախաճաշ հյուրանոցում։ Հանդիպում զբոսավարի հետ։

Հարմարավետ ավտոբուսով տեղափոխում դեպի Անգլիայի հյուսիս՝ Քեյմբրիջում կանգառով, որը հանդիսանում է Անգլիայի ամենահին

ուսանողական քաղաքներից մեկը։ Փաստացի, Քեյբրիջի փառքն այնքան մեծ է, որ «Քեյբրիջ» անունը կրում են արդեն 30-ից ավելի տեղանուններ

ամբողջ աշխարհում։

Քեյմբրիջը կարող է հպարտանալ իր շրջանավարտներով, նրանցից ավելի քան 60-ը դարձել են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։

Զբոսավարի ուղեկցությամբ ոտքով զբոսանք Քեյմբրիջի գլխավոր փողոցով, որտեղ մի շարք այլ կրթօջախների թվում թագավորական քոլեջն է

տեղակայված՝ իր հանրահայտ մատուռով, ինչպես նաև Տրինիտի քոլեջը, որի բակում էլ հենց խնձորն ընկավ Իսահակ Նյուտոնի գլխին, որից

արդյունքում սահմանվեց ձգողականության մասին օրենքը։

Ազատ ժամանակի ընթացքում կարելի է անմոռանալի զբոսանք կազմակերպել՝ նավակով անցնելով Քեմ գետի երկայնքով, տեսնել

մաթեմատիկական կամուրջը, որն առաջին կամուրջն է, որ կառուցվել է առանց մանեկների ու պտուտակների։ Այստեղ դուք կհիանաք մի քանի

հինավուրց քոլեջների ետնաբակերով։ Տեղավորում հյուրանոցում։ Ընթրիք հյուրանոցում։

Jurys Inn Bradford 3* կամ նմանօրինակ 2 Thornton Road, Bradford, BD1 2DH, Միացյալ Թագավորություն։

Հյուրանոցի ամբողջ տարածքում անվճար Wi-Fi է գործում։

Օր 3
Յորք, Շոտլանդիա

Նախաճաշ հյուրանոցում։

Տեղափոխում Յորք քաղաք, որը Միջնադարյան Անգլիայի ամենատպավորիչ տաճարային քաղաքն է։ Այն վիկինգների քաղաքն է, որը կառուցվել է

Հռոմեական կայսրության Հյուսիսային նահանգի մայրաքաղաքի ավերակների վրա։ Քաղաքը հայտնի է իր տաճարով, որը Հյուսիսային Եվրոպայի

ամենախոշոր վաղ-գոթական եկեղեցին է՝ իր գեղանկարչական արժեքների գանձարանով։ Բայց ամենաթանկ գանձն այստեղ միջնադարյան

վիտրաժների ամենամեծ հավաքածուն է ամբողջ Բրիտանիայում։ Դուք կզբոսնեք դեպի XI-րդ դարի Յորքի փողոցների խորքը, որը նման կլինի

միջնադարյան մշակույթի թանգարանով զբոսանքին, կանցնեք նաև հանրահայտ Շեմբըլզ փողոցով։ Կարելի է նաև այցելել Վիկինգների թանգարան

ու Քլիֆորդի Աշտարակ, որտեղ 100 մարդ են ողջակիզել Հրեաների հետապնդումների ժամանակ։

 Էքսկուրսիա դեպի Անգլիայի հյուսիսում գտնվող Ալնվիկ ամրոց, որը Նորթումբեռլենդ կոմսության տարածքում է՝ Շոտլանդիայի հարավային

սահմաններից ոչ շատ հեռու․ այն Նորթումբեռլենդ դքսի գլխավոր նստավայրն է եղել։

Նորթումբեռլենդը ամրոցների սիրահարների համար երկնային թագավորություն է։ Այս կոմսությունում կա ավելի քան տասը տպավորիչ ամրոց։

Այս բոլոր շինություններն Անգլիայի և Շոտլանդիայի դարավոր հակամարտության արդյունքն են։

Այս ամրոցում Հարրի Փոթերի ֆիլմի համար մի քանի տեսարան են նկարահանել, ավելին, հենց այս ամրոցն է հանդիսանում

Հոգվարթսի նախատիպը։

Տեղափոխում Շոտլանդիա պաշտոնական սահմանով, որը նշանառված է հսկայական գլաքարով, որի մոտ, ըստ ավանդույթի, պետք է

պարկապզուկ նվագող կանգնած լինի՝ հսկելու հինավուրց Ալբիոնի անձեռնմխելիությունը։

Տեղափոխում դեպի Էդինբուրգ։ Դուք կտեղավորվեք Էդինբուրգի կամ հարակից տարածքում գտնվող հետևյալ հյուրանոցում՝

Britannia International 3* կամ նմանօրինակ 69 Belford Road, Edinburgh, EH4 3DG․

Ձեզ կտրամադրեն անվճար Wi-Fi հյուրանոցի սպասասրահում։

Օր 4
Էդինբուրգ

Զբոսավարի ուղեկցությամբ ճանաչողական էքսկուրսիա Էդինբուրգով, այցելություն բրիտանական միապետերի պաշտոնական աթոռանիստ՝

Հոլիրուդհաուս, որտեղ իր կառավարման 6 տարիներն անցկացրեց տխրահռչակ Մարի Սթյուարթը։ Այստեղ՝ իր ննջասենյակում, ամուսնու և իր

հանցակիցների կողմից վայրագաբար սպանվեց թագուհու անձնական քարտուղարը։

Զբոսանք կկատարեք Թագավորական Մղոն և Էդինբուրգյան անառիկ ամրոց, որտեղ կտեսնեք գերիների համար նախատեսված զնդանն ու

զինվորական թանգարանը։ Պալատում պահվում են շոտլանդական միապետերի դիմանկարներ, ներառյալ նաև մռայլ ու մեծամիտ դեմքի

արտահայտությամբ Սթյուարթների  նկարները։ Այստեղ նաև ներկայացված են շոտլանդացի թագավորների հինավուրց ռեգալիաները՝  թանկարժեք

քարերով զարդարված թուր, գայիսոն և թագ։ Թագավորական ռեգալիաների կողքին դրված է «Բախտի քարը», որի վրա թագադրվում էին առաջին

շոտլանդական թագավորները։  Ըստ լեգենդի, այս քարը յուրահատուկ հատկություններով է օժտված՝ այն կարողանում է տարբերակել իսկական

միապետին գահին հավակնող կեղծ թեկնածուից։ Կեղծ հավակնության դեպքում քարը սարսափելի աղմուկով ճեղքվում և կոտրվում է։

Էդինբուրգի ամրոցի կողքին գտնվում է վախ հարուցող ստորգետնյա մի քաղաք, Մերի Քինգի նախկին նրբանցքում, որտեղ բոլոր բնակիչները

մահացել են ժանտախտի տարիներին 1645 թվականին։ Այս թաղամասի դատարկ տները նորից բնակեցնելու բոլոր ջանքերն ի դերև եղան՝

չնայած Հին Քաղաքում առկա բնակարանային սուղ պայմաններին ու քչությանը։ Նոր բնակիչները սարսափով լքում էին իրենց տները՝ պատմելով,

որ գիշերները լսում էին աղեկտուր հոգոցներ ու տեսնում՝ տան նախկին բնակիչների գունատ դեմքերն ու դեպ իրենց պարզած ձեռքերը։

Էդինբուրգը մի շարք ականավոր մարդկանց տունն է եղել՝  Ռոբերտ Լյուի Սթիվենսոն, Վալտեր Սքոթ, Ռոբերտ Բյորնս, Արթուր Քոնան Դոյլ,

Դանիել Դեֆո, Շոն Քոննարի, հանրահայտ 007 գործակալը նույնպես ծնվել և մեծացել է Էդինբուրգում։

Օրվա երկրորդ կեսին կունենաք ազատ ժամանակ այցելելու թանգարաններ, պատկերասրահներ և խանութներ։

Երեկոյան հավելավճարի դեպքում հնարավոր է կազմակերպել այցելություն շոտլանդական ամենապահանջված «Scottish Evening» շոու, որտեղ

կկարողանաք համտեսել շոտլանդիայի ազգային ճաշատեսակներից, որոնք պատրաստված են ավանդական բաղադրատոմսերով։

Վերադարձ հյուրանոց։ 

Օր 5
Ազգային պարկ՝ Փերթշայր, Սքուն դղյակ

Նախաճաշ հյուրանոցում։

ՏԵղափոխում Փերթշայր ազգային պարկի միջով, որը հայտնի է իր զարմանալի ֆաունայով, դեպի հանրահայտ Սքուն դղյակը,

որը հանդիսանում է Մենսֆիլդ կոմսերի ընտանեկան նստավայրը։ Այն հնում ծառայել է որպես շոտլանդացի առաջին միապետերի թագադրման վայր։

Այստեղ էր մի ժամանակ պահվում «Բախտի քարը»։

Այցելություն Բլէր ամրոց․ սա իր տեսակի մեջ եզակի սպիտակ ամրոց է Շոտլանդիայում, որի մեջ բազմատեսակ զենք ու զինամթերքի,

ճենապակյա իրերի, հին ասեղնագործությունների հավաքածուներ և շատ այլ ընտանեկան հետաքրքիր իրեր կան։

Ընտանեկան խոհանոցով ռեստորանում ճաշից հետո (hավելավճարով), կարող եք զբոսնել հրաշալի այգում, որտեղ գտնվում են թագավորության

ամենամեծ դարավոր ծառերը։

Տեղափոխում Blair Athol-ի վիսկու թորման վայր, որտեղ կծանոթանաք արտադրությանը, կայցելեք մառան և կհամտեսեք ֆիրմային վիսկի:

 Տեղափոխում Շոտլանդիայի հյուսիս։

 Տեղավորում հյուսիսային Շոտլանդիայի The Craiglynne 3*

հյուրանոցում կամ նմանօրինակ Woodlands Terrace, Grantown-on-Spey-ում PH26 3JX։

 Անվճար Wi-Fi հյուրանոցի սպասասրահում։

Օր 6
Լոխ-Նեսս, Քոդոր պալատ

Նախաճաշ հյուրանոցում։

Ճամփորդություն Շոտլանդիայի բարձրավանդակով։ Այս օրը դուք կանցնեք Մեծ Հովտով և  կտեսնեք խորհրդավոր Լոխ Նեսս լիճը։

Կայցելեք Քոդոր պալատը, որը XIV-րդ դարի փառահեղ ամրոց է։

Ըստ Շեքսպիրի՝ այստեղ է գտնվել Մաքբեթ թագավորի աթոռանիստը։ Հետաքրքրիր է նաև իմանալ, որ Քոդորը կառուցված է ծառի և Գլոն Քոյի

«Արցունքների հովտի» շուրջ, որտեղ Քեմփբելների կլանը դաժան հաշվեհարդար տեսավ Մաքդոնալդս կլանի պարագլխի,

ինչպես նաև նրա կնոջ և երեխաների հետ։

Այնուհետև, անցում Ռաննոք Մուր թաղամասի միջով դեպի Գրետնա Գրին սահմանային գյուղակ, որը հայտնի է ամբողջ աշխարհում իր դարբնոցով։

Այն միակ տեղն էր ամբողջ աշխարհում, որտեղ սիրահարները կարող էին օրինականորեն ամուսնանալ առանց ծնողների  համաձայնության։ 

Այստեղ է նաև գտնվում հանրահայտ Տարտան խանութը, որտեղ առաջին անգամ ի հիշատակ Լեդի Դի արքայադստեր, հանվեց ցուցադրության

նրա առաջին տարտանը:

Տեղավորում Գրետնա Գրինի հյուրանոցներից մեկում՝ Day Inn Gretna Green 3* կամ նմանօրինակ

Welcome Break Service Area, Junction 21/22, A74 M, Gretna Green, DG165HQ GB․

Օր 7
Lake District, Չեսթեր

Նախաճաշ հյուրանոցում։

Տեղափոխում Անգլիայի ամենահաճախ այցելվող Ազգային Պարկով դեպի Լճեր թաղամասը (Lake District),

Չեսթերում, որը հայտնի է իր սև-սպիտակ շենքերով։

Էքսկուրսիա քաղաքով զբոսավարի ուղեկցությամբ։ Տեղափոխում Ուելս, դեպի ամենամեծ ազգային պարկը՝ Snowdonia:

Տեղավորում 3* Britannia Daresbury Park Hotel-ում կամ նմանօրինակ Red Brown Ln, Warrington WA4 4BB):

Օր 8
Հյուսիսային Ուելս, Քարնարֆոն, Սնոուդոնիա

Նախաճաշ հյուրանոցում։

Ուղևորություն հյուսիսային Ուելսով։ Ճանապարհը կանցնի տարածքի ամենամեծ ազգային պարկի՝ «Snowdonia»-յի միջով, 

որը գրավում է գրեթե 1350 կմ տարածք։ Ուելսի հյուսիս արևմուտքում առավել տպավորիչ լեռներն ու Բրիտանիայի չբնակեցված վայրերն են։

Նրա մարգարիտն է հանդիսանում Սնոուդոունը, որը Ուելսի ամենաբարձր լեռն է։ Ըստ լեգենդի, հենց այստեղ է թաղված այն հսկան, որին Արթուր

Արքան սպանեց։ Մեկ այլ ուելսյան լեգենդ պատմում է, որ հենց Սնոուդոնի տեղական լճերից մեկի մեջ է թաքնված Արթուր թագավորի հանրահայտ

Էսկալիբր թուրը։

Դուք նաև կայցելեք Ուելսի հինավուրց նախկին մայրաքաղաը՝ Քարնարֆոն և համանուն ամրոցը, որը մեծամասշտաբ ութանկյուն

աշտարակ է իրենից ներկայացնում, պատերով, որոնց զարդարանքն ու ընդհանուր դիզայնը, ըստ Էդուարդ I-ի, մարմնավորում են իշխանությունը,

որում թագադրվել են բոլոր արքայազները 13-րդ դարից սկսած՝ ներառյալ ներկայիս արքայազնը։

Վերադարձ հյուրանոց՝ Britannia Daresbury Park Hotel 3* կամ նմանօրինակ

Red Brow Ln, Warrington WA4 4BB․

Օր 9
Անգլիա, Շեքսպիրի ծննդավայր ՝ Սթրեդֆորդ Ըփոն Էյվըն

Նախաճաշ հյուրանոցում։

Տեղափոխում Անգլիա։ Այցելություն Ուորիկ ամրոց, որ 1978 թվականից ի վեր հանդիսանում է Մադամ Թյուսոյի թանգարանի մասնաճյուղը։

Թանգարանն այստեղ ստեղծել է մի շարք բարձրորակ մոմե արձանիկներ, որոնց մեջ է նաև Հենրի VIII-րդ թագավորն իր 6 կանանց հետ։

Անգլիական դպրոցներում, երեխաներին սովորեցնում են հիշել նրանց անուններն ու պատմությունը նմանօրինակ

խաղիկ- շուտասելուկի միջոցով՝ 

«Բաժանվեց, գլխատվեց, մահացավ, բաժանվեց, գլխատվեց, ապրեց» ։

Ամրոցի զինանոցում, պատերին կախված են զինամթերքի ամբողջական հավաքածուներ, ինչպես նաև առանձին զենքեր, որոնք ներառում են

Օլիվեր Քրոումվելի սրածայր սաղավարտը։ Տեղափոխում Սթրեդֆորդ Ըփոն Էյվըն քաղաք, որը Շեքսպիրի ծննդավայրն է։

Այն Լոնդոնից հետո երկրորդ տեղն է գրավում մշակութային հուշարձաններով հետաքրքրված ճանապարհորդներին իր կողմ ձգելու կարողությամբ։

Ճանաչողական շրջայց քաղաքով, այցելություն Շեքսպիրյան կենտրոն։

Տեղափոխում Լոնդոն։

Տեղավորում Լոնդոնի կենտրոնում գտնվող հյուրանոցում՝ Royal National Hotel 3* կամ նմանօրինակ Bedford Way-ում, London WC1H 0DG։

Օր 10
Ճամփորդության վերջին օրը։

Նախաճաշ հյուրանոցում։

Ազատ ժամանակ։ Կարճ էքսկուրսիա հավելավճարով։

Հիմնական խմբի տեղափոխում Հիդրոու օդանավակայան։