Armenian Russian English
Հայ

Նևա գետի ձգողականությունը։ Սանկտ Պետերբուրգ

Սանկտ Պետերբուրգը՝ այսպես կոչված «Հյուսիսի Վենետիկը», երկու դար եղել է Ռուսաստանի մայրաքաղաքը։ Բացվող կամուրջների, սպիտակ

գիշերների, ճոխ պալատների, կայսերական դղյակների, սքանչելի հուշարձանների ու ընդարձակ այգիների քաղաքն իր դռներն է բացում

ճանապարհորդների առջև, որոնց հետաքրքրում է Ռուսաստանի պատմական մշակույթը, կայսերական ընտանիքի մասին պատմությունները,

ծանոթությունը Ռոմանովների ընտանիքի կենցաղի ու կենսակերպի հետ։

Տուրերն իրականացվում են ամեն շաբաթ, երկուշաբթի օրերին։

7 Օր, 6 Գիշեր
520 $
Փետրվար - Հոկտեմբեր
Ներառված է
  • Կացարան հյուրանոցում 7 ցերեկ/ 6 գիշերվա համար։
  • 6 նախաճաշ։
  • Էքսկուրսիաներ ըստ ծրագրի։
  • Որակավորված խմբավար ծրագրային բոլոր էքսկուրսիաների ընթացքում։
  • Տեղափոխման ծառայություններ ըստ ծրագրի։
Ներառված չէ
  • Ավիաթռիչքի կամ երկաթգծի տոմսեր։
  • Լրացուցիչ էքսկուրսիաներ։
Ծրագիր
Օր 1
Չկա ոչինչ ավելի լավ, քան Նևսկի պողոտան․․․

10։00 - 11։00 - Հանդիպում խմբավարի հետ հյուրանոցի սպասասրահում։

Ավտոբուսային, այնուհետև ոտքով զբոսանք- էքսկուրսիա՝ «Չկա ոչինչ ավելի լավ, քան Նևսկի պողոտան» խորագրով։

Նևսկի պողոտան քաղաքային կյանքի էպիկենտրոնն է,այստեղ կտեսնեք հանրաճանաչ շինություններ, ամրոցներ, տաճարներ, սրճարաններ ու

ռեստորաններ, բանկեր ու խանութներ։ Մենք կիմանանք՝ ինչով է Նևսկի պողոտան հայտնի, ով է այցելել Վոլֆ և Բերանժէ սրճարանը, կիմանանք

Նևսկի պողոտայի արևային կողմի մասին, կտեսնենք, թե որտեղով են ընթացել առաջին տրամվայները և էլի շատ ու շատ բաներ։

Էքսկուրսիա Պետերբուրգի Թափված արյան վրա փրկչի եկեղեցի, Սուրբ Հարության տաճար, XIX դ ավարտի և XX դարի սկզբի Ռուսական մոզայիկ

արվեստի թանգարան։

Էքսկուրսիայի ավարտ քաղաքի կենտրոնում։

Ազատ ժամանակ։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 2
Տուր «Հին առանձնատներն ու դրանց տերերը», Յուսուպովի պալատը։

Նախաճաշ հյուրանոցում։

Ազատ ժամանակ։

Այլընտրանքային էքսկուրսիա ՝ «Հին առանձնատներն ու դրանց տերերը»։

Էքսկուրսիա դեպի Յուսուպովի պալատը։

Օր 3
Էքսկուրսիա «Պալատական պատմություններ»։

Նախաճաշ հյուրանոցում։

Հանդիպում խմբավարի հետ։

 Ոտքով զբոսանք քաղաքում ՝ «Պալատական պատմություններ» խորագրով։

Թագավորական ընտանիքը XVIII-րդ դարում բազմանդամ չէր, բայց XIX-րդ դարում այն այնքան մեծացավ, որ հաշվվում էր ավելի քան հարյուր

բնակիչ պալատում, որոնք բոլորն էլ Պավել I-ի և Մարիա Ֆյոդորովնայի սերունդն էին։ Կայսերական ընտանիքի անդամները շատ բազմազան կյանք

էին վարում։ Մի քանիսը դավադրություններ էին նյութում, մյուսները՝ ինտրիգներ հյուսում, որոշներն էլ զբաղված էին կրթօջախներ հիմնելով ու

արվեստի զարգացումը հովանավորելով։ Բայց նրանք բոլորն էլ, առանց բացառության, մի ընդհանրություն ունեին՝ նրանք հրաշակերտ պալատներ

էին կառուցում իրենց համար։

Էքսկուրսիայի ավարտը հյուրանոցում։

Ազատ ժամանակ։

Լրացուցիչ էքսկուրսիա․ Պետերբուրգում կան հոյակերտ պալատներ, որոնք երբեք չեն պատկանել Պավել I-ի ընտանիքին։ Այս էքսկուրսիայի

ընթացքում դուք կծանոթանաք պալատների ճոխ ներքին հարդարանքին, կտեսնեք նկարների հարուստ հավաքածուներ, ինչպես նաև կլսեք

տարատեսակ պատմություններ Ռոմանովների ընտանիքի մասին։

Էքսկուրսիա դեպի Միխայլովսկի պալատ (Ռուսաստանի ազգային թանգարան) կամ Միխայիլովսկի ամրոց։ 

Օր 4
Գրանդ Պետերհոֆյան Պալատը։

Նախաճաշ հյուրանոցում։

Ազատ օր։

Այլընտրանքային էքսկուրսիա դեպի Պետերհոֆ, էքսկուրսիա դեպի Գրանդ Պետերհոֆյան Պալատ։

Օր 5
Ողջույն, Պետերբուրգ։ Քաղաքը բացահայտող էքսկուրսիաներ։

Նախաճաշ հյուրանոցում։

Հանդիպում խմբավարի հետ։

Ավտոբուսով էքսկուրսիա «Ողջույն, Պետերբուրգ» խորագրով, որի ընթացքում շրջայց կկատարենք Սանկտ Պետերբուրգի հանդիսավոր

ճարտարապետական անսամբլներով. Նևսկու պողոտա, Պալատական հրապարակ, Ծովակալության շենք, Պղնձե հեծյալ, 

Վասիլևյան կղզի, Կունստկամերա, Սուրբ Իսահակ տաճար, Մարսովո բևեռ, Միխայիլովսկու ամրոց, Спас- на-Крови, Ամառային այգի:

Էքսկուրսիա «․․․որտեղ կյանք է առնում Պետրոսի դարաշրջանը» խորագրով Պետրոպավլովյան ամրոցի տարածքում, որի կառուցումը համարվում է

քաղաքի թվարկության սկիզբը։ Քաղաքի ամենահին ճարտարապետական անսամբլը՝ բաստիոններն ու միջնապատնեշային ամրությունները,

Պետրոպավլովյան ամրոց, Դրամահատարան, Միակայմանավի տնակ։

Էքսկուրսիա Պետրոպավլովյան ամրոց- կայսերական բարոկկո ճարտարապետության հուշարձան, ռուս կայսրերի և կայսրուհիների

գերեզմանատուն։ Այց Պետրոպավլովյան ամրոցի Զանգակատուն, որը Ռուսաստանի անշեղ վերելքի խորհրդանիշն է և քաղաքի ամենաբարձր

ճարտարապետական կոթողը։

Էքսկուրսիայի ավարտը քաղաքի կենտրոնում։

Ազատ ժամանակ։

Օր 6
Եկատերինյան պալատ, Կազանի Աստվաամոր տաճար։

Նախաճաշ հյուրանոցում։ Հանդիպում խմբավարի հետ։

Քաղաքից դուրս ավտոբուսով էքսկուրսիա «Արքայական գյուղ - մուսաների քաղաքը» խորագրով, որը ռուս կայսերների և կայսրուհիների

հրաշակերտ աթոռանիստն էր, ինչպես նաև ռուս պոետների ոգեշնչման վայրը։

Այցելություն Եկատերինյան դղյակ՝ ռուս և եվրոպացի ճարտարապետների գլուխգործոցը։ Սենեկաշարքը պահպանել է 18-19-րդ դարերի ներքին

հարդարանքը՝ ապշեցնելով այցելուներին իր ճոխությամբ, հարստությամբ և նրբաճաշակությամբ, իսկ հանրահայտ դեղին Սաթե սենյակը հաճախ

դասում են աշխարհի հրաշալիքների շարքին։

Զբոսանք Եկատերինյան դղյակով։

Վերադարձ Սանկտ Պետերբուրգ։

Ոտքով զբոսանք Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնով, այցելություն Կազանի Աստվածամոր տաճար, որը Պետերբուրգի մայր տաճարն է։

Էքսկուրսիայի ավարտը քաղաքի կենտրոնում։

Ազատ ժամանակ։

Օր 7
«Ռոմանովների տան պատմության էջերը»

Նախաճաշ հյուրանոցում։ Հյուրանոցային սենյակների հանձնում։

Հանդիպում խմբավարի հետ։

Ավտոբուսային էքսկուրսիա «Ռոմանովների տան պատմության էջերը» խորագրով, որը կպատմի ռուս հզորագույն կայսրերի և կայսրուհիների

կառավարման տարիների մասին, հասարակական կյանքի վրա թողած նրանց ազդեցության, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի կառուցման

տարիների մասին։ Մենք կտեսնենք միապետերի, կայսրերի արձաններ, մեծ իշխանական պալատներ, գեղեցիկ հաստատություններ և տաճարներ,

որոնց անունները կապված են Ռուսաստանի ղեկավարների անունների հետ։

Էքսկուրսիա դեպի Ձմեռային պալատ, Պետական Էրմիտաժ, ռուս կայսերների աթոռանիստ, համաշխարհային արվեստի գանձարան։

Այց աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը, որի հավաքածուի մեջ հաշվվում է գրեթե 3 միլլիոն հուշարձան, որոնք ներկայացնում են տարբեր

ժամանակաշրջանների և ազգերի մշակույթը։

Էքսկուրսիայի ավարտը տեղի կունենա Մոսկովյան կամ Լադոժսկի կայարանում։ (մոտավորապես ժ․ 14։00)

Ազատ ժամանակ։