Armenian Russian English
Հայ

Անգլերեն լեզվի քոլեջ - Մալթա

Մալթայի Անգլերեն լեզվի դպրոցը հիմնադրվել է 1999 թվականին՝ նպատակ ունենալով ապահովել բարձրակարգ կրթություն և հարմարավետ կացություն անգլերեն սովորել ցանկացող արտասահմանցի ուսանողների համար։  Ավելի քան 20 տարի առաջ իր դռները բացելուց ի վեր քոլեջը հաստատել է իր դիրքերը որպես Մալթայի առաջատար ուսումնական հաստատություն, որը եզակի է իր տեսակի մեջ հաջողությամբ ուսուցումը, կացությունը և բոլոր հարմարությունները մեկ տանիքի տակ համատեղելու առումով։ Այս համադրությունը օգնում է ուսանողներին ավելի քիչ ժամանակ ծախսել ճանապարհի վրա, ինչպես նաև թույլ է տալիս նրանց ավելի շատ ժամանակ ունենալ սովորելու և ժամանցային հանգստի համար։ Կացության այլ տարեբրակները, ինչպիսիք են՝ Ուսանողական տունը, ուսանողական հոսթելը, առանձին վարձակալվող բնակարանները և համատեղությամբ հյուրընկալող ընտանիքի հետ ապրելու տարբերակները ևս հնարավոր են։ 

  • Դասընթացը սկսվում է ամեն երկուշաբթի։
  • Յուրաքանչյուր դասը տևում է 45 րոպե։
  • Անգլերենի միջին կամ ավելի բարձր անգլերենի մակարդակի ուսանողը կմիանա պրոֆեսիոնալ անգլերենի դասընթացների խմբին։ Այն ուսանողները, որոնք կցանկանան միանալ Քննությունների նախապատրաստական դասընթացների խմբին, պետք է ունենան անգլերենի բավարար նվազագույն մակարդակ, որը համապատասխանում է ուսանողի ընտրած քննության տեսակին։
  • Բոլոր վճարումները եվրոյով են։

Անգլերեն դպրոցն ունի հստակ տեսլական, այն է՝

«Ապահովել համապարփակ մոտեցում ուսուցմանը, ինչը հնարավորություն կտա ուսանողներին հաղորդակցվել, զարգանալ և աճել բազմազանությունների այս աշխարհում»։

14 Օր, 13 Գիշեր
1300 €
Հունիս - Օգոստոս
Ներառված է
  • Ընդհանուր անգլերենի կուրս – շաբաթական 20 դաս
  • Կացությունը - համատեղությամբ հյուրընկալող ընտանիքի հետ
  • Նախաճաշ, փաթեթավորված լանչ և ընթրիք
  • Շաբաթական միջոցառումներ և էքսկուրսիաներ (5 կեսօրյա, 7 երեկոյան և 2 լրիվ օրյա)
  • Ընդհանուր անգլերենի ստանդարտ կուրս (շաբաթական 20 ժամ) կամ Անգլերենի ինտենսիվ դասեր (շաբաթական 30 ժամ)
  • Կացարան ինքնասպասարկումով ըստ ամրագրման (եթե կիրառելի է)
  • Օքսֆորդյան պրակտիկա առցանց ուսուցում
  • Օդանավակայանից ժամանման և մեկնման խմբային տեղափոխում
  • Ըստ անգլերենի մակարդակի խմբավորման թեստ
  • Դասագիրք և կուրսի համապառասխան նյութեր, հնարավոր է՝ ուսանողները կարիք ունենան գնելու լրացուցիչ գրքեր, երբ անցում կատարեն ավելի բարձր մակարդակ կամ այլ կուրս տեղափոխվեն
  • Անվճար Wi-Fi
  • Բարի գալստյան փաթեթ
  • Ուսանողական քարտ
  • Կողմնորոշման հանդիպում
  • ՍԻՄ քարտ
  • Շաբաթական ուսուցումն (8 և ավել ամրագրումների համար)
  • Ակադեմիական խորհրդատվություն Կրթական ծրագրի տնօրենի հետ
  • Բացօթյա լողավազանի, սաունայի, ջակուզիի և ֆիտնես կենտրոնից օգտվելու հնարավորություն (սահմանափակ ժամերի)
  • Կուրսն ավարտելը հավաստող սերտիֆիկատ
  • Ուսանողական գրադարան
Ներառված չէ
  • Ավիաթռիչք Երևան - Մալթա - Երևան
  • Վիզա
  • Քննություններ, այլընտրանքային ժամանց կամ մշակութային միջոցառումներ (դրանք համար կարելի է վճարել տեղում, դպրոցին)
  • Բժշկական ապահովագրություն
  • Ամրագրումները, որոնք կձգվեն մեկ սեզոնից ավել, կգանձվեն համապատասխան շաբաթական վարձավճարի կտրվածքով, եթե այլ պայմանավորվածություն չկա։
Ծրագիր
Օր 1
Ընդհանուր անգլերենի կուրս (Ամեն ինչ ներառող փաթեթ)

                                     Հակիրճ տեղեկություն Ամենը ներառող (All inclusive) ծրագրի վերաբերյալ                                                                  

Ամսաթիվ

22 հունիս- 14 օգոստոս 2020

Արժեք

€595 յուրաք․ շաբաթվա համար (հավելյալ ամեն գիշերը  night €100 )

Տարիք

13 – 16 տարեկան

Կուրսի բովանդակությունը

շաբաթական 20 ժամյա դասեր (առավելագույնը 15 ուսանող)

Կացություն

Հըյուրընկալող ընտանիքի հետ համատեղությամբ

սենյակ

ընդհանուր

Սննդի տեսակը

Նախաճաշ, փաթեթավորված լանչ և ճաշ

Գործունեություն

5 կեսօրյա, 7 երեկոյան and 2 լրիվ օրյա գործունեություն ամեն շաբաթ
Այս ծրագիրը ներառում է:
  • Ստուգման և տեղավորման թեստ
  • Կուրս նյութեր (կրկնօրինակներ)
  • Կուրսի վերջում այն ավարտելու մասին սերտիֆիկատ
  • Օդանավակայանից տեղափոխում
  • Անհրաժեշտության դեպքում տրանսպորտ
  • Քարտեզ
  • SIM քարտ
  • Խմբային առաջնորդներ և համակարգողներ

                      

Օր 2
Ծրագիր 17-20 տարեկան պատանի ուսանողների համար «Liberty»

Հակիրճ տեղեկություն "Liberty" ծրագրի վերաբերյալ

Ամսաթվեր

22 հունիս - 14 օգոստոս 2020

Տարիք
 17 – 20 տարեկան
Արժեք

 €575 յուրաք․ շաբաթը – Հյուրընկալող ընտանիքի հետ համատեղությամբ կեցության և էքսկուրսիոն/ժամանցային փաթեթի համար

€700 յուրաք․ շաբաթը – Ուսանողական հանրակացարանում կացության և էքսկուրսիոն/ժամանցային ծրագրի փաթեթի համար 

Կուրսի բովանդակությունը

Շաբաթական 20 դաս (առավելագույնը 15 ուսանող դասասենյակում)

 

Կացություն

Հյուրընկալող ընտանիքի հետ համակեցությամբ կամ ուսանողական

հանրակացարանում

Սենյակ

Ընդհանուր սենյակ

Սննդի տեսակը

Նախաճաշ և ճաշ 

Գործունեություն

2 կես օրյա, 2 երեկոյան միջոցառման և 1 լրիվ օրյա գործունեության/ էքսկուրսիոն ծրագիր (1 շաբաթվա կտրվածքով)

Ներառում է՝
  • Ստուգող և ըստ խմբերի բաշխող թեստ
  • Դասագիրք (կրկնօրինակներ)
  • Կուրսն ավարտելու մասին սերտիֆիկատ
  • Դասընթացների նյութեր
  • Օդանավակայանից տեղախոխում
  • Տրանսպորտային միջոց ըստ անհրաժեշտության
  • քարտեզ
  • SIM քարտ