Armenian Russian English
Հայ

Կաթոլիկ աշխարհի Սուրբ Ծնունդը չքնաղ Վիեննայում

Անմոռանալի շրջագայություն դեպի Եվրոպայի շքեղության և երաժշտության մայրաքաղաք, դեպի Մոցարտի, Շտրաուսի, Բեթհովենի, Շուբերտի

ծննդավայր: 6 օր բարձր արվեստի մայրաքաղաք Վիեննայում, որտեղ հինավուրց ամրոցները զարմանալիորեն ներդաշնակվում են ժամանակակից

երկնաքերերի հետ:

6 Օր, 5 Գիշեր
650 $
Դեկտեմբեր - Դեկտեմբեր
Ներառված է
  • Դիմավորում օդանավակայանում:
  • Խմբային տեղափոխում օդանավակայան - հյուրանոց- օդանավակայան:
  • Տեղավորում 3/4* հյուրանոցում ըստ ծրագրի:
  • 6 օր/5 գիշեր կեցություն հյուրանոցում նախաճաշով: (շվեդական սեղան)
  • 3 էքսկուրսիա`
  • Ավտոբուսով ճանաչողական շրջայց Վիեննայով:
  • Այցելություն Շենբրունյան ամրոց, որը Հաբսբուրգ դինաստիայի ամառային աթոռանիստն է եղել: Այցը ուղեկցվում է լիցենզավորված ռուսախոս խմբավարով:
  • Էքսկուրսիա դեպի թեմատիկ նոր խանութ-թանգարան «Սվարովսկու աշխարհ»:
Ներառված չէ
  • Հավելյալ սնունդ, խմիչք, թեյավճար:
  • Թանգարանների մուտքի տոմս (որոնք հատուկ նշված չեն):
  • Ֆակուլտատիվ Էքսկուրսիաներ:
  • Լրիվ օրյա էքսկուրսիա Զալցբուրգով: Ճանաչողական զբոսանք, վերադարձ Վիեննա:
  • Լրացուցիչ ֆակուլտատիվ էքսկուրսիա դեպի «Վիեննական անտառ» (Հայիլիգենկրոյց մենաստան, ոտքով էքսկուրսիա դեպի Բադենի ջերմային առողջարան):
  • Լրացուցիչ տուր դեպի Շտիրիայի դքսության ամրոցներ և Գրաց (Կենդանաբանական այգու և Հերբերշտայն ամրոցի մուտքի տոմսերը ներառված են գնի մեջ):
  • Ճանաչողական զբոսանք Գրացի հետիոտնային տարածքով:
  • Լրացուցիչ շրջայց Բելվեդեր պալատային համալիր ու շրջակա պուրակներ:Կայսերական կառքերի թանգարան (մուտքի տոմսը ներառված չէ գնի մեջ):
Ծրագիր
Օր 1
Բացահայտում ենք Վիեննան:

Ժամանում Վիեննա: Դիմավորում APFEL REISEN պաստառով: Խմբային տեղափոխում հյուրանոց: 

Ազատ ժամանակ կունենաք ինքնուրույն զբոսանք կատարելու քաղաքի տեսարժան վայրերով և հիանալու բարոկկո ճարտարապետական ոճով

կառուցված միջնադարյան շինություններով, գեղեցիկ ու լուսավոր պուրակներով, մոդերն երկնաքերերով:

Օր 2
Շյոնբրունյան ամրոց - Հոֆբուրգ - Սրբ. Ստեֆանի տաճարը - ժանտախտի սյունը

8:00- Նախաճաշ հյուրանոցում: Ավտոբուսով ճանաչողական էքսկուրսիա Վիեննայով:

Էքսկուրսիա դեպի Համբսբուրգյան դինաստիայի Շյոնբրունյան ամրոց (մուտքի տոմսը ներառված է գնի մեջ): Նույն տեղում ̀ Շյոնբրունյան պալատի

համալիրի տարածքում,  աջ կողմի վրա տեղակայված է Կայսերական կառքերի թանգարանը: Սա այն վայրն է, որն անխոս արժե այցելել. ուրիշ

որտե՞ղ ձեզ հնարավորություն կընձեռնվի տեսնելու Բենթլիի, Պորշի, Ռոլս-Ռոյսի Հաբսբուրգյան ժամանակաշրջանի մոդելները: Այստեղ նաև

կտեսնեք կայսրական ընտանիքի ձմեռային կառքն ու որսորդների համար նախատեսված հատուկ էկիպաժը, մանկական կառքը, տոնակականը,

որն օգտագործվում էր միայն հատուկ իրադարձությունների ժամանակ և այլն: Թանգարանն իր ուշադրությամբ զանց չի առել Ավստրիայի

ամենահայտնի արքայադուստր Սիսիին, նույն ինքը Ելիզավետա Բավարիացուն: Առաջին հարկում ներկայացված է կայսերական շքեղ մի կառք

անձամբ Ռուբենսի ձեռամբ նկարազարդված, որը լծված է ութ նժույգների (մուլյաժ): Սա այն կառքն է, որով արքայադուտրը ընթանում էր իր

հարսանիքի օրը կայսր Ֆրանց Յոզեֆի ուղեկցությամբ:

Դուք կտեսնեք քաղաքի ևˊ պատմական, ևˊ ժամանակակից թաղամասերը, կանցնեք Ռինգշտրասսի փառահեղ կառույցների մոտով, կհասնեք

Հոֆբուրգ, (որը կայսեր ձմեռային աթոռանիստն էր), պառլամենտի շենք, Բուրգ թատրոն, Համալսարան, կծանոթանաք ավստրիացի հայտնի

նկարիչ Հունդերտվասսերի արվեստին: 

Մեր խմբավարը պատմական էքսկուրս կկատարի Շյոնբրունյան ամրոցի մասին. ամրոցը, որը կայսերական ընտանիքի ամառային աթոռանիստն է

եղել, դասվում է եվրոպական բարոկկո ճարտարապետության ամենագեղեցիկ կոթողների շարքին: Տարածքը գտնվում էր Հաբսբուրգ դինաստիայի

իշխանության տակ 1569 թվականից, իսկ 1642 ին Ֆերդինանտ II-րդ կայսեր կինը հրամայում է այստեղ կառուցել ամառային նստավայրը և

առաջին անգամ կառույցին տալիս է «Շյոնբրուն» անվանումը: Բուն պալատն ու հարակից այգին, որոնց շինարարությունը սկսվել է 1696 թվին`

թուրքերի պաշարումից հետո, ամբողջովին վերակառուցվել է Մարիա Թերեզայի թագավորության օրոք` 1743 թվականին: Տարվա մեծ մասը

Հաբսբուրգներն անցկացնում էին անթիվ անհամար հանգստավայրերում, որոնք կայսերական ընտանիքն օգտագործում էր հանդիսավոր

ընդունելությունների ճոխ սրահների հետ միասին:

11:30 - Այցելություն թեմատիկ խանութ-թանգարան «Սվարովսկու աշխարհ»:

12:30 - Ոտքով լրացուցիչ էքսկուրսիա «Գուրման-տուր վիեննական խոհանոցով» խորագրով (2 ժամ):

Զբոսանք արտոնագրված խմբավարի ուղեկցությամբ: Վիեննական երշիկեղենի մեծ ընտրանի (հացով, կետչուպով կամ մայոնեզով), 10-ից ավել

տեսակներից ընտրության լայն հնարավորություն: Սուրճ կամ տաք շոկոլադ խնձորի շտրուդելով կամ Զահեր տորթով: «Մոցարտ» շոկոլադե

սալիկների և շաքարապատ մանուշակների դեգուստացիա: Կփորձեք նաև ավստրիական 3 տեսակի ` սպիտակ անապակ, կարմիր և դեսերտային

գինիներ: Տեղական մթերքների դեգուստացիա Նաշմարկտ շուկայում (Գինը` 50 € մեծերի և 40 € երեխաների համար): 

15:00 - Ոտքով լրացուցիչ զբոսանք (Գինը`20 € մեծերի համար, երեխաների մասնակցությունն անվճար է):

Վիեննայի պատմական կենտրոնից կսկսվի զբոսանք քաղաքի հինավուրց փողոցներով` Քերթներսթրասս և Գրաբենը վիեննական հայտնի

առևտրային փողոցներ են:

Դուք կտեսենք Վիեննայի ամենաէլելեգանտ և ժամանակակից փողոցները, Սրբ. Ստեֆանի հրաշագեղ տաճարը, ժանտախտի Սյունը, հռոմեական

ժամանակաշրջանի ավերակները, Հոֆբուրգի ամրոցը, որը Հաբսբուրգ դինաստիայի ձմեռային նստավայրն էր:

https://www.schoenbrunn.at/

https://www.schoenbrunn.at/en/about-schoenbrunn/gardens/tour-through-the-park/carriage-museum/

Օր 3
Վիեննական անտառ (արգելոց) - պատմական համերգասրահ Կուրսալոն

Նախաճաշ:

8:30 - Լրացուցիչ էքսկուրսիա դեպի «Վիեննական անտառ», 4 ժամ (գինը ̀ 60 € մեծերի և 50 € երեխաների համար):

Վիեննական անտառն իրենից կանաչ հսկայական տարածք է ներկայացնում, որը քաղաքից 25 կմ հեռավորության վրա է:

Տեղացիները միշտ իրենց երախտագիտությունն են հայտնում տեղական իշխանություններին, որ բնական արգելոցը հնարավոր է եղել պահպանել

իր առաջնային տեսքով: Վերջիններս հավաստում են, որ լիարժեք հանգստանալու համար չկա առավել հարմար վայր: Վիեննական անտառը

զբաղեցնում է 45 կմ երկարությամբ և 30 կմ լայնությամբ տարածք, այն Վիեննայի ամենասիրելի ուղղություններից մեկն է:

18:00 - Լրացուցիչ այց հանրահայտ համերգասրահ Կուրսալոն: Հնարավորություն կունենաք վայելելու դասական երաժշտությամբ համերգ, որը

կներկայացնի Շտրաուսի և Մոցարտի հայտնի ստեղծագործությունները: (Տոմսերը A կատեգորիայի են: Գինը ̀110 €, որը ներառում է 3 տեսակի

տաք ուտեստով ընթրիք, առանց խմիչքի):

20:15 - Համերգ առանց ընթրիքի: (Տոմսերը A կատեգորիայի են, գինը ̀70 €):

https://www.lower-austria.info/vienna-woods

http://www.kursalonwien.at/en.

Օր 4
Շտիրիայի դքսության պալատներ և Գրաց

Նախաճաշ:

7:30 - Լրացուցիչ էքսկուրսիա  ̀ «Շտիրիայի և Գրացի պալատների ճանապարհը» (գինը  ̀ 124 € մեծերի, և 100 € երեխաների համար):

Ցանկացողները կարող են ճանաչողական զբոսանք կատարել ̀ ինքնուրույն բացահայտելով Բելվեդեր պալատն ու հարակից պուրակը:

Այն ընդհանուր պալատ-կոմպլեքս  է, որը կառուցվել է XVIII-րդ դարի առաջին կեսին: Պալատը արքայազն Եվգենիյ Սավոյսկիի ամառային

ռեզիդենիցան է եղել, վերջինս պատմության մեջ հիշատակվում է որպես Ավստրիայի խոշորագույն զորավար, որը ետ է մղել թուրք զորքերին`

  ազատելով երկիրը պաշարումից:

Պալատը ոչ միայն ուղղակի միջնադարի հերթական պատմական կոթող է, այլ իրենից ներկայացնում է բարոկկո ոճի ճարտարապետական

գլուխգործոց ու եզակի նմուշ: Եթե հարց է առաջանում, թե որոնք են Ավստրիայի գլխավոր տեսարժան վայրերը, ապա, անխոս, Բելվեդերը այդ

շարքում առաջիններից է: Հենց այստեղ է, որ 1955 թվականին ստորագրվել և հռչակվել է Ավտրիայի անկախությունը: Ներկայումս այստեղ

տեղակայված է ազգային պատկերասրահը:

Բելվեդերի պատկերասրահ պետք է այցելել նաև, որպեսզի տեսնեք Գուստավ Կլիմտի լեգենդար «Համբույրը» կտավը և բացահայտեք ձեզ համար

այնպիսի տաղանդավոր նկարիչների, ինչպիսիք են Շիլեն և Կոկոշկուն (Պալատի ստորին հատված տոմսն արժե 14,00 €, 65-ից բարձր տարիքի

անձանց ` 11 €, մինչ 19 տարեկան`անվճար):

Դուք հնարավորությունբ կունենաք նաև վայելելու բարոկկո ոճի պուրակն ու հարակից շքեղ տարածքը:

https://www.belvedere.at/en

Օր 5
Զալցբուրգ - Զալցկամերգուտի լիճ

Նախաճաշ:

7:30 - Լրացուցիչ էքսկուրսիա Զալցբուրգով և Զալցկամերգուտի լճային տարածքով, (գինը ̀ 124 € մեծերի, և 100 € երեխաների համար):

Որպես կամընտրական առաջարկ  ̀ դուք ձեր ազատ ժամանակը կարող եք արդյունավետ օգտագործել  ̀ ինքնուրույն այցելելով Վիեննայի

ամենահայտնի թանգարաններից մեկը ̀ «Ալբերտինա», որը քաղաքի պատմական կենտրոնում է գտնվում: Թանգարանը համարվում է տպագիր

գրաֆիկական նկարների աշխարհի ամենամեծ հավաքածուի հանգրվան: Ֆոնդում հաշվվում է մոտավորապես 900 հզր գրաֆիկական ոճի

ստեղծագործություն և 50 հզր նկար և ակվարել: Եվ այսպես, հաճախելով այս եզակի թանգարանը , դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ

Լեոնարդո-Դա-Վինչիի, Ռաֆայել Սանտիի, Միքելանջելոյի, Պիտեր Ռուբենսի, Ռեմբրանտի, Ալբրեխտ Դյուրերի և շատ այլ տաղանդավոր

հեղինակների աշխատանքներին (մուտքի տոմսը ներառված չէ գնի մեջ, սովորական տոմսը  ̀17,90 €, 19-ից

ցածր անձանց մուտքն անվճար է):

https://www.albertina.at/lang/ru/.

Օր 6
Հրաժեշտ Վիեննային:

Նախաճաշ:

Խմբային տեղափոխում օդանավակայան: