Armenian Russian English
Հայ

Նավարկեք պատմական քաղաքների տեսարժան ափերով։ Կրուիզ ՝ Իտալիա - Իսպանիա- Ֆրանսիա

Երթուղի - Բարսելոնա - Մարսել - Սավոնա - Նեապոլ - Սիցիլիա - Վալենսիա - Բարսելոնա։  

Բարսելոնան Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է Մադրիդից հետո՝ 3․200․000 բնակչությամբ։ Այն նորարարական բազմազանությամբ քաղաք է, որը հարուստ է մշակութային ժառանգությամբ և տպավորիչ ճարտարապետությամբ։ Քաղաքի հիմնական ճարտարապետները՝ Անտոնիո Գաուդին և Լյուի Դոմինիկ Մոնտաներն են, որոնք Բարսելոնան դարձրել են աշխարհահռչակ իրենց մոդերնիստական մոտեցումների շնորհիվ։ Գաուդիի գլուխգործոցներն են համարվում՝ Սագրադա Ֆամիլիան, Գուելի այգին, Լա Պեդրերան և Կասա Բաթլոն։

 

Մարսելը Ֆրանսիայի ամենամեծ ու ամենածանրաբեռնված նավահանգիստն է։ Այն հյուրընկալում է մոտավորապես 1,5 միլլիոն ուղևորի ամեն տարի։ Որպես մուտքի ու ելքի դարպաս դեպի նահանգը և Ֆրանսիայի հարավ, Մարսելը մեծ պահանջարկ վայելող նավահանգիստ է եվրոպական կրուիզների երթուղում և առաջարկում է նավով տեղափոխումներ դեպի Կորսիկա, Սարդինիա, Ալժիր և Թունիս։ Մի շարք տեսարժան վայրեր կան այստեղ այցելելու, կարևոր վայրերից են՝ Old Port (Հին նավահանգիստը), պատմական Իֆ ամրոցը, Սուրբ Վիկտորի բազիլիկը, la Major Vieille Charité Մայր Տաճարը, Le Panier (Հին քաղաքը) և Լա Գարդեի Աստվածամոր բազիլիկը։ Փոքր խմբերով և անհատական տուրոր հաճախ իրականացվում են ազատ ռազմավարությամբ էքսկուրսիաներ՝, որոնք նաև երաշխավորում են, որ ճիշտ ժամանակին կհասցնեք վերադառնալ նավը։ Դեպի Մարսել եկող կրուիզի տերմինալները մեծ տարածք են ընդգրկում, այնպես որ հավաստիացեք, որ հիշում եք, թե որ տերմինալով է ձեր նավը ժամանել ու մեկնելու։ 

 

Ժամանակին Սավոնան Իտալիայի երկաթի, նավաշինության, երկաթուղային արհեստանոցների, ինժիներիայի և պնղձագործության ամենախոշոր կենտրոնն է եղել։ Սավոնան համանուն նահանգի մայրաքաղաքն է, որը գտնվում է Լիգուրիա մարզում։ Այն մեծ նավահանգիստ ունի, որը սպասարկում է ոչ միայն առևտրային երթուղին, այլ նաև ընդունում է կրուիզներ իրականացնող նավերը և տրամադրում ծովախորշ զբոսանավերի համար։ Նավահանգիստ հասնելուն պես Սավոնան հառնում է որպես մեծ ու ափով մեկ սփռված ժամանակակից մի քաղաք, բայց միջնադարյան կենտրոնը վայելուչ է և էլեգանտ, որի փողոցներով զբոսնելն իսկական հաճույք է։ Այստեղ կան մի շարք հրաշալի բարեր, ռեստորաններ և այլ զվարճանքի կենտրոններ ցրվելու համար և չնայած քաղաքը խաղաղ ու հանգիստ է ցերեկը, այն կենդանանում է գիշերը։ Սավոնայի ամենահրաշալի տեսարժան վայրերից են Սավոնայի Սիսիտինյան մատուռը, Միջնադարյան Ամրոցը և 19-րդ դարի բանտը, Գիբելլին աշտարակները և «Art Nouveau»՝ Նոր արվեստի ճարտարապետությունը:

 

Արվեստի քաղաք Նեապոլը, ծովի վրա ամֆիթատրոնի տեսք է ընդունում ափամերձ Վեզուվի լեռներով և Կապրիի ու հարակից կղզիներով հանդերձ որպես տեղանքի նշանավոր վայրեր։  Քաղաքի պատմությունը քաջ ծանոթ է գրեթե բոլորին։ Տեղանքը սկզբից գաղութացված է եղել ՄԹԱ 900 թվականին,երբ «Անատոլիական և աքքայական առևտրականներն ու ճանապարհորդները ժամանում են ծոց Բարձր Տիրենեի հանքաքարի առևտրի կենտրոն հասնելու իրենց ճանապարհին, նրանք հիմնում են Պարթենոփեն»։ Հետագայում, պատերազմից հետո Պարթենոփեն լքվեց և ստացավ «Պալեպոլիս անվանումը», որը նշանակում էր Հին քաղաք։ ՄԹ 475 թվականին Կումայի բնակիչները  քաղաքից դեպի արևելք հիմնեցին Նեապոլը, որը նշանակում է նոր քաղաք։ Վերջին մի քանի տարիներին Նեապոլը դարձավ ամենասիրելի ուղղություններից մեկն այն իտալացիների և զբոսաշրջիկների համար, որոնք սիրում են իրենց արձակուրդներն անցկացնել արտիստիկ հետաքրքրության քաղաքներում։ Առավել գրավիչ տեսարժան վայրերից են ՝ Լունգոմարա և Օվո տաճարը, Սանսվերո Կապելլան, Ազգային հնագիտական թանգարանը, Բորբոնիկա թանգարանը(Բորբոն թունել), Կապոդիմոնտեի թագավորական պալատը և թանգարան, Սան Գեննարոյի գետնադամբանը, Սան Գրեգորիո Արմենո փողոցի Բարգավաճ խանութները և այլն:

 

Սիցիլիան կամ, ինչպես ասում են՝ Իտալիայի «կոշիկի հատվածը» հունահռոմեական ժառանգություն ունի։ Այն թվում է, թե հավերժորեն արևաշող է, իսկ ծովը տաք է անգամ նոյեմբերին։ Ձգվելով մոտ 1000 կմ ՝ Սիցիլիայի ծովափը ծայրահեղորեն բազմազան է՝ իրենից ներկայացնելով ավազոտ լողափերի, խճաքարից ծովածոցերի և բնական արգելոցների խառնուրդ, որը ողողվում է երեք տարբեր ծովերի ջրերով։  Հատկանշական է, որ որտեղ էլ որ հանգրվանած լինեք Սիցիլիայում, հեռու չեք լինի ծովափից, նույնիսկ եթե Նեբրոդի կամ Մադոնիի լեռների մոտ եք կամ կենտրոնական քաղաքներից մեկում, ինչպիսին, օրինակ, Էննան է։ Կղզու ամենահիասքանչ ափամերձ առանձնահատկություններից են ժայռերի բնական կազմավորումները Սկալա դե Տուրչիում, Ռեալմոնտեի մերձակայքում, Թինդարիի ավազե հայտնի լեզուն և այլն։ Սիցիլիան ծայրահեղությունների և կոնտրաստների կղզի է, իտալական ամեն ինչի խտացումը։ Իր հրաշալի կլիմայական պայմանների շնորհիվ, Սիցիլիա կարելի է այցելել կլոր տարին և յուրաքանչյուր եղանակի այն կունենա իր յուրահատուկ շարմը։

 

Վալենսիան գրեթե 1,5 միլլիոն բնակչություն ունի։ Քաղաքում բնիկները հյուրընկալում են հարյուր հազարավոր այլազգիների, որոնց գրավում է քաղաքն իր արդյունաբերական վերելքով և աշխատաշուկայում առկա լայն հնարավորություններով։ Վալենսիայի գոթական տաճարը թվագրվում է 13-14-րդ դդ․, կառուցված է Վերածննդի, Բարոկկոյի և նեոկլասսիցիզմի ոճերում։  Անհրաժեշտորեն այցելելու արժանի վայրերից են Տորրե դե Սերանո, Լոնխա դե լա Սեդան, Վալենսիայի տաճարը, Միգելետը, Թագուհու հրապարակը (Plaza de la Reina), Կենտրոնական Շուկան (Central Market), Կոլոն Շուկան (Colon Market) և այլն։

 

Նշված գինը մեկ անձի համար է երկտեղանոց նավախցում։

8 Օր, 7 Գիշեր
650 $
Հոկտեմբեր - Նոյեմբեր
Ներառված է
  • Կացարան ընտրված կարգի նավախցում։
  • Սնունդ նավի վրա։
  • Ժամանցային ծրագիր նավի վրա։
  • Մանկական ծրագրեր և մանկական ակումբ։
  • Երաժշտական ներկայացումներ - շոու, կենդանի երաժշտություն, դիսկոտեկ, թատրոն։
  • Լողավազան, մարզադահլիճ, սաունա, ջակուզի։
  • Նավահանգիստներում մուծումներ։
  • Վիզայի աջակցում։
Ներառված չէ
  • Ավիաթռիչք։
  • Վիզա։
Ծրագիր