Armenian Russian English
Հայ

Իսպանական բալլադ

Իսպանական կիթառի ելևէջները կարող են ցանկացածին ստիպել բացել սիրտն ու ֆլամենկո պարել ։

Կիթառի երաժշտության նման, ճամփորոդությունը դեպի Իսպանիա կարող է տարատեսակ հնչել։

Այս երթուղին ասես իսպանական երաժշտության նոր ակկորդ լինի։

 

 

Տուրն իրականացվում է կլոր տարի, թռիչքները՝ հինգշաբթի օրերին։

10 Օր, 9 Գիշեր
950 $
Հունվար - Դեկտեմբեր
Ներառված է
  • 3* հյուրանոցում կացություն
  • Նախաճաշ
  • Ընթրիք Jurys Inn Bradford հյուրանոցում
  • Էքսկուրսիա ըստ ծրագրի
  • Տրանսպորտային ծառայություններ ըստ ծրագրի
Ներառված չէ
  • Վիզա
  • Ավիաթռիչք
  • Թանգարանների և դղյակների մուտքի տոմսեր
  • Լրացուցիչ տուրեր ու էքսկուրսիաներ
  • Լրացուցիչ սնունդ, անձնական ծախսեր սրճարաններում և ռեստորաններում
Ծրագիր
Օր 1
Բարսելոնա

Ժամանում Բարսելոնա։

Տեղափոխում հյուրանոց։ Ազատ օր։

Ցանկացողները կարող են այցելել քաղաքի բազմաթիվ թանգարաններից որևէ մեկը (Բաթլոյի տուն, Կասա Միլա, Կատալոնյան Արվեստի Ազգային

թանգարան, Սան Պաու հոսպիտալ, և այլն), ինչպես նաև այցելել ֆլամենկոյի շոուի։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 2
Սալվադոր Դալիի թանգարան, Ժիրոնա

Նախաճաշ հյուրանոցում։

Ժամը առավոտյան 9-ից էքսկուրսիա Սալվադոր Դալիի թանգարան և ժիրոնի միջնադարյան քաղաք։

(մասնակցության անդամավճարը կհավաքվի Hard Rock սրճարանում, Կատալունիա)

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 3
Բարսելոնա

Նախաճաշ հյուրանոցում։ Ազատ ժամանակ։

Հավելավճարի դեպքում կարող եք լրացուցիչ էքսկուրսիա պատվիրել դեպի Մոնտսերրատ և Կրիպտո Գյուլ կամ դեպի Սագրադա Ֆամիլիա։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 4
Բարսելոնա - Սարագոսա - Մադրիդ

Նախաճաշ հյուրանոցում։

Էքսկուրսիա Բարսելոնայի տարածքով, այցելություն հիմնական տեսարժան վայրեր։

Ժամը 13-ին տեղափոխում Մադրիդ, որի ընթացքում կանգառ կկատարենք ու կարճ էքսկուրսիայով կայցելենք Սարագոսա։

Ուշ գիշերակաց։

Օր 5
Մադրիդ

Նախաճաշ հյուրանոցում։

Ճանաչողական էքսկուրսիա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդով։

Կայցելեք Կոլոմբոսի ու Իսպանիայի հրապարակներ, Ռեկոլլետաս և Կաստելյանո բուլվար, Պասեո դել Պրադո, Լաս Վենտանաս մոնումենտալ

հրապարակ, Դեբո տաճար, Սան Ֆրանցիսկո Գրանդե, Աթոչ երկաթուղային կայարան։

Ազատ ժամանակ, որի ընթացքում կարող եք այցելել Պրադոյի թանգարան առանց զբոսավարի ուղեկցության։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 6
Մադրիդ - Տոլեդո - Կորդոբա

Նախաճաշ հյուրանոցում։

Էքսկուրսիա Տոլեդոյում ( ճանաչված է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն)։

Կայցելենք Տոլեդոյի հանրահայտ տաճար, եկեղեցիները, մենաստաններն ու հրեական հին թաղամասը։

Տեղափոխում Անդալուսիա Կաստիլյա լա Մանչայի տափաստանների միջով։ Այցելություն Կորդոբա, որը նախկին արաբական խալիֆայության

մայրաքաղաքն է եղել, այստեղ կտեսնեք հայտնի Մզկիթ տաճարը, Ալկասարը, հրեական հին թաղամասը, հուշարձաններն ու քաղաքի հին

փողոցները։ Ընթրիք և գիշերակաց Սևիլյայում կամ Կորդոբայում։

Օր 7
Սևիլյա

Նախաճաշ հյուրանոցում։

Էքսկուրսիա Սևիլյայում, որը Անդալուսիայի մայրաքաղաքն է և որտեղ գտնվում է մեծությամբ երրորդ տաճարն աշխարհում։ 

Այստեղ է գտնվում նաև Քրիստոփոր Կոլոմբոսի գերեզմանը, Սանտա Կրուսի թաղամասը, Կորրիդայի շինությունները, Իսպանիայի ու Ամերիկայի

հրապարակները, 19290 և 1992 թվականների ցուցասրահները։

Ազատ ժամանակ։

Ցանկացողները կարող են հավելյան էքսկուրսիա պատվիրել դեպի Խերես (հավելավճարով), ներկա գտնվել ֆլամենկոյի ներկայացման (35 €)

կամ զբոսնել Գվադալկիվիր գետի երկայնքով։

Ընթրիք հյուրանոցում և գիշերակաց։

Օր 8
Գրանադա

Նախաճաշ հյուրանոցում։

Տեղափոխում Գրանադա, էքսկուրսիա Ալհամբրա և Գեներալիֆեի այգիներ այցելությամբ։

Այն Եվրոպայի ամենահին արաբական դղյակների կոմպլեքս է։

Միջանցիկ տեղափոխում Իսպանիայով։

Ընթրիք և գիշերակաց Մուրսիի նահանգում։

Օր 9
Վալենսիա

Նախաճաշ հյուրանոցում։

Էքսկուրսիոն տուր Վալենսիայում։

Ոտքով զբոսանք քաղաքի պատմական կենտրոնով՝ տաճար, որտեղ պահվում է Սուրբ գավաթի կրկնօրինակը, միջնադարյան Բորսան,

Կենտրոնական շուկան, Արենան, Կենտրոնական կայարանը։

Ընթրիք և գիշերակաց Բարսելոնայի արվարձաններում կամ ծովափին գտնով հյուրանոցում։

Օր 10
Տուրի ավարտը։

Օդանավակայան։

Նախաճաշ։ Խմբային տեղափոխում օդանավակայան։