Armenian Russian English
Հայ

Սկանդինավիայի մայրաքաղաքները - Ստոկհոլմ - Կոպենհագեն - Օսլո

Ստոկհոլմը եզակի գեղեցկության քաղաք է - սա կհաստատի ցանկացած ոք, ով երբևէ եղել է այս սքանչելի քաղաքում։ Շատերի համար իսկական բացահայտում է այն, թե ինչպես է Ստոկհոլմի տարբեր թաղամասերին հաջողվել պահպանել իրենց յուրահատուկ բնավորությունն ու հմայքը։ Շենքերի բարձրությունների ակնառու վերուվարները և այն վայրերը, որոնցից հրաշալի տեսարան է բացվում Söder թաղամասի վրա, արմատապես տարբերվում է Հին Քաղաքի միջնադարյան նեղ փողոցներից և Djurgarde-ի հին պարկերից։ Կենտրոնական ամենահին թաղամասը՝ Գամլա Ստանը, տեղակայված է մի փոքրիկ կզղու վրա։ Այստեղ դուք կարող եք հանդիպել այն վայրերը, որտեղից սկսվել է Ստոկհոլմի կառուցումը միջնադարյան Շվեդիայում։ Այստեղ տեղակայված են բավականին մեծ թվով հայտնի շինություններ, ինչպիսիք են գերմանական նեկղեցին, տարատեսակ առանձնատներ ու պալատներ՝ Ավագների պալատ, Բունդե առանձնատունը, Թեսսինով պալատն ու Օքսենշերն դղյակը։ Քաղաքի ամենահին կառույցը համարվում է Ռիդարհոլմյան եկեղեցին, որը թվագրվում է XIII-րդ դար։ Այս շրջանի գլխավոր պարծանքն է Թագավորական պալատը։ Մոտակայքում գտնվում է Զինանոցի պալատը և Գանձարանը։ Նաև այստեղ է գտնվում Նոբելյան թանգարանն ու Ասպետի տունը:

 

Կոպենհագենը Դանիայի մայրաքաղաքն է, ինչպես նաև երկրի խոշորագույն քաղաքը։ Այն տեղակայված է երեք հիմնական կղզիների վրա, որոնք են Զելանդիան, Ամագերն ու Սլոթսհոլմենը։ Վերջինս հանդիսանում է քաղաքի պատմական կենտրոնը, որտեղ հիմնվել են առաջին բնակավայրերը։ Կոպենհագեն բառը (Køpmannæhafn) հին դանիերենից թարգամանաբար նշանակում է «Նավահանգիստ վաճառականների համար»։ Քաղաքը բաժանված է երկու մասի՝ պատմական մասն ու արվարձանները։ Քաղաքի պատմական մասում բնակվում է շուրջ 615․993 մարդ, իսկ արվարձանների հետ միասին բնակչության թիվը հասնում է 1․3 միլլիոնի։ Կոպենհագենը, ինչպես նաև Դանիայի միապետությունը Եվրոպայի ամենավաղ բնակեցված տարածքներից մեկն է։ Դանիայի թագուհին Մարգարետ II-ը բնակվում է Կոպենհագենի ամենակենտրոնում։ Քաղաքը բավականին գեղատեսիլ է, այստեղ անմիջական ու միջազգային միջավայր է տիրում, ինչը թույլ է տալիս այցելուներին զգալ ինչպես սեփական տանը։ Մի կողմից Կոպենհագենը հանգիստ քաղաք է հրաշալի բնապատկերներով, մյուս կողմից՝ այն աշխույժ մեգապոլիս է և բազմաթիվ խոշոր ֆինասական կազմակերպությունների կենտրոնը։

 

Օսլոն Նորվեգիայի մայրաքաղաքն է, որը տեղակայված է Բալթիկ ծովի հասարակածային գոտուց հարավ- արևելք ընկած հատվածում՝ Օսլո- Ֆյորդի ծովախորշի ափին։ Այն Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր մայրաքաղաքներից է՝ հետաքրքիր (հիմնականում ժամանակակից) ճարտարապետական կոթողների, թանգարանների, ռեստորանների ու խանութների առատությամբ։ Հանդիսանալով մեծությամբ երրորդ սկանդինավյան քաղաքը՝ Օսլոն զարմանալիորեն կոմպակտ ու հանգիստ է, որտեղ ժամանակակից լանդշաֆտը հարևանություն է անում զարմանահրաշ ֆյորդների բնական գեղեցկության և անտառածածկ բլուրների հետ։ Քաղաքն իր անվանումը ստացել է Լո գետից, որը թարգմանաբար նշանակում է «Լոյի գետաբերան»։ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոն դարձավ 1299 թվականին և հենց նույն թվականին այստեղ կառուցվեց Աքերսուս ամրոցը։

 

Թռիչքներն իրականանում են կիրակիր, երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, 7 ցերեկ/6 գիշեր տևողությամբ, կանոնավոր թռիչքներով:

Ստոկհոլմ (2 գիշեր)- Կոպենհագեն (2 գիշեր), նավի վրա (1 գիշեր), Օսլո (1 գիշեր):

7 Օր, 6 Գիշեր
1620 $
Հունվար - Դեկտեմբեր
Ներառված է
  • Ավիաթռիչք Մոսկվա - Ստոկհոլմ/ Օսլո - Մոսկվա
  • 6 օր/5 գիշեր նախաճաշով կեցություն 3*/4* հյուրանոցում ըստ ծրագրի
  • 1 գիշերակաց նախաճաշով DFDS Կոպենհագեն- Օսլո նավի ներքին նավախցում
  • Ոտքով ճանաչողական էքսկուրսիա Ստոկհոլմում, ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ (2 ժամ)
  • Ոտքով ճանաչողական էքսկուրսիա Կոպենհագենում, ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ, (2 ժամ)
  • Ոտքով ճանաչողական էքսկուրսիա Օսլոյում, ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ (2 ժամ)
  • Ստոկհոլմ - Կոպենհագեն գնացքի տոմս (2 կարգի)
  • Տեղափոխում օդանավակայան- հյուրանոց Ստոկհոլմում
  • Տեղափոխում հյուրանոց - օդանավակայան Օսլոյում
  • Բժշկական ապահովագրություն 
Ներառված չէ
  • Ավիաթռիչք Երևան- Մոսկվա - Երևան
  • Մեքենայով ուղևորություն դեպի արքայական պալատ Դրոտտնինգհոլմ՝ 3 ժամ (խմբի նվազագույն քանակը՝ 3 հոգի)
  • Ուղևորություն դեպի Ուփսալա և Սիգտունա մեքենայով՝ 4 ժամ (խմբի նվազագույն քանակը՝ 3 հոգի)
  • 4 ժամյա ուղևորություն դեպի Դյուրգարդեն թանգարանային կղզի (խմբի նվազագույն քանակը՝ 3 հոգի)
  • Գաստրոնոմիական 3 ժամյա տուր Ստոկհոլմով (խմբի նվազագույն քանակը՝ 3 հոգի)
  • Տեղափոխում Ստոկհոլմի երկաթգծային կայարան (40 եվրո)
  • Տեղափոխում Կոպենհագենի երկաթգծային կայարանից հյուրանոց (50 եվրո) 
  • Էքսկուրսիա Հյուսիսային Զելանդիայի դղյակներ (խմբի նվազագույն քանակը՝ 3 հոգի)
  • Էքսկուրսիա Ռոսքիլդեում (խմբի նվազագույն քանակը՝ 3 հոգի)
  • Վիզա
Ծրագիր
Օր 1
Ստոկհոլմի օդանավակայան - Ստոկհոլմ

Ժամանում Ստոկհոլմի օդանավակայան։ Տեղափոխում Ստոկհոլմի հյուրանոց։ Տեղավորում հյուրանոցում։ Հանգիստ։

Գիշերակաց Ստոկհոլմի հյուրանոցում։

Օր 2
Ստոկհոլմ - Դրոտտնինգհոլմ - Ուփսալա և Սիգթունա - Յունիբակեն և գաստրոտուր, Վասա նավով ուղևորություն

Նախաճաշ հյուրանոցում։ Ոտքով 2 ժամյա ճանաչողական էքսկուրսիա Ստոկհոլմով և լրացուցիչ ուղևորություն դեպի Դրոտտնինգհոլմ թագավորական պալատ

(3 ժամ), ուղևորություն դեպի Ուփսալա և Սիգթունա (5 ժամ), ուղևորություն դեպի Դյուրգարդեն՝ Յունիբակենի թանգարան այցելությամբ, 4 ժամյա տուր դեպի Վասա նավը և 3 ժամյա գաստրոտուր Ստոկհոլմով։

Ստոկհոլմի տեսարժան վայրերով ոտքով շրջայց (2 ժամ)

Էքսկուրսիայի ընթացքում դուք կայցելեք քաղաքի հին կենտրոնը, որը տեղակայված է քաղաքի կղզիներից մեկում, կիմանաք քաղաքի հիմնադրման պատմությունը, կզբոսնեք միջնադարյան քաղաքի գողտրիկ փողոցներով, կանցնեք նեղ նրբանցքներով, որտեղ երկու մարդ կողք կողքի դժվարությամբ են տեղավորվում։ Տուրի պարտադիր այցելության վայրերից է թագավորական պալատը, որն աշխարհում ամենամեծն է։ Դուք կիմանաք, թե նախկինում ինչ է եղել պալատի տարածքում, ինչպես նաև կտեսնեք Շվեդիայի ամենափոքր արձանը՝ փոքրիկ տղան։ Նաև կտեսնեք Պառլամենտի շենքը ու բազմաթիվ ծովափնյա դիտահարթակներ։

Այցելություն թագավորական պալատ՝ Դրոտտնինգհոլմ (3 ժամ)։

Զբոսավարը ձեզ կդիմավորի հյուրանոցի ընդունարանում կամ թագավորական պալատի մոտ, և դուք քաղաքի կենտրոնից միասին կուղևորվեք աշխարհի ամենագեղեցիկ պալատներից մեկը տեսնելու։ Դրոտտնինգհոլմյան համալիրն իրենից ներկայացնում է շվեդական թագավորական ընտանիքի ամառային աթոռանիստը, որը գտնվում է Ստոկհոլմից ոչ շատ հեռու։ Պալատը կառուցվել է XVII-րդ դարում և համաձայն այն ժամանակվա ճարտարապետական ավանդույթի՝ այն ստեղծողները ցանկանում էին, որ պալատը հնարավորինս նման լիներ Վերսալին, որը միապետական պալատների կառուցման էտալոնն էր համարվում։ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենար իր «Վերսալը»։ Համալիրի տարածքում տեղակայված է թագավորական թատրոն, ճապոնական այգի և մի հրաշալի պարկ՝ ստվերաշատ արահետներով և շատրվաններով։ 1991 թվականին այս պալատը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկ։

Ավտոբուսով ուղևորություն Ուփսալա և Սիգթունա (4 ժամ):

Զբոսավարը կդիմավորի ձեզ հյուրանոցի ընդունարանում, և դուք միասին կուղևորվեք զվարճալի ճամփորդության Շվեդիայի միջնադարյան քաղաքներով։ Ուփսալան վիկինգներով բնակեցված ամենահին քաղաքներից մեկն է, որը հայտնի է 6-րդ դարից ի վեր և թագավորության մայրաքաղաքն է եղել։ Դուք կտեսնեք Գուստավ Վասայի 16-րդ դարի ամրոցը, Լիննեայի այգիները, 13-րդ դարի տաճարը, որտեղ անց են կացվել միապետերի թագադրումները: Այնուհետև մենք կշրջենք միջնադարյան փողոցներով ու քաղաքի առափնյա գոտով։ Կուղևորվենք Շվեդիայի առաջին մայրաքաղաք, որտեղ կտեսնեք 13-րդ դարի եկեղեցին և մի հին ու գողտրիկ միջնադարյան քաղաք՝ Մելարեն լճի ափին։

 

Ուղևորություն Դյուրգարդենի թանգարանային կղզի (4 ժամ)

Զբոսավարը կդիմավորի ձեզ թագավորական պալատի մոտ, և դուք միասին տրամվայով կուղևորվեք Ստոկհոլմի ամենականաչ կղզիներից մեկը՝ թանգարանային  Դյուրգարդեն։ Դուք զբոսավարի հետ միասին կայցելեք Վասա նավի թանգարանը։ Թանգարանը նվիրված է 17-րդ դարում կառուցված մի նավի, որն ընկղմվել է 1628 թվականին՝ կառուցումից անմիջապես հետո և մնացել է ջրի տակ ավելի քան 300 տարի։ Ջրի յուրատեսակ բաղադրության շնորհիվ նավը պահպանվել է գրեթե առանց վնասների՝ ներառյալ նաև դեկորի էլէմենտները, արձանիկներն ու թնդանոթները։ Վասա նավի թանգարան այցելությունից հետո՝ դուք կուղևորվեք հռչակավոր հեքիաթասաց Աստրիդ Լինդգրենի հեքիաթների թանգարան՝ Յունիբակեն։ Թանգարանի ատրակցիոնները գտնվում են ներսում։ Այստեղ դուք նաև կհանդիպեք Երկարագուլպա Պեպպիին, Լեննեբերգից Էմիլիին, Կառլսոնին և կախարդական գնացքով կհյուրընկալվեք ամենահետաքրքիր հեքիաթներին։

 

Էքսկուրսիայից հետո ձեզ կսպասի գաստրոնոմիական տուրը Ստոկհոլմում (3 ժամ)։

Զբոսավարը ձեզ կհանդիպի թագավորական պալատի մոտ, և դուք միասին կուղևորվեք քաղաքի ամենահայտնի շուկաներից մեկը, որտեղ կփորձեք շվեդական սիրված նրբախորտիկներից՝ պանրի տեսակներ, միս, ծովամթերք, հատապտուղներ ու ըմպելիքներ։ Շուկա այցելությունից հետո, դուք կուղևորվեք քաղաքի կենտրոն՝ Համլա Ստան, որտեղ սրճարաններից մեկում կիմանաք, թե ինչ է «ֆիկա»ն և թե ինչ է ընդունված անել այդ «քաղցր ընդմիջման» ընթացքում։ Սրճարանում ձեզ կառաջարկեն սուրճ և դարչնով բուլկի։ Նաև, զբոսավարը ձեզ խորհուրդ կտա, թե որ խանութներից կարող եք ձեռք բերել ձեզ հետաքրքրող նրբախորտիկներն ու մթերքը։ Գիշերակաց Ստոկհոլմի հյուրանոցում։

Օր 3
Ստոկհոլմ - Կոպենհագեն

Նախաճաշ հյուրանոցում։

Հյուրանոցից տեղափոխում Ստոկհոլմի երկաթգծային կայարան։ Հարմարավետ գնացքով տեղափոխում Ստոկհոլմ- Կոպենհագեն, մոտավորապես 5 ժամ։

Երկաթգծային կայարանից տեղափոխում Կոպենհագենում գտնվող հյուրանոց։

Գիշերակաց Կոպենհագենի հյուրանոցում։

Օր 4
Կոպենհագեն - Հյուսիսային Զելանդիայի ամրոցները

Նախաճաշ հյուրանոցում։ Ճանաչողական զբոսանք-էքսկուրսիա Կոպենհագենով (2 ժամ) և լրացուցիչ էքսկուրսիա Հյուսիսային Զելանդիայի ամրոցներով (5 ժամ)։

Էքսկուրսիայի ընթացքում դուք կքայլեք հետիոտների համար նախատեսված աշխարհում ամենաերկար փողոցով ու կտեսնեք Կոպենհագենի հիմնական տեսարժան վայրերը՝ Քաղաքապետարանի հրապարակը, Անդերսենի պատվին կանգնեցված հուշարձանը, «0 կիլոմետր» նշանը, Տիվոլիի պարկը, Կառլսբերգի ֆոնդի Գլիպտոտեկա թանգարանը, Նոր հրապարակը և քաղաքային դատարանի շենքը,ինչպես նաև հին հրապարակը իր հրաշալի շատրվաններով, որի  շիթերին թագուհու ծննդյան օրը ոսկյա գնդիկներ են ցատկոտում, Կոպենհագենի Մայր տաճարը և համալսարանը։ Այնուհետեև, մենք կառաջանանք լատինական թաղամասով դեպի հանրահայտ Շրջանաձև աշտարակը։ Այստեղից ճանապարհը մեզ կտանի դեպի Կրիստիանսբորգ պալատ, որտեղ գործում է Դանիայի խորհրդարանը։ Այստեղ մենք կտեսնենք Աբսալոն եպիսկոպոսի հուշարձանը, որը Կոպենհագենի հիմանդրողն է համարվում,  տանիքին վիշապների պատկերներով Բորսայի հրաշալի շենքը, Զինանոցը և ծովային եկեղեցին, որտեղ տեղի է ունեցել Մարգարետ II թագուհու ամուսնության արարողությունը։

Հետո մենք կանցնենք թագավորական նոր հրապարակով, որտեղ Թագավորական օպերայի թատրոնն ու Կոպենհագենի ամենալավ 5 աստղանի հյուրանոցն է գտնվում։ Կտեսնեք Ամալիենբորգ պալատային համալիրը։ Այստեղ կարող եք մուտք գործել հրաշակերտ մարմարյա եկեղեցի, որի գմբեթն իր մեծությամբ 4րդն է Եվրոպայում։ Դուք կտեսնեք Ալեքսանդր Նեվսկիի ռուսական ուղղափառ եկեղեցին, ինչպես նաև Սուրբ Անսգարի կաթոլիկ եկեղեցին։ Կզբոսնեք Չերչիլի պարկով դեպի Գեֆիոնի շատրվանները, որտեղ դուք կլսեք Զելանդիա կղզու առաջացման մասին պատմությունը, որի վրա է գտնվում Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը։ Այստեղ է նաև գտնվում անգլիական գոթական սքանչելի եկեղեցին։ Այստեղից, Ցիտադելի կայազորի միջով մենք դուրս կգանք մերձափնյա գոտի, որտեղ դուք կտեսնեք Դանիայի խորհրդանիշը հանդիսացող քարի վրա նստած ու տխուր դեպի ծովը նայող ջրահարսի արձանը։ 

Էքսկուրսիա Հյուսիսային Զելանդիայի ամրոցներով (5 ժամ)։

Մենք կուղևորվենք Ֆրեդենսբորգի ամրոցներ, Ֆրեդերիկսբորգ և Կրոնբորգ, որոնք համարվում են Հյուսիսային Զելանդիայի ամենագեղեցիկ ամրոցները (արտաքին դիտում)։ Մենք կանցնեք թագավորական ամառային աթոռանիստի՝ Ֆրեդենսբորգի մոտով, որը թարգմանվում է «Խաղաղության ամրոց»։ Այս պալատը կառուցվել է Ֆրեդերիկ IV-ի կողմից Հյուսիսային Մեծ պատերազմից հետո և այդ ժամանակից ի վեր ծառայում է որպես ամառանոցային պալատ Դանիայի միապետերի համար (արտաքին դիտում)։ Այստեղից մենք կշարունակենք շրջայցը՝ այցելելով Ֆրեդերիկսբորգ։ Այս պալատի պատմությունը սկսվում է 1560 թվականից, երբ Ֆրեդերիկ II թագավորը ձեռք է բերել այս տարածքը ու երեք բնական կղզիների վրա կառուցել իր առաջին որսորդական պալատը։ Այստեղ է նաև ծնվել Դանիայի պատմության ամենանշանավոր թագավորներից մեկը՝ Քրիստիան IV-րդը, որը գրեթե ամբողջովին վերակառուցել է իր հոր պալատը և դրա տեղում ստեղծել հոլանդական ոճի նոր, հոյակերտ մի պալատ։ Այս պալատը մեծ դեր է խաղացել Դանիայի պատմության մեջ․ այստեղ՝ Ֆրեդերիկսբորգի եկեղեցում, տեղի է ունեցել դանիական միապետերի թագադրությունների արարողությունները, այստեղ է դանիական թագավորը հանձնելիս եղել Դանիայի թագավորության բարձրագույն օրդենը՝ «Փղի օրդենը», այստեղ Ֆրեդերիկ III թագավորը գինարբուքներ էր կազմակերպել ի պատիվ իր ոխերիմ թշնամու՝ Շվեդիայի թագավորի։ Դանիական միապետերը սիրում էին այս պալատը, որը երկար ժամանակ ծառայել է որպես թագավորական ամառանոցային աթոռանիստ։

 

Կրոնբորգի պալատը հայտնի է որպես «Համլետի ու Էլսինորի պալատ»։ Իր հռչակը այն վաստակել է, անկասկած,  Շեքսպիրի ողբերգության շնորհիվ։ Դարերի ընթացքում այս պալատն անառիկ ամրոց է եղել, թագավորական աթոռանիստ, ինչպես նաև ծառայել է որպես բանտ և զորանոց։ Հետադարձի ճանապարհն անցնելու է Դանիայի հանրահայտ Ռիվիերայով դեպի Նիվա, Լյունգբյու փոքր քաղաքների խորքը, որտեղ մենք կանգ կառնենք դիտահարթակների մոտ՝ հիանալու գեղեցիկ տեսարանով։

Գիշերակաց հյուրանոցում Կոպենհագենում։

Օր 5
Կոպենհագեն - Ռոսկիլդ - Դրագյոր և Կոպենհագենի նոր շրջաններ - Օսլո

Ազատ օր և լրացուցիչ էքսկուրսիաներ դեպի Ռոսկիլդ (4 ժամ), ուղևորություն դեպի ձկնորսական քաղաք Դրագյոր և Կոպենհագենի նոր շրջաններ (2 ժամ)։

Ուղևորություն դեպի Ռոսկիլդ (4 ժամ)։

Ռոսկիլդը նավահանգստային քաղաք է դանիական Ֆյորդի ափին, Զելանդիա կղզու արևելքում: Քաղաքն անվանակոչվել է ի պատիվ իր լեգենդար հիմնադրի՝ Ռո թագավորի և սուրբ աղբյուրների (հոլանդերեն՝ Kilde), որոնց մի մասը պահպանվել է քաղաքի որոշ թաղամասերում։ Ռոսկիլդը Դանիայի նախկին մայրաքաղաքն է (մինչև 1443 թվականը), ծառայել է որպես դանիական միապետերի և կառավարության նստավայր։ Իսկ քաղաքի եպիսկոպոսի համար այն ծառայում է որպես աթոռանիստ մինչև օրս։ Ռոսկիլդը համարվում է վիկինգների մայրաքաղաքը։ 1962 թվականին Ֆյորդի հատակից ծովային հնէաբանները վեր են բարձրացրել հինգ նավ XI-րդ դարում։ Ծովի հատակին իրար վրա ընկած լինելով, նավերը յուրահատուկ բարիկադ էին ստեղծում՝ թշնամական նավատորմի մուտքը ծովախորշ կասեցնելու նպատակով։ Մաս-մաս հավաքված նավերի բեկորները, ներկայումս ցուցադրված են վիկինգների նավերի ռոսկիլդյան թանգարանում։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը հինավուրց տաճարն է, որը հիմնադրվել է 1280 թվականին որպես հանրապետության միասնականության, ինչպես նաև թագավորի աշխարհիկ և եկեղեցական իշխանության խորհրդանիշ։ XVրդ դարի կեսերին, երբ Էրիկ Պոմերանիացին մայրաքաղաք հռչակեց Կոպենհագենը, տաճարը սկսեց օգտագործվել որպես Օլդենբուրգ ընտանիքի անդամների գերեզմանատուն։ Մինչև 2006 թվականը տաճարում հուղարկավորել են ռուս կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի՝ ռուս վերջին միապետ Նիկոլայ II-ի մոր աճյունի մնացորդները։

Ուղևորություն ձկնորսական քաղաք Դրյոգեր և Կոպենհագենի նոր շրջաններ (2 ժամ)։

Դրյոգերի ոչ մեծ քաղաքը գտնվում է Ամագեր թերակզու վրա կամ, ինչպես այն անվանում են տեղացիները՝ Ամա, որը գտնվում է Կոպենհագենի և Կաստրուպ օդանավակայանի կողքին։ Դրագյորը պահպանել է իր հմայքն ու մթնոլորտը, քաղաք մտնողին թվում է, թե տեղափովել է հին դարեր՝ խճճված փողոցները, գունեղ ծաղկանոցներով փոքրիկ դեղին տնակները գտնվում են ծովի ափին՝ փոքրիկ նավահանգստի մոտ։ Դրագյոր այցելությունից հետո, մենք կուղևորվենք քաղաքի նոր շրջանները բացահայտելու, որոնք մասնագետները անվանում են ապագայի քաղաքներ։ Զբոսավարը ձեզ ցույց կտա ժամանակակից ճարտարապետների կառուցած  թաղամասերը, կպատմի Էրեստադ թաղամասի կառուցման համակարգի, նոր և ինովացիոն տեխնոլոգիաների ու լուծումների մասին, որոնք կիրառվում են Կոպենհագենում։ Ամագեր կղզու ուսումնասիրությունից հետո մենք կուղևորվենք Բրյուգգե Կզղի, որտեղ կտեսնեք ժամանակակից թաղամասեր, որոնք զարմանալիորեն ներդաշնակ կերպով համատեղվում են պատմական կառույցների հետ։ Իհարկե, մեր ծանոթացումը Կոպենհագենի ճարտարապետությանը լիարժեք չէր լինի առանց Սև Ադամանդ գրադարան, Թագավորական Օպերայի շենք, ֆուտուրիստական կամուրջ ու ֆյորդերի ափերին գտնվող լողափեր այցելության։

Հյուրանոցից տեղափոխում Կոպենհագենի նավահանգիստ հավելավճարի դիմաց, երեկոյան կտեղափոխվեք Օսլո կրուիզ իրականացնող նավով։

Գիշերակաց DFDS Կոպենհագեն - Օսլո նավի վրա։

Օր 6
Օսլո

Նախաճաշ նավի վրա։ Ժամանում Օսլոյի նավահանգիստ։ Տեղափոխում Օսլոյի հյուրանոց հավելավճարով։

Ոտքով ճանաչողական էքսկուրսիա Օսլոյով (2 ժամ)։ Լրացուցիչ էքսկուրսիաներ՝ այցելություն Գուստավ Վիգելանդի Ֆրոգներպարկ (2 ժամ), ճամփորդություն դեպի թանգարանային թերակղզի՝ Բուգդո, Կոն-Տիկի թանգարան, Վիկինգների նավերի թանգարան (3 ժամ), գաստրոնոմիական տուր Օսլոյով (3 ժամ)։

Ոտքով ճանաչողական էքսկուրսիա Օսլոյում (2 ժամ)։

Օսլոն Նորվեգիայի թագավորության մայրաքաղաքն է, ոչ վաղ անցյալում այն կրում էր Քրիստիանիա անվանումը։ Քաղաքն իր մեջ համատեղում է ավանդույթներն ու մոդերնիզմը։ Էքսկուրսիայի ընթացքում դուք կտեսնեք թագավորական պալատը, Կառլ Յոխանի հինավուրց փողոցը, որի սրճարանում սիրում էր նստել Իբսենը։ Դուք կիմանաք, թե որ կառույցում են կատարում Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունն Օսլոյում, կտեսնեք Նորվեգիայի Ազգային թատրոնի շենքը, Աքերսուս միջնադարյան ամրոցը։ Այնուհետև, դուք կընկղմվեք ժամանակակից Օսլոյի աշխարհը՝ նոր Օպերայի փայլուն «Այսբերգ»-ը, Ակկեր Բրյուգգեի մերձափնյա աշխույժ թաղամասը, և Օսլոյի վերջին ուլտրաժամանակակից նախագիծը՝ Barcodeproject-ը, որը մայրաքաղաքի համար նավթային թագավորության նոր կերպար է ստեղծում։

Գուստավ Վիգելանի քանդակների այգին՝ այցելություն Ֆրոգներպարկ  (2 ժամ)։

Զբոսավարը ձեզ կդիմավորի քաղաքի կենտրոնում, կամ կշարունակեք տեսարժան վայրերով ճանաչողական էքսկուրսիան։ Պարկն իրենից ներկայացնում է Գուստավ Վիգելանդի մոնումենտալ աշխատանքները, որոնք տեղակայված են մոտ 30 հեկտար տարածքում։ Քանդակագործը ստեղծել է ավելի քան 214 քանդակ, որոնք ընդհանուր առմամբ ցույց են տալիս աշխարհաստեղծման պատկերներն ըստ Վիգելանդի ընկալման։ Պարկը ստեղծվել է 40 տարիների ընթացքում ու հանդիսանում է Նորվեգիայի և ամբողջ Սկանդինավիայի մոնումենտալ մշակույթի ամենահայտնի հուշարձաններից մեկը։ Պարկի ամենահայտնի քանդակներից է «Կամակոր երեխա» քանդակը, որը գալիս են տեսնելու և՛ տեղացիները, և՛ հյուրերը։

Ճամփորդություն դեպի թանգարանային թերակզղի Բուգդո, Կոնտ - Տիկի թանգարան, Վիկինգների նավերի թանգարան - (3 ժամ)։

Զբոսավարը ձեզ կդիմավորի հյուրանոցի ընդունարանում, և դուք կուղևորվեք քաղաքի հարավում գտնվող թերակղզին, որտեղ բազմաթիվ թանգարաններ են տեղակայված։ Մենք խորհուրդ ենք տալիս այցելել Կոն-Տիկիի թանգարան, որը նվիրված է Հեյերդահլի տուրային արշավներին, որոնցից մեկի ժամանակ նա հատել է Խաղաղ օվկիանոսը և ապացուցել է Հարավային Ամերիկայից Պոլինեզիա գաղթելու հավանականությունը։ Հնարավորություն կունենաք նաև այցելելու Ֆրամ նավի թանգարանը, որով հայտնի բևեռային ճանապարհորդներ Նանսենն ու Ամունդսենն են ճանապարհորդել։ 3 ժամի ընթացքում դուք կկարողանաք այցելել ոչ ավելի քան 2 թանգարան, տոմսերի համար պետք է հավելյալ վճարել։

Գաստրոնոմիական տուր Օսլոյով (3 ժամ)։

Զբոսավարը ձեզ կդիմավորի հյուրանոցի ընդունարանում, և դուք կուղևորվեք քաղաքի կենտրոն, որտեղ կայցելեք նորվեգիական նրբախորտիկների վաճառքի տեղական տաղավարները։ Այնուհետև Ակկեր Բրյուգգեի սրճարանում կփորձեք նորվեգիական հայտնի ու սիրված ուտեստներից՝ գրավլաքս (մարինադացված սաղմոն), ինչպես նաև ծովատառեխի տեսականի։ Գաստրոնոմիական տուրի շրջանակներում դուք կկարողանաք համտեսել նաև գարեջուր տեղական փաբերից մեկում (3 տեսակի գարեջուր յուրաքանչյուր դեգուստացիոն գավաթում՝ 10 գրամ)։ Ծրագրի հաջորդ կանգառը Մաթ Հոլենի հայտնի շուկան է, որտեղ դուք կկարողանաք համտեսել պանրի տեսականուց, մսային ու ձկան նրբախորտիկներ, ինչպես նաև փորձել տեղացիների կողմից սիրված ձկան սուպը, որը նորվեգիական խոհանոցի հիմնական ուտեստներից է։ Գաստրոնոմիական տուրը կավարտվի Օսլոյի սրճարաններից մեկում՝ մի գավաթ սուրճ ու խմորեղենով։

 

Երեկոյան կրուիզ Օսլոյի Ֆյորդներով, ծովախեցգետնի բուֆետ այցելությամբ (3 ժամ, միայն մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում)։

Քաղաքի կենտրոնից դուք առագաստանավերով կուղևորվեք կրուիզի Օսլոյի ֆյորդներով ու մայրաքաղաքի շրջակայքով։ Բացի մաքուր օդից ու գեղեցիկ տեսարանից, դուք կվայելեք նորվեգիական բուֆետի թարմ ու ավանդական ծովախեցգետինը։ 

Գիշերակաց Օսլոյի հյուրանոցում։

Օր 7
Օսլոյի օդանավակայան

Նախաճաշ հյուրանոցում։ Հյուրանոցից տեղափոխում Օսլոյի օդանավակայան։