Armenian Russian English
Հայ

Բեռլին - Համբուրգ - Բրեմեն - Դյուսսելդորֆ

Բեռլինը բավականին արտասովոր քաղաք է։ Չնայած կամ, թերևս, շնորհիվ իր կնճռոտ պատմությանը և II Համաշխարհային պատերազմի մեծամասշտաբ ավերումներին՝ քաղաքում մի ուրույն ու հետաքրքիր մթնոլորտ է ձևավորվե, որը ներկայացնում է միջնադարյան, նոր ու նորագույն պատմությունը համատեղ։ Հատկապես վերջին 200 տարին զգալի հետք են թողել քաղաքի վրա։ Հին Բեռլինի ամենասիրելի ու հայտնի տեսարժան վայրերը կապված են Պրուսիայի գավառական դքսությունից աշխարհի ամենահզոր կայսրություններից մեկի մայրաքաղաքը փոխակերպվելու ժամանակաշրջանի հետ։ Քաղաքում պահպանվել են Երրորդ Ռեյխի որոշ հետքեր, ինչպես նաև դրա զոհերի հուշահամալիրը: Սահմանագիծը, որը բաժանում էր քաղաքը երկու պետության ու համակարգերի, այսօր հենց ինքը դարձել է տեղի ամենավառ ու եզակի տեսարժան վայրերից մեկը։ Ներկայումս, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պատմությունն ուսումնասիրվում է թանգարաններում։

 

Համբուրգը միայն քաղաք նավահանգիստ չէ։ Ելնելով այն փաստից, որ քաղաքը երկրի ֆեդերատիվ տարածքի վրա է գտնվում, այն հանրապետության կարգավիճակ ունի։ Սա նաև ապացուցվում է քաղաքի լրիվ անվամբ, որն է՝  Համբուրգի ազատ և Հանսեատիկ քաղաք։ Քաղաքին տրված կարգավիճակը պատմական արմատներ ունի և վերաբերում է այն միջնադարյան ժամանակահատվածին, երբ Համբուրգն ակտիվ մասնակցություն ուներ Հանսայի լիգայի ձևավորման ու հաստատման գործում։ Տեղակայված լինելով Էլբա գետի վրա՝ քաղաքը ամենախիտ բնակեցվածն է Գերմանիայում և իր մեծությամբ երրորդ նավահանգստային քաղաքն է։ Քաղաքի կարգախոսը լավագույնս ներկայացնում է Համբուրգի էությունը՝ «Ազատությունը, որ մեզ համար վաստակել են մեր նախնիները, թող սերունդներն արժանիորեն պաշտպանեն»։ Երաժշտության ձայնը, նավերի լույսերը և քաղաքային լամպերը հրաշալիորեն արտացոլվում են վայելչագեղ Էլբայի ջրի հայելում։

 

Բրեմենն աշխարհով մեկ ճանաչում ստացավ թափառական երաժիշտների մասին հեքիաթի շնորհիվ։ Քաղաքում անգամ հուշարձան է կանգնեցվել հանրահայտ Բրեմենյան երաժիշտների պատվին։ Ավանակի ոտքերին զբոսաշրջիկներն այնքան են դիպչել՝ երազանք պահելով, որ դրանք փոքր ինչ գույնը փոխել են։ Եվ իսկապես, քաղաքն այնպիսի տեսք ունի, որ քաղաքին նայելուց ցանկություն է առաջանում հեքիաթների ու մուլտֆիլմների համար իլյուստրացիաներ նկարել։ Բոտչերշտրասսե փողոցի վրա՝ Բրեմենի հին թաղամասում, դուք կարող եք տեսնել Ռոբինզոն Կրուզոյի տունը, Յոթ Ծույլ եղբայրների շատրվանը և այլ հեքիաթներից տարբեր տեսարժան վայրեր։ Միաժամանակ Բրեմենը շատ բազմազան է, այն համատեղում է Միջնադարյան ճարտարապետությունը, պատմությունը, զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներն ու անգամ Տիեզերքը։ Բոլոր տեսարժան վայրերը կուտակված են Հին քաղաքում, որը կարելի է ծայրից ծայր ոտքով քայլելով տեսնել։ Անպայման հասցրեք այցելել Սուրբ Պետրոսի գոթական տաճարը, տեսնել Ռոլանդի արձանը և 15-րդ դարի քաղաքապետարանը, ինչպես նաև այցելեք Universum-ը, որը Տիեզերքի մասին ինտերակտիվ թանգարան է։

 

Դյուսսելդորֆը ժամանակակից և, հավանաբար, Գերմանիայի ամենանրբաճաշակ քաղաքն է։ Նույնիսկ Նապոլեոնն էր հիացած այս քաղաքով՝ այն անվանելով «Փոքրիկ Փարիզ»։ Քաղաքի պատմությունը սկիզբ է առնում XII րդ դարից։ Ներկայիս քաղաքի տարածքում՝ Դյուսել գետի խաղաղ ափերին, մի փոքրիկ ձկնորսական գյուղ կար։ Ի դեպ, քաղաքի անվանումը հենց այստեղից է ծագել։ Եվ իսկապես, Դյուսսելդորֆ բառացի նշանակում է «Գյուղ Դյուսսելում»։ Ժամանակի ընթացքում այս տեղանքը սկսեց զարգանալ և շուտով դարձավ մի մեծ քաղաք։ Դյուսսելդորֆի ափամերձ գոտին տեղացիների ու զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է։ Ռայն գետի վրայով անցնող հրաշալի կամուրջներով կարելի է ժամեր շարունակ հիանալ։ Իզուր չէ, որ այս կամուրջները համարվում են արվեստի գործեր։ Ափամերձ գոտում հետաքրքիր տեսարժան վայրերից է նաև հեռուստատեսային աշտարակը, որի բարձրությունը 200 մետրից ավել է։

 

Բեռլին (2 գիշեր)- Համբուրգ (2 գիշեր)- Բրեմեն (առանց գիշերակացի)- Դյուսսելդորֆ (3 գիշեր)

7 Օր, 6 Գիշեր
850 $
Փետրվար - Նոյեմբեր
Ներառված է
  • Կացություն 3/4* հյուրանոցում 7 գիշեր
  • 7 օրվա նախաճաշ- շվեդական սեղան
  • Բոլոր տեղափոխումներն ու էքսկուրսիաները ժամանակակից, հարմարավետ ավտոբուսներով
  • Ռուսախոս զբոսավար ամբողջ տուրի ընթացքում
  • Էքսկուրսիա ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ ըստ ծրագրի
  • Բժշկական ապահովագրություն մինչև 65 տարեկան անձանց համար
Ներառված չէ
  • Ավիաթռիչք
  • Վիզա
  • Լրացուցիչ ծրագիր (վճարվում է տեղում, զբոսավարին)
  • Էքսկուրսիա դեպի Լյուբեկ և Գերմանական Բալթիկա - 60 եվրո/ յուրաք անձի համար + մուտքի տոմսեր, լրացուցիչ վճար Հանսա Պարկի մուտքի համար
  • Էքսկուրսիա «Ռոմանտիկ Ռայն գետի դղյակները» - 60 եվրո/ յուրաք․ անձի համար + մուտքի տոմսեր
  • Էքսկուրսիա դեպի Քյոլն - 50 եվրո/ յուրաք․ անձի համար + մուտքի տոմսեր
  • Նավով էքսկուրսիա նավահանգստով - 30 եվրո/ յուրաք․ անձի համար
Ծրագիր
Օր 1
Բեռլին

Ժամանում Բեռլին։

Հանդիպում զբոսավարի հետ։ Տեղափոխում ու տեղավորում հյուրանոցում։

Ազատ ժամանակ։ Գիշերակաց հյուրանոցում։

Օր 2
Բեռլին

Նախաճաշ հյուրանոցում։

Ազատ ժամանակ։ Գիշերակաց հյուրանոցում։

Օր 3
Համբուրգ

Նախաճաշ։

Ուղևորվում ենք Համբուրգ։

Էքսկուրսիա Համբուրգում զբոսավարի ուղեկցությամբ։ Ազատ ժամանակ։

Գիշերակաց Համբուրգում։

Օր 4
Համբուրգ, էքսկուրսիա «Լյուբեկ և գերմանական Բալթիկա»

Նախաճաշ։

Ազատ ժամանակ։ Հավելավճարի դեպքում՝ լրացուցիչ էքսկուրսիա «Լյուբեկն ու գերմանական Բալթիկան»։

Ամառային սեզոնին հնարավոր է կազմակերպել նաև այցելություն ատրակցիոնների պարկ՝ Հանսա։

Գիշերակաց Համբուրգում։

Օր 5
Բրեմեն, Դյուսսելդորֆ

Նախաճաշ։

Ուղևորություն դեպի Բրեմեն։ Քաղաքով էքսկուրսիա զբոսավարի ուղեկցությամբ։

Ազատ ժամանակ։ Վերադարձ Դյուսսելդորֆ։

Գիշերակաց Դյուսսելդորֆում։

Օր 6
Դյուսսելդորֆ, Քյոլն

Նախաճաշ հյուրանոցում։

Էքսկուրսիա Դյուսելդորֆով զբոսավարի ուղեկցությամբ։ Ազատ ժամանակ։

Հավելավճարի դեպքում կարող եք պատվիրել լրացուցիչ էքսկուրսիա դեպի Քյոլն։

Գիշերակաց Դյուսսելդորֆում։

Օր 7
Ռոմանտիկ Ռայն գետի դղյակները, Դյուսսելդորֆ

Նախաճաշ հյուրանոցում։

Ազատ ժամանակ։ Հավելավճարի դեպքում հնարավոր է պատվիրել «Ռոմանտիկ Ռայն գետի դղյակները» խորագրով էքսկուրսիա։

Գիշերակաց Դյուսսելդորֆում։

Օր 8
Մեկնում Դյուսսելդորֆից։

Նախաճաշ հյուրանոցում։

Հյուրանոցային համարների հանձնում։ Տեղափոխում օդանավակայան։

Մեկնում Դյուսսելդորֆից։