Armenian Russian English
Հայ

Ծագող արևի երկիր ՝ Ճապոնիա

Տոկիոն Ճապոնիայի մայրաքաղաքն է, իսկական հակադրությունների քաղաք, որտեղ ներդաշնակորեն համատեղվում և միմյանց հետ համերաշխ գոյակցում են եվրոպական և արևելյան մշակույթները, հինն ու ժամանակակիցը, քարե ջունգլիներն ավանդական տաճարների հետ։ Այս մեգապոլիսը հանդիսանում է Ծագող Արևի ժամանակակից երկրի խոշորագույն տնտեսական, քաղաքական, ֆինանսական, կրթական ու մշակութային մայրաքաղաքը։ Բացի դրանից, Տոկիոն Ճապոնիայի ամենամեծ քաղաքն է, ինչպես և ամենախիտ բնակեցված տեղանքներից մեկն աշխարհում։

 

Յոկոհաման դասական ճապոնական առևտրային նավահանգիստ է, որի յուրահատուկ տեսքն այս շրջանը դարձնում է բավական գեղատեսիլ։ Նավահանգստի շուրջ ժամանակի ընթացքում հայտնվել են նոր ընկերություններ ու առևտրա-զվարճանքային կենտրոններ, ինչը ակտիվություն է մտցնում քաղաքի ընդհանուր մթնոլորտում։ 17-19-րդ դարերում Ճապոնիայի սահմանները փակ են եղել օտարերկրյա առևտրականների համար։ Արտաքին աշխարհի հետ շփման նոր փուլը սկսվեց հենց Յոկոհամա նավահանգստից։ Առևտրականներն ու եկվորները մնում էին Յոկոհամայում, այն դարձավ օտարերկրացիներով բնակեցված քաղաք, որի արդյունքում արտասահմանյան մշակութային հովերը Ճապոնիա ներթափանցեցին հենց Յոկոհամայից։

 

Ճապոնիայի հինավուրց մայրաքաղաք Նարան, որը 2010 թվականին տոնել է իր 1300 ամյակը, տեղակայված է Կանսայ շրջանի Նարա վարչական կազմում։ Այն մշտապես գտնվում է իր առավել հանրահայտ «հարևանի»՝ Կիոտոյի ստվերի ներքո և այդ իսկ պատճառով հաճախ դուրս է մնում այն զբոսաշրջիկների երթուղուց, որոնք սեղմ ժամանակ ունեն։ Այնուամենայնիվ, Նարան հանդիսանում է բազմաթիվ պատմական ու կարևոր վայրերի բնօրրան և ներկայացնում է իր գլխավոր տեսարժան վայրերը առավել գրավչությամբ, քան Տոկիոն։

 

Նիկկոն համարվում է զբոսարջիկների Մեքքան, որը գտնվում է Տոկիոյից մեքենայով 2 ժամվա ճանապարհի վրա դեպի հյուսիս-արևմուտք։ Տեղակայված է Նյոխո լեռան ստորոտին՝ Տոտիգի վարչական շրջանում։ Այստեղ շատ են պատմական վայրերը, զվարճանքի կենտրոնները, բնական տեսարժան վայրերը։ Հանրահռչակ Ֆուտարասան, Տոսյոգուն, Ռինոձին ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակ որպես «Նիկկոյի տաճարներ ու սրբավայրեր»։ Տոսյոգուն, որը կառուցվել է XVII րդ դարի սկզբներին, նվիրված է մեծն Սյոգուն Տոկուգավա Իեյասուին։ Հենց այստեղ է գտնվում աշխարհահռչակ երեք կապիկների ու քնած կատվի քանդակը։ Տուրի ընթացքում կիմանաք նաև, թե ինչու է սինթոիստական տաճարի դարպասների մոտ գտնվող իմաստուն կապիկներով փորագրված վահանակն այդքան մեծ ժողովրդականություն վայելում։ Քանդակի հեղինակն է Հիդարի Ձինգորոն։

 

Տոկիո - Կամակուրա - Յոկոհամա - Նիկկո - Հակոնե -Կիոտո- Օսակա - Նարա

10 Օր, 9 Գիշեր
4150 $
Մարտ - Հոկտեմբեր
Ներառված է
  • Ավիաթռիչք Մոսկվա - Տոկիո - Մոսկվա JAL (Ճապոնական ավիաուղիներ), էկոնոմ դասով
  • Կացություն հյուրանոցում ըստ ծրագրի կամ նմանօրինակ հյուրանոցում, նախաճաշով
  • Սինկասեն արագընթաց երկաթուղու տոմսեր ՝ Օդավարա - Կիոտո - Տոկիո երթուղով
  • Տեղափոխումներ ռուսախող զբոսավարի ուղեկցությամբ
  • 7 էքսկուրսիա ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ
  • 7 ճաշ էքսկուրսիաների ընթացքում ըստ ծրագրի
  • 1 ընթրիք
  • Բժշկական ապահովագրություն մինչև 65 տարեկան անձանց համար
Ներառված չէ
  • Ավիաթռիչք Երևան- Մոսկվա - Երևան
  • Վիզա
  • Էքսկուրսրիաների համար վճարը հավաքվում է տեղում և վճարվում զբոսավարին, չափը՝  23000 ճապոնական յեն (~215 USD)։ Խորհուրդ է տրվում նախօրոք ձեռք բերել տեղական արժույթ։
  • Անձնական ծախսեր
Ծրագիր
Օր 1
Դեպի Ճապոնիա

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից թռիչքը դեպի Տոկիո կկայանա ժամը 17։00-ին, Ճապոնական ավիաուղիների JL-422 թռիչքով։

Գիշերը կանցկացնեք օդանավում։

Օր 2
Տոկիո

 Էքսկուրսիա Տոկիոյով, որը կներառի նաև ճաշ ճապոնական խոհանոցից։

08։35 -ին ժամանում Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանում։ Հանդիպում զբոսավարի հետ։

Կայսերական պալատ (կանգառ լուսանկարվելու համար)։ Քառորդ հազարամյակ Ճապոնիայի վրա ծածանվել է Տոկուգավա կլանի դրոշը։

Նրա իշխանության կենտրոնը ոչ մեծ ձկնորսական գյուղակ Էդոն էր։ Այստեղ 15-րդ դարում Տոկուգավա Իէյասուն ամրոց հիմնեց, որը գործում է մինչ օրս։ 

Ամրոցը շրջապատում են խրամատներ ու լավ ամրացված պատերը։ Պալատի շուրջ տեղակայված են սքանչելի այգիներ՝ Հիգասի - Գյոեն և Կիտանոմարու։

Ասակուսա թաղամասը, Տոկիոյի այն շրջաններից է, որտեղ գերակայում է անցյալ տասնամյակների մթնոլորտը։ Նեղ փողոցների վրա տեղակայված են բազմաթիվ

ռեստորաններ, խանութներ, խաղահրապարակներ ու այգիներ։ Ասակուսա Կանոնը տաճար է, որտեղ այցելել է լեգենդար Իեյասու Տոկուգավան իրենց աստվածներից

օրհնություն ու օժանդակություն խնդրելու սպասվող Սեկիգահարա ճակատամարտում հաղթելու համար։ Նակամիսե Դորիի առևտրային փողոցում կարող եք գնել

ճապոնական հուշանվերներ, ինչպիսիք են յուկատա- կիմոնոները և ծալվող հովհարները, ինչպես նաև փորձել տարատեսակ տեղական ավանդական

նախուտեստներից։ Տոկիոյի աշտարակը 13 մետրով ավելի բարձր է, քան Փարիզի Էյֆելյան աշտարակը և հանդիսանում է աշխարհի ամենաբարձր պողպատյա

ինքնահեն աշտարակը։ ~19:00-ին տեղավորում Տիկոյի հյուրանոցում։

Օր 3
Կամակուրա և Յոկոհամա

Էքսկուրսիա դեպի Կամակուրա- Յոկոհամա, որը կներառի ճաշ ճապոնական խոհանոցից։

Նախաճաշ հյուրանոցում։

Առավոտյան ~ 09:00 -ին հյուրանոցի սպասասրահում ձեզ կդիմավորի զբոսավարը և դուք միասին կուղևորվեք էքսկուրսիայի Կամակուրայի հինավուրց քաղաքը։

Գտնվելով Խաղաղ օվկիանոսի ափին՝ Կամակուրան հանդիսանում է Ճապոնիայի ամենահին մայրաքաղաքը։ Այն խաղաղ ու գեղատեսիլ մի փոքր քաղաք է՝

մեծ թվով հինավուրց բուդդիստական տաճարներով ։ Դայբուդուի կամ Մեծն Բուդդայի արձանը Ճապոնիայում երկրորդն է իր մեծությամբ, առաջինը գտնվում է

Նարայում։ Արձանի բարձրությունը 11․4 մետր է, քաշը ՝ 93 տոննա։ Բոդդան տեղադրված է բաց երկնքի տակ, իսկ մոտակա կանաչ բլուրները հրաշալի ֆոն են ստեղծում

արձանի համար։  Հասեդերայի տաճարը կառուցվել է 736 թվականին։ Դուք կապշեք 11 գլխանի Քանոն աստվածուհու արձանից, որի բարձրությունը 9,5 մետր է։

Տաճարի մյուս տեսարժան բաներից է հսկայական զանգը, որը ձուլել են 1264 թվականին։ Հատիմանգու տաճարը հանդիսանում է կարևորագույն սրբատեղի

Կամակուրայում։ Այն հիմնադրվել է 1063 թվականին Մինամոտո ընտանիքի ներկայացուցիչների կողմից։ Տաճարը նվիրված է պատերազմի աստծուն, ինչպես նաև

լեգենդար Օձին Հատիման կայսեր հիշատակին։ Տաճար մտնելու համար անհրաժեշտ է ափամերձ գոտուց անցնել քաղաքի ամբողջ կենտրոնով երկար ու լայն

անցումով, որը մի քանի դարպաս ունի ճանապարհին։ Գլխավոր սրահը գտնվում է տեռասայի վրա՝ լայն աստիճանների վերևում։

Այստեղ են տեղակայված հիմնական տաճարն ու թանգարանը, որտեղ պահվում են սուրբ իրեր՝ թրեր, դիմակներ ու փոաստաթղթեր։

Տեղափոխում Յոկոհամա մեգապոլիս, որը Ճապոնիայի ամենամեծ նավահանգիստն է։ Լենդմարկ Թաուերը Յոկոհամայի ամենաբարձր շինությունն է, իսկ Ճապոնիայի

թվով երրորդ բարձրության շենքը։ Շենքի բարձրությունը կազմում է 296․3 մետր։ Երկնաքերի վրա տեղակայված է երկրի ամենամեծ դիտահարթակը։ Մինատո Միրայում

գտնվող Ապագայի նավահանգստում կան մի շարք բարձրահարկ օֆիսային շենքեր, ճոխ հյուրանոցներ, առևտրի կենտրոններ, ռեստորաններ, կոնֆերանս սրահներ և

ցուցահանդեսային համալիրներ։ Ժամը ~ 19:00 – Վերադարձ ու գիշերակաց հյուրանոցում Տոկիոյում։

Օր 4
Նիկկո

 Էքսկուրսիա Նիկկո, որը ներառում է ճաշ ճապոնական խոհանոցից։

Նախաճաշ հյուրանոցում։ Ժամը ~ 08:30 հյուրանոցի սպասասրահում կհանդիպեք զբոսավարին։ Կուղևորվեք Նիկկո քաղաք։ Տոսյոգու սրբատեղին հանդիսանում է

ականավոր զորավար ու քաղաքական գործիչ Սյոգուն Իեյասու Տակուգավայի վերջին հանգրվանը (1543 - 1616 թթ), որը կարողացել է Ճապոնիայում ոչ միայն

բարձրագույն իշխանության հասնել, այլ նաև վերջ դնել քաղաքը հյուծող արյունալի երկպառակտություններին։ Երկրի լավագույն նկարիչներն ու արհեստավորները

հրավիրվել են այս սրբատեղիի վրա աշխատելու։ Կեգոն ջրվեժը գտնվում է Դաիյագավա գետի վրա, որը սկիզբ է առնում Տյուձեն - Ձի լեռնային լճի արևելյան մասում։

Մի ժամանակ, գետի հունն արգելափակվել էր արթնացած հրաբխի լավայի առատ հոսքի պատճառով, իսկ հիմա այն գահավիժում է 97 մետր բարձրությունից՝ լճից

սահմաններից հազիվ դուրս գալով։ Կեգոնը համարվում է Ճապոնիայի երեք գեղեցկագույն ջրվեժների մեկը։

Ժամը ~ 18:30 վերադարձ հյուրանոց Տոկիոյում։

Օր 5
Հակոնա

Էքսկուրսիա Հակոնայում եվրոպական ու արևելյան խոհանոցի ճաշով։

Նախաճաշ հյուրանոցում։ Հյուրանոցից check-out ժամը 08։30-ին։ Հյուրանոցի սպասասրահում ձեզ կսպասի զբոսավարը, ում հետ միասին կուղևորվեք Հակոնե

հարմարավետ ավտոբուսով։ Կրուիզ Ասի լճով։ Տեղակայված լինելով Ճապոնիայի ազգային պարկում, Ասի լիճը հանդիսանում է այս շրջանի գլխավոր տեսարժան

վայրերից մեկը։ Այս լճի ջրերում արտացոլվում է Ֆուձի լեռը, որը շրջապատված է բարակ սոճիների շարքերով։ դուք կկարողանաք հիանալ հրաշալի բնապատկերներով

կրուիզի ընթացքում։ Կոմագաթակե ճոպանուղի։ Ընդամենը 7 րոպեի ընթացքում հարմարավետ ճոպանուղու շնորհիվ դուք կհասնեք լեռան գագաթը։ Ճոպանուղու

ամբողջ երկարությունւ 1800 մետր է։ Վերընթացի ժամանակ դուք ժամանակ կունենաք հիանալու Հակոնե լեռնաշղթայով, լճերով, ճապոնական մայրու

անտառներով։Օվակուդանիի հովիտում հաշվվում է մեծ թվով ստորջրյա գեոթերմալ աղբյուրներ։ Այնուամենայնիվ, այս տեղի գլխավոր հետաքրքրությունը տեղի

աննկատ տնակն է, որտեղ 500 ճապոնական յենի դիմաց դուք կարող եք ձեռք բերել մի փաթեթ սև ձու։  Ըստ տեղական հավատալիքի, եթե ուտեք այստեղի «Խոշոր

կաթսաների հովտի» բնական աղբյուրների ջրի մեջ խաշած ձու, ապա ձեր կյանքը կերկարացնեք 7 տարով։ Բաց երկնքի տակ թանգարան համարվող Հակոնեն իր

տարբեր դրսևորումներով փոխանցում է վայրի և արհեստական ստեղծագործությունների, բնական գեղեցկությունների և արվեստի ներդաշնակ համադրություն:

Թանգարանի պարկում ձեզ սպասում են աբստրակտ քանդակներ, ինչպես նաև Պաբլո Պիկասսոյի աշխատանքների թանգարանը։

Կտեղավորվեք ճապոնական ոճի Ռյոկան կոչվող ավանդական հյուրանոցում։

Էքսկուրսիայից հետո դուք ազատ ժամանակ կունենաք հանգստի համար։ Կհասցնեք վայելել բնական տաք աղբյուրները, անշտապ զբոսնել հյուրանոցային համալիրի

ընդարձակ տարածքով՝ վայելելով մաքուր օդը, անկրկնելի բնապատկերներն ու զգալով իրական ճապոնական հանդարտությունը։

Դուք նաև հնարավորություն կունենաք հավելավճարի դիմաց պատվիրել մերսում կամ այլ ՍՊԱ ծառայություն։

Ընթրիք ռյոկանում։

Օր 6
Կիոտո - Օսակա

Կիոտո - Օսակա, ներառում է ճաշ ճապոնական խոհանոցից։

Նախաճաշ Ռյոկանում։ Հյուրանոցային սենյակների հանձնում։

Տեղափոխում Օդավարա երկաթգծային կայարան, գնացքով տեղափոխում Սինկանսեն, Կիոտո։

974-ից 1868 թվականը Կիոտոն հանդիսանում էր Ճապոնիայի մայրաքաղաը, որտեղ ապրում էին ճապոնական կայսրերը։ Այստեղ հարյուրավոր այգիներ,

մի քանի տասնյակ հինավուրց դղյակներ ու մոտ 2000 տաճար կա, որոնցից 17-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում է։ 

Սանձյուսանգենդոյի տաճարը գտնվում է Կիոտոյի արևելքում։ Այստեղ ամփոփված է Քաննոն գթասրտության աստվածուհու 1001 արձանից կազմված հսկակայան

հավաքածուն։ Նիձյոն Ճապոնիայի ամենամեծ քարե ամրոցներից մեկն է։ Կառուցված լինելով 1603 թվականին՝ այս ամրոցը ծառայել է որպես Տոկուգավա-

Իեյասու դինաստիայի առաջին սյոգունի պաշտոնական աթոռանիստ։ Ամրոցը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հսկողության տակ է առնված։ Ամրոցի որոշ վայրերում լուսանկարելն

արգելված է, այնպես որ մեզ մնում է միայն սեփական աչքերով հիանալ այս գլուխգործոցի ներքին գեղեցկությամբ։

Ամրոցի այգում չկա ոչ մի տերևային ծառ։ Ընկնող տերևները սյոգունին հիշեցնելիս են եղել մահվան մասին։

Ուղևորություն դեպի Օսակա։

ՈՒմեդա Սքայ Բիլդինգ - քաղաքի՝ մեծությամբ 7-րդ շինությունն է, որը երկնքում միավորվոք «օդային այգի» ունի։

Այն կազմված է երկու հիմնական աշտարակից, որոնք 39-րդ հարկում իրար են միանում «Լողացոք այգով»։

Երկնաքերը կառուցվել է 1993 թվականին ըստ Հիրոսի Հարայի նախագծի։

Ժամը ~ 20:00-ին կտեղավորվեք Օսակայի հյուրանոցում։

Օր 7
Օսակա- Նարա

Օսակա - Նարա ճապոնական խոհանոցից ճաշով։

Նախաճաշ հյուրանոցում։

Օսակա - մեծությամբ երկրորդ քաղաքն է Ճապոնիայում։ Իր շահեկան աշխարհագրական դիրքի շնորհիվ քաղաքը դարձել է ծաղկող առևտրային կենտրոն։ Քաղաքին

գեղատեսիլ տեսք են տալիս բազմաթիվ ջրանցքները, Օսական նաև անվանում են ճապոնական Վենետիկ։ 1582 թվականին Օսակայի ամրոցի կառուցման ժամանակ

այն երկրի ամենամեծ ու ամուր ամրոցն էր, որը կոչված էր իր տեսքով ներկայացնելու իր սեփականատիրոջ՝ Ճապոնիան վերամիավորող ռազմական հրամանատար

Տոյոտոմի Հիդեյոշիի ողջ իշխանությունը, հզորությունն ու հարստությունը։ Ներկայումս ամրոցում կա թանգարան, որտեղ ներկայացված են Հիդեյոշիի կյանքի, ինչպես

նաև ամրոցի պատմության մասին փաստաթղթեր։ Տեղափոխում Նարա։ Նարա քաղաքը հանդիսանում է Ճապոնական ամենահին մայրաքաղաքը (710-784 թթ)։

Օսական կառուցվել է ճապոնական մեկ այլ մայրաքաղաք Չանյանյի օրինակով։ Հնուց ի վեր քաղաքում պահպանվել են բազմաթիվ տաճարներ, կուռքեր ու

շինություններ։ Հենց այստեղ են ի հայտ եկել ճապոնական մի շարք արհեստներ, ավանդույթներ ու գիտական ճյուղեր։ Տոդայ- Ձի տաճարն աշխարհի ամենամեծ

փայտյա կառույցն է։ Նրա սյուների տակ վեր է խոյանում Բուդդա Վայրոչանայի հսկայական բրոնզաձույլ արձանը, որը Ճապոնիայում գտնվող Բուդդայի արձաններից

ամենամեծն է։ Ներկայումս Տոդայ-Ձի տաճարը ևս գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո որպես համաշխարհային մշակութային ժառանգություն։ Կասուգա

Տայիսա տաճարը հայտնի է իր լուսարձակներով, հաշվվում է ավելի քան 3000 լուսարձակ, որոնք նվիրատվություն են արել այստեղ դարեր շարունակ եկած

ուխտագնացները։  Համալիրի տարածքում շատ են շինություններ, որոնք ազգային գանձ են համարվում։ Նարայի պարկում ապրում են ավելի քան 1500 ձեռնածու

եղնիկներ, որոնք համարվում են «Աստվածային սուրհանդակներ»։

Ուշադրություն - Կառավարությունը խնդրում է չկերակրել կենդանիներին ամեն ձեռքն ընկած ուտելիքով, կերակրելու համար հատուկ կերեր են վաճառվում կրպակներում։

Վերադարձ Օսակայում գտնվող հյուրանոցում։

Օր 8
Կիոտո

Էքսկուրսիա դեպի Կիոտո՝ ճապոնական խոհանոցի ճաշով։

Նախաճաշ հյուրանոցում։ Հյուրանոցային սենյակների հանձնում։ Կայցելեք «Ոսկե տաղավար՝  Կինկակուձի»- Բուդդիստական գլխավոր տաճար, Ձեն Բուդդիզմի հիմքը, որտեղ պարփակված է Բուդդայի մասունքները՝ ոսկյա տերևով ծածկված։ Տաճարի կողքին մի սոճի է աճում, որին այգեպանների մի քանի սերունդ ավանդաբար լողացող նավի տեսք են տվել։ Քարերի այգում գտնվում է 15 քար, բայց եթե տաճարի ծածկապատշգամբից նայեք, ցանկացած կետից քարերից միայն 14 են երևում։ Ավանդաբար համարվում է, որ 15 քարն էլ կարելի է տեսնել միայն մտքի պայծառեցման միջոցով։

Գեյշայի մասնակցությամբ շոու։ Գեյշան ճապոնական ավանդական արտիստ է, որը կոչված է զվարճացնելու իր հաճախորդներին՝ պարերով, երգով, թեյի մատուցման արարողությամբ, ինչպես նաև զրույցով։ Ճապոներենից բառացի թարգմանությամբ «Գեյշա» նշանակում է արվեստի մարդ։

Կիյոմիզու դերայի տաճարը գտնվում է Հիգասիյամա (արևելյան լեռ) լեռան ստորոտին։ Այն հիմնադրվել է 778 թվականին։ Տաճարը հայտնի է իր անսովոր ճարտարապետությամբ՝ այն կանգնած է բարձր լեռան ստորոտին, ու կարծեք թե «իջնելիս» լինի զառիթափով իր փայտյա ցցագերաններով։ Այն կառուցված է առանց որևէ մեխի։ Կիյոմիձու ձակա - հուշանվերների փողոց։ Տեղափոխում Կիոտոյի երկաթգծային կայարան։ Կիոտոյից ճանապարհ կընկնեք Տոկիո արագընթաց Սինկանսեն գնացքով։ Ժամանում Տոկիոյի կայարան, որտեղից էլ ինքնուրույն կհասնեք հյուրանոց։ 

Ժամը ~ 22:00 տեղավորում Տոկիոյի հյուրանոցում։

Օր 9
Տոկիո

07:00 –Նախաճաշ հյուրանոցում։

Ազատ ժամանակ՝ այս ճամփորդության ընթացքում վերջին անգամ վայելելու Տոկիոն։

Օր 10
Ճամփորդության վերջին օրը

Նախաճաշ հյուրանոցում։ Հյուրանոցային սենյակների հանձնում։

Զբոսավարի ուղեկցությամբ տեղափոխում օդանավակայան։