Armenian Russian English
Հայ

Հեքիաթային ճամփորդություն դեպի Ֆրանսիա - Բելգիա - Նիդեռլանդներ

Փարիզ - ժիվեռնի - Ռուան -  (Էտրետա) - Բրյուգգե - Բրյուսել - Ամստերդամ - (Վոլենդամ - Զաանս Շանս) - Անտվերպեն - Փարիզ - Ֆոնտեբլյո

Այնպիսի հրաշակերտ վայրեր, հոյակերտ որմնանկարներ և միջնադարյան տաճարներ գոյություն ունեն Ֆրանսիայում, որ դրանք տեսնելով ցանկություն

է առաջանում պոետ լինել ու նկարագրել տեղի գեղեցկությունները ̀ բանաստեղծություններ դրանց ձոնելով: Բայց նույնիսկ եթե Դուք պոետ չեք,

միևնույն է կարող եք լիարժեք վայելել Փարիզի դյութող փողոցներն ու ռոմանտիկ պուրակները:

 

Ժիվեռնին փոքրիկ գյուղաքաղաք է, որն ընկած է Ֆրանսիայից 80 կմ հեռավորության վրա, հյուսիս-արևելքի մի նորմանդական հին գավառում: Սա այն

վայրն է, որտեղ ծնվել են Կլոդ Մոնեի հանրահռչակ «Ջրաշուշանները» և որտեղ տաղանդավոր նկարչի տուն-թանգարանն ու պարտեզն են գտնվում:

 

Ռուանում, Նորմանդիա, դուք կգտնեք գոթական տաճարներ, վերականգնված միջնադարյան գեղեցիկ թաղամասեր, հինավուրց եկեղեցիներ և այլն:

Ռուանը Նորմանդիայի ամենագրավիչ և պատմականորեն հարուստ ուղղություններից մեկն է:

 

Բրյուգգեն Բելգիայի ամենակատարյալ կերպով պահպանված միջնադարյան քաղաք է: Քաղաքի ճարտարապետությունը տարեկան կտրվածքով

գրավում է ավելի քան 2 միլլիոն ճանապարհորդների: Եթե անգամ սուղ է ձեր ժամանակը, Բրյուգգեն պետք է լինի համար մեկ այցելության ուղղությունը

Բելգիայում: 

 

Բրյուսելն ընդունված է համարել Եվրամիության ոչ պաշտոնական մայրաքաղաքը: Այնտեղ են գտնվում եվրոպական կարևոր նշանակության

շինություններ, ինչպիսիք են  ̀ Եվրոպական հանձնաժողովի շենքը, Եվրամիության Խորհուրդը և եվրոպական Պառլամենտը: Բրյուսելի հին քաղաքի

հենց սրտում է գտնվում քաղաքի հիմնական հրապարակը (Grand Place)։ Հրապարակի էլեգանտ տեսքը եզակի ճարտարապետական հնարքի ̀

Ոսկեփայլ Տների շնորհիվ է  ̀ իրենց հրաշալի եռանկյունաձև վերնաճակատով և հարուստ ոսկեգույն զարդանախշերով:

 

Ազատատենչ Ամստերդամ - Նիդեռլանդների ճանաչված մայրաքաղաքն է, որը հայտնի է իր ջրանցքներով, գեղեցիկ շինություններով, սրճի տներով,

«Red Light» թաղամասով և դեռ շատ ուրիշ տեսարժան վայրերով:

 

Անտվերպեն - Ֆլանդրիայի մշակութային մայրաքաղաքն է Բելգիայի հյուսիսում: Արվեստասերների ու մշակույթը գնահատողների համար Անտվերպենի

հոյակապ թանգարանները հիմնական ու գլխավոր ուղղություն են: Քաղաքը հնում բնօրրանն է եղել այնպիսի նկարիչների համար, ինչպիսիք են

Ռուբենսը, Վան Դյուքը և այլոք: Անտվերպենի սրտում գտնվում է իր գլխավոր հրապարակը  ̀ «Grote Markt»-ը, իր մի շարք ոսկեփայլ տներով:

Կենտրոնում վեր է խոյանում գեղազարդ «Բրաբո» շատրվանը, որը կանգնեցվել է 1887 թվականին:

 

Փարիզ - Ֆոնտեբլյոն 34 թագավորների և 2 կայսրերի աթոռանիստն է եղել: Սա միակ դղյակ-ամառանոցն է, որտեղ բնակություն է հաստատել

յուրաքանչյուր հաջորդ ֆրանսիական միապետ գրեթե 8 դար շարունակ: 1500 սենյակներ ունեցող դղյակը Ֆրանսիայում ամենամեծ ամառանոցներից է

և ամենահարուստ կահավորվածն է ամբողջ Եվրոպայում: 

8 Օր, 7 Գիշեր
630 $
Մարտ - Հոկտեմբեր
Ներառված է
  • Խմբային տեղափոխում օդանավակայան - հյուրանոց - օդանավակայան:
  • Տեղավորում 3* հյուրանոցում, նախաճաշով:
  • (10:30-ից 13:00 բոլոր ժամանումները, ինչպես նաև 13:00-ից 18:00 բոլոր մեկնումներն ունեն 20 € հավելավճար):
  • Խմբային տեղափոխում ավտոբուսով, ռուսախոս լիցենզավորված զբոսավարի ուղեկցությամբ:
  • Էքսկուրսիաներ ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ դեպի Փարիզ, Բրյուգգե, Բրյուսել, Ամստերդամ:
  • Այցելություն Ժիվեռնի, Ռուեն, Անտվերպեն ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ:
Ներառված չէ
  • Ավիատոմսեր:
  • Վիզա:
  • Բժշկական ապահովագրություն:
  • Թանգարանների մուտքի տոմսեր:
  • Էքսկուրսիա դեպի Ֆոնտեբլյո - 68 € ներառյալ մուտքի տոմսը:
  • Էքսկուրսիա - «Փարիզը գիշերով» -30 €:
  • Ընթրիք և երեկոյան շոու հռչակավոր «Մուլեն Ռուժ» կաբարեում, գինը կախված է այցելության գիշերն ընտրված ծրագրից:
  • Այցելություն Լուվր թանգարան զբոսավարի ուղեկցությամբ - 40 €, մուտքի տոմսը + 17 €:
  • Էքսկուրսիա դեպի Վոլենդամ - 65 €:
  • Սենա գետով նավարկության տոմս - 13 €:
  • Ամստերդամում ջրանցքով նավարկության տոմս - 16 €:
  • Այցելություն Փարիզի Աստվածամոր տաճար - 35 €:
  • Ճամփորդություն դեպի Էթրետա:
  • Ականջակալներ (պետք է վճարել տուր-ղեակավարին) - 15 € :
  • Քաղաքային հարկեր (պետք է վճարել հյուրանոցում) - 1-3.5 € ամեն օր, յուրաքանչուր ճանապարհորդի համար:
Ծրագիր
Օր 1
Bonjoir Paris

Ժամանում Փարիզ: Հանդիպում ընկերության ներկայացուցչի հետ Europe Voyage ցուցանակով օդանավակայանում:

Տեղավորում հյուրանոցում:

Ազատ ժամանակ:

Գիշերակաց 3* հյուրանոցում:

Օր 2
Փարիզի Աստվածամոր տաճար - «Մուլեն Ռուժ» - «Քրեյզի Հորս»

Նախաճաշ հյուրանոցում:

Ազատ ժամանակ բացահայտելու հրաշագեղ Փարիզը:

Խմբակային էքսկուրսիա դեպի Մոնմարտր և Եվրոպայի եզակի մարգարիտ ու գոթական ճարտարապետության գլուխգործոց  ̀ Փարիզի Աստվածամոր տաճար:

Երեկոյան կարող է կազմակերպվել լրացուցիչ խմբակային տուր աշխարհի ամենահայտնի կաբարեներից Մուլեն Ռուժ, Լիդո, Քրեյզի Հորս:

Գիշերակաց հյուրանոցում:

Օր 3
Փարիզ - Ֆոնտեբլյո

Նախաճաշ հյուրանոցում:

Առավոտյան էքսկուրսիա դեպի Ֆոնտեբլյո պալատ, որն ամառային աթոռանիստ է եղել ֆրանսիական միապետերի համար գրեթե 8 դար շարունակ:

Զբոսանք Փարիզի գեղատեսիլ փողոցներով: Այցելություն «Ֆրագոնար» օծանելիքի գործարան:

Գիշերակաց հյուրանոցում:

Օր 4
Փարիզ - Ժիվեռնի - Էտրետա - Ռուան

Նախաճաշ հյուրանոցում:

Խմբային տեղափոխում Ժիվեռնի: Սա մի փոքրիկ գյուղաքաղաք է Նորմանդիայում, Սենա գետի ափին, որի բնակչությունը հազիվ 540 -ի է հասնում:

Հենց այս վայրում է իմպրեսիոնիստների դպրոցի հիմնադիրն ու շարժման առաջամարտիկը՝ տաղանդավոր նկարիչ Կլոդ Մոնեն անցկացրել իր

կյանքի երկրորդ կեսը:

Այստեղ դուք կտեսնեք գեղեցիկ լիճն իր ջրաշուշաններով, որը նկարչի համար մուսա ու ներշնչանքի աղբյուր է ծառայել:

Խմբային տեղափոխում Ռուան ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ: Հետդարձի ճանապարհին հնարավորություն կունենաք կազմակերպել

խմբակային այցելություն դեպի քաղաք - առողջարան Էտրետա, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին: Այստեղ են նաև ծնվել

իմպրեսիոնիզմի մի շարք հրաշալի կտավներ: 

Լրացուցիչ այցելություն՝ բացահայտելու տեղի ամենագեղեցիկ ափն ու Կավճե Սպիտակ Ժայռերը: Ձեզ հրաշալիերոն կզարմացնեն տեղի երեք

բնական կամարները, որոնք աղեղվում են Ատլանտյան օվկիանոսի վրայով: Այս բնական հրաշալիքները, ինչպես նաև սպիտակ խճաքարով լողափը

հասանելի են բոլոր այցելել ցանկացողների համար:

Օր 5
Բրյուգեն - Բրյուսել

Ճանաչողական էքսկուրսիա Բրյուգենի տեսարժան վայրերով։ Կունենաք ազատ ժամանակ ինքնուրույն բացահայտելու և հիանալու տեղի

հրաշագեղ փողոցներով, գեղատեսիլ շինություններով, շատրվաններով, արձաններով։

Խմբային տեղափոխում Բրյուսել։  Զբոսանք քաղաքով։

Բրյուսելը սրտաձև կառուցված քաղաք է, ունի ֆրանկոֆոն բնակչություն, այն սահմանակցում է Վալոնյան և Ֆլանադական մարզերին՝

շրջապատված Սեն գետի հովիտներով և փռված է մոտավորապես 97 կմ Հյուսիսյաին ծովից հեռու։ 1979 թվականին նշվում էր քաղաքի 1000-ամյա

պատմությունը։ Բելգիայի թագավորության մայրաքաղաքով զբոսանքի ընթացքում դուք կտեսնեք Քաղաքապետարանի հրաշակերտ շենքը,

Ոսկեփայլ տները, որոնք գտնվում են Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկում ՝ Gran Place-ում։ Կտեսնեք նաև հանրահայտ Միզող

տղայի ՝  "Manneken Pis"-ի արձանը, որը դարձել է Բրյուսելի խորհրդանիշը։  Շրջայցի ժամանակ կայցելեք նաև Սաբլոնի Տիրամոր եկեղեցին և

քաղաքի այլ տեսարժան վայրեր։

Օր 6
Ամստերդամ

Նախաճաշ հյուրանոցում։

Խմբային տեղափոխում Ամստերդամ։  Էքսկուրսիա քաղաքի տեսարժան վայրերով։

Այցելություն Ադամանդի գործարան։ Նաև կունենաք լրացուցիչ հնարավորություն նավակով զբոսնելու Ամստերդամի ջրանցքներով։

Տեղավորում հյուրանոցում։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 7
Վոլենդամ - Զանենս Շանս - Անտվերպեն

Նախաճաշ հյուրանոցում։ Ազատ ժամանակ կամ կամընտրական հիմունքով կազմակերպվող էքսկուրսիա Վոլենդամ և Զանենս Շանս քաղաքներում։

Այստեղ հինգ ջրաղաց զարդարում են Զանենսի ափերը․ դրանք հիշեցնում են այն ժամանակաշրջանը, երբ քաղաքի արտադրողականությունը

կախված էր քամու ուժգնությունից։ Զանենս Շանսը էթնիկ թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ գյուղացիներն ապրում են պահպանելով դարեր

շարունակ ձգվող ավանդույթները՝ կրում են ազգային հագուստ և հենց տեղում կարվող տրեխներ (փայտյա ոտնամաններ), պատրաստում են

տեղական պանիր ավանդական տեխնոլոգիաներով։ Հրաշալիորեն պահպանված շինությունները հանդիսանում են XVII- XVIII-րդ դդ-ի հոլանդական

կենսակերպի վառ օրինակ։ Իսկական հոլանդական տները, պատմական նավաշինարանները, հողմաղացները գրավում են տարեկան հարյուր

հազարավոր ճանապարհորդների ուշադրությունը։ Ներկայումս Վոլենդամը հայտնի է որպես էթնոգրաֆիկ ճամփորդական ուղղություն՝ Իսկական

Հոլանդիայի խորհրդանիշը։ Ամեն տարի այստեղ այցելում են ավելի քան 2 միլլիոն ճանապարհորդ՝ տեսնելու փոքրիկ կոկիկ ազգային

տնակները,որոնց պատուհանները զարդարված են ցուցափեղկերի նման, հինավուրց եկեղեցիները, գողտրիկ ռոմանտիկ փողոցները, գեղեցիկ

ջրանցքները, բարձրացող կամուրջները և տեղական հանրահայտ նավահանգիստը, որտեղ կարող եք տեսնել

գործնականում հանդիպող բոլոր տեսակի ձկնորսական միակայմանավերն և զբոսանավերը։

Տեղափոխում Անտվերպեն։ Քաղաքով զբոսանք զբոսավարի հետ միասին։

Տեղավորում հյուրանոցում։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 8
Փարիզ

Նախաճաշ հյուրանոցում։ Խմբային տեղափոխում Փարիզ։

Տեղափոխում օդանավակայան։ 

Ուշադրություն։ Եթե Փարիզ ժամանումը օրվա երկրորդ կեսին է, ապա մեկնումը միայն հնարավոր կլինի 12։30 -ից հետո կայանալիք թռիչքով։