Armenian Russian English
Հայ

Դասական Հունաստան

Հունաստանը արևմտյան քաղաքակրթության բնօրրանն է, իսկ Աթենքը՝ դրա սիրտը։ Քաղաքի կենտրոնում մեծ թվով հունական ավերակներ և արտեֆակտներ են կուտակված, որոնք ժամանակի մեքենայի պես ձեզ կտեղափոխեն հազարավոր տարիներ հետ՝ դեպի մշուշոտ անցյալ։ Այստեղ դուք կհանդիպեք պանդոկներում աղմկող, փողոցներում բարձրաձայն ծիծաղող մարդկանց, որոնք իրենց կյանքն ապրում են լիարժեք՝ շնչելով խորը՝ ամբողջ կրծքավանդակով։ Աթենքում կան արևմտյան պատմությանը վերաբերող բազմաթիվ հուշարձաններ՝ Ակրոպոլիսից սկսած մինչև Զեվսի տաճար, ինչպես նաև Ազգային Հնագիտության թանգարանի գանձարանը։

 

Դելֆի քաղաքը հաստատված է Պառնաս քաղաքի ստորոտին, շրջապատված գեղատեսիլ բնությամբ, երկու հզոր ժայռերի արանքում։ Հին հույների համար Դելֆին բառացիորեն աշխարհի կենտրոնն էր։ Ըստ հունական դիցաբանության, Զեվսը երկու արծիվ էր բաց թողել աշխարհի հակառակ ծայրերից, որպեսզի որոշեր աշխարհի կենտրոնը։ Արծիվները բախվում են իրար հենց Դելֆի քաղաքի երկնքում։ Այդ վայրը նշվում է մի մեծ քարով, որի հռոմեական կրկնօրինակը պահպանվում է Դելֆի թանգարանում։

 

Հունական Կալամբակա քաղաքը տեղակայված է Մետեոր լեռան ստորոտին, որի վրա աշխարհահռչակ Մետեորա մենաստանն է։ Կալամբական, Հունաստանի մյուս  առողջարանային քաղաքների հետ միասին տարեկան ընդունում է մեծ թվով զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից, որոնք գալիս են սեփական աչքերով տեսնելու եզակի ճարտարապետության մենաստանները։ Այս պատճառով քաղաքն ունի բավականին լավ զարգացած հյուրանոցային ծառայություններ, սպասարկման ոլորտը գտնվում է բարձր մակարդակի վրա։ Այստեղ կա ցանկացած տեսակի ապրանքի առևտուր, ներառյալ մեծ պահանջարկ վայելող հունական մուշտակե վերարկուները։ Կալամբակայում է գտնվում սքանչելի  Աստվածամոր պայծառակերպման եկեղեցին, որը կառուցվել է 11րդ դարում։ Տաճարի պատերը զարդարված են հրաշալի որմնանկարներով և սրբաբատկերներով։ Մինչ դեպի Մետեոր էքսկուրսիա կատարելը, զբոսաշրջիկներին սկզբից շրջայցի են տանում այս սուրբ Վայրով։

 

Պելեպոնես թերակզին, որը հնում հայտնի է եղել որպես Մորեա, ամենամեծ թերակղզին է Հունաստանում։ Լինելով տեղակայված երկրի հարավում՝ այն  կապված է մայրացամաքին միայն մի նեղ հողատարածքով՝ Կորթնոս Իսմուսով։ 1893 թվականին, նուն անվամբ մի ջրանցք կառուցվեց այստեղ, որը վերջնականապես դարձրեց Պելեպոնեսը կզղի։ Պելեպոնեսի ամենագրավիչ կողմն իր հարուստ պատմական ժառանգությունն է և տեսարժան վայրերի առատությունը։ Ի լրում այս ամենի, թերակղզուց շատ հարմար է ամբողջ օրով էքսկուրսիաներ կատարել Հունաստանի այլ տարածքներ։

 

Աթենք – Դելֆի – Կալամբակա – Պելոպոնես – Աթենք:

Հունաստանի պատմության լավագույն ակնթարթները...

Յուրաքանչյուր շաբաթ օրերին:

7 Օր, 6 Գիշեր
610 $
Մարտ - Նոյեմբեր
Ներառված է
  • 7 գիշերակաց հյուրանոցներում ըստ ծրագրի:
  • 7 նախաճաշ:
  • Տրանսպորտային փոխադրում ըստ ծրագրի:
  • Էքսկուրսիաներ ռուսախոս խմբավարի հետ ըստ ծրագրի։
Ներառված չէ
  •  Թանգարանների մուտքի տոմսեր, մինչև 18 տարեկան երեխաների մուտքը ̀ անվճար։
  •  Գիշերային դիմավորում/ճանապարհում 23:00-05:30։
  •  Ֆակուլտատիվ էքսկուրսիաներ։
  •  Քաղաքային հարկեր։
  •  Վիզա։
  •  Ճամփորդական ապահովագրություն։
Ծրագիր
Օր 1
Աթենք

Ժամանում Աթենք:

Տեղափոխում հյուրանոց, հանդիպում խմբավարի հետ:

Գիշերակաց հյուրանոցում:

Օր 2
Աթենք

Նախաճաշ:

Ազատ օր:

Ցանկացողների համար ֆակուլտատիվ էքսկուրսիա ` մեկօրյա կրուիզ Էգեյան ծովի Սարոնիկ նեղուցի երեք կղզիներով - Էգինա, Փարոս, Հիդրա:

Ճաշ նավի վրա:

Գիշերակաց Աթենքում:

Օր 3
Դելֆ - Կալամբակա

Նախաճաշ:

Մեկնում Դելֆ քաղաք ՝ բացառիկ հնագիտական արգելոց Պառնաս  լեռան ստորոտում:

Շրջագայություն հնագիտական համալիրով, այցելություն Դելֆի թանգարան:

Տեղափոխում գեղատեսիլ քաղաք Կալամբակա:

Գիշերակաց հյուրանոցում:

Օր 4
Աթենք

Նախաճաշ:

Այցելություն ամենագեղեցիկ  և պատմական վայրերից մեկը՝ Մետեորներ և իր հնագույն  վանքեր:

Վերադարձ Աթենք:

Գիշերակաց հյուրանոցում:

Օր 5
Աթենք

Նախաճաշ:

Աթենքով էքսկուրսիա, այցելություն Ակրոպոլ: Օրվա երկրորդ կեսին ֆակուլտատիվ էքսկուրսիա Ատտիկայի ափի երկայնքով: 

Այցելություն Սունիոն թերակղզի և Պոսեյդոնի տաճար:

Լոգանք  ջերմային  լճում:

Գիշերակաց Աթենքում:

Օր 6
Աթենք

Նախաճաշ:

Էքսկուրսիա դեպի Պելոպոննես թերակղզի:

Այցելություն Հին Միկեն ՝ Աթրիդյան դինաստիայի մայրաքաղաք, Նաֆփլիոն ՝ անկախ Հունաստանի առաջին մայրաքաղաք, էքսկուրսիա դեպի Հին Էպիդավր:

Վերադարձ Աթենք:

Գիշերակաց Աթենքում:

Օր 7
Աթենք

Նախաճաշ:

Ազատ օր:

Երեկոյան ցանկացողների համար ֆակուլտատիվ էքսկուրսիա «Գիշերային Աթենք»  – Ժողովրդական երաժշտական  ծրագիր Հին Աթենքի

պանդոկներից մեկում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 8
Աթենք

Նախաճաշ:

Տեղափոխում օդանավակայան: