Armenian Russian English
Հայ

Այլ Մոնտենեգրո

 

«Traveler Club» ճամփորդական ակումբը հրավիրում է բոլորին միանալու մեր հերթական, խմբային շրջագայությանը դեպի արևոտ Մոնտենեգրո:

Մոնտենեգրոն այն երկրներից է, որն այցելուների մոտ առաջացնում է այնպիսի զգացումներ, ինչպիսիք են հիացմունքը, սերը, բերկրանքը և ճամփորդության ծարավը:

Երկիրը հայտնի է իր ապշեցուցիչ բնությամբ, տեղաբնակների ջերմ հյուրընկալությամբ և հոգևոր մթնոլորտով,  համեղ ազգային խոհանոցով և, իհարկե, հիասքանչ լողափերով:

Մեր շրջագայության ձևաչափը այնքան էլ դասական չէ. այն ջրային տարերքի և լեռնային աշխարհի համակցված ծրագիր է: Այցելուների մեծ մասը Մոնտենեգրո է գալիս ծովափնյա հանգստի համար, բայց մենք կբացահայտենք բոլորովին այլ Մոնտենեգրո՝ լեռներ և ձորեր, գետեր և լճեր, գինի և խոհանոց, և իհարկե՝ անծայրածիր Ադրիատիկ ծովը: Ձեր ճանապարհորդության ծրագիրը ներառում է 6 գիշեր / 7 օր կացություն Մոնտենեգրոյում:

Ինչպես վայել է տվյալ շրջագայության ձևաչափին՝ շեշտը դնելով բնական տեսարժան վայրերի վրա, կարող եք վայելել Դուրմիտոր ազգային պարկի տեսարանները, այցելել Բալկանների ամենամեծ լիճը, մասնակցել տեղական գինիների համտեսին, ծանոթանալ տեղի բնակիչների կյանքին և շատ ավելին:

Որակը նախընտրողների համար

Շրջագայության տևողությունը 7 օր / 6 գիշեր

Տուրի արժեքը՝ 840 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ մեկ անձի համար՝ երկտեղանի համարում․

 

Շրջագայության մանրամասները.

Ամսաթվեր՝ 

Վայրը - Մոնտենեգրո

Կացություն -  «Boutique» կարգի և ապարտհոթելներ (6 գիշեր)

Շրջագայության ձևաչափը՝ մշակութային-դասական, տեսարժան վայրեր, գաստրոնոմիական, զբոսանք բնության գրկում, ծովափ

Հանդիպման վայր՝ Տիվատի միջազգային օդանավակայան։

Միջոցառմանը մասնակցության հաստատման վերջնաժամկետն է 2022 թվականի Մարտի 15-ը։

Այս շրջագայությունը տեղի կունենա նվազագույնը թվով 6 մասնակիցների առկայության պարագայում։

Մեկտեղանի սենյակի հավելավճարը՝ 180 եվրո։

 

Մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ նկարագրության մեջ։

 

Վճարման պայմանները` ամրագրման ժամանակ` 10%, մինչև մարտի 15-ը՝ 40%, տուրի մեկնարկից 10 օր առաջ` 50%:

Վճարման եղանակներ՝ բանկային փոխանցում, կանխիկ, քարտային վճարում, inecoPay, E-dram:

7 Օր, 6 Գիշեր
840 Euro
Օգոստոս - Օգոստոս
Ներառված է
  • Կացություն - բուտիկ հյուրանոցներ և ապարտհոթելներ
  • Սնունդ - նախաճաշ՝ ամեն օր, 5 ճաշ և 1 ընթրիք (առանց ալկոհոլ)
  • Հարմարավետ տրանսպորտ՝ ծրագրի համաձայն
  • Պրոֆեսիոնալ զբոսավարի ծառայություններ
  • Տեղափոխում՝ օդանավակայան - հյուրանոց - օդանավակայան
  • Մուտքավճարներ և էքսկուրսիաներ դեպի բոլոր թանգարաններ
  • Գինու համտես
  • Zip-line թռիչք
  • Անակնկալ "Traveler Club" - ից
Ներառված չէ
  • Վիզա- (ՀՀ քաղաքացիներիի համար անհրաժեշտ չէ)
  • Ընթրիքներ (բացի մեկից)
  • ՊՇՌ թեստ
  • Ավիատոմս
Ծրագիր
Օր 1
Մոնտենեգրոյի հեքիաթի սկիզբը. Տիվատ

Տիվատ՝ Վրմաց թերակղզու «մարգարիտը»

  • Ժամանում Տիվատի օդանավակայան
  • Տեղափոխում քաղաք, տեղավորում հյուրանոցում
  • Զբոսանք Տիվատի լողափով
  • Ամրոց «Բուչա» - Կոտորից ազնվական ընտանիքի ամառային նստավայրը
  • Հարավսլավիայի ժամանակների սուզանավ-թանգարան

Ընթրիք ազգային ռեստորանում

Օր 2
Ադրիատիկի իրական «մարգարիտը»՝ Կոտորը

Կոտորը Մոնտենեգրոյի գլխավոր քաղաքներից մեկն է

  • Բոկա - Կոտորի ծոց
  • Կոտոր - շրջագայություն հին քաղաքով - ՅՈՒՆԵՍԿՕ
  • Սուրբ Տրիփոնի տաճար, «Զենքի» հրապարակ
  • Սուրբ Հովհաննեսի ամրոց
  • Նիկշիչ – զբոսանք քաղաքի կենտրոնով (հայտնի է տեղական «Niksicko» գարեջրով)

Ճաշ ազգային պանդոկում

Օր 3
Դուրմիտոր ազգային պարկ. ՅՈՒՆԵՍԿՕ

Ժաբլյակ - Բալկանների ամենաբարձր լեռնային բնակավայրերից

  • Օստրոգի վանք՝ Մոնտենեգրոյի գլխավոր ուխտագնացության կենտրոնը
  • Պիվա լիճը՝ տարածաշրջանի ամենագեղեցիկ լճերից մեկը
  • Ազգային պարկ Դուրմիտոր - ՅՈՒՆԵՍԿՕ
  • Տռսա գյուղ – բարձրլեռնային գյուղ Դուրմիտորում
  • Պրուտաշ լեռ
  • «Աստվածների թամբը» լեռնանծք
  • Ստոժինա լեռ
  • Զաբլյակ - լեռնադահուկային հանգստավայր

Ճաշ ազգային պանդոկում

Օր 4
Մոնտենեգրոյի ձորեր և կիրճեր

Մոնտենեգրոյի հյուսիս-արևմուտքի բնական գեղեցկությունը

  • Ջուրջեւիչի կամուրջ՝ Բալկանների ամենաբարձր կամուրջներից մեկը
  • Տարա գետի կիրճ
  • Zip-line թռիչք
  • Բիոգրադսկա լիճ (Բիոգրադսկա լեռ)
  • Մորաչա գետի կիրճը
  • Մորաչա վանք
  • Կոլաշին
  • Ցետինյե

Ճաշ ազգային պանդոկում

Օր 5
Մոնտենեգրոյի գինու ավանդույթները

Հայտնի Սկադար լիճը

  • Լիպսկա քարանձավ՝ Մոնտենեգրոյի ամենամեծ քարանձավներից մեկը
  • «Կոսմաչ» բերդ
  • Այցելություն տեղական գինեգործարաններ
  • Սկադար լիճ՝ Բալկանների ամենամեծ լիճը
  • Վիրպազար - ձկնորսական գյուղ - Մոնտենեգրոյի «Վենետիկ»

Ճաշ ազգային պանդոկում

Օր 6
Բուդվայի ծովափը

Մոնտենեգրոյի հայտնի ծովափնյա զբոսավայրերը

  • Բուդվա Ռիվիերա
  • Բուդվայի, Բեչիչի, Ռաֆայլովիչի լողափերը
  • Սվետի Ստեֆան - Մոնտենեգրոյի այցեքարտ
  • Տիվատ

Ճաշ ազգային պանդոկում

Օր 7
Տիվատ

Ազատ Օր

  • Գնումներ (ինքնուրույն)
  • Տրանսֆեր օդանավակայան,
  • Մեկնում