Armenian Russian English
Հայ

Լարա Քրոֆթի հետքերով և հանգիստ Փխուկետում

Բանգկոկ - Սիեմ Ռիպ - Փխուկետ

Դժվար է ասել, թե ինչն է Կամբոջան դարձրել հայտնի`գեղեցկուհի Անջելինա Ջոլի՞ն, որը պայքարում էր բազմաթիվ զինված դաշնակիցների հետ որպես

Լարա Կրոֆտ Անգկորում, թե՞ Խորհրդային Միությունը, երբ մենք ակտիվորեն օգնում էինք Կամպուչիային՝ այնտեղ ուղարկելով մեր մասնագետներին:

Ամեն դեպքում, մենք բոլորս Հոլիվուդյան աստղի հետ միասին նշանակալի դեր ունեցանք Կամբոջայի զարգացման մեջ որպես զբոսաշրջության հայտնի

վայր: Դատեք ինքներդ. «Լարան» գովազդեց Անգկոր ֆանտաստիկ տաճարային համալիրն ամբողջ աշխարհով, և այժմ բոլորը գիտեն Անգկորի մասին:

Իսկ Խորհրդային Միությունը թողեց շատ ռեստորանները, շուկաները եւ նույնիսկ Սիխանուքվիլ քաղաքը հնագույն թագավորությունում:

12 Օր, 11 Գիշեր
1420 $
Սեպտեմբեր - Հոկտեմբեր
Ներառված է
  • Ավիատոմս դեպի Բանգկոկ (նվազագույն գնով):
  • Ավիատոմս Bangkok - Siem Reap, Siem Reap - Phuket, Phuket - Bangkok (նվազագույն գնով):
  • Բանգկոկում 3 * հյուրանոց նախաճաշով երկտեղանի սենյակում:
  • Սիեմ Րիփում հյուրանոց 3 * նախաճաշով երկտեղանի սենյակում:
  • Փխուկետում 3* Հյուրանոց * նախաճաշով երկտեղանի սենյակում:
  • Ընթրիք «Ապշառա» շոու, Սիեմ-Ռապում:
  • Ծրագրով նախատեսված տրանսպորտ և զբոսավար:
  • Բժշկական ապահովագրություն
  • Մուտքի վճարներ:
  • Ռուսալեզու զբոսավարի ծառայություններ:
Ներառված չէ
  • Մուտքի արտոնագիր Կամբոջայում `$ 30:
  • Անձնական ծախսեր:
  • Ավիատոմսերը կարող են լինել հավելավճարով:
  • Տուրի նկարագրությունը:
  • Բանգկոկ – Սիեմ Րիփ – Փխուկետ:
Ծրագիր
Օր 1
Բանգկոկ

Ժամանում Բանգկոկ:

Հանդիպում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց:

Ազատ ժամանակ:

Օր 2
Wat benchamabophit (Մարմարե տաճար) - Թանկարժեք քարերի թանգարան

Նախաճաշ հյուրանոցում։

Այցելություն Բանգկոկի ամենագեղեցիկ տաճարներից մեկը՝ Wat benchamabophit, որը նաև «Մարմարե տաճար» են անվանում։

Տաճարի հատակագծմամբ և կառուցմամբ զբաղվել են Ռամա V-րդ թագավորը XIX դարի վերջին։

Այնուհետև դուք կուղղևորվեք Թանկարժեք քարերի թանգարան։

Վերադարձ հյուրանոց։

Ազատ ժամանակ։

Օր 3
Սիեմ Ռիփ

Նախաճաշ։

Տեղափոխում օդանավակայան և մեկնում Սիեմ Ռիփ։

Ժամանում Սիեմ Ռիփ, դիմավորում օդանավակայանում, տեղափոխում և տեղավորում հյուրանոցում։

Ազատ ժամանակ։ Ընթրիք ռեստորանում ՝ շվեդական սեղան և ազգային ֆոլկլորային շոու «Ափսարա»։ Սա Կամբոջայի հինավուրց ազգային պարերի

անսովոր գեղեցկության արվեստ է, որը դիցաբանությունից պատկերներ է ցուցադրում։ Գեղեցիկ պարուհիները, վառ կոտսյումները և հիշարժան

լուսանկարներն այս օրն անջնջելի կդարձնեն Ձեր հիշողության մեջ։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 4
Պնոմ Քուլեն - Բուդդիստական տաճար - «Senteurs D’Angkor», «Անկախության հուշարձան», Թագավորական այգի

Նախաճաշ հյուրանոցում։

Ծանոթություն Կամբոջայի թագավորության հետ։ Ընդհանուր տեղեկություն երկրի մասին։ 

Այցելություն ազգային արգելոց Պնոմ Քուլեն։ Ճանապարհին կանցնենք գեղատեսիլ լանդշաֆտներով՝ ժապավենաձև բարձրանալով լեռն ի վեր։ 

Առաջին կանգառը կկատարենք "The River of Thousand Lingas" գետի մոտ․ 150 մետր երկայնքով անտառային գետի հատակը զարդարված է

փորագրված նկարներով, բացի լինգամներից կարելի է հատակին տեսնել հինդուիզմի աստվածներ Վիշնուի և Բրահմայի պատկերները։

Այնուհետև կայցելենք Բուդդիստական տաճար, որը թվագրվում է XVI-դ դար և կառուցված է ժայռի կատարին։ Տաճարի ներսում ժայռի կատարից

փորված Բուդդայի պառկած արձանն է։ Այնուհետև զբոսանք ջունգլիով, կտեսնեք մեծ երկհարկանի ջրվեժը, որտեղ կարելի է լողալ և հանգստանալ

ջունգլիների զով ստվերներում։ Սա համարվում է ուժ ստանալու վայր, այստեղ գալով ժամանակակից քմերները, ինչպես և իրենց նախնիները Շիվա

աստծուց խնդրում են առողջություն և իղձերի իրականացում։ Հետադարձ ճանապարհին կտեսնենք պտղատու ծառերի պլանտացիաներ, ինչպես

նաև կծանոթանաք պալմայի շաքարի արտադրման գործընթացին։

Վերադարձ Սիեմ Ռիփ, այցելություն «Senteurs D’Angkor» կոչվող արհեստավորների կենտրոն և ծանոթացում քմերների արհեստներին

(համեմունքների, բուրումնավետ յուղերի, բնակաան հավելումներով օճառներ, սրճի, թեյի տեսակների արտադրություն), «Անկախության

հուշարձան», այցելություն գործող բուդդիստական տաճար «Վաթ Տմեի», որը նվիրված է 1975 - 1979 թվականներին տեղի ունեցած

ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կայցելենք նաև թագավորական այգի, որը գտնվում է Ռաֆլս հյուրանոցի և թագավորական աթոռանիստի

միջև։ Այգում աճում էն դարավոր հսկայաբուն ծառեր, որոնց սաղարթներին ապրում են թռչող աղվեսների խմբեր։ 

Արևամուտին դուք կայցելեք Անգկոր Վաթ տաճար, սա կլինի ձեր առաջին կարճ ծանոթությունը տաճարի հետ։ Աղջամուղջին այն զարդարվում է

վերջալույսի շողերով և դուք հրաշալի լուանկարներ կարող եք նկարել այստեղ։

Վերադարձ հյուրանոց։

Ազատ ժամանակ։

Օր 5
Էքսկուրսիա հինդուիստական տաճարներով

Նախաճաշ հյուրանոցում։

Էքսկուրսիա Անգկորի տաճարներով խմբավարի ուղեկցությամբ։

Անգկոր Տհոմ ՝ հինավուրց մեծ քաղաք է 12 կիլոմետր տարածքով, բոլոր կողմերից պարսպապատ, յուրաքանչյուր մուտք հսկվում է 54 դիվական և

54 պահապան աստվածների քարե արձանների կողմից։

Բայոնի տաճար - սա զարմանահրաշ տաճար է, որի 54 աշտարակների գլխին վեր է խոյանում չորս երեսանի Բուդդան, որը նայում է աշխարհի չորս

կողմերը՝ իր հայացքով կարծեք հսկելով շուրջբոլորը։

Բայոնի 216 դիմաքանդակներն իրենց տարբեր դեմքի արտահայտություններով անվանում են «Անգկորի ժպիտ»։

Բապհուոնի մեծ բուրգը հինդուիստական տաճար է, որը վերջերս է վերանորոգվել ու արդեն դռները բացել է այցելուների առաջ։

Ֆիմենակաս տաճարը (թագավորական պալատ)- այս տաճարը պատկանում է տեղում գտնվող բոլոր կառույցներից ամենավաղ դարաշրջանի

տաճարաշինությանը։ Փղերի ու Բորոտ թագավորի հարթակ - ներկայացնում է 1938 թվականին վերականգնված քաղաքի անտիկ դարաշրջանից

պահպանված ճարտարապետական էլեմենտներ, քաղաքի պատերին հայտնաբերվել են մեծ թվով խորաքանդակներ։

Տա Քեոյի տաճար - բավականին պարզ կառույց է, բայց անպատմելի ձգողականություն ունի։ Ինչպես վկայում են մասնագետները՝ տաճարն իր մեջ

կրում է ուժեղ դրական էներգիայի մեծ պաշար, ինչով այն օժտել են տեղի բուդդիստական վանականներն օծման ժամանակ 14-15-րդ դարերում։

Յուրաքանչյուրն, ով բարձրանում է մինչև տաճարի գագաթը, զգում է այդ անբացատրելի դրական էնէրգետիկ դաշտը։

Տա Պրոհմ - սա այն եզակի տաճարներից է, որը միտումնավոր կերպով չի մաքրվել ջունգլիներից։ Տաճարի պատերը սեղմված են հսկայական

ծառերի արմատներով։ Հանրաճանաչ դերասանուհի Անջելինա Ջոլին այս տեղանքն էլ ավելի հայտնի դարձրեց՝ նկարահանվելով «Լարա Քրոֆթ։

Դամբարաններ թալանողը» ֆիլմում։

Կրավանի տաճար - սա մեր երթուղու միակ տաճարն է, որը կառուցված է աղյուսներից, այն բավականին փոքր է, և այն վայրերից է, որտեղ

պատերին կարող եք տեսնել հինդուիստական աստվածների պատկերները։

Անգկոր Վաթը Կամբոջիայի այցեքարտն է։ Այս վայրը համարվում է Անգկորի կայսրության մարգարիտը, այն աշխարհի ամենամեծ կրոնական

կենտրոնն է,որտեղ արտահայտված են կխմերական անտիկ ճարտարապետության բոլոր ձեռքբերումները։

Անգկոր Վաթը Կամբոջիայի թագավորության ազգային խորհրդանիշն է, որն անգամ պատկերված է երկրի դրոշի վրա։

Վերադարձ հյուրանոց։ Ազատ ժամանակ։

Գիշերակաց։

Օր 6
Արհեստագործական գյուղ - Փխուկետ

Նախաճաշ հյուրանոցում։

Այցելություն արհեստագործական գյուղակ, որտեղ կծանոթանաք ազգային արհեստներին։

Տեղափոխում օդանավակայան, թռիչք Փխուկետ։

Հանդիպում Փխուկետի օդանավակայանում, տեղավորում նախապես ընտրված հյուրանոցում։

Ազատ ժամանակ։

Օր 7-11
Ծովափնյա հանգիստ։

Նախաճաշ հյուրանոցում։

Ազատ ժամանակ լողալու Սիամի ծոցի տաք ջրերում և վայելելու ՁԵր հանգիստը ծովափին։

Գիշերակաց։

Օր 12
Արձակուրդի վերջին օրը։

Նախաճաշ հյուրանոցում։

Տեղափոխում օդանավակայան։