Armenian Russian English
Հայ

ԿԱՄԻՆՈ ԴԵ ՍԱՆՏՅԱԳՈ

«Traveler Club» ճամփորդական ակումբը հրավիրում է բոլորին միանալու  քրիստոնեական ուխտագնացության ամենահայտնի ակտիվ տուրին՝ մեր հերթական, խմբային շրջագայությանը դեպի արևոտ Իսպանիա։

Կամինո դե Սանտյագոն ուխտագնացության ուղի է դեպի Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաք, դեպի Սուրբ Հակոբի տաճար։

Նախկինում այն անցնում էին բացառապես կրոնական նպատակներով, հիմա ՝ ոգեշնչվելու և ճանապարհորդությունը վայելելու համար։

Տարեկան շուրջ 250 հազար ուխտավոր և ճամփորդ է անցնում այս ուղին ամբողջ աշխարհից:

2004 թ Կամինո դե Սանտյագոն արժանացավ Premio Príncipe de Asturias de la Concordia մրցանակի `տարբեր մշակույթների մարդկանց մերձեցնելու և քրիստոնեության միասնությունը ամրապնդելու եզակիության համար:

Ժամանակն է մարտահրավեր նետելու ինքներս մեզ և ձեռք բերել նաև  կյանքի այս փորձը՝ դե իհարկե վայելելով անկրկնելի Իսպանիան։

Որակը նախընտրողների համար:

 

Շրջագայության տևողությունը 11 օր / 10 գիշեր

Տուրի արժեքը՝ 640 Եվրոյին համարժեք ՀՀ դրամ մեկ անձի համար՝ երկտեղանի համարում

 

Շրջագայության մանրամասները.

Ամսաթվեր՝ 

Վայրը - Իսպանիա

Կացություն - հյուրատներ կամ ալբերգեներ (10 գիշեր)

Շրջագայության ձևաչափը՝ մշակութային-դասական, տեսարժան վայրեր, գաստրոնոմիական, քայլարշավ

Հանդիպման վայր՝ Մադրիդ, Իսպանիա

Միջոցառմանը մասնակցության հաստատման վերջնաժամկետն է 2022 թվականի Հուլիսի 15-ը։

Մեկտեղանի սենյակի հավելավճարը՝ 260 եվրո։

 

Համառոտ ծրագիր/ երթուղի

 

26/09 – Ժամանում Մադրիդ

27/09 – Մադրիդ - Սարրիա

28/09 – Քայլարշավ - Պորտոմարին

29/09 – Քայլարշավ – Պալաս դի Ռեյ

30/09 – Քայլարշավ - Արսուա

01/10 – Քայլարշավ – Օ Պեդրուոսո

02/10 – Քայլարշավ - Սանտյագո

03/10 – Սանտյագո Դե Կոմպոստելլա

04/10 -- Սանտյագո – Մադրիդ

05/10 -- Մադրիդ

06/10 – Մադրիդ - վերադարձ

 

Տուրի մանրամասներ

  • Ձևաչափ - քայլարշավ
  • Քայլարշավի բարդություն – 3 կարգ (5-ից)
  • Ուղու երկարություն – 111 կմ․
  • Ուղու տեսակը – Ֆրանսիական ուղի
  • Արշավի տևողություն – 5 օր
  • Տուրի տևողություն – 11 օր

Տվյալ շրջագայությանը պատշաճ պատրաստվելու համար մասնակիցների հետ նախապես տեղի կունենան հանդիպումներ Traveler Club–ի գրասենյակում։

Խորհուրդ է տրվում գնել ավիատոմսը և դիմել վիզայի հնարավորինս շուտ՝ թանկացումից խուսափելու համար։

Վճարումը հնարավոր է կատարել ինչպես կանխիկ կամ քարտով, այնպես էլ բանկային փոխանցումով։

11 Օր, 10 Գիշեր
640 Euro
Սեպտեմբեր - Հոկտեմբեր
Ներառված է
  • 10 գիշերակաց հյուրատներում կամ ալբերգեներում, երկտեղանի սենյակում
  • Նախաճաշ
  • Տրանսֆեր Մադրիդ-Սարրիա-Մադրիդ
  • Ուղեկցողի ծառայություն
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Ոխտավորի հավատարմագիր
  • Քայլարշավին նախապատրաստում
  • Տուրին պատրաստվելու խորհրդատվություն
  • Անակնկալ Traveler Club -ից
Ներառված չէ

Ավիատոմս

Վիզա

Այն ինչ նշված չէ փաթեթի մեջ

 

Ծրագիր