Armenian Russian English
Հայ

Մարոկկոյի թագավորություն ՝ զգացեք արևմուտքի շունչը

Կասաբլանկան, որի անունն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «Սպիտակ տուն», նախևառաջ հանդիսանում է Մարոկկոյի գլխավոր տնտեսական ու աշխատանքային կենտրոնը։ Կասաբլանկայում մեծ թվով սքանչելի մզկիթներ, պալատներ, հինավուրց փողոցներ, գեղատեսիլ շուկաներ կան, որոնց բոլորի այցելությունը ձեզանից բավական ժամանակ կխլի։ Այդ իսկ պատճառով՝ պետք է սկսել ամենահետաքրքիրից՝ Մեդինայի թաղամասից, որն աչքի է ընկնում իր հնության մթնոլորտով, նեղ ու ծուռ արևմտյան փողոցների լաբիրինթոսով, սպիտակ քարից կառուցված շինություններով և փողոցի կոլորիտային առևտրով։

 

Տանժերը Մարոկկոյի ամենահին քաղաքներից մեկն է, որը գտնվում է ծովախորշի ափին՝ բլուրների ստորոտին, այն մասում, որտեղ Ատլանտյան օվկիանոսը հանդիպում է Միջերկրական ծովին։ Տանժերում առատ են տեսարժան վայրերը։ Հին քաղաքում (մեդինայում)՝ նեղ փողոցների երկայնքով շարված են հին ու ավանդական սպիտակ տները։ Տանժերի կենտրոնում տեղակայված է Սոկկոյի հրապարակը։ Իսպաներենից «Սոկկո» թարգմանաբար նշանակում է «խանութ», չնայած որ այս վայրը վաղուց արդեն դադարել է ծառայել որպես առևտրային հրապարակ։ Այստեղ կան մեծ թվով սրճարաններ ու ռեստորաններ, որտեղ կարելի է նստել ծածկապատշգամբներում ու հիանալ քաղաքով։ Հրապարակից սկսվում է հետիոտների համար նախատեսված գոտին, որն անցնում է քաղաքի հիմնական տեսարժան վայրերով ու ավարտվում Կասբա Տանժերում։

 

Ֆեսը համարվում է արաբական մշակույթի մարգարիտը, Մարոկկոյի կրոնական ու մշակութային կենտրոնը։ Քաղաքը հիմնադրվել է գրեթե 1200 տարի առաջ մարոկկացի սուրբ, Իդրիս I-ի կողմից, որը Իդրիսիդ դինաստիայից էր։ Ըստ լեգենդի՝ նա ոսկյա բահով գիծ է անցկացրել հողի վրա, որն էլ հետո դարձել է քաղաքի պատերի հիմքը։ Ֆեսը եղել է Մարոկկոյի առաջին մայրաքաղաքը XIII-րդ դարում: Ինչպես բոլոր Մարոկկոյի քաղաքները, Ֆեսը ևս բաժանված է երկու մասի՝ հին մասը՝ Ֆես-Էլ-Բալին կամ մեդինան և նորը ՝ Ֆես- Էլ-Ջեդիդը։ Քաղաքի հին մասը՝ Ֆես-էլ-Բալին կամ մեդինան տեղակայված են որոշ չափով առանձնացված տեղանքում։ Դրա ամրակուռ պատերի հետևում բազմաթիվ հինավուրց գերեզմաններ կան, այդ իսկ պատճառով քաղաքի նոր թաղամասերը կառուցվել են մեդինայից բավականին հեռու ու առանձին վայրում։ Քաղաքում հեշտ է մոլորվել։ Ասում են, որ մոտավորապես 9400 փողոց ու նրբանցք է հաշվվում այստեղ։ Քաղաքը պահպանել է իր տեսքը գրեթե անփոփոխ։ Ֆես-էլ-Բալին իր հերթին բաժանվում է առանձին թաղամասերի, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտացած է իր տեսակի արհեստի մեջ։

 

Բենի-Մելալլը խաղաղ ու լավ խնամված փոքրիկ քաղաք է, օվկիանոսից հեռու՝ կանաչ բնության մեջ ընկղմված։ Այս քաղաքում կարող եք հանգստանալ աֆրիկյան արևի ճաճանչների մեջ ողողված մեդինայի հինավուրց կայսերական քաղաքների եռուզեռից՝ վայելելով նարնջի ու զեյթունի ծառերի տակ խաղաղ զբոսանքները։ Բենի Մելլալում պահպանվել են հին քաղաքի պարիսպները ինչպես նաև կասբա Ռաս-էլ-Էյնը, որը 1688 թվականին հիմնեց քաղաքի հիմնադիր Մուլայ Իսմայիլը։ Այդ ժամանակից ի վեր, ամրոցը մի քանի անգամ վերանորոգվել է։ Քաղաքի կառույցների մեծամասնությունը ժամանակակից են։ Տեղացիները նախընտրում եմ հանգստանալ կենտրոնական պարկում, որտեղ  բազմաթիվ սաղարթախիտ ծառեր են աճում, ջրվեժն է աղմկում, և որտեղ կարելի է փորձել Այն-Ասսերդուն աղբյուրից բխող մաքուր սառնորակ ջուրը։ 

 

«Կարմիր քաղաք» Մարաքեշը իրական հեքիաթային քաղաք է՝ շուկաների, այգիների, դղյակների, մզկիթների առատությամբ։ Դղյակների ներքին ուսումնասիրությունը, քաղաքի պատմական մասի՝ Մեդինայի նեղ փողոցներով զբոսանքըև կարող է մի ամբողջ օր խլել։ Այստեղ դուք կզգաք Մաժորելի այգիների անդորրը, կվայելեք քաղաքի պատմական մզկիթների գեղեցկությունը։ Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ մզկիթ մուտք գործել թույլատրվում է միայն մուսուլմաններին։

 

Կասաբլանկա - Ռաբաթ - Տանժեր - Շեֆշաուեն - Ֆես - Վոլյուբիլիս - Մեկնես - Իֆրան - Բենի-Մելալ - Մարաքեշ - Էսաուիրա - Ագադիր

7 Օր, 6 Գիշեր
1300 $
Մայիս - Հոկտեմբեր
Ներառված է
  • Ավիաթռիչք Մոսկվա - Կասաբլանկա, Ագադիր - Մոսկվա կանոնավոր թռիչքներ Royal Air Maroc ավիափոխադրողով (նվազագույն սակագինը կմասնավորեցվի ամրագրման ժամանակ)
  • 6 գիշերվա կեցություն ըստ տուրի ծրագրի ընտրված հյուրանոցում, երկու անգամյա սննդով։
  • Հանդիպում ու ճանապարհում օդանավակայանում (խմբակային տեղափոխումն իրականացվում է միայն Կասբլանկա ժամանող AT 221 և Ագադիրից AT 426 թռիչքի դեպքում)
  • Տրանսպորտային ծառայություն հարմարավետ ավտոբուսով կամ մեքենայով ըստ տուրի ծրագրի
  • Տեղացի ռուսախոս զբոսավարի ծառայություններ և էքսկուրսիաներ ըստ տուրի ծրագրի
  • Բոլոր հարկերն ու տուրքերը
  • Բժշկական ապահովագրություն 65 տարեկանից բարձր անձանց համար
Ներառված չէ
  • Ավիաթռիչք Երևան - Մոսկվա - Երևան
  • Վիզա
  • Ծառայության հարկ՝ 25 եվրո անձի համար (պարտադիր վճար, որը վճարվում է տեղում, զբոսավարին, ժամանման օրը)
  • Լրացուցիչ էքսկուրսիաներ
  • Թեյավճարներ
  • Լրացուցիչ էքսկուրսիաներ
  • Անձնական ծախսեր, հավելյալ սնունդ և խմիչք
Ծրագիր
Օր 1
Կասաբլանկա

Մեկնում Մոսկվայից։ Ժամանում Կասաբլանկա, հանդիպում օդանավակայանում։

Կասաբլանկայի տեսարժան վայրերով էքսկուրսիա, այցելություն քաղաքի կենտրոն, Հաբուս թաղամաս ու Հասանա II մզկիթ (արտաքին դիտում),

Ային Դիաբ մերձափնյա գոտի։

Տեղավորում հյուրանոցում։ Ընթրիք ու գիշերակաց հյուրանոցում։

Օր 2
Կասաբլանկա - Ռաբաթ - Տանժեր

Նախաճաշ հյուրանոցում։

Տեղափոխում Ռաբաթ՝ Մարոկկոյի ադմինիստրատիվ մայրաքաղաքը։ Ճանաչողական էքսկուրսիա Ռաբաթում, որի ընթացքում, կայցելեք պալատների հրապարակ,

կտեսնեք Մոհամեդ V-րդի դամբարանը, Հասանի աշտարակները, Կասբահ Ուդայա։

Տեղափոխում Տանժեր։ Ճանաչողական էքսկուրսիա քաղաքով՝ հին քաղաքի տեսարժան վայրերի, Կասբահի ու նրա ութանկյուն մինարեթի, Գրան Սոկկոյի, Մեդինան ու

նոր քաղաքն իրար միացնող հրապարակի, սրբ․ Անդրեասի (արտաքին զննում) և Հերկուլեսի քարանձավի զննմամբ։

Տեղավորում հյուրանոցում։

 Ընթրիք ու գիշերակաց հյուրանոցում։

Օր 3
Տանժեր - Շեֆշաուեն - Ֆես

Նախաճաշ հյուրանոցում։

Տեղափոխում Շեֆշաուեն։ Այն մի փոքր, գեղատեսիլ քաղաք է, որը հիմնադրվել է 15-րդ դարում, լեռան ստորոտին, ծովի մակարդակից 610 մետր բարձրության վրա։

 Մեդինայի տեսարժան փողոցների այցելություն, զբոսանք դեպի Ուտա Էլ-Համամ հրապարակ։ Հավելավճարի դիմաց կարող եք նաև Կասբահ այցելել։

Ֆես տանող ճանապարհին, որն անցնում է Ռեֆ լեռնազանգվածի երկայնքով, դուք կհիանաք սքանչելի լանդշաֆտներով։

Տեղավորում հյուրանոցում։

Ընթրիք, գիշերակաց հյուրանոցում։

Օր 4
Ֆես - Վոլյուբիլիս - Մեկնես

Նախաճաշ հյուրանոցում։ Էքսկուրսիա Ֆեսով, որը հիմնադրվել է VIII-րդ դարում։ Էքսկուրսիան նախատեսում է քաղաքի հիմնական տեսարժան վայրերի արտաքին

զննում՝ Մզկիթ - համալսարան Ալ- Կարաունին (IX - XII-րդ դդ), Մեդրեսե Աթթարին, Նաջարի շատրվան, միջնադարյան Մեդինա, որը ամենամեծն է Մարոկկոյում, Բաբ

Բու Ժելուտի հանրահռչակ դարպասները, ինչպես նաև Մարոկկոյի ավանդական արհեստների արհեստանոցներ։

Տեղափոխում Վոլյուբիս։ Ճանաչողական էքսկուրսիա։

Տեղափոխում Մեկնես, ճանաչողական Էքսկուրսիա։

Տեղափոխում Ֆես։ Ընթրիք, գիշերակաց հյուրանոցում։ 

Օր 5
Ֆես - Մարաքեշ

Նախաճաշ հյուրանոցում։ 

Մեկնում Մարաքեշ ՝ Միջին Ատլասի լեռներով ՝ Բերբեր բարձրավանդակի գյուղերով, մայրու անտառներով, Իֆրան և Ազրու քաղաքներով դեպի Բենի Մելլալ քաղաքը։

Ճանապարհին, հավելավճարի դիմաց կարող եք նաև այցելել ՈՒզուդ ջրվեժը, եթե խմբի մեծամասնությունը համաձայն լինի։

Այնուհետևմ դուշ կշարունակեք ճանապարհը Հաուզ հարթավայրով դեպի Մարաքեշ։

Երեկոյան կայցելեք մեդինա ու Ջեմմա էլ-Ֆնա հրապարակ, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ մշակութային ժառանգության տեսարժան վայրերի ցանկ,

ինչպես նաև պահպանվում է վերջինիս կողմից։

Գուշակներ ու աճպարարներ, օձ հմայողներ, ակրոբատներ ու ջրկիրներ, հին լեգենդներ պատմողներ, խոհարարներ, որոնք բերբերյան պարզունակ ճաշատեսակներ են

պատրաստում, նարինջների առատություն, որոնցից ձեր աչքի առաջ հյութ կքամեն․․․այս ամենը կյանքի իրական թատրոնն է և մարոկկոյան մշակույթի անքակտելի մասը։

Հսկայական արևմտյան շուկան տարածվում է հրապարակի պարագծով ու շարունակվում մինչև Մեդինայի խորքը։

Դուք կարող եք նաև երեկոյան, հավելավճարի դիմաց այցելել «Chez Ali» շոուն ավանդական մարոկկոյան ընթրիքով ու բերբերյան ոճի հարսանիքով։

Տեղավորում հյուրանոցում։ Ընթրիք ու գիշերակաց հյուրանոցում։ 

Օր 6
Մարաքեշ

Նախաճաշ հյուրանոցում։

Մարաքեշով էքսկուրսիայի ընթացքում դուք կտեսնեք հանրահայտ Քութուբիայի մզկիթի մինարեթը, Բահիա ամրոցը, յուրօրինակ Մաժորել այգին, որը նախկինում

պատկանել է ֆրանսիացի հռչակավոր կուտյուր Իվ Սեն Լորանին։ Մի համեստ հուշարձան տեղակայված է այգու խորքում՝ էկզոտիկ ծառերի սաղարթների ներքո, դուք

կզբոսնեք հին քաղաքի առևտրային ու արհեստագործական գեղատեսիլ թաղամասով։

Ազատ ժամանակ և ընթրիք։ Գիշերակաց հյուրանոցում։

Օր 7
Մարաքեշ - Էսաուիրա - Ագադիր

Նախաճաշից հետո մեկնում Ագադիր Էսաուրիա քաղաքով, որն անցյալ դարի 70-ականնների հիփփիների քաղաքն է եղել։

Դուք կտեսնեք հինավուրց ամրոցը, որը ֆրանսիական, բերբերյան ու պորտուգալական ռազմական ճարտարապետության խառնուրդի հրաշալի նմուշ է,

ժամանակակից ձկնորսական նավահանգիստը, տեղացի նկարիչների աշխատանքների ընդարձակ ցուցահանդեսը, որոնց համար որպես թանգարան են ծառայում հին

քաղաքի փողոցները։ Կարող եք օգտվել թարմ ծովամթերքով ճաշելու հնարավորությունից։ Ափամերձ ռեստորաններում ծովամթերքով համեղ ուտեստներ առաջարկող

բազմաթիվ գեղեցիկ ռեստորաններ կգտնեք։ 

Ճաշից հետո մեկնում Ագադիր։ Քաղաք հասնելուն պես կտեղափոխվեք Ագադիրի օդանավակայան հետադարձ թռիչքի համար։

*Ցանկության դեպքում կարող եք շարունակել հանգիստն Ագադիրի հյուրանոցներից մեկում։