Armenian Russian English
Հայ

Բիբլիական Իսրայել Նոր Տարուն

Գալիլեան Իսրայելի ամենահյուսիսային շրջանն է։ Այստեղ՝ համատարած կանաչ բնության, ծաղկող նշի ու զեյթունի ծառերի տակ է անցել Հիսուս Քրիստոսի մանկությունը, պատանեկությունն ու հասունությունը։ Այս քաղաքում է նա սկսել իր վարդապետությունը քարոզել, բժշկել հիվանդներին, հրաշքներ գործել ու գտել իր 12 աշակերտներին։ Գալիլեայից իր քարոզները տարածվեցին Երուսաղեմում, իսկ հետո արդեն՝ ամբողջ աշխարհում։ Սամարիա լեռան վրայից մի մեծ հովիտ է բացվում, որը բաժանված է երկու մասի՝ արևմտյան մասը՝ Իսրայելական հովիտ և արևմտյան մասը՝ Հերովդեսի Հովիտ։ Իսրայելական հովտի հողը շատ բերրի է։ Հենց այս տարածքում էր, որ դեռևս 20 տարի առաջ «Քերըն Քեյմեթ» Ազգային Ֆոնդը սկսեց արաբ շեյխերից հողեր գնել։

 

Երուսաղեմը բավականին ինքնատիպ ու յուրահատուկ քաղաք է՝ միլլիոնավոր մարդկանց համար ունեցած իր ուրույն արժեքի ու խորհրդանիշի համար։ Այն փաստը, որ Երուսաղեմը երեք հիմնական մոնոէթնիկ կրոնների՝ քրիստոնեության, հրեականության ու Իսլամի բնօրրանն է, իր կողմն է ձգում աշխարհի բնակչության գրեթե կեսին։ Չկա աշխարհում նմանօրինակ որևէ այլ քաղաք, որն իր կրոնական կշռով ու այստեղ տեղի ունեցած պատմական հետաքրքիր իրադարձություններով համեմատելի լինի Երուսաղեմի հետ։ Զարմանալի չէ, որ միլլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից տուրեր են ամրագարում դեպի Երուսաղեմ։

 

Բեթլեհեմը Պաղեստինի իրավասության տակ գտնվող քաղաք է, որը Հորդանան գետի արևելյան ափին է։ Այն տեղակայված է պատմական Հրեաստանի տարածքում և ուխտագնացության ու ճամփորդական մեծ պահանջարկ ունեցող ուղղություն է։ Քաղաքը Երուսաղեմից 8 կմ հեռավորության վրա է և փաստացիորեն սահմանակցում է նրան։ Քրիստոնեության ամենահին հանայնքներից մեկն ապրում է այստեղ, չնայած վերջին տարիներին բնակչության թիվը կտրուկ նվազել է արտագաղթի պատճառով։ Այս փոքրիկ քաղաքը, որի մասին երգվում է գրեթե բոլոր Սուրբ Ծննդյան երգերում, գրավում է աշխարհի բոլոր քրիստոնյա ուխտավորներին որպես Հիսուս Քրիստոսի ծննդավայր։ Այդ բիբլիական վայրում մինչ հիմա կանգուն է Ծննդեան եկեղեցին, որը աշխարհի ամենահին եկղեցիներից մեկն է։ Բեթլեհեմի մարգարեական աստղը տեսնելով՝ երեք մոգերը , ըստ լեգենդի, գալիս են այստեղ ընծաներ նվիրելու հրեաների նորածին թագավորին ու երկրպագելու նրան։ Այստեղ է նաև, ըստ Աստվածաշնչի, ծնվել ու որպես թագավոր օծվել Դավիթ թագավորը։

 

Մեռյալ ծովը Երկրի ամենացածր կետն է, նրա ջրի մակերեսը ծովի մակարդակից 396,24 մետր ներքև է և ամեն տարի իջնում է մոտ մեկ մետրով։ Այն սահմանակցում է Հորդանանին արևելքից և Իսրայելին՝ արևմուտքից։ Ծովի ամենախորը կետը ծովի մակարդակից 701,04 մետրի վրա է։ Աղե լճի արևմտյան ափը պատկանում է Իսրայելին, բայց Պաղեստինի կառավարության ներքո է գտնվում։ Բացի բուժից ցեխի առողջարաններից, այստեղ հնարավորություն կունենաք աղի ջրում լոգանք ընդունել և զբոսնել Հրեական անապատում։ Մեռյալ ծովի տարաքում մի քանի պատմական տեսարժան վայրեր կան, ներառյալ Քումրան կոչվող Ազգային պարկը, որտեղ անտիկ մատենագրություն և Մասադա բերդի մնացորդներն են գտնվել։ Մեռյալ ծովը անջրթող լիճ է, այդ է պատճառը, որ այն դարձել է աշխարհի ամենաաղի լիճը NaCl-ի 30% բաղադրությամբ։ Աղի ջուրը մի շարք բուժիչ հատկություններով է հարուստ, այն առանձնահատուլ լավ է անդրադառնում մաշկային խնդիր ունեցող մարդկանց համար։ Լճի միներալ հարստությունը անհիշելի ժամանակներից օգտագործվել է բուժական և կոսմետիկ նպատակներով։ Ի դեպ, Մեռյալ ծովի շրջակայքն ամբողջ աշխարհում բրոմիումի պաշարի մեկ երրորդ մասն է պարունակում նաև։ Այնպես որ, այստեղ խորը շնչեք։

 

Դուք պարզապես չեք կարող չհիանալ հինավուրց քաղաք Կեսարիայի գրավիչ տեսարժան վայրերով ու բնական գեղեցկությամբ։ Այս տարածքում պեղել են Հերովդես Մեծի ժամանակների Հռոմեական թատրոն։ Ներկայումս այն վերականգնվել է, և տեղացիները սկսել են կանոնավր համերգներ ու ներկայացումներ կազմակերպել այնտեղ։ Հին թատրոնի տրիբունաները կարող են տեղավորել մոտ 4000 հանդիսատեսի։ Ռիֆ թատրոնը իրենից ներկայացնում է շքեղ դղյակի ու իր լողավազանի ավերակները, որը թվագրվում է Հռոմեական և Բյուզանդական ժամանակահատված։ Հնագետները հանդես են եկել վարկածով, որ հնարավոր է, որ այս ավազանն օգտագործվել է որպես ձկան տեղի խանութ։

 

Հայֆան մեծությամբ երրորդ քաղաքն է Իսրայելում, և ամենամեծը՝ հյուսիսային շրջանում։ Քաղաքի ծաղկող մշակութային կենտրոնը, հարուստ պատմությունը, գեղատեսիլը բնապատկերը, թերևս, քաղաքի ամենագեղեցիկ բաներն են։ Կառուցված լինելով Միջերկրական ծաովի ափերին՝ Կարմել լեռան գագաթին, Հայֆան ընկղմված է կանաչի մեջ, որտեղ էլ որ աչքը ձգեք, գեզեցիկ փարթամ բնություն, յուրահատուկ ֆլորա ու ֆաունա կտեսնեք։

 

Հինավուրց Ակկան, որը գտնվումէ թերակղզու վրա, Միջերկրական ծովի ափին գտնվող այն եզակի քաղաքներից մեկն է, որի բերդի պատերը հրաշալիորեն պահպանվել են, բացառությամբ երկու մասնաշենքի, որոնց բացը ներկայումս օգտագործվում է որպես տրանսպորտային միջոցների անցուղի։  Անտիկ Ակկրան բազմադեմ է, նրա տարաբնույթ մշակութային շերտերը գրեթե ամբողջությամբ պահպանվել են։ Չորս կրոններ իրենց հետքն ու ազդեցությունն են թողել քաղաքի վրա՝ հրեական սինագոգները, հրաշալի եկեղեցիները քրիստոնյաների թաղամասերում,  հսկայական մզկիթները, ինչպես նաև Բահայի հավատքի հիմնադիր Բահա Ուլլայի պարտեզները, որտեղ և առաջնորդը թաղվել է։

 

Երիքով քաղաքը տեղակայված է Հրեական անապատից հյուսիս։ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող այս տարածք, որը ձգվում է Իսրայելից 30 կմ դեպի հյուսիս-արևելք և 7 կմ Հորդանանից արևմուտք, Պաղեստինյան կառավարության իշխանության տակ է։ Հնէաբանական հետազոտությունները եկել են եզրակացության, որ քաղաքն աշխարհի առանց դադարի բնակեցված ամենահին քաղաքն Է։ Մարդիկ բնակություն են հաստատել այստեղ ավելի քան 8000 տարի առաջ և այդ ժամանակից ի վեր երբեք չեն լքել տարածքը։ Ներկայումս, Երիքովում դուք կարող եք տեսնել հետևյալ տեսարժան վայրերը․

  • Մ․Թ․Ա․ 8400 թվակաին բերդ
  • Նատուֆիան ժամանակշրջանի մշակութային պեղումներ
  • Քաղաքի հինավուրց բիբլիական պատերը, որոնք պատկանում են բրոնզեդարյա ժամանակաշրջանին։
  • Ձմեռային պալատի ավերակները, որը պատկանել է Հերովդես թագավորին ու Հասմոնեան ընտանիքին։ Դուք կարող եք տեսնել պալատի ջերմային ավազանների ավերակները, որոնց ճարտարապետության վրա, անկասկած, ազդել է Հռոմեական կայսրության մշակույթը, ինչը մեծապես գնահատված էր Հերովդես թագավորի կողմից։
  • Բյուզանդյան ժամանակաշրջանից մնացած ճարտարապետական մասեր
  • Խեթական կառույցներ
  • ՀԻշամ ամրոցի մնացորդները, որը պատկանելիս է եղել Հիշամ իբն Աբդ ալ-Մալիին։
 

Ըստ երևույթի, Երիքովը կառուցվել է վաղ նեոլիթյան դարաշրջանում, մոտավորապես Մ․Թ․Ա․ 8000 թվականին, որը նշանակում է, որը քաղաքը գրեթե 10․000 տարեկան է։

 

Տուրի ծրագիրը`Գալիլեա, Երուսաղեմ, Բեթլեհեմ, Մեռյալ ծով, Կեսարիա, Հայֆա, Ակկա, Երիքով

8 Օր, 7 Գիշեր
1250 $
Հունվար - Մայիս
Ներառված է
  • Տեղափոխում օդանավակայան - հյուրանոց - օդանավակայան
  • Կացություն ընտրված կատեգորիայի հյուրանոցում, նախաճաշով
  • Խմբային էքսկուրսիաներ ռուսախոս զբոսավարով
  • Ամանորյա նվերներ ընկերության կողմից
Ներառված չէ
  • Ավիաթռիչք
  • Իսրայելի վիզա (անհրաժեշտության դեպքում)
  • Ճամփորդական ապահովագրություն
  • Կամընտրական էքսկուրսիաներ
Ծրագիր
Օր 1
Նեթանիյա

Ժամանում «Բեն- Գուրիոն» օդանավակայան։

Խմբային տեղափոխում Նեթանիյա/ Թել Ավիվ։

Տեղավորում հյուրանոցում։

Գիշերակաց Նեթանիայի հյուրանոցում։

Օր 2
Թել Ավիվ - Յաֆֆո

Նախաճաշ հյուրանոցում։

Ազատ օր կամ հավելավճարի պայմանով կամընտրական էքսկուրսիա (հնարավորության դեպքում)։

Թել Ավիվ - Յաֆֆո (կեսօրյա ճանաչողական էքսկուրսիա)։

Գիշերակաց Նեթանիայում։

Օր 3
Կեսարիա, Հայֆա

Միջերկրական ծովի ափամերձ քաղաքները։

Կեսարիա՝ նավահանգստային քաղաք, Հռոմեական կայսրության առևտրային և մշակութային կենտրոնն է եղել՝ կառուցված Հերովդես թագավորի

կողմից։ Այս քաղաքում էր գտնվում հռոմեացի դատախազների նստավայրը։

Ճանաչողական էքսկուրսիա դեպի Հայֆա՝ հարուստ պատմությամբ քաղաք։

Բահայի հավատի վարչական և հոգևոր կենտրոնն է այստեղ, Հայֆան աշխարհի բոլոր բահայիների համար սուրբ քաղաք է և ուխտավայր իր

կախովի այգիներով և կարմելիտների կարգի կենտրոնով։

Աքքոն բազմադարյա քաղաք է, որը խաչակիրների մայրաքաղաքն է համարվում։

Գիշերակաց Նեթանիայում։

 

Օր 4
Բիբլիական Գալիլեա

Նազարեթը քրիստոնյաների համար սուրբ քաղաք է, այստեղից է տարածվել Քրիստոսի Սուրբ Ծննդյան Բարի Լուրը։

Այստեղ գտնվում է Հայտնության տաճարն այն տան մոտ, որտեղ ապրել է սուրբ ընտանիքը։ Նազարեթում կտեսնեք նաև Գաբրիել

հրեշտակապետաց եկեղեցին, որը Մարիամ Աստվածածնի ջրհորի մոտ է։ Ճանապարհին կտեսնեք Գալիլեայի ծովը, Կապերնայում,

12 Առաքելոց վանքը։ Այստեղ է գտնվում հանրահայտ Երանության լեռը, որտեղից Հիսուս Քրիստոսը քարոզում էր։

Թաբղան այն վայրն է, որտեղ տեղի ունեցավ հացի և ձկան բազմացման հրաշքը։ 

Յարդենիտում ավանդաբար օծել ու մկրտել են ուխտավորներին Հորդանան գետի սուրբ ջրերում։

Իսկ Տվերիյան, որ կտեսնեք հպանցիկ, հրեական չորս սուրբ քաղաքներից մեկն է։

Գիշերակաց Նեթանիայում։

Օր 5
Երիքով, Անապատի մենաստանները

Հրեական անապատ՝ Քրիստոնեության սկզբնավորման վայրը, որտեղ առաջին մենաստաններն են հիմնադրվել Սուրբ Հողի վրա։ 

Սուրբ Գևորգ Հովսևիտի վանքը Վադի Քելթում, ճանաչողական էքսկուրսիա դեպի Երիքով (գտնվում է Պաղեստինի տարածքում), որը աշխարհի

ամենահին քաղաքաներից մեկն է։ Քարանթալի լեռ կամ (քառասուն օրվա լեռ) և Փորձության վանք, որտեղ Հիսուս Քրիստոսը ենթարկվեց

սատանայի փորձություններին։ Բեթլեհեմը Քրիստոսի մկրտության իրական վայրն է Հորդանանի ջրերում։

Այստեղ կտեսնեք նաև Հորդանանի Սուրբ Գերասիմի վանքը։

Հավելավճարի դեպքում (15$) կարող եք ֆունիկյուլորով բարձրանալ Քարանթալ լեռան գագաթը: Հավելավճարը կհավավքի տեղում։

Գիշերակաց Նեթանիայում։

Օր 6
Երուսաղեմի ու Բեթլեհեմի սրբավայրերը։

Երուսաղեմի համայնապատկերը Ձիթենյաց լեռից։ Տիրոջ Համբարձման լեռ, Խաչի ճանապարհը (Via Dolorosa), Տիրոջ Գերեզմանի տաճար, Գողգոթա,

Հրեական թաղամաս, Լացի Պատ, Քարդո փողոց, որը Հռոմեական կայսրության ժամանակ քաղաքի կենտրոնական փողոցն էր։ Մահմեդականների

սրբություն Ալ Աքսա մզկիթ, մուսուլմանական թաղամաս, արաբական շուկա։ Բեթլեհեմ, Սուրբ Ծննդյան տաճար, որը առանց դադարի գործող

ամենահին տաճարներից մեկն է։ Ըստ լեգենդի, եկեղեցին կառուցվել է հենց այնտեղ, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը։

Սուրբ Ծննդյան տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկն է համալրում։

Գիշերակաց հյուրանոցում Նեթանիայում։

Օր 7
Հանգիստ Մեռյալ ծովի ափին

Հրեական անապատ, որտեղից ծնունդ է առել քրիստոնեությունը Սուրբ Հողի վրա։

Եզակի բնական առողջարան՝ Մեռյալ ծով, որը գտնվում է ծովի մակարդակից 420մ ներքև։

Կծանոթանաք Մեռյալ ծովի կոսմետիկայի առանձնահատկությունների հետ։ Վաճառող- խորհրդատուները կօգնեն լավագույնս կողմնորոշվել ձեզ

հարմար կոսմետիկա ընտրելու հարցում։

Հանգիստ ափին և Մեռյալ ծովում լողալու հնարավորություն։

Հավելավճարի դեպքում հնարավոր է այցելել հյուրանոցի ՍՊԱ կենտրոն և ճաշել տեղում, որը 30$ կարժենա յուրաքանչյուր անձի համար։

Գիշերակաց Նեթանիայի հյուրանոցում։