Armenian Russian English
Հայ

Հետ բերեք անհոգ ամառը՝ անցկացնելով 8 էկզոտիկ և արկածներով հագեցած օր Յամայկայում

 Երբ հնարավոր է համատեղել բամբուկից լաստով նավարկությունը, ժայռից թռիչքները Կարիբյան ծով, Զիփլայնով ցատկը փարթամ ջունգլիների

վրայով, պսպղուն Լագունայի ջրերում լողալը, դելֆինների հետ հանդիպումը և այլ զվարճանքներով հագեցած հանգիստը էկզոտիկ-ռոմանտիկ

մեղրամիսի հետ։ Եթե հոգնել եք սովորական դարձած ուղղություններից, եթե ցանկանում եք ռոմն ու ռեգգի երաժշտությունը ձեզ ուշքի բերեն առօրյա

հոգսերից, լցվեք էնէրգիայով ու հայտնվեք արևադարձային մի չքնաղ կղզում, որի մասին անգամ չեք էլ երազել, այս գլխապտույտ տուրն իր

տարատեսակ ժամանցային ծրագրով հենց ձեզ համար է։

Յամայկան իր կողմն է գրավում նաև Բոբ Մառլիի և Սըր Հենրի Մորգանի տասնյակ հազարավոր երկրպագուներին ՝ ռեգգիի մայրաքաղաքում աշխարհի

միօրինակությունից 8 օրով կտրվելու համար։ 

8 Օր, 7 Գիշեր
1300 $
Հոկտեմբեր - Մարտ
Ներառված է
  • Վիզա:
  • Տեղափոխում օդանավակայան-հյուրանոց-օդանավակայան:
  • Տեղավորում 3/4 * հյուրանոցում։
  • Նախաճաշ հյուրանոցում:
  • Բոբ Մառլիի տուն թանգարան էքսկուրսիայի մուտքի տոմս։
  • Զբոսանք քաղաքով՝ խմբավարի ուղեկցությամբ։
Ներառված չէ
  • Ավիաթռիչք։
  • Բժշկական ապահովագրություն։
  • Լրացուցիչ էքսկուրսիաներ, մուտքի տոմսեր, որոնք նշված չեն "ՆԵՐԱՌՎԱԾ է" բաժնում։
  • Սրճարաններ և ռեստորաններ։
Ծրագիր
Օր 1
Մոնտեգո Բեյ - Doctor Cave's ծովափ - Լաստով նավարկություն Մարթա գետով - Պսպղուն Լագունա (Luminous Lagoon)

Ժամանում Մոնտեգո Բեյի օդանավակայան։

Դիմավորում օդանավակայանում։

Խմբային տեղափոխում 3/4* հյուրանոց նախաճաշով։

ժամանման հենց առաջին օրը կարող եք վայելել Doctor's Cave -ի սպիտակ ավազե ծովափն ու էկզոտիկ մթնոլորտը։

Սա տեղանքի ամենամաքուր ծովափներից մեկն է՝ անհրաժեշտ ամեն պարագայով այն ճանապարհորդների համար, որոնք գնահատում են

հարմարավետությունն ու բարձրակարգ հանգիստը։

Արկածախնդիրների համար առաջարկվում է այլընտրանքային էքսկուրսիա ՝ լաստով նավարկություն Մարթա գետի երկայնքով։ 

Սա ցնցող ուղևորություն է և ադրենալինի բացարձակ աղբյուր, նրանց համար, ովքեր փնտրում են կյանքում մեկ անգամ պատահող արկածներ։

Էքսկուրսիան կսկսվի Raftler's Village կոչվող գյուղից, որը տեղակայված է ձիու պայտի տեսք ունեցող կղզյակի վրա, որտեղ նաև բար և

հուշանվերների խանութ կա։ Այցելուները կարող են հյուրընկալվել "Տիկին Մարթայի խոտաբույսերի պարտեզում" Miss Martha’s Herb Garden, որտեղ

իրականացվում է Յամայկայի խոտաբույսերի բժշկող և վերականգնող հատկությունների մասին պրեզենտացիա։

Այս զվարճանքի վայրը մոտավոր 32 կմ հեռավորության վրա է Մոնտեգո Բեյից։ 9 մետր երկարության բամբուկե լաստին զգուշորեն իջնում են մեկ

կամ երկու ուղևոր՝ լիցենզավորված ուղեկցորդ-նավավարի հսկողությամբ։ Նավարկությունն անցնում է մոտ 3, 8 կմ գետօ երկայնքով՝ տևելով մոտ

մեկ ժամ։ Ամբողջ լաստը վարձակալելու արժեքը 70 $ է, այն կարող է տեղավորել 2 ուղևորի։ Տուրերը գործում են 9-ից մինչև կեսօր 3։30։

Մոտակայքում կարող եք ճաշել "Glistering Waters restaurant and Marina" ռեստորանում, որտեղ կառաջարկեն տեղական խոհանոցի լավագույն

ճաշատեսակներից։ 

Լաստով նավարկությունից հետո, որի տևողությունը մոտ 1․5 ժ․ է,և տեղի սրճարան/ռեստորաններից մեկում (անձնական միջոցներով)

կշտանալուց հետո, իրիկնամուտին կուղևորվենք ամենատպավորիչ հիշողությունները պարգևող Պսպղուն Լագունա։ Նավակով երեկոյան

էքսկուրսիան մեզ կընձեռի եզակի հնարավորություն հիանալու ծովի շողշողացող ջրերով և լողալու խորհրդավոր Լագունայի կապույտ ջրերում։

Բնության այս հրաշքը բացատրվում է միլիոնավոր միկրոօրգանիզմների՝ դինոֆլագելատեսների բնակության խիտ կոնցետրացիայով ջրում, որոնց

անհանգստացնելիս դրանք կապույտ փայլուն լույս են շողարձակում՝

արտացոլելով մոտակայքում առկա ձկների և այլ օբյեկտների ուրվագծերը։

Պսպղուն Լագունան միանշանակ ՊԱՐՏԱԴԻՐ այցելության ցանկի առաջատարներից է։

Գիշերակաց հյուրանոցում։

Նշում: Doctor's Cave ծովափ մուտքը $ 6 է, պառկելաթոռը 6 $ է, հովանոցը ՝ 6 $ (ծովափին տեղացիներն առաջարկում են պառկելաթոռներն ու

հովանոցները 5 $ զեղչով)։  Նավով էքսկուրսիան դեպի Պսպսղուն Լագունա և խմբավարի ծառայությունը կարժենա 25 $ մեծերի, 12․50 $ 12-ից

ցածր երեխաների համար։

Օր 2
Մոնտեգո Բեյ - Բլյու Հոլ ջրվեժ

Նախաճաշ հյուրանոցում։

Մեծ բացթողում կլիներ Յամայկայում լինելու ընթացքում չօգտվել կղզու ամենագեղեցիկ ջրվեժը տեսնելու հնարավորությունից։

Բլյու Հոլը, անտարակույս, ամենագեղատեսիլ ջրվեժներից մեկն է, որն բացի իր բնական գեցեցկությունից, հրապուրում է ճոպանով թռիչքների,

ցատկերի, ջրասուզման և այլ արկածների սիրահարներին։ Սա իրական թաքնված թանկարժեք քար է բնության մեջ։ Այստեղ նաև տարածված է

tubing-ը `փչովի փողով ջրի կամ ձյան վրայով սահելու զվարճանքը։

Տեղի արկածներից օգտվելուց հետո, կարող եք համտեսել տեղական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկը՝  ապխտած հավն (Jerk chicken)

իր հատուկ համեմունքով և պատրաստման եղանակով, որըայս կղզու հիմնական ճաշատեսակներից է և որի բաղադրատոմսը հենց այս կղզում է

ծագել։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 3
Մոնտեգո Բեյ - Դելֆինների ծովախորշ

Նախաճաշ հյուրանոցում։

Դուք եզակի հնարավորություն կունենաք հանդիպելու, միասին լողալու և կերակրելու աշխարհի ամենասիրելի ու մարդամոտ կաթնասուններին՝

դելֆիններին։ Այլընտրանքային ուղևորություն դեպի Դելֆինների ծովախորշ (Dolphins Cove).

Դելֆինների ծովախորշը Մոնտեգո Բեյում մի հրաշալի բնությամբ տեղանքում է, որը ճակատային մասով նայում է դեպի օվկիանոսը 9 հեկտար

երկայնքով։ Այն 40 րոպեի ճանապարհ է Մոնտեգո Բեյից։  Ընդունված ճշմարտություն է, որ էկզոտիկ երկրներում հանգստանալիս դելֆինների հետ

լողալը պարտադիր արվելիք զվարճանքների ցանկում առաջին տեղում է։ Երբ գաք Դելֆինների ծովախորշ կիրականացնեք այդ երազանքը:

Դեպի Մոնտեգո Բեյ Դելֆինների ծովախորշ այցը տևում է մեկ օր, բայց հիշողությունը մնում է ամբողջ կյանքում։

Խմբային տեղափոխում հյուրանոց։

Գիշերակաց հյուրանոցում։

Օր 4
Քինգստոն - Ուոթերֆրոնթ (The Waterfront) - Փողի թանգարան - Ձեռագործ իրերի տոնավաճառ

Նախաճաշ հյուրանոցում։

Խմբային տեղափոխում Քինգստոն՝ Յամայկայի մայրաքաղաք, հարմարավետ ավտոբուսով։ Ուղևորությունը կտևի 1 ժամ, 40 րոպե (181.23 կմ):

Քինգստոն հասնելուն պես առաջին բանը, որ կանենք՝ The Waterfront (Բուլվարը, որ ձգվում է Կարիբյան ծովի ափի երկայնքով) ուղևորվելն է։

Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, այն նաև քաղաքի ամենահին մասն է։ Այստեղ կան մի շարք թանգարաններ, գեղեցիկ շինություններ,

հսկայական հուշարձաններ և ցուցասրահներ։

Դրանցից մեկը հանրահայտ Փողի ցուցասրահն է (Money Museum), որը գտնվում է Յամայկայի ծովափնյա աշտարակում։

Այստեղ դուք կտեսնեք թե՛ տեղի, թե՛ ամբողջ աշխարհում փողի զարգացման պատմությանը վերաբերող մի շարք արտեֆակտներ։ Ձեզ կզարմացնեն

ցուցափեղկերը, որոնք ամփոփում են փողն իր նախկին տեսքով։ Դուք կծանոթանաք տարատեսակ դրամ պատրաստելու արվեստին, կտեսնեք նաև

հուշանվեր մետաղադրամներ։ 

Խմբային զբոսանք քաղաքի ափամերձ հատվածով՝ բացահայտելու տեղի տեսարժան վայրերն ու զվարճանքի տեսակները։ 

Ծովափնյա զբոսանքի ընթացքում դուք կհասնեք ձեռագործ իրերի տոնավաճառ, որը նախկին Վիկտորիա շուկան է։ Այստեղ մշտապես Ռեգգի

երաժշտություն է հնչում։ Ձեռագործ իրերի տոնավաճառից կարող եք ձեռք բերել ծղոտե կամ փայտյա հուշանվերներ, արևադարձային շապիկներ,

գլխարկներ, տիկնիկներ և այլն։ Կարող եք նաև գնել Ռեգգիի կուռքը համարվող Բոբ Մառլիի նկարով կամ Յամայկայի բնության տեսարժան

վայրերով հագուստ։

Գիշերակաց Քինգստոնի հյուրանոցում։

Թանգարանը հրավիրում է այցելուներին երկուշաբթիից ուրբաթ ժամը  առավոտյան 10։00-ից 16։00։

          Մուտքն անվճար է։

          Էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջայցի համար նվազագույնը 10 այցելու է անհրաժեշտ։

          museum@boj.org.jm

Օր 5
Քինգսթոն - Բոբ Մառլիի տուն թանգարան - Հելշայր ծովափ

Նախաճաշ հյուրանոցում։

Խմբային էքսկուրսիա ռեգգիի լեգենդար երգիչ, երգահան Բոբ Մառլիի տուն-թանգարան և ստուդիա, որտեղ ծնվել ու ձայնագրվել են մի շարք

աշխարհահռչակ ու մրցանակակիր հիթեր։ Մուտքի տոմսն արժե $25։ Շրջայցը տևում է 1 ժամ, 15 րոպե՝  ներառյալ 20 րոպե տևողությամբ

պրեզենտացիան։ Բոբ Մառլիի տունը լեցուն է թանկ հիշողություններով և բարձր գնահատված մրցանակներով, որոնք կոչված են պահպանելու

նշանավոր յամայկացի երաժշտի կյանքի և ստեղծագործական   ձեռքբերումները։

Եթե սպասում եք արևայրուքի և Կարիբյան ծովի տաք ջրերում լողալու բաղձալի պահին, ապա ուղևորվում ենք էկզոտիկ ծովափների ցուցակում

ընդգրկված լավագույն ծովափներից մեկը՝ Հելշայր։ Որպես առավելություն այն ճանապարհորդների համար, որոնք խուսափում են զբոսաշրջիկների

կուտակումներից և աղմուկից, հարկ է նշել, որ այս ծովափը հաճելիորեն ազատ է հյուրանոցներից՝ այն դարձնելով ավելի հանգիստ և մաքուր մի

վայր։ Լողալու համար լավագույն վայրերից է ծովափի հյուսիսային ծայրը, որտեղ ջուրը ծանծաղ է և պատսպարված ժայռե բարիկադով։ Տեղանքը

հայտնի է նաև որպես ձկնորսական ափ, հանգստյան օրերին այստեղ կարող եք հանդիպել ծովափով քայլող կամ վաճառասեղան դրած

վաճառականների, որոնք չորացված ձուկ և այլ ուտելիք են վաճառում։

Քինգսթոնում մնալու ընթացքում, ափամերձ գոտով զբոսնելիս փորձեք գտնել այդտեղ տեղակայված "Negro Aroused" (Սևամորթների վերելքը)

քանդակը, որը ստրկությունիզ ազատագրվող Մարդու մասին հետաքրքիր հուշարձան է՝ դեմքով դեպի ծովը։ Հուշարձանի հեղինակը անգլիացի

նկարիչ Էդնա Մենլին է, այն խորհրդանշում է նոր ձեռք բերված ինքնահարգանքը նախկին ստուրկների, որոնք հիմա ազատ են։ Հուշարձանը

պատրաստված է բրոնզից ու ներկայացնում է մի կռացած մարդու, որը ջանում է դուրս պրծնել կապանքներից։

 

Note:  Բոբ Մառլիի թանգարանը փակ է կիրակի օրերին և ազգային տոներին։

          Թանգարանը հրավիրում է այցելուներին երկուշաբթիից շաբաթ, 9։30-ից 16։00, ամեն կես ժամը մեկ։

          https://www.bobmarleymuseum.com

Օր 6
Նեգրիլ - 7 Մայլս լովափ - Rick's cafe, ժայռից թռիչք դեպի ծովը

Նախաճաշ հյուրանոցում։

Խմբային տեղափոխում Նեգրիլ։ Նեգրիլը 11 կմ ձգվող փառահեղ ծովափներով քաղաք է, որը հայտնի է իր գիշերային կյանքով, ռեգգի երաժշտությամբ և տարատեսակ զվարճանքների բազմազանությամբ։

Առաջին բանը, որ պետք է անենք Նեգրիլ հասնելուն պես, 7 Miles Beach (7 մղոն լողափ) գնալն է։

Սա մի ցնցող արևադարձային վայր է, որը գրավում է թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին իր բացառիկ երկնագույն պարզկա ջրով և սպիտակ

ավազով։ Այս լողափն իրական դրախտավայր է, իդեալական տեղ հանգստանալու համար։ Եթե հետաքրքրված եք ստորջրյա կյանքով, այստեղ

հնարավորություն ունեք հատուկ հարմարանքներով սուզվելու (snorkling) և տեսնելու ձկների էկզոտիկ տեսակներ, կրիաներ, դելֆիններ և կորալ։

Ոչ մի արդարացում չի լինի, եթե հասնեք Նեգրիլ ու չայցելեք Ռիքի ժայռը, որը բացի սրճարան լինելուց, տարբեր հարթության պլտաֆորմներ

ունեցող վայր է, որից Կարիբյան ծով են ցատկում արկածախնդիրները։ Ժայռն ունի տարբեր բարձրության հարթակներ, այնպես որ, եթե Դուք

սիրողական մակարդակի լողորդ եք, խնդրում ենք ընտրել ստորին բարձրության հարթակը՝ խուսափելու համար վնասվածքներից։ Այստեղ կյանքը

եռում է, միշտ հավաքված են լինում մեծ թվով ցատկել ցանկացողներ կամ մյուսներին ցատկելու քաջալերողներ, որոնք ընկերաբար հերթ են

կանգնում ու օգնում միմյանց։ Այստեղից հաստատ ադրենալինի ավելցուկով հետ կգնաք։

Եթե սիրում եք բացահայտել նոր ու գողտրիկ տեղանքներ, ապա կարող եք առաջանալ ծովափով և ինքնուրույն փնտրտուքի արդյունքում գտնել

հին ու խորհրդավոր փարոսի ավերակները։

Գիշերակաց Նեգրիլի հյուրանոցում։

Օր 7
Ռեգգի Զիփլայն տուր (Նեգրիլ ) - Մոնտեգո Բեյ

Որպես նեգրիլյան արկածների արժանի ավարտ առաջարկում ենք հաջորդ ուղղությունը վերցնել դեպի Ռեգգի Զիփլայն։

Պատկերացրեք ձեզ փարթամ ջունգլիների վրայով, աննկարագրելի բնության միջով թռչելիս, երբ ընթացքում կարող եք և ՛ հիանալ, և՛ նկարել

շրջակա լեռներն ու Կարիբյան ծովը վերից։ Տպավորություններն անպատմելի կլինեն։ Մասնակցության վճարը 100 $ է, որը ներառում է վարորդ/

ուղեկցորդի ծառայությունները, որը կօգնի ՁԵզ հարմարվել տեղանքին և հաղթահարել բարձրության հանդեպ վախը, եթե ունեք։

Մասնակցության վճարն իր մեջ ներառում է նաև Նեգրիլի շրջանում գտնվող ցանկացած հյուրանոցից ավտոբուսով վերցնելու և վերադարձի

ծառայություն, պաշտպանիչ սաղավարտ։ Ուտելիքն ու ջրեղենը կարող եք տեղում գնել։

Խմբային տեղափոխում Մոնտեգո Բեյ։

Գիշերակաց Մոնտեգո Բեյի հյուրանոցում։

Օր 8
Մնաս բարով, Յամայկա, շնորհակալություն։

Նախաճաշ Մոնտեգո Բեյի հյուրանոցում։

Խմբային տեղափոխում օդանավակայան։