Armenian Russian English
Հայ
VIP Գլխավոր

Մեր VIP և M.I.C.E ծառայությունները

Մենք առաջարկում ենք պրոֆեսիոնալ VIP ծառայություններ այն հաճախորդներին, որոնք գնահատում են հարմարավետությունն ու գաղտնիությունը, արագագործության ու հաճույքի համադրումը:

  • M.I.C.E ծառայություններ
  • Սպորտային իրադարձություններ
  • Concierge ծառայություն
  • Դիմավորում և ճանապարհում
  • VIP ծառայություններ կորպորատիվ հաճախորդների համար
  • 24/7 տեղեկատվական աջակցում
  • Շտապ վիզայի ձևակերպման ծառայություն 
  • Հյուրանոցների առցանց ամրագրում ամբողջ աշխարհում  
  • VIP ճամփորդական փաթեթներ

Մենք մասնագիտորեն կազմակերպում ենք VIP և M.I.C.E. ծառայություններ  միջազգային շատ բարձր ստանդարտներին համապատասխան

"Traveler Club" ընկերությունն իրականացնում է MICE ծառայություն և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս՝ հարմարվելով ձեր պահանջներին, նախասիրություններին ու բյուջեին։ Մենք գիտակցում ենք կորպորատիվ միջոցառումների կարևորությունը, ուստի վստահորեն առաջարկում ենք մեր ուսերին վերցնել միջազգային կոնֆերանսների, փոքր սեմինարների, ճոխ բանկետների, աշխատանքային հանդիպումների, կորպորատիվ  խրախուսական գալաների, և այլնի կազմակերպումը։

Որպես երկար տարիների փորձի արդյունք՝ մենք համագործակցում ենք Հայաստանի գրեթե բոլոր 4* և 5* հյուրանոցների, ինչպես նաև մեծ թվով լյուքս կարգի հյուրանոցների հետ ամբողջ աշխարհում։

Ըստ ձեր նախասիրությունների ու կարիքների, մենք կառաջարկենք լավագույն կոնֆերանս սրահները, որոնք  կահավորված կլինեն համապատասխան տեխնիկայով և անհրաժեշտ գրենական պիտույքներով, անհրաժեշտության դեպքում նաև կապահովենք բացօթյա կամ փակօթյա հյուրասիրություն։

«Traveler Club»-ը հատուկ մոտեցում է ցուցաբերում սպորտի երկրպագուների նկատմամբ և ձգտելով  իրականացնել իրենց երազանքները մատուցում է ծառայություններ, որոնք թույլ են տալիս նրանց մասնակցել սիրված մարզական միջոցառումների, առաջնությունների, լիգաների և արարողությունների:

Բացի, մի շարք պրոֆեսիոնալ ծառայություններից, Traveler Club-ը սպորտի սիրահարների համար մի պարզ տեսլական ունի՝ ապահովել նրանց ներկայությունն աշխարհի ամենաշատ ժողովրդայնություն վայելող խաղադաշտերում ամբողջ տարվա ընթացքում։

Համագործակցելով սպորտային ակումբների հետ՝ մենք հարուստ փորձ ունենք ավիատոմսերի վաճառքի, վիզայի աջակցման, ցանկացած սպորտաձևի խաղի տոմսերի գնման, հյուրանոցների ամրագրման, ինչպես նաև օդանավակայան-հյուրանոց-մարզադաշտ տեղափոխման ծառայությունները բարձր մակարդակով կազմակերպելու հարցում։

Դուք կարող եք նաև տեղեկանալ սպասվող սպորտային իրադարձությունների անցկացման վայրի ու ամսաթվերի մասին մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջից, համապատասխան #Sports&Traveling հեշթեգով։