Armenian Russian English
Հայ
MICE

Մեր M.I.C.E ծառայությունները

Հանդիպումներ, Խրախուսական միջոցառումներ, Կոնֆերանսներ, Ցուցադրություններ

"Traveler Club" ընկերությունն իրականացնում է MICE ծառայություն և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս՝ հարմարվելով ձեր պահանջներին, նախասիրություններին ու բյուջեին։ Մենք գիտակցում ենք կորպորատիվ միջոցառումների կարևորությունը, ուստի վստահորեն առաջարկում ենք մեր ուսերին վերցնել միջազգային կոնֆերանսների, փոքր սեմինարների, ճոխ բանկետների, աշխատանքային հանդիպումների, կորպորատիվ  խրախուսական գալաների, և այլնի կազմակերպումը։

Որպես երկար տարիների փորձի արդյունք՝ մենք համագործակցում ենք Հայաստանի գրեթե բոլոր 4* և 5* հյուրանոցների, ինչպես նաև մեծ թվով լյուքս կարգի հյուրանոցների հետ ամբողջ աշխարհում։ Ըստ ձեր նախասիրությունների ու կարիքների, մենք կառաջարկենք լավագույն կոնֆերանս սրահները, որոնք  կահավորված կլինեն համապատասխան տեխնիկայով և անհրաժեշտ գրենական պիտույքներով, անհրաժեշտության դեպքում նաև կապահովենք բացօթյա կամ փակօթյա հյուրասիրություն։

Ունենալով համապարփակ տեղեկատվական բազա տարատեսակ սրահների մասին, որ մեր գործընկեր հյուրանոցներն առաջարկում են ամբողջ աշխարհում, դուք կարող եք ընտրել հետևյալ ցանկից․

  • Կոնֆերանս սրահներ, որոնք տեղավորում են ավելի քան 200 հոգի՝ տրամադրելով անհրաժեշտ տեխնիկա և գրենական պիտույքներ
  • Բացօթյա գեղեցիկ պատշգամբահարթակ՝ ձևավորված/կահավորված ձեր միջոցառման ֆորմատին համապատասխան
  • Ներքնաբակ, եթե ցանկանում եք հանգիստ, անաղմուկ առանձնացված հանդիպում ունենալ կամ եթե, օրինակ, կոնֆերանսից հետո էլեգանտ խնջույքի-երեկույթի պլաններ ունեք բացօթյա լողավազանի շուրջ
  • Խրախուսանքի երեկույթ կամ այլ առիթի կորպորատիվ միջոցառում
  • Ճաշկերույթով զուգադրված հանդիպում, եթե պլանավորում եք կորպորատիվ հյուրասիրություն կազմակերպել ձեր գործընկերների համար
  • Նոր ապրանքի մեկնարկի շնորհանդես

Համագործակցելով մի շարք սպասարկման ոլորտում աշխատող հաստատությունների հետ ամբողջ աշխարհում՝ մենք սիրով ու բարձր պրոֆեսիոնալիզմով կկազմակերպենք MICE միջոցառումը աշխարհի ցանկացած անկյունում՝ սկսած Սիդնեյից, մինչև Լոս Անջելես։

Մեր ընկերության անթերի աշխատանքը կբավարարի անգամ ամենապահանջկոտ ու բծախնդիր հաճախորդներին։ Եթե կոնֆերանսը կամ սեմինարը անհրաժեշտ է, որ ուղեկցվի հյուրասիրությամբ կամ ճաշկերույթով, լինի դա բացման արարողություն, Խրախուսանքի երեկույթ կամ աշխատանքային սեմինար, որը պետք է հյուրընկալի VIP հյուրերի արտերկրից,  մենք կարող ենք կազմակերպել այն բարձր ստանդարտներին համապատասխան, հարթ ու արագ։

«Traveler Club»-ին վստահելու դեպքում հնարավոր է վայելել անգամ մեծ պատասխանատվության միջոցառումների կազմակերպումն առանց սթրեսի ու իրարանցման։