Մեր VIP ծառայությունները
Մենք առաջարկում ենք պրոֆեսիոնալ VIP ծառայություններ այն հաճախորդներին, որոնք գնահատում են հարմարավետությունն ու գաղտնիությունը, արագագործության ու հաճույքի համադրումը:
VIP հանդիպում և ողջունում
Մեր հմուտ մասնագետները կաջակցեն ձեզ՝ դիմավորելով և ողջունելով ձեր VIP հյուրերին կամ ընտանիքի անդամներին օդանավակայանում կամ ցանկացած այլ վայրում 24/7, ինչպես նաև կտրամադրեն փոխադրման ծառայություն և/կամ կուղեկցեն նրանց դեպի անրաժեշտ նպատակակետը:
Դուք հաճույք կստանաք օդանավակայանում անցկացրած ժամանակից՝ ունենալով «Traveler Club» ընկերության VIP ուղեկցման ծառայությունը ձեր կողքին: Մեր օգնությամբ դուք կանցնեք անձնագրային և անվտանգության հսկման բոլոր անցակետային փուլերն արագ ու հարմարավետ:
VIP տեղափոխումներ
Մենք առաջարկում ենք VIP ուղեկցման ծառայություն օդանավակայանում, ինչպես նաև իրականացնում ենք VIP ուղևորափոխադրումներ օդանավակայանից դեպի ցանկացած ուղղություն Հայաստանի տարածքում և ընդհակառակը:
«Traveler Club» ընկերությունն իրականացնում է VIP ուղևորափոխադրումները միմիայն լյուքս կարգի մեքենաներով: Վարորդներն ու մեքենաները վստահորեն կարող են սահմանվել որպես «Կատարելության չափանիշ»:
«Traveler Club» - ի հաճախորդները կարող են ոչ միայն քաղաքային ուղևորափոխադրումներ պատվիրել, այլ նաև ընտրել ցանկացած այլ ուղղություն, որը նշված է մեր էլեկտրոնային կայքում և ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին:

VIP Concierge
Մեր VIP Concierge ծառայությունը շատ կարևոր և անփոխարինելի գործիք է հատկապես:
- Ղեկավարների համար, որոնք ունեն հանդիպումներ և միջոցառումներ տարբեր քաղաքներում
- Երեխաների հետ ճամփորդողների համար, երբ մասնագիտական օգնություն ունենալը այնքան կարևոր է, ինչքան թռիչքի անվտանգությունը
- VIP հյուրերի համար
Շնորհիվ մեր անձնակազմի կոմպետենտության և պրոֆեսիոնալ վերապատրաստման, ընկերությունը պատրաստ է առերեսվելու և լուծելու ցանկացած բարդության խնդիր և մարտահրավեր կապված VIP Concierge ծառայության մատուցման հետ:
VIP տուրեր
Մեր գործակալությունը նաև առաջարկում է պատմա-մշակութային, արկածային, էկզոտիկ կամ ընտանեկան VIP տուրեր ցանկացած ուղղությամբ։ Ըստ ձեր նախասիրության ու ճաշակի մենք ամրագրում կկատարենք աշխարհի ցանկացած երկրում գտնվող ՞Լյուքս՞ դասի հյուրանոցներում և կտրամադրենք լիցենզավորված պրոֆեսիոնալ անգլալեզու կամ ռուսախոս զբոսավարների։
VIP ծառայությունը նաև իրականացնում է ավիաթռիչքների և/կամ գնացքի տոմսերի առցանց ամրագրում աշխարհի ցանկացած կետում՝ հավաստիացնելով, որ Դուք բաց չեք թողնի երկար սպասված մրցաշարը կամ սիրելի ակումբների ֆուտբոլային հանդիպումը, որտեղ էլ որ այն տեղի ունենալիս լինի:
"Traveler Club" - ի VIP ծառայությունները Ձեզ վստահության և արտոնյալ լինելու զգացում կհաղորդեն, քանի որ մեր պրոֆեսիոնալ անձնակազմը ջանք չի խնայում, որպեսզի ցանկացած նպատակով ճամփորդողները զգան մեր հաճախորդը լինելու առավելությունը: