Armenian Russian English
Հայ
Սպորտ

ՍՊՈՐՏ

Մեր թիմը նպատակ է հետապնդում հարմարեցնելու ձեր ընտրած ճամփորդական ուղղությունը միջազգային արենայում տեղի ունեցող սպորտային մեծ իրադարձությունների հետ՝ հիմնվելով ձեր նախասիրությունների ու հոբբիների վրա։

Մենք կերտում ենք կյանքում մեկ անգամ տեղի ունեցող իրադարձություններ և իրականացնում սպորտային երկրպագուների երազանքը՝ օգնելով նրանց հայտնվել չեմպիոնատների ու տարատեսակ սպորտային հանդիպումների կիզակետում։ Բացի, մի շարք պրոֆեսիոնալ ծառայություններից, Traveler Club-ը սպորտի սիրահարների համար մի պարզ տեսլական ունի՝ ապահովել նրանց ներկայությունն աշխարհի ամենաշատ ժողովրդայնություն վայելող խաղադաշտերում ամբողջ տարվա ընթացքում։

Համագործակցելով սպորտային ակումբների հետ՝ մենք հարուստ փորձ ունենք ավիատոմսերի վաճառքի, վիզայի աջակցման, ցանկացած սպորտաձևի խաղի տոմսերի գնման, հյուրանոցների ամրագրման, ինչպես նաև օդանավակայան-հյուրանոց-մարզադաշտ տեղափոխման ծառայությունները բարձր մակարդակով կազմակերպելու հարցում։

Դուք կարող եք նաև տեղեկանալ սպասվող սպորտային իրադարձությունների անցկացման վայրի ու ամսաթվերի մասին մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջից, համապատասխան #Sports&Traveling հեշթեգով։